Պրոթեզ

Ինչպե՞ս կօգնի պետությունը Արցախյան պատերազմում հաշմանդամություն ձեռք բերածներին

129
(Թարմացված է 20:22 07.12.2020)
Sputnik Արմենիան դիմել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` հասկանալու համար, թե ինչպե՞ս են օգնելու սոցիալապես դժվարին կացության մեջ հայտնված, Արցախյան պատերազմում 2 ոտքը կորցրած կամավորի ընտանիքին։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Արցախյան պատերազմ կամավոր մեկնած, արկի պայթյունից 2 ոտքը կորցրած 30–ամյա Արգիշտի Միքայելյանի պրոթեզավորման գործընթացն արդեն ընթացքի մեջ է: Տեղեկությունը հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը` ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերին և ստորին վերջույթների պրոթեզները տրամադրվում են հաշմանդամության կարգավիճակ ունենալու դեպքում: Վերոգրյալից ենթադրվում է, որ հաշմանդամության խումբ ստանում են ոչ թե պրոթեզավորված լինելու հիմքով, այլ պրոթեզավորումն իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձանց` վերականգնողական անհատական ծրագրի հիման վրա»,–տեղեկացնում է նախարարությունը:

Ի պատասխան մեր նամակի նաև հայտնել են, որ 2020 թվականի նոյեմբերի 27-ին իրականացվել է Արգիշտի Միքայելյանի բժշկասոցիալական  փորձաքննությունը, որի արդյունքում նրան սահմանվել է հաշմանդամության առաջին խումբ ընդհանուր հիվանդությունից, 2 տարի ժամկետով:  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հավասար հնարավորությունների ապահովման վարչության աշխատողների կողմից, հեռախոսազանգի միջոցով Արգիշտի Միքայելյանին տեղեկացվել է պրոթեզավորման ընթացակարգի վերաբերյալ: Նրա պրոթեզավորման գործընթացն արդեն ընթացքի մեջ է։

Նշվում է նաև, որ սոցիալական աջակցության ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը տրամադրվում են ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված անապահով ընտանիքներին:

Զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներն ամեն ամիս 100-300 հազար դրամ կստանան

Ընդ որում, ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից: Իսկ մինչև 18 տարեկան անդամ չունեցող ընտանիքները սոցիալական նպաստ կարող են ստանալ, եթե անապահովության միավորը բարձր է կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից։

2020 թվականին ընտանեկան նպաստ և սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 28.00-ը:

Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված, ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող ընտանիքն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում ունի եռամսյակային հրատապ օգնության իրավունք: Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է սոցիալական նպաստի չափով (18000 դրամ):

20.00-ից ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքներն օգտվում են  նաև բնական գազի և էլեկտրական էներգիայի ծախսի դիմաց նվազ սակագներով վճարման արտոնությունից:

«Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառվելու կարգի և այդ համակարգով տրամադրվող աջակցության իր իրավունքի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու խնդրով Արգիշտի Միքայելյանը (կամ ընտանիքի չափահաս անդամներից մեկը) կարող է դիմել իր փաստացի բնակության վայրն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային բաժին»,–պատասխանել են նախարարությունից:

ՀՀ նախագահը կաջակցի վիրավորների պրոթեզավորման գործընթացին

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան զրուցել էր Արգիշտի Միքայելյանի հետ, որի ընտանիքն այժմ սոցիալապես դժվարին իրավիճակում է։ Արգիշտին ունի երկու մանկահասակ երեխա, նատան միակ աշխատողն է, ապրում են վարձով։

129
թեգերը:
կամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Սոցիալական օգնություն, Արցախյան պատերազմ, հաշմանդամ
Ըստ թեմայի
4–ամյա որդու հերոսն է. պատերազմում երկու ոտքը կորցրած Արգիշտին սոցիալական ծանր վիճակում է
Նա չէր հավատում, որ Ջաբրայիլի մարտից հետո կյանք կա. վիրավոր Սեյրանը նոր հրաշքի է սպասում
«Ավրորայի» դափնեկիրը Հայաստանում է. նա կայցելի Արցախ, կտեսակցի վիրավոր զինվորների հետ
Տատյանա Բրուխունովա

