Բողոքի ակցիա Երևանում, արխիվային լուսանկար

Վիրտուալ պետություն, կամ ինչպես են աշխատում արցախցիներին և ընդդիմադիրներին հալածող ֆեյքերը

1794
(Թարմացված է 18:19 27.11.2020)

Սոցցանցերում իշխանություններին և մասնավորապես վարչապետին քննադատող մարդկանց հասցեին հաճախ զայրացած մեկնաբանությունների տարափ է թափվում։ Այս երևույթի վրա արդեն ուշադրություն է դարձրել սոցցանցերում ևս գրոհի ենթարկված մարդու իրավունքների պաշտպանը։ Ո՞վ է կանգնած այդ հայհոյանքների հետևում` իրական մարդի՞կ, թե՞ կեղծ օգտահաշիվները։ Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է պարզել` ինչպես է Հայաստանում գործում «թրոլինգի բանակը»։

Հասարակության առանց այն էլ բավական ծանր իրավիճակը վերջին օրերին էլ ավելի է սրում սոցցանցերում տարածվող  ատելության խոսքը։ Այն ուղղված է նախևառաջ այն մարդկանց, ովքեր իրենց թույլ են տալիս քննադատել իշխանություններին։

Հեյթերների ատելության զոհ են դառնում նաև պատերազմի արդյունքներից և տարածքային զիջումներից (չէ՞ որ մարդիկ ոչ միայն հարազատների են կորցրել, այլև իրենց տները – խմբ.) դժգոհ արցախցի փախստականները։

Նրանց կողմից դժգոհության դրսևորման դեպքում նրանց անմիջապես ոչ թե քննադատում, այլ հայհոյում են հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները։ Աննրբանկատությունը երբեմն հասնում է այն աստիճանի, որ կոչ է արվում վտարել արցախցիներին Հայաստանից։

Որտեղից է սկիզբ առնում ողջ ազգի համար այսքան կործանարար երևույթը։

Ненавистническая риторика против беженцев из Карабаха
© Photo
Ատելության խոսք պարունակող գրառումներ

Հալածանք այլ կարծիք ունեցողների հանդեպ

«Եթե դուք մոնիթորինգ անեք սոցցանցերը, կտեսնեք, որ ԶԼՄ–ների հրապարակումներից շատերի տակ հայհոյանքներ ու անպարկեշտ խոսքեր են օգտագործում նույն մարդիկ», – ասում է քաղաքագետ Կնյազ Սարոյանը։

Ненавистническая риторика против беженцев из Карабаха
© Photo
Ատելության խոսք պարունակող գրառումներ

Նրա խոսքով` սա շատ վատ երևույթ է, որը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ, ընդհուպ մինչև արյունահեղություն։ Եվ արվում է դա իշխանություն ունեցող անձանց թույլատվությամբ։ Վառ օրինակներից մեկն է Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված տեղեկատվական էկրանին աղմկահարույց տեսանյութի հեռարձակումը։ Իսկ այդ էկրանը տեղադրել է վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։ Տեսանյութում սպառնալիքներ էին հնչում ընդդիմության, ինչպես նաև այն մարդկանց հասցեին, ովքեր դժգոհություն են հայտնում պատերազմի արդյունքների վերաբերյալ։ Տեսահոլովակի հերոսներն ասում էին, որ սպասում են միայն Փաշինյանի հրամանին` «վերադառնալու են և անհամաձայնների հետ հաշիվները մաքրելու են»։

Ի դեպ, այդ հեռարձակումից մի քանի օր անց, ինքը` Փաշինյանը Facebook–ի իր էջում գրառում կատարեց այն մասին, որ սպասում է Երևանում առաջնագծի զինվորներին, «վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։ Ու թեև վարչապետը հաջորդ օրը պարզաբանեց, թե ինչ է նկատի ունեցել, սակայն դա այնքան էլ համոզիչ չհնչեց։

Բռնություն պարունակող տեսանյութի հեռարձակմանն անմիջապես արձագանքեց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` կոչ անելով իշխանություններին միջոցներ ձեռնարկել։ Սակայն ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն անմիջապես արձագանքեց` ասելով, թե չափազանցնելու կարիք չկա։

«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանի կարծիքով` երկրի իշխանություններն ըստ էության սատարում են հանրության մեջ ատելություն սերմանող անձանց։ Պատգամավորը դիմել է ԱԱԾ–ին։ Սակայն ոչ թե այս տեսահոլովակի, այլ արցախցիների դեմ ատելության քարոզ պարունակող տեսահոլովակի թեմայով, որը տարածվում էր սոցցանցերում։

Տեսահոլովակում զինվորական համազգեստով մի քանի մարդ «բոլոր դժբախտություններում» մեղադրում էին փախստականներին և կոչ անում վտարել նրանց Հայաստանից։

Որևէ սահման, «կարմիր գիծ» գոյություն չունի. սոցցանցերում գրոհում են նույնիսկ անհայտ կորած զինվորների ծնողների վրա, որոնք իշխանություններից պահանջում են արագ քայլեր ձեռնարկել իրենց երեխաների ճակատագիրը պարզելու համար։  «Հասարակության մեջ վախ և ատելություն սերմանող նյութեր են տեղադրում իրենց էջերում նաև որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ։  Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանություններն աջակցում են այս կործանարար երևույթին», – ասում է պատգամավորը։

Սամսոնյանը նշում է, որ իշխանությունների համար արդեն 2.5 տարի է մի ամբողջ ֆեյք–մեքենա է աշխատում, որը պայքարում է իշխող կուսակցության հասցեին քննադատական արտահայտություններ թույլ տվող անձանց դեմ։

«Իշխանություններն այդ ֆաբրիկայի միջոցով վիրտուալ պետություն են ստեղծել, և երկրի համար կարևոր որոշումները, ըստ էության, ընդունվում են այդ կեղծ ֆաբրիկայի քարոզի միջոցով», – ասում է պատգամավորը։

Հետպատերազմյան օրերին Երևանում բողոքի շարժման կազմակերպիչ մի շարք ընդդիմադիր գործիչներ հայտնվեցին թիրախի տակ։ Հարվածի տակ են հայտնվում նույնիսկ նրանք, ովքեր պաշտպանում են ընդդիմադիր գործիչների` սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը։

«Ընդամենը խնդրեցի, որ ընկերներս վիրավորական արտահայտություններ չգրեն Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների հասցեին։ Ի պատասխան մի շարք վիրավորանքներ ես ստացա։ Դրանից հետո անծանոթ օգտատերերի մի խումբ, ճիշտ հրահանգով,  իրենց լեզվով ասած «հռհռացող» էմոջիներ դրեցին մեկնաբանությանս տակ (սա ինչպես հայտնի է սոցցանցերում օգտատերերի պայքարի նոր տեսակ է), այնուհետև սկսեցին ինձ վրա կեղտ շպրտել, վիրավորել և սպառնալիքներ հնչեցնել։ «Ձեզնով վաղուց էր պետք զբաղվել», – գրեցին մեկնաբանություններում»,–պատմեց Facebook–ի օգտատերերից մեկը։

Միևնույն ժամանակ հասարակ օգտատերերը փորձում են իրենց ձևով պայքարել սոցցանցերի կեղծ օգտահաշիվների հետ։ Օրերս Մարիետա Սաֆարյան անունով օգտատերը Facebook–ում էջ է ստեղծել, որտեղ տեղադրում  է ատելություն պարունակող մեկնաբանություններն ու խնդրում խմբի անդամներին report անել դրանք։

Հակաիրավական քայլերի դիմողներն ամենախիստ պատասխանատվության կենթարկվեն. ոստիկանություն

«Անհնար է արդեն կարդալ կամ համակերպվել ատելության խոսքի այն ալիքի հետ, որ կա սոցցանցերում։ Նկատել եմ, որ հիմա շատ ադեկվատ մարդիկ մեկնաբանություններ էլ չեն  գրում, որովհետև խուսափում են իրենց հասցեին լսել հայհոյանքներ։ Ու ինչ է ստացվում` ունենում ենք սոցմեդիա` լցված ֆեյքերի ստեղծած իրականությունով։ Կարծում եմ` սա ահավոր է ու վտանգավոր», – ասում է Մարիետան։

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն`կեղծ օգտատերերին ամսական 15-80 հազար դրամ են վճարում` կախված կատարված աշխատանքի ծավալից։ Օրերս 15 հազար դրույքաչափն ավելացվել է և դարձել 20 հազար (հասկանալի է, թե սոցիալական որ խավի մասին է խոսքը – խմբ.)։ Այսպիսի գումար են ստանում իշխանամետ ցանցային ակտիվիստները, որոնք հարձակվում են իշխանություններին քննադատող մարդկանց վրա։

Արդյոք եղե՞լ են կեղծ օգտատերեր

Սկանդալային տեսահոլովակներից հետո ոչ այդքան հասկանալի մի միջադեպ գրանցվեց։ Facebook–ի հայկական տիրույթում և տելեգրամ ալիքներում տեսանյութ հայտնվեց, որում կանանցից բաղկացած խումբը մեղադրում էր գրասենյակներից մեկի աշխատակիցներին ընդդիմության և արցախցիների հասցեին վիրավորական մեկնաբանությունների հրապարակման մեջ։

Մեր տեղեկություններով` ակտիվիստները Դեմիրճյանի փողոցում գտնվող «Ինգո Արմենիա» կազմակերպության մասնաճյուղ պատահական չէին ներխուժել. IP հասցեներով այնտեղ էր հայտնաբերվել «թրոլինգի բանակը»։

Միևնույն ժամանակ, ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ինգո Արմենիայի» հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի մասնագետ Լուսինե Մկրտչյանը, տվյալ գրասենյակը միայն ապահովագրական գործունեություն է իրականացնում և նրանց համար անհասկանալի է` ինչի վրա էին հիմնված նման մեղադրանքները։

Այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ գրասենյակի առանձին աշխատակիցներ պատվերով գրառումներ կատարեն, Մկրտչյանը պատասխանեց.  «Հիմա մենք ոչինչ ասել չենք կարող։ Արդեն դիմել ենք ոստիկանություն, և այս պահին քննություն է ընթանում։ Արդյունքները ստանալուն պես կհայտնենք ԶԼՄ–ներին»։

Ոստիկանությունում ուսումնասիրում են այս գործով ներկայացված դիմումը։

Մեզ հաջողվեց նաև կապ հաստատել «գրոհի» կազմակերպիչներից մեկի` Օֆելի Իսրայելյանի (Analitik.am կայքի թղթակից) հետ։ Սակայն նա պատասխանեց, որ «այս պահին որևէ մեկնաբանություն տալ չի կարող»։

Ինչպե՞ս է Հայաստանում գործում «ֆեյքերի բանակը»

Մեդիափորձագետ և բլոգեր Տիգրան Քոչարյանն ասում է, որ Հայաստանում ֆեյքերի մի քանի բանակ է գործում, որոնք տարբեր մարդկանց են պատկանում, սակայն համակարգվում են միևնույն կենտրոնից։

Տարբեր ժամանակ «ֆեյքերը» տարբեր կուրատորներ են ղեկավարել, սակայն համակարգող այսպես թե այնպես համարվում է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։

Քոչարյանի խոսքով` որոշակի պահի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որը ռուսալեզու կեղծ տեղեկատվական դաշտի կուրատորներից մեկն է, այդ պաշտոնում ուզում էր առաջ տանել իր մարդուն, սակայն այդպես էլ հավանության չարժանացավ։ Այժմ ՊՈԱԿ–ի տնօրենի տեղի համար պայքարը շարունակվում է։

«Տեղեկատվական կեղծ դաշտում հստակ դերաբաշխում կա` հայալեզու թրոլինգ, ռուսալեզու թրոլինգ։ Մի մասը պատասխանատու է տելեգրամ ալիքների համար, մյուս մասը` սոցցանցերի, մասնավորապես Facebook-ի էջերի համար։ Այս ամենում յուրաքանչյուրն իր դերն ունի», – ասում է մեդիափորձագետը։

Նա նաև հավելում է, որ կան «ֆեյքերի բանակներ», որոնք ձևականորեն աշխատում են երկրի կառավարության համար, բայց պատկանում են որոշակի սորոսական  կառույցների։

Կան «թրոլինգի փոքր բանակներ», որոնք աշխատում են կոնկրետ մարդկանց հսկողության տակ` խորհրդարանում և կառավարությունում։ Եվս մեկ մեծաթիվ «բանակ» ստեղծվել է երկրի խոշորագույն բուքմեյքերական գրասենյակներից մեկի ներկայացուցիչների կողմից։ Ֆեյք բանակներ են գործում նաև մեծ առևտրի ցանցերի սեփականատեր–օլիգարխներին կից։

Նման մոտեցման էությունն այն է, որ յուրաքանչյուրն իր գերատեսչությունում  օպերատիվ մոնիթորինգի և արձագանքման խմբեր է ստեղծում։ Սակայն այդ խմբի անդամները կոնկրետ առաջադրանք ունեն` 10-15 կեղծ էջ ստեղծել։

