Մայր աթոռ

Ցավն ու վիշտը վերածելու ենք ուժի և զորության. Մայր աթոռում զոհվածների հիշատակի պատարագն է

352
(Թարմացված է 14:17 22.11.2020)
Մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ Էջմիածին ժամանեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Այսօր Արցախյան վերջին պատերազմում նահատակված հերոսների հիշատակի օրն է։ Օրվա խորհրդով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում րոպեներ առաջ մեկնարկեց հիշատակի արարողությունը։

«Հայոց նոր գոյապայքարում նահատակված արիասիրտ մեր զինվորների ու զորահրամանատարների քաջագործությունները հավերժական վկայություններ են մեծ հայրենանվիրման ու ազգասիրության։ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի նախաձեռնած պատերազմում, որ սանձազերծվել էր Թուրքիայի սատարումով և ահաբեկիչների ներգրավմամբ, մեր հերոս զավակները խիզախությամբ մարտնչեցին թշնամու  անհավասար ուժի դեմ՝ ի գին իրենց կյանքի պաշտպանելու մեր հայրենիքը։ Այսօր  մենք բոլորս սիրելի որդեկորույս ծնողների, սգակիր հայրերի ու մայրերի, այրիացած կանանց ու որբացած մանուկների հետ միասին մեր սրտերում կրում ենք մեր զոհված քաջորդիների կորստի մեծ վիշտը։ Այս անասելի ցավի հետ մեկտեղ նաև հպարտություն ենք ապրում նրանց անզուգական խիզախության, անօրինակ սխրանքների և պանծալի քաջագործությունների համար»,- իր խոսքում նշեց Վեհափառ հայրապետը։

Поминальная служба в память о павших в карабахской войне героях в Первопрестольном Святом Эчмиадзине (22 ноября 2020). Эчмиадзин
© Sputnik / Asatur Yesayants
Մայր աթոռում զոհվածների հիշատակի պատարագին

Նրա հիշեցրել է՝ պատմության ընթացքում մեր ժողովուրդը բազմիցս մահվան հովիտներով է անցել, տեսել ավեր, կոտորածներ, ցեղասպանություն, սակայն բոլոր փորձություններում կարողացել է հաղթել մահվանը՝ հավատալով Աստծուն։

«Աստծուն ապավինած՝ մեր ցավն ու վիշտը վերածել ենք ուժի ու զորության, մեր կորուստն ու սուգը վերափոխել ենք կամքի ու վճռականության, անգամ ցեղասպանությունից հետո, երբ նահատակվեցին մեր ժողովրդի մեկ ու կես միլիոն զավակներ, երբ կորցրեցինք պատմական հայրենիքի մեծագույն մասը, երբ եղեռնից մազապուրծ բազում հայորդիներ տարագրվեցին և սփռվեցին աշխարհով, մենք կարողացանք աննկուն ոգով Արևելյան Հայաստանի այս հատվածում վերակերտել մեր պետականությունը»,- նշեց Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Поминальная служба в память о павших в карабахской войне героях в Первопрестольном Святом Эчмиадзине (22 ноября 2020). Эчмиадзин
© Sputnik / Asatur Yesayants
Մայր աթոռում զոհվածների հիշատակի պատարագին

Վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ անցկացվող արարողությանը ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, մեծ թվով քաղաքացիներ, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ։

Հիշատակի պատարագին մասնակցում են նաև մեծ թվով զինվորականններ։

Поминальная служба в память о павших в карабахской войне героях в Первопрестольном Святом Эчмиадзине (22 ноября 2020). Эчмиадзин
© Sputnik / Asatur Yesayants
Մայր աթոռում զոհվածների հիշատակի պատարագին

Հիշեցնենք՝ նոյեմբերի 13-ին կայացավ նախագահ Արմեն Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Գարեգին Երկրորդի հանդիպումը։ Նրանք հանդես եկան կոչով նոյեմբերի 22-ը հայտարարել Արցախյան ազատամարտում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր և աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն:

352
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, պատարագ, Զոհ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Արցախում զոհվել է «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստներից մեկը
Եվս 41 անուն. ՊԲ–ն զոհվածների նոր ցանկ հրապարակեց
Արցախյան պատերազմում զոհվածների թվում է նաև «Ալաշկերտի» նախկին պաշտպան Արթուր Բարսեղյանը
Գեղամ Մանուկյան

Արարատի մարզի մի շարք համայնքապետներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

34
(Թարմացված է 18:28 05.12.2020)
ՀՅԴ անդամ Գեղամ Մանկյանը նշեց, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին երկրի համայնքների մեծ մասն ասում է գնա տուն, սակայն նա դեռ կառչել է աթոռից։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի մի շարք համայնքների ղեկավարները ևս միացել են ՀՀ վարչապետի ու կառավարության հրաժարականի պահանջին: Այս մասին հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանկյանը` Ազատության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիրների հանրահավաքին։

