Նաիրա Զոհրաբյան, արխիվային լուսանկար

«Նոյեմբերի 10-ը պիտի հայրենադավության օր հռչակվի». Նաիրա Զոհրաբյանը նոր նախագիծ է մշակում

81
(Թարմացված է 19:08 02.12.2020)
ԲՀԿ պատգամավորը լրացում է առաջարկում ՀՀ «Տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում. պիտի սգանք այդ օրը, որպեսզի որևէ իշխանություն երբևէ չմտածի ժողովրդի թիկունքում գնալ նման դավաճանական քայլի:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Երևանի կենտրոնում «միասնության», «արժանապատվության» երթ է անցկացվում: Ընդդիմության հերթական բողոքի ակցիային այսպիսի գնահատական տվեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը;

«Ես՝ որպես քաղաքացի, լինելու եմ բոլոր այն միջոցառումներին՝ երթերին ու հանրահավաքներին, որոնք կլինեն ընդդեմ այս դավաճանության, ընդդեմ այն կապիտուլյացիոն համաձայնագրի, որը ստորագրվեց նոյեմբերի 10-ին»,- լրագրողներին ասաց Զոհրաբյանը: 

Պատգամավորը հայտնեց, որ առաջիկա օրերին շրջանառության մեջ է դնելու «Տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում անելու նախագիծ, որով նոյեմբերի 10-ը կառաջարկի նշել որպես հայրենադավության կամ դավաճանության օր:

«Նիկոլ Փաշինյանը մեզանից խլեց մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրման մեր եռատոնը: Ուրեմն նոյեմբերի 10-ը, երբ Արցախը ծնկի բերվեց Ալիևի առջև, մենք պետք է նշենք որպես հայրենադավության օր, պիտի հիշենք այդ օրը, պիտի սգանք այդ օրը, որպեսզի որևէ իշխանություն երբևէ չմտածի ժողովրդի թիկունքում գնալ նման դավաճանական քայլի»,- ասաց Զոհրաբյանը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

81
թեգերը:
երթ, Նաիրա Զոհրաբյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչու Փաշինյանը հրաժարական չի տալիս, կամ վարչապետի ինքնապաշտպանվելու տարբերակը
Ո՞ր դատավորներն են գնացել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման. «Ժողովուրդ»
Արցախում կադրային փոփոխությունների գործում վերջին խոսքն արդեն Փաշինյանինը չէ
Համացանցում Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել
Արխիվային լուսանկար

Կրկին երկրաշարժ է եղել. Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում այն զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ

9
(Թարմացված է 18:58 23.01.2021)
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Նախիջևան քաղաքից 34 կմ դեպի հյուսիս-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է նաև Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում։

«Հունվարի 23-ին` տեղական ժամանակով ժամը 17:22-ին, գրանցվել է երկրաշարժ հյուսիսային լայնության 39.50⁰ և արևելյան երկայնության 45.56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Նախիջևան-Հայաստան սահմանային գոտում` Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք։ Օջախի խորությունը եղել է 10 կմ, այն 4.3 մագնիտուդ ուժգնության է եղել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4 բալ և Սյունիքի մարզի Գորայք գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք` նույն տարածքում երկրաշարժ էր գրանցվել նաև հունվարի 18–ին և 22–ին։

9
թեգերը:
Նախիջևան, Սյունիք, Վայոց Ձոր, Երկրաշարժ
Ըստ թեմայի
Երկրաշարժ Վրաստանում. ցնցումները զգացվել են նաև Լոռու մարզի գյուղերում
Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում երկրաշարժ է գրանցվել
Ինչ տեսք ունի Խորվաթիան ավերիչ երկրաշարժից հետո. լուսանկարներ
Արխիվային լուսանկար

«Զվարթնոցից» ՔԿՀ տանելու ճանապարհին օպերլիազորը Իրանի քաղաքացուց գումար է հափշտակել

7
(Թարմացված է 19:03 23.01.2021)
Հետախուզման մեջ գտնվող իրանցուն հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանում։ Մինչ նրա հարցերը փորձել են լուծել, օպերլիազորն օգտվել է իրավիճակից։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանում օպերլիազորներից մեկը հետախուզվողից փող է հափշտակել։

«Հունվարի 8-ին Երևան է ժամանել միջազգային մակարդակով հետախուզվող Իրանի մի քաղաքացի։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ու խուզարկվել։ Ի թիվս այլ իրերի՝ հայտնաբերվել է նաև 1200 եվրո։ Փողը փաթեթավորվել է։ Գծային բաժնի քրեական հետախույզը, Իրանի քաղաքացուն քրեակատարողական հիմնարկ տեղափոխելիս, փաթեթավորված գումարից հափշտակել է 400 եվրո»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ։

ՀՔԾ–ն հունվարի 21-ին քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տաքսու ուղևորը դանակով սպառնացել է վարորդին և 48 հազար դրամ հափշտակել

7
թեգերը:
Հայաստան, Ճանապարհ, ոստիկան, «Զվարթնոց» օդանավակայան
Ըստ թեմայի
Դավթյանը Կրասնովին խնդրել է Ադրբեջանի պահանջով հայ պաշտոնյաների հետախուզում չհայտարարել
Բելգիայի իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից
Ստացվում է` Թուրքիայի հետախուզական կենտրոն Արցախում. Վրթանեսյանը` համատեղ կենտրոնի մասին