Փորձագետի կարծիքով` Հայաստանում նման էջերի ընդհանուր քանակը, որոնք պատկանում են այս կամ այն «բանակին», 60-90 հազար է։

«Կան կեղծ էջեր, որոնք միայն մեկնաբանում կամ լայքում են։ Կան խելացի օգտահաշիվներ` նրանք կոնտենտ են ստեղծում, որն այնուհետև տարածվում է հավաստի տեղեկատվության անվան տակ։ 15 հոգուց բաղկացած խումբն օրական կարող է տեղադրել առնվազն 1000-1500 մեկնաբանություն և 3000-10000 «լայք» դնել», – ասում է Քոչարյանը։

Նա պնդում է, որ «թրոլինգի բանակը» շատ լավ քողարկվում է, և այն հայտնաբերելը չափազանց դժվար է։ Հատկապես, երբ այն որևէ ընկերության գրասենյակի կամ նախարարության քողի տակ է։

Քոչարյանի կարծիքով` «Ինգո Արմենիայի» մասնաճյուղում նկարահանված քողազերծող տեսանյութը պատահական չէ. «Այնտեղ որոշակի աշխատանք է տարվել, և 99% վստահությամբ կարելի է ասել, որ դա կեղծ բանակ էր», ընդ որում` մեկ նախարարի հրահանգով գործող։

Ֆեյքերի մասին լուրերը Ռուսաստա՞ն են հասել

Նոյեմբերի 22-ին «Գոլոս Արմենի» թերթը հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ Արցախում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ փոխխոսնակը  Մոսկվայում է եղել։

Հայերին սպանելու կոչ անող Նուրլան Իբրահիմովը ցմահ որակազրկվել է

Եվ ահա, թե ինչ է այնտեղ ասվում. «Օրերս քաղաքական շրջանակներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Մոսկվայում գտնվելու ժամանակ Ալեն Սիմոնյանը ռուսական հատուկ ծառայություններին է փոխանցել ֆեյք ինդուստրիայի ողջ սխեման, որի ակունքներում ինչպես հայտնի է կանգնած է անձամբ վարչապետն ու «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը»։

Պարբերականի համաձայն` Սիմոնյանը գաղտնազերծել է ֆինանսավորման աղբյուրները, պատվիրատուների անուններն ու տվյալներ հաղորդել նրանց մասին, ովքեր քարոզչական գրոհներ են իրականացնում, այդ թվում նաև Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման դեմ։

Ինչպե՞ս է այն ամենը բացահայտվել

Ընտրվելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է իր խոսքում օգտագործել «հակահեղափոխություն» բառը` նշելով, որ այդ երևույթն արգելել է պետք։  

Կարճ ժամանակ անց սոցցանցերում սկսեցին հալածել այն օգտատերերին, որոնք դժգոհ էին իշխանության գործողություններից կամ որևէ առնչություն ունեին նախկին իշխանության հետ։

Այս իրողության հետ բախվեց «Վարդանուշ տատիկ» տուրօպերատորի հիմնադիր Ամալյա Ակոպովան։

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նա Երևանի փողոցներից ուղիղ հեռարձակումների միջոցով փորձում էր ապացուցել, որ հայ ժողովուրդը փողոց էր դուրս եկել նախկին նախագահի հրաժարականի պահանջով, այլ ոչ թե հանուն Փաշինյանի։

Համացանցի օգտատերերը նրան անձնական հաղորդագրություններով զայրացած մեկնաբանություններ, անեծքներ էին ուղարկում, նույնիսկ սպառնալիքներ էին հնչեցնում։

Ապրիլին Ամալյայի անունը հայտնվեց «ժողովրդի թշնամիների» ցանկում, որը տարածվել էր համացանցում և հարուցել հայ հասարակության վրդովմունքը։ Ընդհանուր առմամբ ցանկում 159 անուն կար։

«Գնդակահարության ենթակա մարդկանց ցանկի» հեղինակը 2018 թվականին ազատ արձակված քաղաքագետ Արկադի Վարդանյանի կինն էր` Ելենա Վարդանյանը։

Բացի այդ, նույն ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները համացանցում տարածեցին նաև «անցանկալի» ԶԼՄ–ների ցանկը։

Մարքեթոլոգ Մինա Խաչատրյանը ևս հալածանքի զոհ է։ Նա ի սկզբանե դեմ է եղել 2018 թվականի «թավշյա հեղափոխությանը», ինչի մասին միշտ գրել է Facebook–ի իր էջում։ Այդ պատճառով պարբերաբար հալածանքների է ենթարկվել աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի կողմից, ընդ որում` նրանք ինչպես իրական մարդիկ են եղել, որոնք անկեղծորեն սատարել են վարչապետին, այնպես էլ կեղծ օգտատերեր։

