Անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիան

Դավիթն ասում է` հրամանատար չի եղել, զինվորներից մեկի մայրը հեկեկալով դիմում է իշխանությանը

2418
(Թարմացված է 12:47 01.12.2020)
Զինկոմիսարիատի ներկայացուցիչը վստահեցնում է, որ իրենք ամեն ինչ արել են, ծնողները սկսեցին զայրացած բղավել, թե սուտ են խոսում։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Այսօր վաղ առավոտից Էջմիածնի զինկոմիսարիատի մոտ բողոքի ակցիա են անցկացնում անհետ կորած զինծառայողների հարազատները։ Այս զինկոմիսարիատից հոկտեմբերի 21-ին Արցախի Զանգելանի շրջան տարված զինծառայողներից 34-ն անհետ կորած են։ Հարազատները մեղադրում են հրամանատարությանն անկազմակերպվածության համար։ Շրջափակումից հրաշքով փրկված Դավիթ Կատանյանը պատմում է, որ իրենց հետ հրամանատար չի եղել։ Անհետ կորածների թվում նաև իր եղբայրն է։

«Ախպերս էլ է կորած, մեր երեք ընկերներն էլ չկան, մեզ պետք է Ա կետից Բ կետ տանեին, բայց չի նշվել, թե որտեղ է Բ կետը։ Գնացել ու ընկել ենք շրջափակման մեջ»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ իրենք տասներկու հոգով հրամանատար չեն ունեցել։ Թե ինչպես են դուրս եկել շրջափակումից, մի բառով է ձևակերպում՝ «մի կերպ»։  Ավելացրեց՝ սարի հետևում եղել է գեներալ, որն իր զորքին մարտական գործողությունների մեջ չի ներգրավել։ «Օգնություն էլ ենք ուզել, չի եկել»,- նշեց նա։

Կատանյանի խոսքով՝ կոնկրետ այս գործողությանն իրենց ուղարկել է գեներալ Անդրանիկ Մակարյանը։

Զինկոմիսարիատի ներկայացուցիչ, կապիտան Կամո Մալխասյանը դուրս եկավ հանդիպելու հարազատների և լրագրողների հետ։

«Ինչ մեզնից հասնում էր, մենք ամեն ինչ արել ենք. բոլոր տեղեկությունները, բոլոր տվյալները ներկայացված են հանձնաժողովի նախագահին, ու այս պահին էլ նախարարից տեղեկություն կա, որ այսօր կամ վաղն աշխատանքներ են իրականացվելու»,- ասաց նա։

Ծնողներն անգամ թույլ չտվեցին նրան ավարտել խոսքն ու սկսեցին զայրացած բղավել, թե սուտ են խոսում։

«44 օր է՝ անհետ կորած են, ինչու՞ այսօր կամ վաղը»,- հարցրին նրանք։

Մեկ այլ հարցին, թե արդյոք այս զորամասից որևէ մեկը մասնակցելո՞ւ է որոնողական աշխատանքներին իրենց զինվորներին ճանաչելու համար, ներկայացուցիչը չկարողացավ պատասխանել։ Նա նշեց, որ դրա համար պետք է համապատասխան կարգադրություն լինի ՊՆ-ից կամ Գլխավոր շտաբից։

Անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը հեկեկալով դիմեց իշխանություններին, զինվորական ղեկավարությանը՝ պահանջելով փնտրել ու գտնել իրենց որդիներին։

«Աղաչում եմ, դուք էլ եք ծնող, հասկացեք ծնողների վիճակը, հասկացեք մեր բալաների վիճակը։ Էլ ուժ չունեմ խոսելու...»,- ասաց կինն ու չկարողացավ շարունակել խոսքը։

Մայրերից մեկն էլ ասաց՝ արդեն դիմել են հնարավոր բոլոր տեղեր՝ երկրի նախագահին, Ռուսաստանի և Իրանի դեսպանություններ, Կարմիր խաչ և այլն։ Հիմա արդեն դիմում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրիովիչ, խնդրում ենք, օգնեք մեր երեխաներին, ամեն րոպեն նրանց համար թանկ է, նրանք սպասում են Ձեր օգնությանը, որ Դուք փրկեք նրանց։ Այս խնդրանքով Ձեզ են դիմում բոլոր ծնողները»,- ասաց կինը։

