Լարիսա Ալավերդյան

Գերիների փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը ձեռնտու է Բաքվին, իսկ Երևանի՞ն

574
(Թարմացված է 23:52 02.12.2020)
Հայաստանի առաջին Մարդու իրավունքների պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը ողջունում է ռազմագերիների հարցում հայկական կողմի նախաձեռնությունը, սակայն նա մի շարք հարցեր ունի, որոնք հստակ պատասխաններ են պահանջում։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը պետք է հստակ երաշխիքներ ունենա, որ «բոլորը բոորի դիմաց» սկզբունքի կիրառման դեպքում տուն կվերադառնան իրոք բոլոր ռազմագերիներն ու Ադրբեջանում գտնվող քաղաքացիական անձինք։ Նման համոզմունք է հայտնել ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը։ 

Sputnik Արմենիային տված հարցազրույցում իրավապաշտպանը նշեց, որ գերիների վերադարձը «բոլորին՝ բոլորի դիմաց» սկզբունքով ընդունելի է Ադրբեջանի համար, քանի որ Բաքուն փորձում է բոլոր հնարավոր միջոցներով դուրս բերել Ստեփանակերտում դատապարտված դիվերսանտներին։

Ավելի վաղ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ հայկական կողմն առաջարկում է գերիներին վերադարձի գործընթացում կիրառել «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքը։ Բայցի այդ, առաջարկվում է ստեղծել անհապաղ վերադարձի մեխանիզմ՝ առանց նոր գերիների լրացուցիչ պայմանի։

«Պետք է հասկանալ, թե արդյոք պատրաստ են գերիների հետ կապված վերջնական տվյալները։ Հիմա այդպիսի տեղեկությանը ես դժվարությամբ կհավատայի։ Երբ ասում են «բոլորին բոլորի դիմացի», ապա նկատի ունեն, որ տվյալները բավարար են և դրանք  ստուգված են․ ով է, որտեղ է, արդյո՞ք ամեն ինչ պետության վերահսկողության տակ է»,-պարզաբանեց Ալավերդյանը։

Տիգրան Ավինյանը հանդիպել է ՌԴ դեսպան Կոպիրկինին. քննարկվել է նաև գերիների վերադարձի հարցը

Մարդու իրավունքների առաջին պաշտպանը ողջունում է նախաձեռնությունը, թեև դրան կասկածամտորեն է վերաբերվում։ Փորձից ելնելով, նա նշեց, որ հաճախ գերիները մնում են անհատների, դաշտային հրամանատարների մոտ։

Ուստի նա առաջին հերթին հարց է տալիս և ուզում է իշխանություններից ստանալ հետևյալ հարցերի պատասխանները․ ի՞նչ նախնական աշխատանք է իրականացվում, արդյո՞ք մոնիթորինգ, վերահսկողություն է ընթանում, ի՞նչ մեխանիզմներ են ներգրավված որպես երաշխիք, որ դուրս կբերվեն բոլորը։

Բացի այդ, նա չի հասկանում, թե ինչու է Հայաստանն առաջարկում այդ սկզբունքը, հաշվի առնելով, որ հակամարտության կողմ եղել է Լեռնային Ղարաբաղը, իսկ Երևանը պատերազմին չի մասնակցել։

«Ես չեմ կարողանում հասկանալ՝ Հայաստանը ադրբեջանցինե՞ր է գերի վերցրել։ Եթե Հայաստանն իր վրա վերցնում է գերիների վերադարձի իրավական պատասխանատվությունը, ապա այն փաստացի իր վրա պատասխանատվություն է վերցնում նաև ռազմական գործողությունների, դրա հետևանքների և ադրբեջանական կողմին փոխհատուցելու համար»,-վրդովվում է նախկին ՄԻՊ-ը։

Նա նաև կասկածում է, որ Ադրբեջանը, որը մի քանի անգամ ավելի շատ ռազմագերիներ և քաղաքացիական անձանց է պահում, այսքան արագ պատրաստ կլինի վերադարձնել նրանց հայկական կողմին։

Ալավերդյանը կարծում է, որ Ադրբեջանին հարմար է «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքը, այդ թվում նաև այն պատճառով, որ Բաքուն ուզում է բոլոր հնարավոր մեթոդներով վերադարձնել Ադրբեջանում հերոսացված իր դիվերսանտներին, որոնց դատապարտել է ԼՂՀ դատարանը։

