Արխիվային լուսանկար

Ում և ինչպես պետք է դիմեն պատերազմում ծանր վիրավորում ստացած զինծառայողներն ու կամավորները

121
(Թարմացված է 12:52 23.11.2020)
Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժինը զբաղվում է հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի աշխատանքներով։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը Facebook–ի էջում տեղեկություն է հրապարակել պատերազմին մասնակցած և ծանր վիրավորված զինծառայողների և կամավորականների մասին։

«Դիմում ենք բոլոր այն զինծառայողներին և կամավորականներին, ովքեր պատերազմի ընթացքում ստացել են ծանր վիրավորում, այդ թվում՝ ունեն անդամահատում։ Խնդրում ենք այդ մասին հիվանդանոցային համապատասխան տեղեկագրով ներկայանալ Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին՝ հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու նպատակով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժինը զբաղվում է հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ աշխատանքներով։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, որ առողջապահական համակարգի կարողությունները 100 տոկոսով բավարարում են արցախյան պատերազմում վիրավորված զինծառայողներին անհրաժեշտ բուժօգնությունը կազմակերպելու համար։

Զոհված, անհայտ կորած, վիրավոր. ո՞ւմ ընտանիքները կարող են փոխհատուցում ստանալ հիմնադրամից

121
թեգերը:
հաշմանդամ, Վիրավոր, Արցախյան պատերազմ, Պատերազմ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (582)
Ըստ թեմայի
Վիրավորների բուժմամբ զբաղվող հիվանդանոցներին օպերատիվ կտրամադրվի այն, ինչի կարիքը կա
50 զոհ, 148 վիրավոր, 19000 ավերված շենք–շինություն. քաղաքացիական բնակչության կորուստները
Աշխարհազորայիններն ու կամավորները կստանան աշխատավարձ և պարգևատրում. նոր որոշում
Մտավորականների կազմակերպած երթը նոյեմբերի 30-ին

«Լսե՞լ ենք որևէ գերու վերադարձի մասին». մտավորականները նամակ ուղարկեցին ԱՄՆ դեսպանին

31
(Թարմացված է 15:16 01.12.2020)
Մտավորականներն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի` Հայաստանում գտնվող դեսպաններին նամակներ են ուղարկել։ Նրանք ակնկալում են նաև դեսպանների հետ հանդիպումներ։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Մտավորականներն այսօր հավաքվել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Նրանք նամակ հանձնեցին ԱՄՆ դեսպանատուն՝ հայ ռազմագերիներին ու զոհերի մարմինները վերադարձնելու համար քայլեր անելու խնդրանքով։

«Մենք արդեն իսկ նման նամակներ ենք հանձնել Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատներ, և հիմա սպասում ենք պատասխանի։ Ակնկալում ենք հանդիպումներ դեսպանների հետ փոքր խմբով։ Այսօր խոսել եմ ՀՀ–ում Ռուսաստանի հյուպատոսի հետ, որն ասաց` հենց պատասխան ստանա դեսպանից հանդիպման համար, կասի»,–լրագրողներին հայտնեց դերասան Հրանտ Թոխատյանը։

Հարցին, թե կառավարությանը չե՞ն վստահում անհետ կորածների և դիերի վերադարձի գործընթացների առնչությամբ` Թոխատյանը հարցով պատասխանեց, թե եռակողմ համաձայնագրից հետո լսե՞լ ենք որևէ գերու վերադարձի մասին։ Թոխատյանն ասաց` ամեն դեպքում, հույս ունի ինչ–որ գործընթաց արվում է այդ ուղղությամբ և իրենք էլ ուզում են մի կաթիլ ավելացնել այդ արվածի վրա։

Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը հայտնեց` ինքն անձամբ ՀՀ կառավարությանը չի վստահում։ «Շատ կարևոր է, որ այս գործընթացը շարունակական բնույթ կրի, չդադարի, որ չմտածեն` իրենք մոռացան իրենց գերիների մասին։ Չէ, չենք մոռացել, գործընթացներ կան ու լինելու են»,–ասաց Գրիգորյանը։

Պուտինն Ադրբեջանում պահվող հարյուրավոր գերիների հարցերով անձամբ է զբաղվում. Արա Աբրահամյան

Հիշեցնենք, որ երկու օր առաջ էլ մտավորականների խումբը նամակով դիմել էր Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ անհայտ կորածների ու գերիների հարցով։ Նամակում ասված է, որ թեև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո 20 օր է անցել, տասնյակ մարդիկ շարունակում են անհայտ կորած կամ գերեվարված մնալ։ Նրանք Կոպիրկինին խնդրում էին` անձամբ միջամտել գործընթացին։ Իսկ երեկ մտավորականները նույն պահանջով նամակ հանձնեցին ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանությանը։

Հավելենք, որ հրադադարի հաստատումից հետո գերիների ու անհետ կորածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։

31
թեգերը:
մտավորական, դեսպանատուն, գերի
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (582)
Ըստ թեմայի
Ադրբեջանում հայտնված 13 հայ գերիների պաշտպանության համար ՄԻԵԴ–ը հրատապ միջոց կկիրառի
Գերիներին վերադարձնելու խնդրանքով նամակը փոխանցվեց Ռուսաստանի դեսպանատուն
Գերիների վերադարձն ու անհայտ կորածների խնդիրներն առաջնային են. բողոքի երթը` լուսանկարներով
Արխիվային լուսանկար

