Արգիշտի Միքայելյան

4–ամյա որդու հերոսն է. պատերազմում երկու ոտքը կորցրած Արգիշտին սոցիալական ծանր վիճակում է

2448
(Թարմացված է 00:48 29.11.2020)
Արցախյան պատերազմի առաջին օրից ռազմաճակատ մեկնած ու երկու ոտքից զրկված զինվորի ընտանիքը սոցիալական դժվարին վիճակում է։ Արդեն 2 ամիս է` պետական ոչ մի աջակցություն չեն ստացել։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik․ 44 օր տևած արցախյան պատերազմը հազարավոր զոհերից բացի հազարավոր վիրավորներ թողեց։ 30–ամյա Արգիշտի Միքայելյանը պատերազմի առաջին օրից կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Հոկտեմբերի 5–ին Մատաղիսում թշնամու արկը պայթել է Արգիշտիի կողքին` զրկելով նրան երկու ոտքից։

4 տարի է` ընտանիքի հետ վարձով ապրում է Ջրվեժում։ Տան բակում տախտակներից պատրաստված թեքահարթակն ու սենյակում գտնվող անվասայլակը կատարվածի լուռ վկան են։ Բակում պառկած գամփռը մեզ տեսնելիս չի հաչում. վերջին օրերին հյուրերը շատ են այս տանը։ Մարդիկ սոցցանցերից են իմացել վիրավոր զինվորի պատմությունն ու շտապել օգնության։

Արգիշտին տան միակ աշխատողն է։ Ունի 2 անչափահաս տղա` 4 տարեկան Նարեկն ու 2 տարեկան Գոռը։ Զինվորների ապահովագրության հիմնադրամին չեն կարողանում դիմել, քանի որ Արգիշտին հաշմանդամության կարգ դեռ չունի (ասել են՝ կարգի համար թող դիմի պրոթեզավորումն ավարտվելուց հետո)։ Նա պետությունից աջակցություն չի տեսել, բայց հույս ունի, որ ձեռք կմեկնեն։

Лишившийся обоих ног во время арцахской войны Аргишти Микаелян (27 ноября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Արգիշտի Միքայելյան

«Մատաղիսում կռիվը թեժ էր, շատ վիրավորներ ու զոհեր ունեինք։ Մեր խրամատում արկ պայթեց։ Հիշում եմ, թե ոնց եմ ոտքերս կորցրել։ Առաջին օգնությունն ինքս եմ ինձ ցուցաբերել։ Չնայած աննկարագրելի ցավին` ոտքիցս մեկը «ժգուտով» եմ կապել, մյուսը`գոտիով։ Աջ ձեռքս ևս վիրավոր էր։ Մոտս գուլպաներ կային, դրանցով եմ կապել։ Վերքս բավականին խորն էր, հույս չունեի, որ բժիշկները ձեռքս կփրկեն։ Կողքս վիրավորներ ու զոհվածներ կային, գիտակցում էի` եթե ինքս ինձ չօգնեմ, ուղղակի արնաքամ կլինեմ։ Երբ արյունը կանգնեցրել էի, տղաներն օգնության հասան։ Սարից սողալով ենք իջել»,– հիշում է Արգիշտին։

Զինվորի ընկերները նրան Մարտակերտի հոսպիտալ են տարել, ոտքերը վիրահատել են, հաջորդ օրը շտապօգնության մեքենայով հասցրել Երևանի Էրեբունի ԲԿ, որտեղ նրան կրկին վիրահատել են։ Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մնացել է 7 օր, հիվանդասենյակում` մոտ 10 օր։

Նրա խոսքով`պատերազմի առաջին օրից արդեն պարզ էր, որ ուժերը խիստ անհավասար են։ Ասում է` թշնամին հարյուրավոր, հազարավոր արկեր էր մեր ուղղությամբ գցում, իսկ մենք ընդամենը 20-30 հարվածով էին պատասխանում։