Կինը խոստովանեց՝ 8 տարեկանում որդուն փախցրել է Բաքվի ջարդերից, փրկել, Հայաստան բերել, հիմա այստեղ իր որդին նորից կորել է «թուրքի սահմանին»։ «Հիմա էլ մենք Հայաստանո՞ւմ ենք ապրում, թե՞ Ադրբեջանում, օգնեք մեզ գտնել մեր երեխաներին, հետ բերել»,- ասաց նա։

Հիշեցնենք` տևական ժամանակ է` անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են անցկացնում։

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 27-ին հայտնեց, որ բաց տեսանյութերի վերլուծության հիման վրա հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու վերաբերյալ տվյալներ ունի, բայց 30-ի ինքնությունն են կարողացել պարզել: Անհետ կորածների վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա։

2418
թեգերը:
զինծառայող, ծնող, Բողոքի ակցիա, Հայաստան
Ըստ թեմայի
Ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ, դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր․ Փաշինյան
Ադրբեջանը նախատեսում է հաղթական շքերթ կազմակերպել ու երթով անցկացնել հայ ռազմագերիներին
Վաղարշակ Հարությունյանն ասել է` ինչի կհանգեցնի պատերազմի վերլուծությունը
ԱԱԾ շենք

Ակնհայտ սուտ է. ԱԱԾ-ն հերքում է Միքայել Մինասյանի մեղադրանքներն Արարատ Միրզոյանի հասցեին

254
(Թարմացված է 00:09 17.01.2021)
ԱԱԾ-ն զգուշացնում է, որ քրեադատավարական կառուցակարգեր են գործադրվելու Մինասյանի հրապարակման հիման վրա։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն արձագանքել է ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մեղադրանքներին՝ ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հասցեին։

ԱԱԾ-ն հերքում է Մինասյանի մեղադրանքներն ու ընդգծում, որ նրա «Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի»։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ինչպես տվյալ անձին, այնպես էլ համանման անթույլատրելի գործելաոճ կիրառող բոլոր անհատներին ու կազմակերպություններին կոչ է անում բացառել հանրությանն ապատեղեկատվություն հրամցնելու կամ մոլորության մեջ գցելու վարքագիծը, իսկ մեր հայրենակիցներին հորդորում՝ այս պարագայում ևս տուրք չտալ մտացածին և ստահոդ նմանօրինակ հրապարակումներին ու ապավինել Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկությունների բովանդակությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է Միքայել Մինասյանին. օրենքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ գործադրվելու են քրեադատավարական կառուցակարգեր։ ԱԱԾ-ն նաև հորդորում է ցուցաբերել բացառապես իրավահպատակ վարքագիծ:

254
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Արարատ Միրզոյան, Միքայել Մինասյան
Ըստ թեմայի
Փաշինյանը 1.5 տարի առաջ Արցախի նախագահին պատմել է Արցախի հետ կատարվելիքի մասին. Մինասյան
Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի «սուտ մատնության» հարցով դիմելու է դատախազություն
«Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է». Միքայել Մինասյան
Արարատ Միրզոյան

Մինասյանը պետք է պատասխան տա. Արարատ Միրզոյանը՝ լրտեսության մեղադրանքի մասին

268
(Թարմացված է 23:27 16.01.2021)
Ավելի վաղ Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը մեղադրել էր ԱԺ նախագահին կրկնակի գործակալ լինելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում արձագանքել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին։ Մինասյանի պնդումները նա «ցնդաբանություն» է անվանել։

«Մ.Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համա»,- գրել է Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք՝ Facebook-ի իր էջի ուղիղ եթերում Միքայել Մինասյանն ասել էր, թե Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է։ Նրա պնդմամբ՝ այդ մասին իմացել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն ու Միրզոյանն սպառնացել՝ կամ դառնալու двойной агент և աշխատելու է ԱԱԾ-ի համար, կամ պատասխան է տալու պետական դավաճանության համար։

Միքայել Մինասյանը նաև հրապարակել էր մի ձեռագիր դիմում, որն, ըստ նրա, գրել է հենց Արարատ Միրզոյանը 2007 թվականին։ Դիմումում Միրզոյանը խոստանում է «ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակում և իմ հնարավորությունների սահմանում աջակցելու ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը»։

ԱԱԾ–ն Արարատ Միրզոյանի ծեծի թեմայով գաղտնալսված խոսակցություններ է հրապարակել. տեսանյութ

