Դեղատուն

Դեղատներում մեծ պահանջարկ ունեցող դեղերը թանկացել են. «Ժողովուրդ»

110
(Թարմացված է 09:54 09.12.2020)
«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է դեղերի թանկացմանը և նշել, թե մեծ պահանջարկ ունեցող որ դեղերն ինչքան են թանկացել։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի դեղատներում մեծ պահանջարկ ունեցող և մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի գների բարձրացում է արձանագրվել: Յուրաքանչյուր դեղահատիկի մեջ թանկացումը կազմել է 15-20 դրամ: Այս մասին է այսօրվա իր համարում գրել «Ժողովուրդ» թերթը։

«ՀՀ գրեթե բոլոր դեղատներում անհրաժեշտ դեղամիջոցները (անոթային, սրտանոթային, ճնշում իջեցնող դեղամիջոցերը) արդեն մի քանի օր է՝ թանկ գնով են վաճառվում: Օրինակ՝ թանկացել է «Կարդիո մագնիլի» մեկ տուփը, այն 2100 դրամից դարձել է 2300 դրամ: Իսկ ահա «Տրիպլիկսամի» մեկ հատիկը 235 դրամից թանկացել է՝ դառնալով 250 դրամ, «Կոնկորի» 5մգ մեկ դեղահատիկի գինը բարձրացել է 2 դրամով՝ 58-ից դառնալով 60 դրամ, «Պրեստանսի» (5/5) մեկ հատիկը 150-ից դարձել է 165, նույն դեղամիջոցի, բայց 10/10-ը, 200-ից դարձել է 207 դրամ»,–գրում է թերթը։

Որոշ դեղատների աշխատողների խոսքով՝ թանկացման պատճառը դոլարի և եվրոյի փոխարժեքի բարձրացումն է, քանի որ հիմնական դեղորայքը ներկրվում է: «Համաձայնեք, որ նշված դեղամիջոցների գնաճը մտահոգվելու առիթ է, և այս առումով իշխանությունը, մասնավորապես՝ ՀՀ առողջապահության նախարարությունը, ևս չպետք է ձեռքերը ծալած նստի:

ԱՄՆ-ի դեղագործներն ընդդեմ Թրամփի ու ամերիկացիների. հաղթողը հարստանում է, պարտվողը՝ մեռնում

Բացի այս, քանի որ դեղերի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններով զբաղվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հուսանք, որ դեղերի թանկացումը նրանց աչքից չի վրիպի»,–գրում է թերթը:

Հիշեցնենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` թեև դեղորայքի (ու տեղական դեղորայքի հումքի) մեծ մասը ներմուծվում է Հայաստան, սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում դեղերն ընդամենը 0.6%-ով են թանկացել։

110
թեգերը:
Հայաստան, թանկացում, գին, Դեղ, Դեղատուն
Ըստ թեմայի
Ֆրանսիան վիրաբույժներ, դեղորայք ու բժշկական սարքավորումներ կուղարկի Հայաստան․ Լաքոտ
Վիտամին C-ի դեֆիցիտ դեղատներում. կորոնավիրուսն ու եղանակն իրենց գործն արե՞լ են
Ինչպես ապրել պատերազմից հետո, կամ դեղատոմսեր՝ սթրեսի դեմ
Արխիվային լուսանկար

Նորամարգի երկու բնակիչ 15 000-20 000 դրամի սահմաններում ընտրակաշառք են բաժանել

2
(Թարմացված է 17:03 20.06.2021)
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ կաշառք բաժանելու կասկածանքով Նորամարգի երկու բնակիչներից մեկը ձերբակալվել է։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Կաշառք տալու կասկածանքով ՀՀ ոստիկանությունը Արարատի մարզի Նորամարգ գյուղի 2 բնակչի է բերման ենթարկել։ Ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ տեղեկություններ էին ստացվել, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու համար Նորամարգի 2 բնակիչ, նախնական համաձայնության գալով, նույն գյուղի բնակչության շրջանում գումարի տեսքով ընտրակաշառք են բաժանել և շարունակում են բաժանել:

«Տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձինք Նորամարգ գյուղի բնակչության շրջանում 15 000-20 000 դրամի սահմաններում փող են բաժանել դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության բաժին, նրանցից մեկը ձերբակալվել է։

Քննությունը շարունակվում է:

Ընտրակաշառքի 155 դեպք, 26 քրեական գործ, 6 կալանք. դատախազությունը տվյալներ է հայտնել

2
թեգերը:
Հայաստան, Ազգային ժողովի ընտրություններ, Ընտրություններ, Կաշառք, ընտրակաշառք
Ըստ թեմայի
Սպիտակում 10 հազար դրամ ընտրակաշառք առաջարկելու մեղադրանքով կին է ձերբակալվել. ՔԿ
Քանաքեռ-Զեյթունում ընտրակաշառք է բաժանվել դաշինքի օգտին. թեկնածուներից մեկը ձերբակալված է
Սնունդ` քվեի դիմաց. Գավառում ընտրակաշառքի գործով ևս 8 անձի մեղադրանք է առաջադրվել
Ընտրատեղամաս. Երևան

Տեղամասում բռնություն գործադրելու փաստով հարուցվել է մեկ քրեական գործ. նոր տվյալներ

12
(Թարմացված է 16:58 20.06.2021)
Դատախազության ներկայացուցիչը հիշեցնում է` ՀՀ Քրեական օրենսգրքով ընտրական իրավունքի խախտումների համար նախատեսված են պատժաչափեր` մինչև 5 տարի ազատազրկման ժամկետով։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ Գլխավոր դատախազությունն արտահերթ ընտրությունների քվեարկության ընթացքում արդեն ստացել է 64 հաղորդում և ահազանգ, որոնցից 11-ը ԶԼՄ–ների հրապարակումներ են, 28-ը` քաղաքացիների ահազանգեր, 2-ը` սոցցանցերում կատարված գրառումներ, 23-ը` ոստիկանության ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալներ։ Տեղեկությունն այսօր ԿԸՀ–ում կազմակերպված ասուլիսում հայտնեց դատախազության ներկայացուցիչ Էդգար Արսենյանը։

«Ստացված հաղորդումներից ու ահազանգերից 16–ը վերաբերում են քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերին, 1-ը` ընտրողների ցուցակ կազմելուն ու այն կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելուն, 6-ը` ընտրողներին կաշառք տալու և ստանալու դեպքերին, 16-ը` ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելուն, 2-ը` քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն, 4-ը` տեղամասային կենտրոններում կամ դրան հարող տարածքում բռնություն գործադրելուն կամ դրա սպառնալիքի դեպքերի առթիվ։ Ի դեպ, այս հոդվածով արդեն հարուցվել է 1 քրեական գործ ու  իրականացվում է նախաքննություն։ Եվս 15–ը` մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքերի առթիվ»,– ասաց Արսենյանը։

Նա նաև հիշեցրեց, որ ՀՀ Քրեական օրենսգրքով ընտրական իրավունքի խախտումների համար նախատեսված են  պատժաչափեր` մինչև 5 տարի ազատազրկման ժամկետով։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Աբովյանի ընտրատեղամասերից մեկում ընտրողը փորձել է դուրս հանել քվեաթերթիկը

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

12
թեգերը:
Քրեական գործ, քվեարկություն, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Ընտրողների 26.82 տոկոսն արդեն իսկ մասնակցել է ընտրություններին
«Այո, ես վիրահատել եմ ՀՔԾ պետի հայրիկին». Արմեն Չարչյանը մանրամասներ հայտնեց
ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է ընտրություններին վերաբերող 59 ահազանգ ու 570 հրապարակում