«Չենք տա Շուշին մենք ուրիշին», երեխաները երգում են, մեծերը` լալիս. արցախցիները` Գորիսում

«Ամեն վայրկյան կրակը կարկուտի պես մեր գլխին էր թափվում. չէր դադարում։ Ամեն արկի հետ մտածում էինք` ինչ լավ է` գլխներիս չընկավ։ Ես առհասարակ չեմ նեղվում, որ ոտքերս չկան, կարևորը` ես ողջ եմ, վերադարձել եմ։ Ես եթե իմ մեջ ուժ չգտնեի, երեխաներիս էլ երբեք չէի տեսնի»,–պատմում է Արգիշտին։

Лишившийся обоих ног во время арцахской войны Аргишти Микаелян (27 ноября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Արգիշտի Միքայելյանի ձեռքը

Նրա խոսքով` պատերազմ գնալիս լավ գիտեր, որ կա՛մ հետ չի գալու, կա՛մ այսպես է վերադառնալու։ Կնոջը շտապօգնության մեքենայից է զանգահարել ու ասել, որ Երևան է վերադառնում։ Ասել է` վիրավոր է, բայց չի նշել, որ անդամահատված է։

Մեր խոսակցությանը միջամտում է կինը`Տաթևը, որն ամբողջ ընթացքում լուռ լսում էր ամուսնուն։

«Ինքն ուրախ գնաց պատերազմ, ուրախ էլ եկավ, իր տրամադրվածությունն ինձ էլ է փոխանցվել, կարևորը` հետ է եկել։ Շտապօգնության մեքենայից երբ իջեցրին, ես տեսա, որ ոտքերը չկան, մի պահ դեմքին նայեցի, զգացի գիտակցությունը տեղն է, էլ ոչ մի բան հետաքրքիր չէր։ Օրեր անց երեխաներին տարա հիվանդանոց։ Ես միայն այդ պահին զգացի, որ Արգիշտին աչքերը լցրեց, երեխաներին անչափ կարոտել էր»։

Лишившийся обоих ног во время арцахской войны Аргишти Микаелян (27 ноября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Արգիշտի Միքայելյանի կինը չցանկացավ լուսանկարվել

Մոտ երկու ամիս է անցել Արգիշտիի վիրավորվելուց։ Մինչ մեր հանդիպումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից կամ ՊՆ–ից չէին այցելել ընտանիքին։ Sputnik Արմենիան դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` հասկանալու համար, թե Արգիշտիի ու մյուս վիրավորների ընտանիքներն ինչ սոցիալական աջակցություն են ստանալու և ինչ ժամկետներում։

Մեր հարցումից մեկ օր հետո (հարցմանը դեռ չեն պատասխանել) նախարարության աշխատակիցներն այցելել են ընտանիքին, տրամադրել 1-ին կարգի հաշմանդամության խումբ և խոստացել հնարավորինս շուտ լուծել մնացած հարցերը։

Նշենք, որ մինչ այդ Արգիշտին հաշմանդամության կարգի համար մի անգամ «Մուրացան» հիվանդանոց է գնացել, ասել են, որ պրոթեզավորման գործընթացը պետք է ավարտվի, նոր միայն դիմեն այդ հարցով։ Պրոթեզավորման համար ասել են, որ երկու շաբաթ հետո դիմեն, փորձնական կպրոթեզավորեն, մինչև վերքերը լիովին կապաքինվեն, իսկ արդեն 6 ամսից հիմնական կպրոթեզավորեն։

Հարութը երազում էր շատ երեխաներ ունենալ. ռազմական բժիշկը զոհվեց` 2 վիրավորներին փրկելով 

Մինչ պատերազմը Արգիշտին տեսուչ է աշխատել Ջրվեժի արգելանոցում։ Ասում է` ֆիզիկական գործ էլ է արել, բայց հիմա չգիտի` կկարողանա, թե ոչ։ Աշխատանքից դեռ չեն հեռացրել, ասել են` կսպասեն, մինչև ամեն ինչ պարզ դառնա։

