Հանրապետության հրապարակ, 20 նոյեմբերի, 2020

«Գտեք մի ոստիկան, որը մորուք ունի». Վանեցյանը` չինական համազգեստով «իրավապահների» մասին

143
(Թարմացված է 14:40 25.11.2020)
Արթուր Վանեցյանն ասաց, որ չինական համզգեստով մարդիկ, որոնք հանրահավաքի ժամանակ մարդկանց բերման էին ենթարկում, ոչ պրոֆեսիոնալ են գործել։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է` այս օրերին ընդդիմադիր ուժերի հանրահավաք ցրողները` չինական տարբերանշանով անհասկանալի համազգեստով մարդիկ, կրիմինալի, օլիգարխների թիկնազորներն են ու հենց կրիմինալներն են։

Վանեցյանը նման կարծիք հայտնեց կառավարության առջև լրագրողների հետ զրույցում. նա այդտեղ էր եկել՝ տեսակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանին և ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանին։

«Եղան բազում հայտարարություններ, որ չինական տարբերանշանով անհասկանալի համազգեստով մարդիկ ոստիկանության հետ որևէ կապ չունեն։ Անգամ փաստեր ներկայացնելու կարիք չկա, քանի որ եթե աշխատում ես իրավապահ համակարգում, հասկանում ես ամեն ինչ։ Հարցն այն է, որ միտինգ ցրելու ձև կա, իսկ չինական հանդերձանքով մարդիկ այդ առումով գործել են ոչ պրոֆեսիոնալ»,–ասաց Վանեցյանը։

Վանեցյանը նշել է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հրաժարականի պատճառը

Բացի այդ, նա նշեց, որ եթե ուշադիր նայենք չինական հանդերձանքով միտինգ ցրողներին, ապա կնկատենք` շատերի դիմակի տակ մորուք կա։ Վանեցյանը հարց ուղղեց լրագրողներին, թե տեսե՞լ են գոնե մեկ ոստիկան, որը մորուք ունի։

«Հայրենիք» կուսակցության ղեկավարը հայտնեց` մամուլում շրջանառվում են նաև տեսանյութեր, որ կառավարական ամառանոցներ հրոսակախմբեր են գնում։ Կառավարության առանձնատունը պետական պահպանության օբյեկտ է և, ըստ Վանեցյանի, օրենքով էլ արգելվում է այնտեղ մուտք–ելքերը։

Վանեցյանը նշեց` յուրաքանչյուր սպայի համար իր պատիվը շատ թանկ է, իսկ պատվից թանկ միայն հայրենիքն է, ուստի չպետք է սպայի պատիվը ոտնահարեն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Երևանում իրականացված բողոքի ակցիաների դադարեցման գործողություններին մասնակցած ոստիկաններից ոմանք տարօրինակ հանդերձանքով էին, դրանց վրա չինարեն գրություններ կային։ Սոցցանցերում այդ թեմայով բուռն քննարկումներ ծավալվեցին։

Նշենք, որ ոստիկանությունը նույնպես պաշտոնապես արձագանքել էր սոցցանցերի լուրերին` նշելով, որ այդ օրերի գործողություններին մասնակցել են միայն ոստիկաններ։

Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանոմ բողոքի ակցիաներ են սկսվել։ Ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են վարչապետ Փաշինյանի հրաժարականը։

143
թեգերը:
ոստիկան, հանրահավաք, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
Նման արարքներով անհնար է զսպել համաժողովրդական բողոքի ալիքը. ՀՅԴ
Բողոքի ակցիայի մասնակիցները Գյումրիում փողոց են փակել. կան բերման ենթարկվածներ
Հայերը չեն լռում. սփյուռքում բողոքի ակցիաները շարունակվում են. լուսանկարներ
Վիրահատություն, արխիվային լուսանկար

Անզգայացումը կարո՞ղ է մահվան պատճառ դառնալ. պարզաբանում է անեսթեզիոլոգը

63
(Թարմացված է 22:01 17.01.2021)
Մասնագետը խոսել է անզգայացման հետ կապված առասպելների մասին և բացատրել, թե այդ պրոցեդուրան ինչու չի կարելի վտանգավոր համարել:

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Անեսթեզիոլոգ Ալեքսանդր Կալմիկովը «Говорит Москва» («Խոսում է Մոսկվան») ռադիոկայանի եթերում վստահեցրել է, որ վիրաբուժական միջամտությունից առաջ ի հայտ եկող վախերը հաճախ անհիմն են լինում։