«Ո՜նց եք ինձ զզվեցրել»․ Տատյանա Բրուխունովայի հետևորդներին շարունակում է դուր չգալ նրա ոճը

40
(Թարմացված է 14:58 07.03.2021)
Օգտատերերից մեկը գրել է, որ Տատյանային այդ ոճը չի սազում և նա այդպես հետաքրքիր չէ. ավելի շատ տնային տնտեսուհու է նման։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը ՝ Տատյանա Բրուխունովան, կրկին բուռն քննարկումների կիզակետում է հայտնվել։ Գաղտնիք չէ, որ նրան հաճախ են քննադատում իր ոճի համար, պիտակավորելով, որ տարեց կնոջ պես է հագնվում։

Այս անգամ Տատյանայի նյարդերը տեղի են տվել, երբ կարդացել է հերթական քննադատող մեկնաբանությունը։

Նշենք, որ երգիծաբանի կինը Instagram–ում նոր լուսանկար է հրապարակել գեղարվեստի թանգարան կատարած այցելությունից։

Օգտատերերից մեկը գրել է, որ Տատյանային այդ ոճը չի սազում և նա այդպես հետաքրքիր չէ. ավելի շատ տնային տնտեսուհու է նման։

Բրուխունովան բավաանին սուր է արձագանքել մեկնաբանությանը։ Նա գրել է, որ հոգնել է «բազմոցային ոճաբաններից»։

«Ո՜նց եք ինձ զզվեցրել։ Զեր կարծիքն ինձ հետաքրքիր չէ, պահեք ձեր մեջ, համենայն դեպս, ես ձեզնից կարծիք չեմ հարցնում։ Գոնե այդ դեպքում դաստիարակված մարդու տպավորություն կթողնեք», - գրել է Տատյանան։

Նրա մեկնաբանությունը քննարկման առիթ է դարձել։ Ոման գրել են, որ օգտատերը ճիշտ է, ու նա պետք է վերանայի իր ոճը, մի մասն էլ սատարել է երգիծաբանի կնոջը, նշելով, որ նա ամեն հագուստով էլ գեղեցիկ է։

Եվգենի Պետրոսյանն առաջին ընտանեկան լուսանկարն է հրապարակել Տատյանա Բրուխունովայի հետ

Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան ամուսնացել են 2019 թվականի դեկտեմբերին։ Մինչ այդ 33 տարի Պետրոսյանն ամուսնացած է եղել իր գործընկեր Ելենա Ստեպանենկոյի հետ։ Նրանք ունեն մեկ որդի։

Նշենք, որ Եվգենի Պետրոսյանը որդուն Վահան է կոչել հոր` Վահան Պետրոսյանի պատվին։ Վահանը հումորիստի երկրորդ երեխան է, նա նաև 51 տարեկան դուստր ունի` Վիկտորինան։

«Դժվար ժամանակներ են». Պետրոսյանի կինը հերքում է փոխնակ մոր վերաբերյալ լուրերը

40
թեգերը:
Լուսանկար, Կին, Եվգենի Պետրոսյան, Տատյանա Բրուխունովա
Ըստ թեմայի
«Մոր քթից է թռած». Եվգենի Պետրոսյանի կինը որդու լուսանկարն է հրապարակել
Ուրիշ կին կա՞ կողքին․ Եվգենի Պետրոսյանը նոր օգնականի հետ է միջոցառումներին այցելում
«Սեփական պաշտպանին կարելի է լույս աշխարհ բերել». Տատյանա Բրուխունովա
Հայտնի հայեր, որոնք 2020-ին երեխա են ունեցել
Դալմա գարդեն մոլ. արխիվային լուսանկար