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը չի կայացել

33
(Թարմացված է 14:20 01.12.2020)
Երկար ընդմիջումից հետո պետք է կայանար ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների դեմ քրգործով դատական նիստը։ Այն, սակայն, հետաձգվել է մինչև դեկտեմբերի 8-ը։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է` Քոչարյանի և մյուսների գործով այսօր նախատեսված դատական նիստը հետաձգվել է։

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա դատական նիստը։ Նիստը հետաձգվել է, քանի որ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը չի կարողացել ներկայանալ, ինչի մասին նախապես տեղեկացրել է դատարանին։»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 8-ին։

Հիշեցնենք, որ Քոչարյանի և մյուսների գործով դատական վերջին նիստը պետք է կայանար հոկտեմբերի 6-ին։ Այն, սակայն, նույնպես հետաձգվել էր, քանի որ գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն Արցախում էր։

Վարչապետի գրառումը ևս մեկ ապացույց էր, որ դատախազությունը Փաշինյանի խամաճիկն է. Ալումյան

Հավելենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մասնակցում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությանը: Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։

2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Սակայն նա բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում։ 

33
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահների ու Սերժ Սարգսյանի հետ
Կվերսկսվի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննությունը
ՍԴ-ի փոփոխություններն արվում են, որ թույլ չտան Քոչարյանի գործով որոշում կայացվի. Ալումյան

Սոթքի հանքը Ադրբեջանի հետ կիսելով` հայկական կողմը կունենա շատ լուրջ խնդիրներ

0
«Ջի Փարթներս» իրավաբանական ընկերության տնօրեն Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սոթքի հանքում ստեղծված իրավիճակին և դրանից բխող իրավական լուրջ հետևանքներին։

Սոթքի ոսկու հանքի շուրջ խնդիրը մեր կառավարության հերթական ձախողումն է, քանի որ այն ի զորու չէ ապահովելու օտարերկրյա ներդրողների պաշտպանությունը Հայաստանում, փաստացի չի կարողանում բարենպաստ պայմաններ ապահովել արտասահմանյան ներդրումների իրականացման համար, ինչպես նաև պաշտպանել այդ ներդրողների շահերն ընդդեմ Ադրբեջանի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Ջի Փարթներս» իրավաբանական ընկերության տնօրեն Սարգիս Գրիգորյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS  սարքերով, իսկ այդ սահմանով Սոթքի հանքը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ ՝ Ադրբեջանի  տարածքում, և հիմա ուզենք, թե չուզենք, սահմանազատումը պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլև ադրբեջանցի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Սարգիս Գրիգորյանի տեղեկացմամբ`Սոթքի ոսկու հանքի շահագործման իրավունքն այս փուլում պատկանում է «Գեոպրոմայնինգ» ընկերությանը, որի միակ բաժնետերը «Ջի Փի ԷՄ–Արմենիա» ընկերությունն է։ Այն գրանցված է Նիդեռլանդներում` Եվրոպական Միությունում, և ՀՀ–ն չկարողացավ պաշտպանել այդ ընկերության ակտիվներն իր տարածքում, մինչդեռ հոլանդական ընկերությունը ներդրել է ոչ միայն հսկայական գումարներ, այլև նորագույն տեխնոլոգիաներ։ Ըստ Գրիգորյանի`այն, ինչ ներդրվել էր այդ հանքի շահագործման շրջանակներում, փաստացի անցնում է Ադրբեջանին` ի հայտ բերելով մի շարք իրավական խնդիրներ։       

Քարվաճառ մտնելուց հետո պահանջել են դուրս գալ Սոթքի հանքի տարածքից. ԳՇ պետի առաջին տեղակալ

Գրիգորյանը չի բացառում այն հեռանկարը, երբ ներդրողներն իրենց վնասի դիմաց միջազգային դատական ատյաններում ահռելի փոխհատուցման պահանջներ կներկայացնեն Հայաստանի դեմ` կնքված միջազգային համաձայնագրերի շրջանակում։ Ընդ որում` հնարավոր պահանջվելիք փոխհատուցման գումարը կարող է կազմել 3 մլրդ դոլարից մինչև 5 մլրդ դոլար, ինչը վճարվելու է Հայաստանի հարկատուների հաշվին։ 

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն` ադրբեջանական զինվորները մտել են Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար: Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։

Ադրբեջանցի զինծառայողները Սոթքի ոսկու հանքի մատույցներում են. տեսանյութ

0
թեգերը:
Սարգիս Գրիգորյան, Ադրբեջան, Հայաստան, Սոթքի հանքավայր
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Տարածքի բնակչության 30 %-ն աշխատում է հանքում. Սոթքի բնակիչները շվարած են. տեսանյութ
Սոթքում տեղի ունեցող գործընթացները եռակողմ հայտարարության շրջանակում են. վարչապետ
Սոթքի հանքն աշխատելու է, բանակցում են աշխատելու ծավալների շուրջ․ Թագուհի Թովմասյան