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են Արարատի մարզի Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, գյուղ Արմաշի համայնքապետ Հակոբ Զեյնալյանը, Սուրենավանի գյուղի համայնքապետ Կարեն Կարապետյանը, Արարատ գյուղի համայնքապետ Կարեն Ղազարյանը, Լուսառատ գյուղի համայնքապետ Դանիել Հակոբյանը, Եղեգնավան գյուղի համայնքապետ Հովսեփ Ղազարյանը, Նորակերտ գյուղի համայնքապետ Գագիկ Հարությունյանը, Վանաշեն գյուղի համայնքապետ Արտաշ Գրիգորյանը, Ուրցաձոր գյուղի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, Փոքր Վեդի գյուղի համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանը, Վեդի քաղաքի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը»,–ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին երկրի համայնքների մեծ մասն ասում է «գնա տուն, սակայն նա դեռ կառչել է աթոռից»։

Հիշեցնենք`այսօր Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները հանդես են եկել կոչով՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը: Նրանց հայտարարությունը հրապարակել է Մեղրիի համայնքապետարանը։

Հրաժարականի կոչին միացել են Կապան, Գորիս, Քաջարան, Մեղրի, Սիսիան, Տեղ, Տաթև համայնքները։

Հավելենք, որ երեկ Ավշարի համայնքապետարանը` համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի գլխավորությամբ և Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը ևս միացել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

Նշենք, որ Ազատության հրապարակում այսօր հրավիրված հանրահավաքում Հայրենիքի փրկության շարժման անդամներն ու հանրահավաքի մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։ 

34
Ըստ թեմայի
Որևէ բռնարարք կամ սադրանք կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի. Լևոն Տեր-Պետրոսյան
Ալիևը ծիծաղում է վրադ ու ծաղրում. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին
Ընդդիմադիր ուժերի համապետական հանրահավաքը սկսվեց, ոմանք ոտքով են հասել Երևան. տեսանյութ

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոց

136
(Թարմացված է 18:32 05.12.2020)
Հայրենիքի փրկության շարժման անդամները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքի վերջում ՀՅԴ անդամ Գեղամ Մանկյանն առաջարկեց երթով շարժվել դեպի կառավարական ամառանոց ու այնտեղ փոխանցել իրենց պահանջը՝ «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»։

Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Երթ դեպի կառավարական առանձնատուն՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ելույթներով հանդես են եկել ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հայրենիքի փրկության շարժման անդամները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։ 

Երթի մասնակիցները պարզած տանում են հսկայական եռագույն դրոշ։

Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Երթի մասնակիցները պարզած տանում են հսկայական եռագույն դրոշը։

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հրավիրված հանրահավաքում ելույթներով հանդես են եկել ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

136
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո

«Նիկոլ, հեռացի՛ր». Երևանում կազմակերպված համապետական հանրահավաքի ամենավառ կադրերը

0
(Թարմացված է 19:12 05.12.2020)
  • Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը
  • Ազատության հրապարակում
  • Վազգեն Մանուկյանն ու Արթուր Վանեցյանը
  • Ազատության հրապարակում
  • ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը
  • Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը
  • Ազատության հրապարակում
  • Վազգեն Մանուկյանը
  • Ազատության հրապարակում
  • Դերասան Վիգեն Ստեփանյանը
  • ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը
  • Արթուր Վանեցյանը
  • Ցուցարարներ
  • Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн

Համապետական հանրահավաքը, որը մեկնարկեց Ազատության հրապարակում, ավելի ուշ վերածվեց երթի։ Մասնակիցները, «Նիկոլ, դավաճա՛ն», «Նիկոլ, հեռացի՛ր», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկելով, հասան կառավարական առանձնատների տարածք, որտեղ նրանց արդեն սպասում էին ոստիկանները։

Ընդդիմադիր կուսակցություններն այսօր համապետական հանրահավաք էին կազմակերպել Երևանում։

Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքում ելույթներով հանդես եկան ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Ապա հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի կառավարական առանձնատներ։

Sputnik Արմենիան ներկայացնում է բողոքի ակցիայի ամենավառ կադրերը։

0
  • Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը
    © Sputnik / Asatur Yesayants

    Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը

  • Ազատության հրապարակում
    © Sputnik / Asatur Yesayants

    Ազատության հրապարակում

  • Վազգեն Մանուկյանն ու Արթուր Վանեցյանը
    © Sputnik / Asatur Yesayants

    Վազգեն Մանուկյանն ու Արթուր Վանեցյանը

  • Ազատության հրապարակում
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Ազատության հրապարակում

  • ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը
    © Sputnik / Asatur Yesayants

    ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը

  • Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը
    © Sputnik / Asatur Yesayants

    Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը

  • Ազատության հրապարակում
    © Sputnik / Asatur Yesayants

    Ազատության հրապարակում

  • Վազգեն Մանուկյանը
    © Sputnik / Asatur Yesayants

    Վազգեն Մանուկյանը

  • Ազատության հրապարակում
    © Sputnik / Asatur Yesayants

    Ազատության հրապարակում

  • Դերասան Վիգեն Ստեփանյանը
    © Sputnik / Asatur Yesayants

    Դերասան Վիգեն Ստեփանյանը

  • ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը
    © Sputnik / Andranik Ghazaryan

    ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը

  • Արթուր Վանեցյանը
    © Sputnik / Asatur Yesayants

    Արթուր Վանեցյանը

  • Ցուցարարներ
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Ցուցարարներ

  • Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн

  • Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн

  • Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн

  • Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн

  • Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн

  • Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн

  • Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн

թեգերը:
Ազատության հրապարակ, Երևան, Հայաստան