«Նրանք իմ հասցեին վիրավորական և թշնամական արտահայտություններ էին գրում։ Հաճախ հաղորդագրություններում հայհոյանքներ էին օգտագործվում։ Որպես կանոն, առավել «կեղտոտ» նամակները գալիս էին հենց կեղծ օգտատերերից։ Նրանց դժվար չէ բացահայտելը, քանի որ որոշ ժամանակ անց նման հաղորդագրություններն արգելափակվում էին Messenger–ում, իսկ օգտահաշիվները, որտեղից դրանք ուղարկվում էին, անհետանում էին», – ասում է մարքեթոլոգը։

Ամենայն հավանականությամբ, սոցցանցն անձամբ էր բացահայտում ֆեյքերն ու հեռացնում դրանք։ Ինչպես հայտնի է, Facebook շատ ագրեսիվ կերպով պայքարում է թրոլինգի դեմ։
Բայց Մինա Խաչատրյանը մինչ օրս նման նամակներ ստանում է։ Օրերս նա համոզվեց, որ նման «բանակների» վրա աշխատողները ձեռքի տակ ցուցակներ են ունենում, թե ում է պետք «ճնշեն»։

Այդպիսով, հաշվի առնելով բոլոր փաստերը կարելի է ասել, որ իրենց հետ համաձայն չեղողների վրա հալածանքները նոր երևույթ չեն, այլ առնվազն 2.5 տարվա պատմություն ունեն։ Հավանաբար, հեյթեր–ակտիվիստներից ոմանք սեփական համոզմունքներից ելնելով են հետապնդմամբ զբաղվում, սակայն մեծ մասն այնուամենայնիվ տխրահռչակ «ֆեյքերի բանակի» ձեռքի գործն է։

1794
թեգերը:
Facebook, Նիկոլ Փաշինյան, Իշխանություն, Արցախ, ընդդիմություն, հայհոյանք, սոցցանցեր
Ըստ թեմայի
Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը հայերի նկատմամբ
Միջազգային կազմակերպությունների ադրբեջանցի աշխատողները ատելություն են քարոզում. ՄԻՊ
Երևանի կենտրոնում հայհոյանք ու ատելություն պարունակող տեսանյութ է ցուցադրվել
Եվգենի Պետրոսյան. արխիվային լուսանկար

«Մոր քթից է թռած». Եվգենի Պետրոսյանի կինը որդու լուսանկարն է հրապարակել

53
(Թարմացված է 12:31 23.01.2021)
Նրա հետևորդները չեն թաքցրել փոքրիկ Վահանի հանդեպ իրենց հիացմունքը` ասելով, որ պետք է հաճախ փոքրիկի լուսանկարը տեղադրի իր էջում։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի կինը` Տատյանա Բրուխունովան, իրենց փոքրիկի հերթական լուսանկարն է տեղադրել Instagram–ի իր էջում։

«Երկար ժամանակ այս տղային իմ էջում չեմ ցուցադրել»,–որդու լուսանկարին կից գրել է Տատյանան։

Նրա հետևորդները չեն թաքցրել փոքրիկ Վահանի հանդեպ իրենց հիացմունքը` ասելով, որ պետք է հաճախ փոքրիկի լուսանկարը տեղադրի իր էջում։

«Մամայի քթից թռած է»,–մեկնաբանել է մեկ ուրիշ հետևորդ։ Սակայն այս մեկնաբանության առնչությամբ հնչել են նաև հակառակ կարծիքներ, թե ավելի շատ Պետրոսյանին է տղան նման։

Բրուխունովայի հետևորդների աչքից չի վրիպել նաև փոքրիկի ոճային հագուստը, և նրանցից մեկը մեկնաբանել է.