«Անզգայացումը նման է ինքնաթիռի թռիչքին` որոշակի բարձրություն ենք հավաքում, միացնում ենք ավտոպիլոտը։ Սարքերը վերահսկում են անզգայացման խորությունը, այսինքն` ինհալացիոն կամ ներերակային անզգայացնող միջոցների կոնցենտրացիան: Հիվանդը չի կարող արթնանալ, եթե բժիշկը չուզենա դա», - ասել է Կալմիկովը։

Սառնամանիքին դիմակ դնելը ճիշտ չէ. բժիշկը բացատրել է` ինչու

Նա նաև նշել է, որ ընդհանուր անզգայացման կիրառումը վտանգավոր չի համարվում. անզգայացման պատճառով մահանալու վտանգ կարող է լինել 200 հազար պլանային վիրահատություններից մեկի ժամանակ:

Բացի այդ, շատ հիվանդներ, չգիտես ինչու, կարծում են, որ անզգայացումը կարող է կրճատել կյանքի տևողությունը:

«Անզգայացումը չի կարող կրճատել կյանքի տևողությունը։ Դա ավելի շուտ առասպել է, քան հաստատված փաստ», - ընդգծել է բժիշկը։

Կալմիկովը հավելել է, որ ընդհանուր անզգայացման պատրաստուկները հատուկ չեն, և բժիշկները դրանք օգտագործում են նաև այլ նպատակներով։

Ում չի կարելի մեղր ուտել. բժիշկի խորհուրդները

63
թեգերը:
Մահ, բժիշկ
Ըստ թեմայի
Բանակը չի պարտվել, պատերազմը դեռ ավարտված չէ. մարտերի միջով անցած բժիշկի պատմությունները
Մինչև վերջին վայրկյանը հարցնում էր՝ կապրե՞մ, բժիշկ. պատմում է ռազմական բժիշկը
Ընդդեմ կորոնավիրուսի. բժշկական պարագաներն ու պաշտպանիչ միջոցները Պեկինից Երևան են հասել
Բեռնատարներ

Վերին Լարսի ռուսական կողմում կուտակված բեռնատարների թիվը հասել է 450–ի

48
(Թարմացված է 20:42 17.01.2021)
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար փակ է ձնահյուսի վտանգի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը նույնպես փակ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հունվարի 18-ին լույս չի լինի Երևանի ու 4 մարզի որոշ հատվածներում

48
թեգերը:
Վերին Լարս, Ճանապարհ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայերին էլ է վերաբերում. ՌԴ–ում փոխվում է վարորդական վկայական ստանալու կարգը
Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են
Վարորդների նկատմամբ տուգանային միավորներ չեն կիրառվի մինչև 2022-ի հուլիսի 1-ը
Ալեքսեյ Նավալնուն ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում

Նավալնուն ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում. տեսանյութ

0
(Թարմացված է 23:25 17.01.2021)
Ալեքսեյ Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ռուսաստանցի քաղաքական գործիչ և բլոգերԱլեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել և ձերբակալվել օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պատիժների կատարման դաշնային ծառայությանը (ՊԿԴԾ)։

«Ռուսաստանի Դաշնության ՊԿԴԾ օպերատիվ վարչության Մոսկվայի հետախուզության բաժնի աշխատակիցները «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնուն, որը պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար հետախուզվում էր 2020 թվականի դեկտեմբերի 29–ից», - հավելել են գերատեսչությունում:

Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։

Հիշեցնենք` Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել 2020 թվականի օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել էին նյութափոխանակության խանգարումը, որն արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկում էր առաջացրել։

Մերկելը գաղտնի հանդիպել է Նավալնու հետ. Spiegel

Ավելի ուշ ընդդիմադիր գործչին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:

Մինչ այդ Նավալնու դեմ երկու պայմանական ազատազրկման դատավճիռ էր կայացվել՝ 16 մլն ռուբլի վատնելու և ավելի քան 30 մլն ռուբլի յուրացնելու գործերով:

«Բեռլինը բլեֆ է անում». Զախարովան մեկնաբանել է Նավալնու գործը

0
թեգերը:
Ձերբակալություն, Շերեմետևո, Ալեքսեյ Նավալնի, Ռուսաստան
Ըստ թեմայի
Նավալնին չի օգնի. Գերմանիայում սխալ են որակել «Հյուսիսային հոսք - 2»–ը կասեցնելու կոչերը
Գերմանիան Նավալնուն կստիպի լռել, քանի որ նրա վերադարձը հղի է կանխատեսելի հետևանքներով
Թրամփը չի ցանկանում խառնվել Նավալնու հետ կապված «մութ պատմությանը»