Սասուն Խաչատրյան

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը «Մխիթար Գոշ» մեդալ է ստացել

105
(Թարմացված է 14:10 28.11.2020)
Սասուն Խաչատրյանը պարգևատրված միակ բարձրաստիճան իրավապահը չէ։ Նրանք մեդալի են արժանացել օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik․ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ նախագահի հրամանագրով «Մխիթար Գոշ» մեդալով է պարգևատրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Մհերի Խաչատրյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,- նշված է հրամանագրում։

Հավելենք, որ նախագահի մեկ այլ հրամանագրով «Մխիթար Գոշ» մեդալով է պարգևատրվել նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Սերգոյի Մանանդյանը։

Տասնմեկ բժիշկներ պարգևատրվել են «Արիության համար» և «Մարտական զինծառայության» մեդալներով

105
թեգերը:
Սասուն Խաչատրյան, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), մեդալ, Մխիթար Գոշ
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը պարգևատրել է դատախազության երկու պաշտոնյայի
Արդարադատության խորհրդանիշ. Մխիթար Գոշի կիսանդրին բացվեց Երևանում
«2016-ին հրաժարվել եմ, հիմա ընդունում եմ»․ Թևան Պողոսյանը «Մխիթար Գոշ» մեդալ է ստացել
Ռիհաննա

Երգչուհի Ռիհաննան միլիարդատեր է դարձել

20
(Թարմացված է 19:17 04.08.2021)
Ռիհաննայի ապրանքանիշի առաջխաղացման գործում մեծ դեր է ունեցել սոցիալական ցանցերում նրա հետևորդների թիվը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ամերիկացի երգչուհի Ռոբին Ռիհաննա Ֆենտին, որն ամբողջ աշխարհին հայտնի է որպես Ռիհաննա, պաշտոնապես միլիարդատեր է դարձել։ Forbes-ը գրում է, որ նրա կարողությունն այժմ մոտ 1,7 մլրդ դոլար է գնահատվում։

Ներկայացված տվյալների համաձայն ՝ Ռիհաննան իր կարողության մեծ մասը (շուրջ 1,4 մլրդ դոլար) վաստակել է 2017 թվականին իր հիմնադրած «Fenty Beauty» կոսմետիկայի ընկերության շնորհիվ: Բացի այդ, Ռիհաննան բաժնեմաս ունի «Savage x Fenty» ներքնազգեստի արտադրությամբ զբաղվող ընկերությունում, որը գնահատվում է 270 մլն դոլար: Կապիտալի մնացած մասը կազմում են այն եկամուտները, որոնք Ռիհաննան աշխատել է որպես երգչուհի և դերասանուհի։

«Ես ասացի այո». երգչուհի Իջինը նշանվել է

Հեղինակավոր պարբերականը նաև նշում է, որ իր կոսմետիկայի ապրանքանիշի առաջխաղացման գործում մեծ դեր է ունեցել սոցիալական ցանցերում գովազդը. Ռիհաննան 101 միլիոն բաժանորդ ունի Instagram-ում, 102,5 միլիոն՝ Twitter-ում:

Երգչուհի Մանիժան «գաղտնի» այցելել է Երևան

20
թեգերը:
երգչուհի, միլիարդատեր
«Էրեբունի» ԲԿ-ում վիրահատված շուրջ 10 երեխա այսօր լսելու հնարավորություն են ստացել

Շուրջ 10 երեխա լսելու հնարավորություն են ստացել. նրանք վիրահատվել են «Էրեբունի» ԲԿ-ում

15
(Թարմացված է 18:51 04.08.2021)
«Կոխլեար» իմպլանտացիայի ծրագիրը նախատեսված է այն երեխաների համար, որոնց ախտորոշված է 4-րդ աստիճանի ծանրալսություն:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. «Էրեբունի» ԲԿ-ում վիրահատված շուրջ 10 երեխա այսօր լսելու հնարավորություն են ստացել: Տեղեկությունը հայտնում է ԲԿ–ի ֆեյսբուքյան էջը։

Տեղեկացվում է, որ «Կոխլեար» իմպլանտացիայի ծրագրով մեկ ամիս առաջ հերթական վիրահատություններն է կատարել UCLA համալսարանական կլինիկայի պրոֆեսոր, ազգությամբ ճապոնացի Ակիրա Իշիյաման՝ «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի հետ: 

Профессор университетской клиники Калифорнийского университета и завотделением оториноларингологии медцентра Эребуни Акира Исияма с коллегами
© Photo : GEVORG ZURNACHYAN
Վիրահատություն արած բժիշկները

«Մեկ ամիս առաջ տեղադրված խխունջային իմպլանտներն այսօր միացվել են հյուրերի ներկայությամբ:  Ներկա են  եղել ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը, ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը, Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ Միքայել Պլոտկովսկին և Արմեն Փիրուզյանը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Բացառիկ վիրահատություն «Էրեբունի» ԲԿ-ում. ավտովթարից պարանոցը կոտրած տղայի կյանքը փրկվել է

17 տարվա ընթացքում ավելի քան 150 երեխա լսում է՝ «Էրեբունի» ԲԿ-ում իրականացվող այս կարևոր ծրագրի շնորհիվ: «Կոխլեար» իմպլանտացիայի ծրագիրը նախատեսված է այն երեխաների համար, որոնց ախտորոշված է 4-րդ աստիճանի ծանրալսություն:

Լավ լուր. Համալսարանականի բժիշկները բարեհաջող վիրահատել են բնածին արատով նորածնին

Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է 2004 թվականին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի, Հայկական բժշկական միջազգային հիմնադրամի ղեկավար Սալբի Ագարակյանի և UCLA համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի համատեղ ջանքերով:  Վիրահատությունների ընթացքում խխունջային ինպլանտները տեղադրվում են ներքին ականջի մեջ և ձայնային ալիքները ընկալելու հնարավորություն տալիս:

15
թեգերը:
երեխա, «Էրեբունի» ԲԿ, վիրահատություն, Լսողություն
Ըստ թեմայի
Ֆրանսահայ բժիշկը պատերազմի օրերին լսողությունը կորցրած 12 զինվորի է վիրահատել. տեսանյութ
«Այո, ես վիրահատել եմ ՀՔԾ պետի հայրիկին». Արմեն Չարչյանը մանրամասներ հայտնեց
Զինվորը վիրավորվել է ուսի շրջանում, նրան վիրահատել են. Գնել Սանոսյանը մանրամասներ հայտնեց
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում

0
(Թարմացված է 19:48 04.08.2021)
Մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է՝ վերածվելով մետաղաջարդոնի, իսկ մյուս մեքենան բախվել է արգելապատնեշներին։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 15։00-ի սահմանում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհից դեպի Ճամբարակ քաղաք տանող ճանապարհին բախվել են «Mercedes» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «BMW»-ն գլխիվայր շրջվել է և վերածվել մետաղի ջարդոնի, իսկ «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին։

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. «Mercedes»–ի վարորդն ու ուղևորները հիվանդանոց են տեղափոխվել

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Նրանցից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։ Կայքի տեղեկություններով՝ սանավիացիան պետք է ծայրահեղ ծանր վիրավորին տեղափոխեր Երևան, սակայն տուժածը, գիտակցության չգալով, մահացել է։

Վթարի հանգամանքները պարզվում են։

Արագածոտնի մարզում «BMW»–ներ են բախվել. կան տուժածներ

0
թեգերը:
Հայաստան, Գեղարքունիքի մարզ, վթար, ավտոմեքենա, Մահ
Ըստ թեմայի
Սևանում ջրափրկարարները փրկել են 11–ամյա երեխայի կյանքը
Ողբերգական դեպք Երևանում. մոտ 30 տարեկան տղամարդը նետվել է Դավթաշենի կամրջից
Գեղարքունիքում շտապօգնության մեքենան կողաշրջվել է, հիվանդը` տեղում մահացել