«Ի՜նչ ոճային է` լրիվ մամային ու պապային է քաշել»։

Հիշեցնենք, որ Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան ամուսնացել են 2019-ի դեկտեմբերին։ Մինչ այդ 33 տարի Պետրոսյանն ամուսնացած էր հումորիստ Ելենա Ստեպանենկոյի հետ։

Քանի՞ ամսական է երեխան. Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պատասխանել է օգտատերերի հարցերին

53
թեգերը:
Տատյանա Բրուխունովա, երեխա, Կին, Եվգենի Պետրոսյան
Ըստ թեմայի
Ուրիշ կին կա՞ կողքին․ Եվգենի Պետրոսյանը նոր օգնականի հետ է միջոցառումներին այցելում
«Ահա և նա` Վահանը». Եվգենի Պետրոսյանը ցույց է տվել իր և Բրուխունովայի որդուն. լուսանկար
«Հզոր է». Եվգենի Պետրոսյանի կրակոտ պարը. տեսանյութ
Արխիվային լուսանկար

198 նոր դեպք, 4 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

111
(Թարմացված է 11:00 23.01.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 198–ով և դարձել 165 909։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 7593 մարդ, կատարվել է 634812 թեստավորում, առողջացել են վարակվածներից 154535-ը։ Գրանցվել է մահվան 3034 (+4) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3-ով և դարձել 747։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Ինչպես չկորցնել հիշողությունը և սուր միտք ունենալ. գիտնականները տարրական միջոց են գտել

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

111
թեգերը:
Մահ, Հայաստան, համավարակ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայաստանում ովքեր ու երբ առաջնահերթ կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ. ԱՆ-ն տեղեկացնում է
Պուտինն ասել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն ամենալավն է աշխարհում
Արցախում ռուս խաղաղապահներին պատվաստում են կորոնավիրուսի դեմ

«Գիտակցված ենք եկել այստեղ». Թաթուլը նստեց տեղն ու... Շուշիի մշակույթի տունը հրթիռակոծեցին

0
(Թարմացված է 15:00 23.01.2021)
Թաթուլը միշտ ասում էր, որ եթե պատերազմ լինի, բոլորս պետք է գնանք։ Ինքն էլ պատերազմը սկսվելուն պես զինվորագրվել ու Արցախ է մեկնել։

Կարևոր է, թե ինչպես ես ապրում և ինչ անուն ես թողնում։ Սրանք ոստիկանության մայոր Թաթուլ Օթարյանի խոսքերն են, որոնց տրամաբանության մեջ էլ նա իր կյանքը կառուցեց և անմահացավ։ Ոստիկանության մամուլի ծառայությունը տեսանյութ է ներկայացրել Թաթուլ Օթարյանի մասին պատմող։

Թաթուլը ծառայում էր ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբում՝ որպես հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ։ Մասնագիտությամբ տնտեսագետ էր, իսկ ծառայության ընթացքում ավարտեց նաև ոստիկանության ակադեմիան և ստացավ նաև իրավաբանի կրթություն։

Թաթուլը ոստիկանության համակարգում էր 2009 թվականից. շարքայինից հասել էր մայորի կոչման։

2012 թվականին ընտանիք էր կազմել, տարիներ անց տղա ունեցել։ Տղայի հարազատները նշում են՝ Թաթուլը միշտ ասում էր, որ պատերազմ լինի, բոլորս պետք է գնանք։ Պատերազմը սկսվելուն պես զինվորագրվելց ու Արցախ է մեկնել։ Ի դեպ, պատերազմական գործողություններին Արցախում մասնակցում էր նաև եղբայրը՝ Մհեր Օթարյանը։

«Երբ Շուշիի մշակույթի կենտրոնում էինք, Թաթուլը բարձրացավ բեմ և կոչով դիմեց ոստիկանության ծառայողներին։ Ասաց՝ տղե՛րք, մենք գիտակցված եկել ենք այստեղ։ Ուրեմն, այդպես մի մարդու նման էլ պետք է գնանք մեր պարտքը կատարելու։ Մենք եկել ենք, որ պայքարենք թշնամու դեմ։ Դրանից հետո դահլիճը լռեց։ Թաթուլը նստեց իր տեղը ու… դեպքը պատահեց»,-պատմում է ծառայակից ընկերը՝ Մհեր Սայանը։

Թաթուլ Օթարյանն անմահացավ Շուշիում՝ հոկտեմբերի 4-ին։

0
թեգերը:
Թաթուլ Օթարյան, ոստիկան, Պատերազմ
Ըստ թեմայի
Կասեցրել են հակառակորդի գրոհը, թշնամուն զգալի կորուստներ պատճառել․ նորօրյա հերոսները
Սերժանտ Հովհաննիսյանը կասեցրել է հյուսիսային կողմով թշնամու ճեղքումը. մերօրյա հերոսները
Տղամարդկանց կողքին ու նրանց հավասար կռվել են նաև կանայք. մերօրյա հերոսները