Հայաստան, արխիվային լուսանկար

Հայաստանի ո՞ր մարզերում ավելի ցուրտ կլինի. եղանակի տեսություն

701
(Թարմացված է 19:47 21.11.2020)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի կանխատեսումը, ըստ որի` ՀՀ–ում օդի ջերմաստիճանի զգալի փոփոխություններ չեն լինի։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում նոյեմբերի 22-ի և 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Տեղումները կվերադառնան նոյեմբերի 26-ին։

ԱԻՆ–ի հրապարակած տվյալների համաձայն` այսօր համեմատաբար ցուրտ կլինի Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում, որտեղ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +3-ից +7–ի սահմանում։

Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 10-12, գիշերը` 1-3 աստիճան տաքություն։

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

«Ռոսպոտրեբնադզորը» Հայաստանին ևս մեկ շարժական լաբորատորիա է փոխանցել

701
թեգերը:
Երևան, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (985)
Ըստ թեմայի
Որտեղ են Արցախի մանկատներից Հայաստան տեղափոխված երեխաները. Հայաստանի ՄԻՊ-ն այցելել է նրանց
«Չենք տա Շուշին մենք ուրիշին», երեխաները երգում են, մեծերը` լալիս. արցախցիները` Գորիսում
ՌԴ առողջապահության նախարարը Թորոսյանին փոխանցեց ռուսական պատվաստանյութի առաջին նմուշները
Գեղամ Մանուկյան

Արարատի մարզի մի շարք համայնքապետներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

15
(Թարմացված է 17:47 05.12.2020)
ՀՅԴ անդամ Գեղամ Մանկյանը նշեց, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին երկրի համայնքների մեծ մասն ասում է գնա տուն, սակայն նա դեռ կառչել է աթոռից։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի մի շարք համայնքների ղեկավարները ևս միացել են ՀՀ վարչապետի ու կառավարության հրաժարականի պահանջին:Այս մասին հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանկյանը` Ազատության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիրների հանրահավաքին։

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են Արարատի մարզի Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, գյուղ Արմաշի համայնքապետ Հակոբ Զեյնալյանը, Սուրենավանի գյուղի համայնքապետ Կարեն Կարապետյանը, Արարատ գյուղի համայնքապետ Կարեն Ղազարյանը, Լուսառատ գյուղի համայնքապետ Դանիել Հակոբյանը, Եղեգնավան գյուղի համայնքապետ Հովսեփ Ղազարյանը, Նորակերտ գյուղի համայնքապետ Գագիկ Հարությունյանը, Վանաշեն գյուղի համայնքապետ Արտաշ Գրիգորյանը, Ուրցաձոր գյուղի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, Փոքր Վեդի գյուղի համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանը, Վեդի քաղաքի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը»,–ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին երկրի համայնքների մեծ մասն ասում է «գնա տուն, սակայն նա դեռ կառչել է աթոռից»։

Հիշեցնենք`այսօր Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները հանդես են եկել կոչով՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը: Նրանց հայտարարությունը հրապարակել է Մեղրիի համայնքապետարանը։

Հրաժարականի կոչին միացել են Կապան, Գորիս, Քաջարան, Մեղրի, Սիսիան, Տեղ, Տաթև համայնքները։

Հավելենք, որ երեկ Ավշարի համայնքապետարանը` համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի գլխավորությամբ և Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը ևս միացել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

Նշենք, որ Ազատության հրապարակում այսօր հրավիրված հանրահավաքում Հայրենիքի փրկության շարժման անդամներն ու հանրահավաքի մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։ 

 

15
Երթ դեպի կառավարական առանձնատուն՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոց

1 / 2
91
(Թարմացված է 17:39 05.12.2020)
Հայրենիքի փրկության շարժման անդամները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքի վերջում ՀՅԴ անդամ Գեղամ Մանկյանն առաջարկեց երթով շարժվել դեպի կառավարական ամառանոց ու այնտեղ փոխանցել իրենց պահանջը՝ «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»։

Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 ноября 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Երթ դեպի կառավարական առանձնատուն՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ելույթներով հանդես են եկել ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հայրենիքի փրկության շարժման անդամները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։ 

Երթի մասնակիցները պարզած տանում են հսկայական եռագույն դրոշ։

Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 ноября 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Երթի մասնակիցները պարզած տանում են հսկայական եռագույն դրոշը։

 

91
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Իշխան Սաղաթելյան

Նախարարների թեկնածուները պետք է լինեն հմուտ կառավարիչներ. Իշխան Սաղաթելյանն անուններ չտվեց

0
(Թարմացված է 17:56 05.12.2020)
Երթի մասնակիցներին Երևանի Պռոշյան փողոցում՝ կառավարական առանձնատների մուտքի մոտ, դիմավորեց ոստիկանությունը

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման՝ «Հանո՛ւն Արցախի ու Հայաստանի փրկության» հանրահավաքին հաջորդած երթի մասնակիցներին Երևանի Պռոշյան փողոցում՝ կառավարական առանձնատների մուտքի մոտ դիմավորեց ոստիկանությունը:

Ոստիկանական ուժերը հզոր պատ են կազմել ՀՀ վարչապետի ու իշխանության այլ ներկայացուցիչների առանձնատներ տանող ճանապարհին:

Երթի ընթացքում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում չցանկացավ բացահայտել միասնական կառավարության հնարավոր անդամների անունները:

«Որևէ քննարկում չենք ունեցել: Ունեցել ենք կարևոր սկզբունք, որ թեկնածուները պետք է լինեն հմուտ կառավարիչներ, նորմալ անցյալ ունեցող մարդիկ, հասարակության կողմից ընդունելի»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ նման մարդիկ իրենց շարքերում ոչ թե մեկ-երկուսն են, այլ բազմաթիվ:

Անուններ հնչեցնելու խնդրանքին ի պատասխան Սաղաթելյանը շեշտեց, որ չի կարող ասել, քանի որ ոչ մի քննարկում դեռ չի եղել:

Հնարավոր ընտրությունների ժամկետ ու մասնակցության հնարավոր ֆորմատներ ևս Սաղաթելյանը չբացահայտեց՝ նշելով, որ այսօր շատ ավելի հրատապ լուծելու հարցեր կան:

«Օրինակ՝ Լաչինի հարցը: Գիտեք, հենց հիմա Սյունիքում խնդիր է դրված, որ Կուբաթլիի և Զանգելանի դիրքերը հանձնեն: Չկա պետություն»,- ասաց նա:

ՀՅԴ անունից Սաղաթելյանը հայտարարեց, որ երբեք չեն համակերպվելու Շուշիի ու Հադրութի կորստի հետ: Դա չի նշանակում, որ վաղը գնալու են նոր պատերազմի, բայց ճիշտ ժամանակին հետ են բերելու, վստահեցրեց նա:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ելույթներով հանդես են եկել ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Իսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրեց ժամանակավոր կառավարության ծրագրային այն դրույթները, որոնք անհետաձգելի լուծում են պահանջում:

0