Միս

Մսամթերքի «բակային վաճառքները» վերահսկելու համար ՍԱՏՄ-ն կհամագործակցի ՏԻՄ-երի հետ

53
(Թարմացված է 13:47 01.12.2020)
ՍԱՏՄ ղեկավարը տեղեկացրեց, որ օպերատիվ միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել խուսափել անասնահամաճարակից։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Պատերազմի այս ամբողջ ընթացքում մեզ հաջողվել է խուսափել անասնահամաճարակներից։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ Նա հիշեցրեց, որ դեռ հոկտեմբերի սկզբին հատուկ աշխատանքային խումբ էր ձևավորվել՝ Արցախից Հայաստան կենդանիների և մսեղիքի մուտքին հետևելու, հնարավոր խնդիրները կանխելու համար՝ հաշվի առնելով, որ կենդանիները կարող էին հիվանդ լինել կամ էլ  կենսաբանական դիվերսիա լիներ։

«Մեր համատեղ օպերատիվ միջոցառումները թույլ տվեցին խուսափել անասնահամաճարակներից։ Փառք Աստծո, այս պահի դրությամբ որևէ հիվանդ կենդանի չունենք, մանավանդ տնտեսական առումով այնպիսի վտանգավոր հիվանդությամբ, ինչպիսին դաբաղն է»,- նշեց Ավետիսյանը։

Նա հավելեց, որ միջոցառումները շարունակվում են։ ՍԱՏՄ տեղեկություններով՝ մոտ 10000 գլխաքանակ կենդանի է Արցախից Հայաստան բերվել, որից 4500-ը խոշոր եղջերավոր կենդանիներ են, մոտ 5000-ը՝ մանր եղջերավոր, 140՝ խոզ, 60՝ ձի։ Ընդգծում է՝ ՍԱՏՄ ռեսուրսները, բնականաբար, չեն բավականացնում, դրա համար էլ սերտորեն համագործակցում են Էկոնոմիկայի նախարարության հետ, գյուղերում են հսկողություն իրականացնում։ Կարծում է, որ հրապարակված թվերից ավելին է բերվել Հայաստան, բոլորը չէ, որ իրենք գրանցել են, միգուցե եղել  են կենդանիներ, որոնք սարերով են բերվել և այլն։ Ամեն դեպքում, գրանցված բոլոր կենդանիները հետազոտվում են։

Ինչ վերաբերում է իրացման ցանցում մսեղիքի վաճառքի վերահսկողությանը, Ավետիսյանն ընդգծեց՝ հուլիսից վերահսկվում է, որ սպանդանոցային ծագման մսեղիք լինի։ Նրա խոսքով՝ Երևանի սուպերմարկետներում, մեծ ու փոքր խանութներում այդ հարցը լուծված է, սպանդանոցային ծագման միս է միայն վաճառվում։

Արցախից Հայաստան է տեղափոխվել մոտ 4000 գլուխ կենդանի. ՍԱՏՄ-ն վերահսկում է գործընթացը

«Բայց ունենք մի խնդիր՝ բակային վաճառք, որը մեր վերահսկողությունից դուրս է, և մենք իրավասություն չունենք իրականացնելու այդ վերահսկողությունը, դրա համար միշտ կոչ ենք անում փողոցում, մեքենաների թափքից վաճառվող մսեղիք չգնել»,- ասաց տեսչական մարմնի ղեկավարը։

Պատերազմական իրավիճակում պետք է վերահսկել կենդանիների շարժը. ՍԱՏՄ

Նա նշեց, որ այս հարցը քննարկվել է նաև անասնաբույժների հետ, որ վերջիններս էլ իրազեկում անեն։

Ավետիսյանի խոսքով՝ հավանաբար կհամագործակցեն ՏԻՄ-երի հետ՝ բնակիչներին բակերում վաճառվող կենդանական ծագման բոլոր մթերքներից զերծ պահելու համար։ Նա մանրամասնեց՝ խոսքը ոչ միայն մսին, այլ ձկնամթերքին, հավկիթին, կանթամթերքին է վերաբերում։

53
թեգերը:
Արցախ, Գեորգի Ավետիսյան, ձուկ, թռչնամիս, Միս, ՍԱՏՄ(Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
Ըստ թեմայի
ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի պետը և ևս 20 անձ կկանգնեն դատարանի առաջ
Փաշինյանը պաշտոնից ազատել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանին
Գեորգի Ավետիսյանը կրկին նշանակվել է ՍԱՏՄ ղեկավար
Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյան

Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանն իր մասին 5 փաստ է ներկայացրել

55
(Թարմացված է 23:01 23.01.2021)
Մեդվեդևան խոստացել է սոցցանցերում հրապարակել իր փայլուն քարերով զգեստը, հենց այն պատրաստ լինի։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայտնի ռուսաստանցի գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը Olympic Channel-ի հետ զրույցում իր մասին հինգ արտասովոր փաստ է ներկայացրել։