«Առաջարկելու ենք հող չհանձնել, եթե գերիներին չեն տալիս». Հրանտ Թոխատյան

Ալավերդյանը նշեց, որ այստեղ արդեն խառնվում են «հանցագործ» և «ռազմագերի» հասկացությունները։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև ճշտել, թե արդյոք «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքը նկատի ունի նաև խաղաղ բնակիչների վերադարձը։

Միակ լուսավոր կետը այս գործընթացում, նախկին ՄԻՊ-ի կարծիքով, քաղաքացիների վերադարձն է տուն։

Ինչ վերաբերում է նոր մեխանիզմների մշակման մասին Հայաստանի առաջարկին, Ալավերդյանը նշեց, որ դա լավ պայմանավորվածություն է։

«Այդպիսի պայմանավորվածություն եղել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ժամանակ։ Կողմերը պայամանավորվել էին, որ եթե հանկարծ ինչ-որ մեկը հայտնվում է սահմանի մյուս կողմում, ապա ինչ-որ ժամանակում՝ մեկ-երկու օրում, պարզում են, թե արդյոք առկա է հանցանքի բաղադրիչ, դիվերսիոն մտադրություն, և զինվորներին կամ քաղաքացիական անձանց տուն են վերադարձնում»,-ասաց Ալավերդյանը, ավելացնելով, որ այդ պայմանավորվածությունը բավականին երկար ժամանակ գործում էր։

Հայկական կողմի մոտ գտնվում է երեք ադրբեջանցի դիվերսանտ։ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը  ձերբակալվել են 2014թ․-ի հուլիսին՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ստեփանակերտի դատարանը Ասկերովին դատապարտել է ցմահ բանտարկության, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ նրանց մեղավոր ճանաչելով մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ․ լրտեսություն, պետական սահմանի ապօրինի հատում, զենքի կրում, առևանգում, երկու մարդու՝ մեկ դեռահասի և մեկ սպայի սպանություն։

Մտավորականների մի խումբ նամակով դիմել է ՌԴ դեսպանին՝ անհայտ կորածների ու գերիների հարցով

Հայկական կողմի մոտ գտնվող երրորդ ադրբեջանցին՝ Էլնուր Հուսեյնզադեն, ձերբակալվել է 2017թ․-ին՝ Թալիշ գյուղի մոտ՝ դիվերսիա իրականացնելու պահին։

574
թեգերը:
գերի, Լարիսա Ալավերդյան, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
ՀՀ պաշտպանության նախարարը գերիների վերադարձի հարցով խոսել է Ռուստամ Մուրադովի հետ
Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը հրատապ լուծում է պահանջում. Հայաստանի ՄԻՊ
Գերիների վերադարձն ու անհայտ կորածների խնդիրներն առաջնային են. բողոքի երթը` լուսանկարներով
Ելենա Մալիշևա

Մալիշևան ասել է՝ ովքեր պետք է «գլխապատառ» գնան COVID-19-ի դեմ պատվաստում ստանալու

10
(Թարմացված է 12:17 26.01.2021)
Բժիշկը թվարկել է այն գործոնները, որոնք վկայում են մարդու մոտ պատվաստում ստանալու անհրաժեշտության մասին։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Ռուս հաղորդավարուհի, բժիշկ Ելենա Մալիշևան ռուսական «Առաջին ալիքի» եթերում ասել է` որ խմբի ներկայացուցիչները պետք է անպայման պատվաստում ստանան կորոնավիրուսի դեմ։

«Պետք է գլխակորույս վազել պատվաստում ստանալու, քանի որ կորոնավիրուսով ծանր հիվանդանալու ու մահանալու ռիսկերը միլիոն անգամ ավելի մեծ են, քան պատվաստման ցանկացած ռիսկերը», - նշել է Մալիշևան՝ դիմելով ռիսկային խմբերի մարդկանց։

Բժիշկը թվարկել է այն գործոնները, որոնք վկայում են մարդու մոտ պատվաստում ստանալու անհրաժեշտության մասին։ Այդ գործոններն են՝ 65-ից բարձր տարիքը, ճարպակալությունը, երիկամների խրոնիկ հիվանդությունները, թոքերի հիվանդությունները, քաղցկեղային հիվանդությունները (ոչ սուր փուլում), սրտանոթային հիվանդությունները։

«Կաթվածաբեր» պատվաստանյութը. Հայաստանը պատրաստվո՞ւմ է կորոնավիրուսի դեմ պայքարել Pfizer–ով