«Դալմա գարդեն մոլում» ռումբի ահազանգը կեղծ է եղել. ոստիկանությունը զբաղվում է հարցով

23
(Թարմացված է 14:25 07.03.2021)
Կեղծ ահազանգի հանգամանքները պարզելու համար ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում ռումբ տեղադրված լինելու ահազանգը կեղծ է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Ահազանգը երեկ ստուգվել է, պարզվել է, որ չի համապատասխանում իրականությանը։ Այս պահին նյութեր են նախապատրաստվում»,-հայտնեցին ոստիկանությունից։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված:

Ռումբի մասին կեղծ ահազանգեր. փրկարարական ու ոստիկանական գործողությունները՝ տեսանյութով

23
թեգերը:
Դալմա գարդեն մոլ, ռումբ, Ոստիկանություն, ահազանգ
Ըստ թեմայի
Ռումբ չի եղել. Արմավիրի 3 վայրերի մասին ահազանգը կեղծ էր
«Մեգամոլ» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել. ահազանգերից մեկը կեղծ էր
«Կապույտ մզկիթում» ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր
Դպրոցում ռումբի մասին կեղծ ահազանգը կատարել է նույն դպրոցի աշակերտներից մեկը
Երկիր մոլորակ

Գիտնականները Երկրի ևս մեկ շերտ են բացահայտել. դասագրքերի վերաշարադրո՞ւմ կպահանջվի

0
(Թարմացված է 18:09 07.03.2021)
Ուսումնասիրության հեղինակ Ջոան Սթիվենսոնը կարծում է, որ գիտնականների նոր եզրահանգումները կարող են փոխել մեր պատկերացումները մոլորակների կառուցվածքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Դպրոցական տարիներից բոլորին հայտնի է, որ Երկիրը բաղկացած է 4 շերտից՝ երկրակեղևից, մանթիայից, արտաքին ու ներքին միջուկներից։ Սակայն վերջին ուսումնասիրությունները կասկածներ մտցրին այս հարցում։

Ավստրիացի երկրաբանները հանդես են եկել սենսացիոն հայտարարությամբ։ Ըստ նրանց, իրականում Երկիր մոլորակը կարող է 5 շերտ ունենալ։

Մասնագետները նշում են, որ ամենայն հավանականությամբ, Երկրի ներքին միջուկում ևս մեկ կառուցվածք կա, որն անհնար է տեսնել և դժվար է բացահայտել։

Այդ դեպքում ինչպե՞ս են գիտնականներն իմացել այդ մասին։ Նրանք ուսումնասիրել են մեր մոլորակի ներսում սեյսմիկ ալիքների անցման ժամանակի վերաբերյալ տվյալներն ու զգացել միջուկում առկա տատանումները։

Պարզվել է նաև, որ ներքին միջուկում երկաթը փոխել է իր կառուցվածքը։ Դա խոսում է նոր «սահմանային գծի» ձևավորման մասին, որն անցնում է Երկրի կենտրոնից շուրջ 650 կմ հեռավորության վրա։

ՆԱՍԱ-ի սարքը վայրէջքից հետո Կարմիր մոլորակի առաջին լուսանկարներն է արել

Ինչպես կարծում է ուսումնասիրության հեղինակ Ջոան Սթիվենսոնը, այդ գիտելիքները կարող են արմատապես փոխել մեր պատկերացումները մոլորակի կառուցվածքի մասին, իսկ դա նշանակում է, որ հավանականություն կա, որ շուտով դասագրքերը վերաշարադրելու կարիք կլինի։

0
թեգերը:
դասագիրք, գիտնական, Երկիր մոլորակ
Ըստ թեմայի
Իլոն Մասկն առաջին անգամ հայտնվել է մոլորակի 5 ամենահարուստ մարդկանց շարքում
Վտանգավո՞ր է. Երկիր մոլորակին մոտ 190 մետր տրամագծով աստերոիդ կմոտենա
Երկիր մոլորակի բնակիչներն ամանորյա հզոր աստղաթափի ականատես կլինեն