Աղջիկն ասել է, օրինակ, որ ընդամենը երկու օր առաջ է կանաչ ձիթապտուղ համտեսել։

​«Առաջին բանը, որ անում եմ առավոտյան՝ ստուգում եմ սոցցանցերը։ Նայում եմ լայքերը, բայց միշտ չէ, որ կարդում եմ մեկնաբանությունները, թեև միևնույնն է` հետևում եմ։ Նաև շանս փորը համբուրելու սովորություն ունեմ։ Կարմիր շրթներկի հետքը մնում է», - ասել է Մեդվեդրան Olympic Channel-ի հետ զրույցում։

Նա նաև խոստովանել է, որ յոթ անգամ դիտել է «Շերկոկ» սերիալը, քանի որ շատ է սիրում այն։

«Ես ու մայրս փայլուն քարերով նկարներ ենք անում։ Դա ասես արվեստի գործ լինի, բայց փայլում է ինչպես գեղասահքի համար նախատեսված զգեստ։ Instagram-ում կհրապարակեմ, երբ պատրաստ լինի»,–հավելել է նա։

Նշենք, որ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան հայկական արմատներ ունի: Աղջիկը 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Աշխարհի կրկնակի չեմպիոն (2016, 2017), Աշխարհի գավաթի (2019) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի երկակի չեմպիոն (2016, 2017), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

«Ատոմային զենք ես». Գոհար Ավետիսյանը փայլել է իր շքեղ կազմվածքով

55
թեգերը:
ինստագրամ, Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյան
Ըստ թեմայի
Բաժանում և ոչ միայն. Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանն ասել է`ինչպես է պայքարում դեպրեսիայի դեմ
Եվգենյա Մեդվեդևան նկարել է ճապոնացի ընկերոջը
Մեդվեդևան կփոխի՞ քաղաքացիությունը, կամ ինչպես են հայ մարզիչներն օգնում այլոց գեղասահքում
Արխիվային լուսանկար

Լարսը փակել են. ռուսական կողմում 760 բեռնատար է կուտակվել

51
ՀՀ տարածքում նույնպես կան փակ ավտոճանապարհներ, իսկ Սյունիքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակվել է 760 բեռնատար ավտոմեքենա:

«Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի Հանրապետության տարածքում նույնպես կան փակ ավտոճանապարհներ. փակ են Արագածոտնի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, դեպի Ջերմուկ քաղաք տանող, Աղավնաձոր-

Արենիի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հիշեցնենք` այսօր առավոտյան Լարսը բաց էր բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

51
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), բեռնատար, Վերին Լարս
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Հայկական բեռնատարներն այլևս կանգնած չեն մնա․ Լարսի ճանապարհի շինարարությունը կավարտվի
Վերին Լարսի այլընտրանք. ռուսական ընկերությունը հայկական բիզնեսին լաստանավ է տրամադրել
Արդիականացումը չի՞ փրկի․ որն է Վերին Լարսի անցակետի խնդրի լուծումը
Մարիա Զախարովա. արխիվային լուսանկար

«Դա միջամտություն է ներքին գործերին». Մարիա Զախարովան պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

85
(Թարմացված է 23:23 23.01.2021)
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնպես արձագանքել էր ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, նշելով, որ դա կանդրադառնա ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զարխարովան պատասխանել է Ռուսաստանում չարտոնված միտինգների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը։

«Ահա տեսեք՝ ամերիկյան դեսպանատունը տեղեկություն է հրապարակում։ Սա իսկական միջամտություն է ներքին գործերին», - ասել է Զախարովան «Սոլովյով LIVE»-ի եթերում։

Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում չարտոնված ակցիաների մասին հաղորդագրությունների ֆոնին հայտարարել էր, որ հետևում է «ռուսական 38 քաղաքներում բողոքի ակցիաների մասին հաղորդագրություններին»։ ԱՄՆ դեսպանատնից ավելացրել էին, որ «սատարում են խաղաղ բողոքի բոլոր մարդկանց իրավունքն ու կարծիք արտահայտելու ազատությունը», իսկ ռուս իշխանության քայլերն, իբրև, «ուղղված են այդ իրավունքը ճնշելուն»։

Մոսկվայում չարտոնված միտինգի ժամանակ 39 ուժայիններ են տուժել

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է այդ հայտարարությանը, ընդգծելով, որ ծայրահեղական տարրերին սատարելու փորձերը երկկողմանի հարաբերությունների համար բացասական հետևանքներ են ունենալու։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ դեսպանատունն առաջին անգամ չէ, որ արհամարհական վերաբերմունք է ցուցադրում դիվանագիտական նորմերի ու կանոնների նկատմամբ ու սոցիալական ցանցերում ակտիվ հաղորդագրություններ է հրապարակում՝ աջակցելով ռուսական քաղաքներում չարտոնված բողոքի ակցիաներին։

Ռուսաստանում քրեական պատիժ կսահմանվի դեռահասներին հանրահավաքներում ներգրավելու համար

85
թեգերը:
Բողոքի ակցիա, դեսպանություն, ԱՄՆ, Ռուսաստան, Մարիա Զախարովա
Ըստ թեմայի
Լավրովն ու Զարիֆը Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
Եռակողմ հայտարարության իրականացման համար համալիր աշխատանք է սպասվում․ Զախարովա
Եթե Բաքուն ու Երևանը ցանկանան․ Զախարովան՝ հայերի ու ադրբեջանցիների երկխոսության մասին