Արգիշտին պետությունից մեծ ակնկալիքներ չունի։ Անգամ չի հավատում, որ զինվորների ապահովագրության հիմնադրամից գումար կտան, ասում է` զոհերն ու վիրավորները շատ–շատ են, քանիսի՞ն հասցնեն օգնել։

Նա մի բանի համար է ուրախ` տղերքն իր ու զոհված զինվորների գործը կիսատ չեն թողել։ Թշնամին Մատաղիսի իրենց դիրքին չի տիրացել։

Արգիշտին իր ավագ որդու`4 տարեկան Նարեկի հերոսն է։ Փոքրիկը պատերազմից դեռ գլուխ չի հանում, բայց ասում է` եթե էլի կռիվ լինի, ինքն էլ է պապայի հետ գնալու։

Лишившийся обоих ног во время арцахской войны Аргишти Микаелян (27 ноября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Արգիշտի Միքայելյան
2448
թեգերը:
Վիրավոր, Պատերազմ, կամավոր, Արցախ
Ըստ թեմայի
«Տղերքի արյունը գոնե սրբի այս ատելությունը». անկեղծ զրույց առաջնագիծ մեկնած դերասանի հետ
Վիրավոր զինծառայողների բուժման համար նոր վերականգնողական կենտրոն է անհրաժեշտ. Թորոսյան
«Երկու տեղանի կռավաթ ես ուզո՞ւմ»․ Փաշինյանի պատասխանը` զինվորի հորը
Ում և ինչպես պետք է դիմեն պատերազմում ծանր վիրավորում ստացած զինծառայողներն ու կամավորները
«40 րոպե ավելի ծանր վիրավորներին ենք դուրս բերել». վիրավոր Ժորան կրկին քայլել է սովորել
Եվգենի Պետրոսյան. արխիվային լուսանկար

«Մոր քթից է թռած». Եվգենի Պետրոսյանի կինը որդու լուսանկարն է հրապարակել

47
(Թարմացված է 12:31 23.01.2021)
Նրա հետևորդները չեն թաքցրել փոքրիկ Վահանի հանդեպ իրենց հիացմունքը` ասելով, որ պետք է հաճախ փոքրիկի լուսանկարը տեղադրի իր էջում։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի կինը` Տատյանա Բրուխունովան, իրենց փոքրիկի հերթական լուսանկարն է տեղադրել Instagram–ի իր էջում։

«Երկար ժամանակ այս տղային իմ էջում չեմ ցուցադրել»,–որդու լուսանկարին կից գրել է Տատյանան։

Նրա հետևորդները չեն թաքցրել փոքրիկ Վահանի հանդեպ իրենց հիացմունքը` ասելով, որ պետք է հաճախ փոքրիկի լուսանկարը տեղադրի իր էջում։

«Մամայի քթից թռած է»,–մեկնաբանել է մեկ ուրիշ հետևորդ։ Սակայն այս մեկնաբանության առնչությամբ հնչել են նաև հակառակ կարծիքներ, թե ավելի շատ Պետրոսյանին է տղան նման։

Բրուխունովայի հետևորդների աչքից չի վրիպել նաև փոքրիկի ոճային հագուստը, և նրանցից մեկը մեկնաբանել է.

«Ի՜նչ ոճային է` լրիվ մամային ու պապային է քաշել»։

Հիշեցնենք, որ Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան ամուսնացել են 2019-ի դեկտեմբերին։ Մինչ այդ 33 տարի Պետրոսյանն ամուսնացած էր հումորիստ Ելենա Ստեպանենկոյի հետ։

Քանի՞ ամսական է երեխան. Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պատասխանել է օգտատերերի հարցերին

