00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս են հայաստանյան բանկերն ընդառաջելու զոհվածների ընտանիքներին ու մյուսներին

© Sputnik / Asatur YesayantsАкция протеста родителей пропавших без вести военнослужащих перед воинской частью (1 декабря 2020). Эчмиадзин
Акция протеста родителей пропавших без вести военнослужащих перед воинской частью (1 декабря 2020). Эчмиадзин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 27-ից հետո ուշացման համար զինվորականներին չեն տուգանելու։ Անհատական մոտեցում կցուցաբերվի այն քաղաքացիներին, որոնց ունեցվածքը հակամարտության հետևանքով վնասվել կամ ոչնչացել է։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Հայկական բանկերն իրենք են որոշելու՝ ինչ պայմաններով սատարեն հաճախորդներին, որոնք սեպտեմբերի 27-ից հետո ուշացումներ ունեն։ Կենտրոնական բանկն այդ հարցում ոչ մի պահանջ չի ներկայացնելու։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Шествие оппозиции после митинга на площади Свободы (16 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Անկայունությունը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վարկային վարկանիշի վրա․ տնտեսագետ

Ավելի վաղ Հայաստանի բանկերն ընդհանուր հայտարարություն էին արել, հայտնելով, որ պատրաստ են աջակցել իրենց այն հաճախորդներին, որոնք մասնակցել են Արցախում մարտական գործողություններին կամ իրենց արցախյան մասնաճյուղերից վարկ են վերցրել։

Գրեթե բոլոր բանկերն ինչ-որ կերպ աջակցում են հաճախորդներին։ Դեռ լուծված չէ հարցը՝ ինչպես օգնել վարկառուներին, որոնք Արցախում կորցրել են ունեցվածքը կամ արտադրության միջոցները։

«Արդշինբանկի» (Հայաստանում վարկերի ծավալով երրորդ բանկն է) մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ բանկը սեպտեմբերի 27-ից հետո վերանայել է վարկերն ուշացնելու համար սահմանված տուգանքները, ինչպես նաև Արցախի տարածքում ֆիզիկական ու իրավաբանական անձանց վերցրած վարկերի մարման ժամկետները։ Այդ ուշացումները չեն գրանցվելու ACRA-ի վարկային պատմությունների ռեգիստրում։

Լրացուցիչ զիջումներ են արվում, եթե վարկառուն վիրավորում է ստացել կամ մահացել է։ Վերջին դեպքում վերանայվելու է այն վարկի տոկոսադրույքը, որը մարելու են մահացածի ընտանիքի անդամները։ Որոշումը կայացվելու է՝ ելնելով վարկառուների ու նրանց ընտանիքների ֆինանսական վիճակից։

Վարկերն ուշացնելու համար արցախցիների ու կամավորների նկատմամբ պատժամիջոց չի կիրառվի. ԿԲ

Ինչ վերաբերում է արցախցի վարկառուներին, որոնք կորցրել են ունեցվածքը կամ արտադրության միջոցները (ֆերման կամ բիզնեսը), ապա այստեղ աջակցման տեսակների վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Ամեն դեպքում որոշումն ընդունվելու է անհատական մոտեցմամբ՝ ելնելով վարկառուի ֆինանսական վիճակից։

Мужчина проходит мимо велосипеда на площади Республики - Sputnik Արմենիա
Արցախի վարկառուները ռազմական դրության ողջ ընթացքում արտոնություններ կստանան

Մյուս բանկերում էլ աջակցության մոտավորապես նույն քայլերն են սահմանվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Հայբիզնեսբանկում» (Հայաստանում կրեդիտային պորտֆելով երկրորդ բանկն է) հայտնեցին, որ բանկը չի հաշվելու սեպտեմբերի 27-ից հետո եղած ուշացումները Արցախի իր մասնաճյուղերի հաճախորդների համար, ընդ որում՝ նաև այն տարածքներում, որոնք մնացել են Արցախում ու ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ Տուգանքները չեղարկվում են ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ փոքր բիզնեսի սուբյեկտների համար։

Բացի այդ՝ չեն տուգանվելու նաև ՀՀ կամ Արցախի զինծառայողները, նաև ԱԻՆ-ի ու ՀՀ և ԱՀ բուժհաստատությունների աշխատակիցները (այդ փաստը հաստատելու համար պետք է համապատասխան տեղեկանքներ ներկայացնել)։ Վարկառուների այդ կարգի համար վերանայելու են նաև հետագա մարումների ժամանակացույցը։

Կորոնավիրուսի ընթացքում ավանդները նվազել են, վարկերն՝ աճել. ԿԲ նախագահը բացատրեց` ինչու

Այս բանկը նույնպես դեռ չի կողմնորոշվել՝ ինչպես է օգնելու մարդկանց, որոնց ունեցվածքը հակամարտության հետևանքով վնասվել կամ ոչնչացել է։

Ինչ վերաբերում է մահացած կամ վիրավոր զինծառայողների ընտանիքների անդամ վարկառուներին՝ բանկն իր հնարավորությունների սահմանում նրանց աջակցություն ցուցաբերելու ձև կգտնի։ Անհատական լուծումներ կառաջաչկեն հաճախորդների դիմումների հիման վրա։

Նշենք, որ նման վարկերի ընդհանուր ծավալը բանկային համակարգում դեռ գնահատված չէ (բանկերի հաշվետվություններն ու Կենտրոնական բանկի վիճակագրությունը պատրաստ է դեռ միայն սեպտեմբերի համար)։

Լրահոս
0