268
թեգերը:
լրտես, Արարատ Միրզոյան, Միքայել Մինասյան
Ըստ թեմայի
Արարատ Միրզոյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյան. նիստը վարում է Արարատ Միրզոյանը
ՀՀ նախագահն այցելել է ԱԺ, Արարատ Միրզոյանի հետ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը
C-400 «Տրիումֆ

Ռուսական C-400-ը «գրավում է» չորրորդ երկիրը. իսկ հետո՞

212
(Թարմացված է 00:11 17.01.2021)

Ռուսական արտադրության C-400 զենիթահրթիռային համակարգերի խաղաղ էքսպանսիան Եվրասիայի նորանոր երկրներ է ընդգրկում։  Չինաստանից, Թուրքիայից, Հնդկաստանից հետո «Տրիումֆ»-ով վերազինման են պատրաստվում Բելառուսի Հանրապետության Ռազմաօդային ուժերն ու ՀՕՊ-ը։ C-400 համակարգերի ձեռքբերման գործընթացում են նաև Իրաքը, Քաթարը և Մարոկկոն (Աֆրիկյան մայրցամաքի հյուսիս-արևմուտք): Մոլորակում C-400 զենիթահրթիռային համակարգի հաջող տարածման հիմքը մոտ անալոգների բացակայությունն է, բացառիկ մարտական բնութագրերը։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Բելառուսի Հանրապետության զինված ուժերի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Իգոր Գոլուբը հունվարի 14-ին հայտարարել է C-400 «Տրիումֆ» նորագույն համակարգերով ՀՕՊ ստորաբաժանումների վերազինման մասին, որոնք հատուկ մշակված են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հինգերորդ սերնդի F-22 և F-35 կործանիչների մարտական հնարավորությունների հաշվառմամբ (ՆԱՏՕ-ն պլանավորում Է Եվրոպայում հարյուրավոր F-35-ներ տեղակայել):

Բացի այդ, զորքերում ընթանում են «Панцирь-С» զենիթահրթիռային-հրանոթային համալիրի յուրացման նախապայմանագրային աշխատանքները։ Կնքվել են Մի-35 բազմանպատակային հարվածային ուղղաթիռների և ռուսական արտադրության Սու-30ՍՄ կործանիչների երկրորդ խմբաքանակի մատակարարման պայմանագրեր: Բելառուսական զորքերը 2021 թվականին սպառազինության մեջ կներառեն  «Противник-Г» և «Восток» նոր ռադարները:

Ավելի վաղ երկրի օդային տարածքի պահպանության մարտական հերթապահության էր անցել (Բարանովիչի շրջանում) ռուսական արտադրության S-դիապազոնի նոր «Сопка-2» եռակոորդինատային ռադիոլոկացիոն համալիրը: Արևմուտքի պատժամիջոցներն ու տնտեսական դժվարությունները Ռուսաստանը բելառուսական բանակի համար դարձնում են սպառազինության միակ մատակարարը։

Բելառուսի Հանրապետության երկինքն անառիկ ամրություն է դառնում ցանկացած ագրեսորի համար։ ՌՕՈւ-ի և ՀՕՊ-ի զորքերը սովորում են մարտական խնդիրներ լուծել ամենաբարդ իրադրությունում՝ հաշվի առնելով հակառակորդի կողմից հրթիռային զենքի և անօդաչու թռչող սարքերի կիրառման սիրիական, լիբիական և ղարաբաղյան փորձը:

Լավատեսական դինամիկա

Ռուսաստանի հետ ակտիվ ռազմատեխնիկական համագործակցությունն ամրապնդում է աշխարհի հիսուն երկրների, այդ թվում՝ ԱՊՀ յոթ երկրների անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Արտերկրի մասնագետներն առավել արդյունավետ պաշտպանական գործիքներ են համարում ՌԴ արտադրության մարտական ինքնաթիռներն ու ՀՕՊ համակարգերը։

Չինաստանը դարձավ  С-400 «Триумф» զենիթահրթիռային համակարգերի առաջին արտասահմանյան պատվիրատուն։ С-400 ԶՀՀ-ների երկու գնդային փաթեթների մատակարարման ռուս-չինական պայմանագրի մասին հայտնի է դարձել 2014 թվականի նոյեմբերին: Մեկ փաթեթի կազմում են շարժական հրամանատարական կետը, արձակման կայանքների երկու դիվիզիոնը, ռադիոլոկացիոն կայանները և երկու տեսակի ավելի քան 120 նորագույն զենիթային կառավարվող հրթիռներ:

«Տրիումֆներից» առաջին հաջող կրակոցները չինացի մասնագետները կատարել են 2018 թվականի դեկտեմբերին, և մոտ 250 կմ հեռավորության վրա խոցել են 3000 մ/վ արագությամբ թռչող բալիստիկ թիրախը: С-400 համակարգերի երկրորդ գնդային կոմպլեկտը Չինաստանը ստացել է 2019 թվականի դեկտեմբերին։

Չինաստանում ռուսական «Տրիումֆների» հիմնական առավելություն են համարում մինչև 400 կիլոմետր գործողության հեռահարությունը (ինչը չի կարող աշխարհի ոչ մի «երկիր-օդ» հրթիռային համակարգ), հակառակորդի անօդաչու թռչող սարքերի ոչնչացման ունակությունը՝ մարտական գործողությունների ընթացքում թիրախավորումը  և մեծ հեռավորությունից լրտեսությունը կանխելու համար: C-400 համակարգերը թույլ են տալիս հուսալիորեն վերահսկել ծայրամասային և վիճելի շրջանները ՉԺՀ-ի շուրջ։

Ռուսաստանն ու Թուրքիան С-400 «Триумф» ԶՀՀ մատակարարումների մասին պայմանավորվել են 2017 թվականին, պայմանագրի գինը՝ 2,5 մլրդ դոլար: Դա լուրջ ճգնաժամ առաջացրեց թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Սպառնալով պատժամիջոցներ կիրառել, ինչպես նաև հանել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրից՝ Վաշինգտոնը պահանջում էր հրաժարվել գործարքից և ձեռք բերել բացառապես ամերիկյան Patriot համալիրները։ Անկարան չկատարեց ԱՄՆ-ի վերջնագրային պահանջները, և 2019 թվականի ամռանը ստացավ C-400 զենիթահրթիռային համակարգերի չորս դիվիզիոն (առաջին փաթեթ):

Թուրքիան մտադիր է ձեռք բերել երկրորդ փաթեթը և ձևավորել  ամենահուսալի և ժամանակակից համակարգը՝ երկրում կարևոր օբյեկտները պաշտպանելու համար: Անկարայի մոտ տեղակայված C-400 համակարգը փորձարկումների ընթացքում F-16 Fighting Falcon կործանիչ է հայտնաբերել ՌՏԿ-ի գործողության գոտու սահմանին՝ 600 կիլոմետր հեռավորության վրա:

Ինչպես զսպել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «ախորժակը»․ ՌԴ միջուկային ուժերի զորավարժությունները

Այսինքն, մարտական հերթապահության ռեժիմում, երբ օդային թիրախների հայտնաբերումն ու ոչնչացումն իրականացվում է ավտոմատ ռեժիմով, F-16 Fighting Falcon կործանիչները կարող են «Տրիումֆի» կողմից ոչնչացվել Անկարայից 400 կմ հեռավորության վրա։ Թուրքիային С -400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ փաթեթ (գնդի) մատակարարելու վերաբերյալ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել 2020 թվականի հունիսին:

Հնդկաստանը 2018 թվականի հոկտեմբերին C-400-ի հինգ գնդային փաթեթների մատակարարման 5,43 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել: Դելիում վճռական են տրամադրված՝ չնայած ԱՄՆ-ի աննախադեպ ճնշմանը։ The Times Of India հրատարակության տվյալներով՝ ռուսական «Տրիումֆները» կտեղակայվեն Հնդկաստանի արևմտյան, հյուսիսային և արևելյան շրջաններում (հաշվի առնելով Չինաստանի եւ Պակիստանի կողմից սպառնալիքների դաշտը) և հեղափոխություն կդառնան երկրի ՀՕՊ համակարգում:

С-400 զենիթահրթիռային համակարգի շահագործման և մարտական կիրառման ուսուցման համար 100 հնդիկ մասնագետներից կազմված առաջին խումբը Ռուսաստան կժամանի մինչև 2021 թվականի հունվարի վերջը: Հնդկաստանում «Տրիումֆների» առաջին գնդային փաթեթը նախատեսվում է սպառազինության վերցնել 2021 թվականի վերջին: Ռուսաստանը մտադիր է մինչև 2025 թվականը մատակարարել C-400 ԶՀՀ-ների բոլոր հինգ գնդային փաթեթներ:

Հաղթական հեռանկարներ

«Տրիումֆների» ձեռքբերման բանակցություններ են վարում Մարոկկոն, Քաթարը, Իրաքը։ Ավելի վաղ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգի ձեռքբերման հարցում շահագրգռվածություն էին հայտնել Ալժիրը, Վիետնամը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, ընդհանուր առմամբ՝ 12 երկիր:

Արտասահմանյան պահանջարկը գերազանցում է արտահանողի առաջարկը (վերազինման գերակայությունը շարունակում են մնալ Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը)։ Թեև ԱՄՆ-ի Պատժամիջոցների միջոցով հակառակորդներին հակազդելու մասին օրենքով (նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրվել է 2017 թվականի օգոստոսին) այդ պետությունների դեմ կարող են պատժամիջոցներ սահմանել: Ոչինչ չի կանգնեցնի աշխարհի լավագույն C-400 մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգին իր ճանապարհին։

«Տրիումֆ» համակարգերը փոխում են աշխարհը։ Եթե C-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռք բերի, օրինակ, Իրանը, Պարսից ծոցի գոտում ԱՄՆ-ի ավիակիրներն անօգուտ խաղալիքների կվերածվեն։ Վաշինգտոնն անխուսափելիորեն ստիպված կլինի շտկել աշխարհայացքի հայեցակարգը, «վերաիմաստավորել իր ոճը» Իրանի հետ երկխոսության հարցում։ Եվ դա արդեն տեղի է ունենում Իրաքում։

Իրաքում ԱՄՆ դեսպանատունն ու ռազմակայանները պարբերաբար հրթիռակոծվում են։ Ամերիկյան զենիթահրթիռային համալիրները չեն կարողացել անդրադարձնել հրթիռային հարձակումները։ Հրթիռները պայթել են Բաղդադի «կանաչ գոտում», ինչը ԱՄՆ-ին ստիպել է տարհանել դիվանագիտական անձնակազմի մեծ մասը և իրաքցիներից վարձակալել Ռուսաստանից ձեռք բերված «Панцирь-С» ԶՀՀ-ն:

Սակայն վերադառնանք C-400 զենիթահրթիռային համալիրներին։ «Տրիումֆի» կարևոր առավելություններն են ՌՏԿ-ի շրջանաձև տեսադաշտը և չորս տեսակի հրթիռների կիրառման ճկունությունը (բազմամակարդակ ՀՕՊ-ի ձևավորում): Տարբեր տիպի հրթիռների օգտագործումը թույլ է տալիս արդյունավետ կերպով խոցել գերձայնային թիրախները, մարտական ավիացիան, անօդաչու սարքերը, թևավոր, տակտիկական և բալիստիկ հրթիռները բարձրությունների ողջ մատչելի տիրույթում՝ 5 մետրից մինչև 30 կմ, և հեռահարության տիրույթում՝ 400 կմ-ից մինչև 2 կմ:

Ադրբեջանում թուրքական ավիաբազաների տեղակայումն ուղղակի մարտահրավեր է ՌԴ–ին և Իրանին

«Տրիումֆի» մեկ մարտկոցը կարող է ունենալ մինչև 72 հրթիռ և միաժամանակ գնդակոծել մինչև 36 թիրախ, որոնք թռչում են մինչև 4800մ/վրկ արագությամբ: С -400 համակարգը կարող է ինտեգրել տարբեր տիպի զենիթահրթիռային համակարգերը (С-300, Панцирь-С1, Тор-М1) և կառավարել տարբեր հեռահարության ՀՕՊ միջոցների ցանցը՝ ռադիոէլեկտրոնային հակազդման ցանկացած պայմաններում:

Ի դեպ, արդեն 2021 թվականին ռուսական զորքերը կստանան C-500 հեղափոխական համակարգը, որը պատրաստ է պատերազմի մինչև 200 կմ բարձրություններում: Ռազմատեխնիկական համագործակցության գծով Ռուսաստանի գործընկերներին ժամանակն է տեղ զբաղեցնել նոր հերթում:

212
թեգերը:
սպառազինություն, Ռուսաստան, զենիթահրթիռային համալիր
Ըստ թեմայի
Ամենակարևորն այն է, որ Արցախում կողմերին ստիպեն չկրակել. նախկին խաղաղապահ Դեմուրենկո
Ի հեճուկս մարտահրավերների․ հետագա ինտեգրումը ոչ միայն Երևանին է պետք, այլև Մոսկվային
2020-ի արդյունքները․ ինչպես Ղարաբաղը Կովկասը վերադարձրեց լրահոսի առաջին հորիզոնական