Worldometer համաշխարհային վիճակագրական կայքի համաձայն` հունվարի 26-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 100,2 միլիոնի։ Համավարակի զոհ է դարձել ավելի քան 2,1 մլն մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2020 թվականի մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել էր համավարակ։

10
թեգերը:
պատվաստումներ, կորոնավիրուս, Ելենա Մալիշևա
Ըստ թեմայի
Ֆրանսիայում պատվաստվելուց հետո 9 մարդ է մահացել, սակայն կապը պատվաստման հետ ապացուցված չէ
Կալիֆոռնիայում հորդորել են հրաժարվել Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութի խմբաքանակից
Ո՞րն է այլ պատվաստանյութերի համեմատ «Սպուտնիկ V»-ի «ինովացիոն» տարբերությունը
Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը «խիստ մտահոգված» հայտարարություն է տարածել

84
(Թարմացված է 11:59 26.01.2021)
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը շեշտում է, որ ազգային պատկանելության հիմքով և ատելությամբ հրահրված ցանկացած արարք պետք է բացառվի։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հարձակումը Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա խիստ մտահոգություն է առաջացնում։ Նման հայտաարություն է արել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը Facebook–ի իր էջում։

Հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին, անհայտ անձը կրակոցներ էր արձակել Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ։ Սրահում շաբաթական սովորում են ավելի քան 250 երեխա: Արձակված փամփուշտը կոտրել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ այդ պահին դաշնամուրի դաս էր անցկացվում: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

«Վերահաստատում ենք, որ ազգային պատկանելության հիմքով և ատելությամբ հրահրված ցանկացած արարք, ինչպիսիք վերջին շրջանում Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգություններն էին, պետք է բացառվի»,–նշված է դեսպաատան տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մշակույթի կենտրոնը հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն է:

Արցախյան պատերազմի օրերին այն համակարգում էր Մարսելից և երկրի հարավից դեպի Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը:

Մինչ այս հարձակումը նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում և Դեսինում, պղծվել էին Կոմիտասի արձանը և Ցեղասպանության հուշահամալիրը: Այս գործողություններում ներգրավված էր «Գորշ գայլեր» թուրք ծայրահեղ ազգայնական խմբավորումը։

Հավելենք, որ նոյեմբերին կազմակերպության գործունեությունը պաշտոնապես արգելվեց Ֆրանսիայի տարածքում:

Ադրբեջանը պատերազմում ՆԱՏՕ–ի զենք է կիրառել. ֆրանսիական AgoraVox

84
թեգերը:
կրակոց, ադրբեջանցի, Թուրքիա, Եկեղեցի, Մարսել
Ըստ թեմայի
«Գորշ գայլեր» խմբավորման 4 անդամները ձերբակալված են. մանրամասներ Դեսինի անկարգություններից
Ավստրիան կարգելի «Գորշ գայլերի» խորհրդանիշը. Թուրքիան Եվրոպային մեղադրում է պոպուլիզմի մեջ
Ֆրանսիան կարգելի «Գորշ գայլեր» թուրքական կազմակերպության գործունեությունը
Вице-премьер Мгер Григорян на заседании правительства Армении (30 июля 2020). Еревaн

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպման կոնկրետ օրը Երևանում չգիտեն

0
(Թարմացված է 12:37 26.01.2021)
Հանդիպումը ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասացին, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպման հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են, այն կայանալու է մոտ օրերս:

«Հանդիպման օրակարգում ընդգծված չէ որևէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում»,–ասացին գրասենյակից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայում վաղը` հունվարի 27–ին, նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպում։

Տեղեկացվում էր, որ փոխվարչապետները պետք է քննարկեն միանգամից մի քանի հնարավոր նախագծեր, մասնավորապես, Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցումը, որը կկապի Ադրբեջանը և Նախիջևանը, ինչպես նաև Հայաստանն ու Ռուսաստանը:

Եռակողմ հայտարարության 9-րդ կետը. ձեռնտո՞ւ է Իրանին Նախիջևանի միջանցքի բացումը

Հիշեցնենք, որ փոխվարչապետների մակարդակով այս հարցի քննարկման շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության էին եկել հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպման ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարեց, որ գերիների հարցով առաջընթաց չի գրանցել, բայց ստորագրել է տնտեսական համագործակցության հուշագիր:

0
թեգերը:
Նախիջևան, Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան, Մհեր Գրիգորյան