ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Արցախյան պատերազմում անհետ կորածների ծնողները դժգոհ են կառավարության աշխատանքից, ասում են՝ իրենց ֆուտբոլի գնդակի պես այս ու այն կողմ են ուղարկում տեղեկություն ստանալու համար։ Այս մասին այսօր ՀՀ ՊՆ շենքի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հետ հանդիպմանն ասացին անհետ կորած զինծառայողների ծնողները։
«Մենք ֆուտբոլի գնդակի նման գնացել ենք Կարմիր խաչ, ԳՇ, հիվանդանոց, դիահերձարան։ 2 տղա ուղարկել եմ կռիվ, 2 եղբայր, ու ոչ մեկը չկա։ Նրանցից հոկտեմբերի 5-ից լուր չունեմ, ոչ ոք պատասխան չի տալիս, ասում են՝ մենք կաշխատենք, աշխատելս որն ա՞, եթե ես արդյունք չեմ ստանում։ Դուք նստել եք ձեր կառավարական աթոռներին ու արհամարհում եք մեզ։ Դուք եկել եք՝ խաբեք, գնաք տուն»,- ասաց անհետ կորած զինծառայող եղբայրների մայրը։
«Ասում եք անհետ կորած 30 զինծառայող եք գտել, գոնե երկուսի անունն ասեք, գնանք իրենց ծնողներին տեսնենք, չկան, չենք հավատում, դուք սուտ եք խոսում»,–ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը։
Հայկական կողմը զոհվածների և անհետ կորածների տեղանշումներով քարտեզ է ներկայացրել ԿԽՄԿ–ին
Մյուս ծնողն էլ նշեց, որ 50 օր է՝ գերատեսչություններ են գնում–գալիս, բայց ոչ մեկը նրանց տեղեկություն չի տալիս, ոչնչով չեն օգնում։
Նաիրի Սարգսյանն անհետ կորած գերեվարված զինծառայողների հարազատների հետ հանդիպմանն ասաց, որ վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա ծնողների հետ։ Օգնականը նաև նշեց, որ փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով կձևավորվի, որը շատ արագ պետք է զբաղվի անհետ կորած տղաների հարցերով։
Անհետ կորած համարվող մի քանի զինվորի ողջ են գտել. Վիտալի Ոսկանյան
Նշենք, որ այսօր ՊՆ–ի առջև հավաքված բողոքի ակցիա անող անհետ կորած զինծառայողների ծնողներին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել էր, որ այսօր կառավարությունում քննարկում է լինելու անհետ կորած զինծառայողների հարցերով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայկական կողմի 1678 զոհվածների անունները։
Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Անհետ կորածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Դատախազությունն այսօր շտապեց` հայտարարելով 2014-2018թթ. «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում 8.3 մլն դրամի չափով թույլ տրված «հնարավոր չարաշահումների» մասին։ Facebook սոցցանցի իր էջում անդրադառնալով դատախազության հայտարարությանը, նման կարծիք է հայտնել «Այբ» կրթական հիմնադրամի Հանրային կապերի և մեդիայի հարաբերությունների համակարգող Նվարդ Առաքելյանը։
Դատախազությունը հայտնել էր, որ քրեական գործ է հարուցվել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։ Խոսքը պետբյուջեից նվիրատվությամբ հատկացված միջոցներից 8.3 մլն դրամ ենթադրաբար վատնման եղանակով հափշտակելու մասին է։
«Ծրագրի ընդանուր արժեքը շուրջ 2.5 մլրդ դրամ է։ Սա երկուսուկես տարվա ամենատարբեր ջանքերի ու փորձերի հերթական դրսևորումն է «Այբ» կրթական հիմնադրամի դեմ, և ինչպես նախկինում չի հաջողվել ներկայացնել որևէ չարաշահման հիմնավորում կամ փաստ, այնպես էլ հիմա, վստահ ենք, որ ցանկություններից ստեղծված այս գործը չի կարող երկար կյանք ունենալ»,–նշված է Առաքելյանի գրառման մեջ։
Նա հայտնել է նաև, որ հիմնադրամը պատրաստ է ամբողջությամբ ներկայացնել վերոհիշյալ պնդման հիմքերը և պայքարել անօրինական գործողությունների դեմ։
Առաքելյանի խոսքով` շատ բարձր են գնահատում, որ երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների ու ակնհայտ ապօրինությունների համատեքստում դատախազությունն ուշադրության է արժանացրել 15 հազար դոլարի «հնարավոր չարաշահումը»։
