00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վտանգավոր «զբաղմունք»․ Սևանի սիգը հայտնվել է Վրաստանի շուկայում

© Sputnik / Diana AtoyanУличная продажа рыбы
Уличная продажа рыбы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մասնագետները պնդում են, որ սիգը Հայաստանի ռազմավարական պաշարն է, որը չի կարելի վատնել, և Սևանում այնքան սիգ չկա, որ արտահանեն։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik․ Հայ բնապահպանները մտահոգված են սիգի արդյունահանման պաշարի ծավալով ու կարծում են, որ արդյունաբերական արդյունահանման համար սահմանված ժամկետները սխալ էին։ Բացի այդ, արդյունահանման ընթացքը սխալ է կազմակերպվել, ինչն ի վերջո հանգեցրել է սիգի պաշարների կտրուկ կրճատման, հնարավոր է անգամ՝ վերացման։

Помидоры на сельскохозяйственной ярмарке - Sputnik Արմենիա
Իսկ նրանց համար մեկ է․ թուրքական լոլիկն առաջվա պես գալիս է Հայաստանի մեծածախ շուկաներ

Բանն այն է, որ վերջին անգամ Սևանում սիգի որսը թույլատրված է եղել 2004 թվականին, այսինքն՝ 2005 թվականից սիգ բռնելու թույլատրելի չափ չէր սահմանվում, արդյունահանում չէր թույլատրվում։ 2020 թվականի հունիսին, 15 տարվա արգելքից հետո Հայաստանի կառավարությունը թույլ տվեց մինչև հոկտեմբերի 1-ը 200 տոննա սիգ որսալ։ Սակայն ավելի ուշ ժամկետը երկարացվեց մինչև դեկտեմբերի 1-ը, ծավալն էլ ավելացվեց մինչև 300 տոննա։

Թեև Սևանում սիգի արդյունաբերական արդյունահանման թույլատրելի շրջանն արդեն տասն օր է` ավարտվել է, բայց այդ թեմայի վեճերը չեն դադարում։ Դրան նպաստում է նաև սիգի վաճառքը ոչ միայն Հայաստանի գրեթե յուրաքանչյուր բակում, այլև Վրաստանի շուկաներում։

Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնում են, որ Վրաստանում մեկ կիլոգրամ սիգը վաճառվում է 10 լարիով (1600 դրամով)։ Միաժամանակ վաճառողներից շատերը պնդում են, որ սիգը Հայաստանից է, բայց ոչ Սևանից, ասում են՝ ձուկը բուծում են հայ-վրացական սահմանին մոտ գտնվող գետերից մեկում։ Այս պահին հայտնի չէ նաև՝ քանի տոննա սիգ է Վրաստան արտահանվել Հայաստանից։

Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց այն պնդումը, թե սիգը Սևանից դուրս որևէ այլ տեղում է բուծվում։ Նա պարզաբանեց` սիգն այն հազվագյուտ ձկներից է, որը հնարավոր չէ այլ վայրում բուծել։

Беженцы из Карабаха прибывают из Армении в Степанакерт (20 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Արցախը վերականգնելու համար Արցախում կորցրած տնտեսությունը պետք է տեղափոխել Հայաստան

«Կարելի է ձկնկիթ վերցնել կամ ձուկ բռնել և ուրիշ գետում բաց թողնել, բայց սիգն անհնար է Սևանից դուրս բուծել», - ասաց Գաբրիելյանը։

Հետևաբար վրացական շուկաներում վաճառվում է Սևանի սիգը։ Գաբրիելյանին չի զարմացնում նաև հարևան երկրում վաճառվող ձկան գինը` հաշվի առնելով, որ Հայաստանում մեկ կիլոգրամը սիգ կարելի է գնել նույնիսկ 500 դրամով ։

Նա ընդգծեց, որ ինքն ու իր գործընկերներն ի սկզբանե շրջակա միջավայրի նախարարությանն ասել են, որ սիգի արդյունահանման փորձնական ծրագիրը պետք է գործի մինչև հոկտեմբերի 1-ը, քանակն էլ չպետք է գերազանցի 200 տոննան։ Գաբրիելյանը կարծում է, որ գերատեսչություն անհիմն երկարացրել է ժամկետն ու ավելացրել ծավալը։

Մասնագետն այդ մասին գրել է նախարարին, բայց պատասխան չի ստացել։ Դրա համար էլ օրերս նրանց թիմը ստիպված է եղել նոր նամակ ուղարկել արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Բացի այդ, ըստ Գաբրիելյանի, սխալ է կազմակերպվել ձկան որսի գործընթացը. առաջարկվում էր 6-7 ձկնորսական կետ սահմանել, այնինչ դրանք մոտ 20-ն էին, բնականաբար անհնար է այդքանին հետևել։ Հասկանալի չէ՝ իրականում ինչքան ձուկ են բռնել, ու արդյոք գործընթացն իրականացվել է կանոնների ու նորմերի շրջանակում, թե ոչ։

«Սիգի արդյունահանման թույլատրելի նորմայի ավելացումը սխալ որոշում էր։ Դա միանշանակ կհանգեցնի այդ ձկնատեսակի արդյունաբերական պաշարների քանակի կրճատման», - ասաց Գաբրիելյանը։

Магазин села Ранчпар - Sputnik Արմենիա
«Ախպերս, դե գիտես», կամ ինչու խանութների «դուխը չի հերիքում»

Նրա խոսքով` հատկապես այսօր, երբ երկիրը ծանր վիճակում է, չի կարելի այդպես վատնել ռազմավարական պաշարները։

Շրջակա միջավայրի նախարարությունից մեզ հայտնեցին, որ գերատեսչությունը սիգի արդյունաբերական արդյունահանման թույլատրելի քանակ է սահմանել 300 տոննան։ Այդ ընթացքում գերատեսչության ու ձկնորսների միջև 255 պայմանագիր է կնքվել։ Որսի շրջանում 204 տոննա ձուկ են բռնել։

Ինչ վերաբերում է այս ընթացքում ձկան վաճառքին, նախարարությունից պարզաբանեցին, որ ձկան պաշարների մեծ մասը սառցարաններում է պահվում, հետո արդյունաբերական ձկնորսության շրջանի ավարտին վաճառքի է հանվում։

Sputnik Արմենիայի հարցին, թե 2021 թվականին նախատեսվո՞ւմ է սիգի արդյունահանում իրականացնել, նախարարությունից պատասխանեցին, որ ամեն ինչ կախված է վերջնական հաշվետվություններից։ Բացի այդ, թույլատրելի որսի ընդհանուր ծավալը կորոշվի լճի ձկնապաշարների գնահատմանը համապատասխան:

«Պետությունը պատրաստ է թույլ տալ ձկան որսը, եթե քանակական առումով դա թույլատրելի լինի», - ասացին մեզ։

Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ սահմանվել է նաև, որ սիգի արդյունահանումը պետք է իրականացվի ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա, իսկ ձկնորսական ցանցի անցքերը չեն կարող 40 միլիմետրից փոքր լինել (որպեսզի միայն խոշոր ձկներ բռնվեն)։ Բացի այդ, դա ԵԱՏՄ կանոնադրության պարտադիր պահանջն է։ Ավելի մանր ցանցերի օգտագործումը, ներմուծումն ու արտադրությունը Հայաստանում այսուհետ արգելվելու են։ 500 գրամից պակաս քաշ ունեցող սիգի արդյունահանումը նույնպես արգելված է։

Լրահոս
0