47
թեգերը:
Տատյանա Բրուխունովա, երեխա, Կին, Եվգենի Պետրոսյան
Ըստ թեմայի
Ուրիշ կին կա՞ կողքին․ Եվգենի Պետրոսյանը նոր օգնականի հետ է միջոցառումներին այցելում
«Ահա և նա` Վահանը». Եվգենի Պետրոսյանը ցույց է տվել իր և Բրուխունովայի որդուն. լուսանկար
«Հզոր է». Եվգենի Պետրոսյանի կրակոտ պարը. տեսանյութ
Արխիվային լուսանկար

198 նոր դեպք, 4 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

109
(Թարմացված է 11:00 23.01.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 198–ով և դարձել 165 909։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 7593 մարդ, կատարվել է 634812 թեստավորում, առողջացել են վարակվածներից 154535-ը։ Գրանցվել է մահվան 3034 (+4) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3-ով և դարձել 747։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Ինչպես չկորցնել հիշողությունը և սուր միտք ունենալ. գիտնականները տարրական միջոց են գտել

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

109
թեգերը:
Մահ, Հայաստան, համավարակ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայաստանում ովքեր ու երբ առաջնահերթ կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ. ԱՆ-ն տեղեկացնում է
Պուտինն ասել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն ամենալավն է աշխարհում
Արցախում ռուս խաղաղապահներին պատվաստում են կորոնավիրուսի դեմ
Ռեջեփ Թայիփ Էրդողան

«Թուրքական բանակը կարող է մի օր գիշերը գալ այնտեղ». Էրդողանը սպառնացել է Սինջար մտնել

0
(Թարմացված է 14:19 23.01.2021)
Էրդողանն օգտագործել է նույն արտահայտությունը, որն արել էր 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայի հյուսիսում քրդական ձևավորումների դեմ Թուրքիայի ԶՈւ-ի «Խաղաղության աղբյուր» գործողությունից առաջ։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է իրաքյան բանակի հետ Քուրդիստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ համատեղ գործողություն անցկացնել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար շրջանում։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Խուլուսի Աքարն Իրաք կատարած այցի ժամանակ կողմ էր արտահայտվել Բաղդադի ու Էրբիլի համատեղ պայքարին Թուրքիայում արգելված ՔԱԿ-ի դեմ։

«Մենք պատրաստ ենք համատեղ (Իրաքի հետ) գործողություն իրականացնել Սինջարում։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա նման բաների մասին նախապես չեն խոսում», - ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցում։

Նա ավելացրել է, որ թուրքական բանակը «կարող է մի օր գիշերը գալ այնտեղ»։ Նա օգտագործել է նույն արտահայտությունը, որն արել էր 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայի հյուսիսում քրդական ձևավորումների դեմ Թուրքիայի ԶՈւ-ի «Խաղաղության աղբյուր» գործողությունից առաջ։

«Փոխել Թուրքիայի պահվածքը»․ ինչի՞ համար է Արևմուտքը պատժում Էրդողանին

Թուրքական կողմի տվյալներով՝ 2015 թվականի հուլիսին Թուրքիայի ու ՔԱԿ-ի զինված հակամարտության վերսկսելուց հետո քուրդ ապստամբների հարձակումների հետևանքով մոտ հազար զինվորական ու ոստիկան է մահացել, նաև մոտ 500 քաղաքացիական անձ։ Իրաքի հյուսիսում գտնվում են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի ԶՈւ-ն օդային ու ցամաքային գործողություններ է անցկացնում՝ հինգ տարվա ընթացքում չեզոքացնելով ավելի քան 10 հազար ՔԱԿ անդամ։

Մեծ խաղը շարունակվում է, կամ ի՞նչ է նշանակում Էրդողանի մասնակցությունը Բաքվի շքերթին

0
թեգերը:
Իրաք, Թուրքիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ըստ թեմայի
Եվրախորհրդարանը բանաձևով քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը ԼՂ–ում
Թուրքիան թուլացրել է իր դերակատարումը, բայց չպետք է մոռանալ Էրդողանի քայլերը. Պետրոսյան
Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություններ կանցկացնեն. տեսանյութ