Ավելին, նա նշում է, որ կրթության նախարարության կողմից ծրագիրը կասեցնելու որոշման հետևանքով է փոշիացվել այդ ամբողջ գումարով ձեռք բերված եզակի կրթական արդյունքը և համոզված է` վաղ թե ուշ դատախազությունը ստիպված կլինի դրան իրավական գնահատական տալ։
Հիշեցնենք, որ «Կրթության գերազանցության ազգային ծրագիրի» մեկնարկը տրվել է 2014 թվականին, երբ «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ, սկսել է տասնամյա լայնածավալ կրթական նախաձեռնություն։
«Այբ» դպրոցի շուրջ կրքերը չեն հանդարտվում. Դավիթ Յանը պատասխանեց կրթության նախարարին
Դրա նպատակն է Հայաստանում ստեղծել միջազգայնորեն մրցունակ այլընտրանքային դպրոցական կրթական ծրագիր և ստեղծել համաշխարհային դասավանդման լավագույն փորձով ու գիտելիքներով զինված ուսուցիչների համայնք:
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Հունվարի 13-ին, ժամը 22.05-ին, ահազանգով մեկնած ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խմբին հաղորդում էր տվել Հրազդանի բնակիչ մի տղամարդ`տեղեկացնելով, որ հոկտեմբերի 1-ից որդուց լուր չեն ունեցել, շուրջ երկու ամիս առաջ էլ կինն ինչ-որ տեղից տեղեկացել է, թե որդին գտնվում է գերության մեջ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։
«Ոմն Հարութ կնոջը խոստացել էր գումարի դիմաց որդուն գերությունից ազատել, սակայն խաբեությամբ, իրենց վստահությունը չարաշահելով՝ երկու ամսվա ընթացքում տիրացել է տերմինալով իրեն փոխանցած մեկուկես միլիոն դրամին։ Տղամարդը վերջնականապես համոզվել է, որ իրենց խաբում են, երբ ստացել է որդու զոհվելու լուրը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ»,-հայտնում են ոստիկանությունից։
Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի ոստիկաններին հաջողվել է պարզել Հարութի ինքնությունը։
Նա հայտնաբերվել և ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն:
Բելգիայի իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից
Դեղորայքի գների բարձրացման հարցում էական նշանակություն ունի դոլարի արժեվորումը, սակայն, չի բացառվում, որ գործ ունենք նաև գերիշխող դիրքի չարաշահման ու սպեկուլյատիվ գործոնների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե դեղերի շուկան դուրս է եկել վերահսկողությունից, իսկ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում։
«Վերջին 2 ամիսների ընթացքում դոլարը մոտ 10 տոկոսով է արժեվորվել, սակայն այն դեպքերում, երբ քաղաքացիները հանդիպում են 65-70 տոկոսով դեղերի գնի բարձրացման, թանկացումը միայն դոլարի փոխարժեքով չի կարելի պայմանավորել»,- ասաց նա։
Հայաստանում դեղորայքի շուկայում առկա չարաշահումների ուսումնասիրությամբ զբաղվում է ՏՄՊՊՀ-ն, որն, ըստ Խաչատրյանի, վերջին 2.5 տարում այնքան էլ բարեխիղճ չի գործում։
«Վերջին 2-2.5 տարիների ընթացքում պետական որևէ մարմին իր գործառույթները պատշաճ մակարդակով չի իրականացնում կամ կադրային բավարար ներուժ չկա, ղեկավար անձնակազմը պատրաստ չէ, պահանջկոտ չէ, դրա համար էլ այս իրավիճակում ենք»,- նշեց տնտեսագետը։
Նրա համոզմամբ, եթե ոլորտի համար պատասխանատու հանձնաժողովը տարբեր պատճառաբանություններով մեկնաբանություններ չի ներկայացնում կամ փորձում է իր գործառույթները չկատարելը քողարկել «ուսումնասիրություններն ընթացքի մեջ» են պատճառաբանությամբ, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ անկարողության ու անգործության ուղղակի հետևանք։
«Հույս չունենաք, որ լավ ենք ապրելու». Վազգեն Մանուկյանը Գյումրիում է
Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ դեղատները անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում, իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վստահեցնում է, որ դեղերի շրջանառության ոլորտն ուսումնասիրում են: