ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան

«Ռոսպոտրեբնադզորը» Հայաստանին ևս մեկ շարժական լաբորատորիա է փոխանցել

99
(Թարմացված է 18:13 21.11.2020)
«Ռոսպոտրեբնադզորը» պարբերաբար Հայաստանին է հատկացնում թեստային համակարգեր և ռեագենտներ՝ կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման համար:

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. «Ռոսպոտրեբնադզորը» ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցել է շարժական լաբորատորիա, որտեղ կարելի է օրական մինչև 1600 հետազոտություն իրականացնել:

Министр здравоохранения Арсен Торосян во время церемонии передачи мобильной лаборатории (21 ноября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Արսեն Թորոսյան

«Եվս մեկ շարժական ախտորոշիչ համակարգը կարևոր օգնություն է՝ ուղղված վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին և դրանց տարածումը կանխարգելելուն»,- փոխանցման արարողության ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ առողջապահության և հանրային առողջության ոլորտը երկկողմ համագործակցության առանցքային ուղղություններից է ու շեշտեց, որ երկար տարիներ ընթացքում ռուսական կողմը աջակցություն է ցուցաբերել Հայաստանի առողջապահության համակարգին, իսկ կորոնովիրուսի դեմ պայքարում անգնահատելի օգնություն է ցուցաբերել:

ՌԴ առողջապահության նախարարը Թորոսյանին փոխանցեց ռուսական պատվաստանյութի առաջին նմուշները

Այժմ «Ռոսպոտրեբնադզորը» պարբերաբար Հայաստանին է հատկացնում թեստային համակարգեր և ռեագենտներ՝ կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման համար:

Թորոսյանը հատկապես արժեքավոր է համարում աջակցությունն այն պայմաններում, երբ Հայաստանի առողջապահական համակարգը միաժամանակ պայքարում է կորոնավիրուսի և Արցախում պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների դեմ:

«Մեծ հույս ունեմ, որ մեր համատեղ և փոխահամաձայնեցված գործողություններն ընդդեմ նոր կորոնավիրուսային վարակի մոտ ապագայում դրական արդյունքներ կտան, և մենք կկարողանանք վերականգնել համատեղ միջոցառումների անցկացման ավանդույթը»,-ասել է Թորոսյանը։

Глава Росспотребнадзора Анна Попова во время церемонии передачи мобильной лаборатории (21 ноября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովա

Իր հերթին «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան նշել է, որ երկու երկրների բժիշկները համագործակցում են արդեն երկար տարիներ: Վերջին հինգ տարիների ընթացքում իրականացվում են վեց կարևոր համատեղ ծրագրեր։

«Մենք միասին աշխատում ենք և ջանում ենք, որ մեր միասնական համաճարակաբանական տարածքում ամեն ինչ հանգիստ լինի։ Ուստի երբ նոր սպառնալիք ի հայտ եկավ, մենք պատրաստ էինք միասին դիմակայել նաև դրան։ Հայաստանում  հաջողություններ կան բարձր վերելքից հետո, մենք տեսնում ենք և՛ կայունացում, և՛ հաջողություն»,-նշել է Պոպովան։

  • ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան ու ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն
    ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան ու ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն
    © Sputnik / Asatur Yesayants
  • ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն
    ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն
    © Sputnik / Asatur Yesayants
  • ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն
    ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն
    © Sputnik / Petros Lagesyan
  • ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկո
    ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկո
    © Sputnik / Petros Lagesyan
1 / 4
© Sputnik / Asatur Yesayants
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան ու ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն

Նա նշել է գործող բժիշկների և գիտական շրջանակների բարձր պրոֆեսիոնալիզմը։ Պոպովան ընդգծել է, որ դեկտեմբերի 11-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա կորոնավիրուսին նվիրված մեծ համաժողով, և ինքը սպասում է հայ գործընկերների մասնակցությանը: «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարը հավելել է, որ Հայաստանում արդեն գործում է երկու Էքսպրես-լաբորատորիա և երեք շարժական կլինիկա, ևս մեկ էքսպրես-լաբորատորիան կօգնի առավել արդյունավետ ախտորոշել և կանխել հիվանդությունները: Պոպովան նաև հայ գործընկերներին ՌԴ-ում վերապատրաստելու պատրաստակամություն է հայտնել։

Հայաստանում ներկա իրավիճակում լոքդաուն հայտարարել հնարավոր չէ. Թորոսյան

Նշենք, որ այս պահին երկու շարժական լաբորատորիաները գործում են «ԿամԱզ» ավտոմեքենաների, ևս երկուսը՝ առավել կոմպակտ և դյուրաշարժ «ԳԱԶոն» ավտոմեքենաների հիման վրա։ Վերջինը կարելի է օգտագործել հասարակական վայրերում, զանգվածային միջոցառումների ժամանակ։

Հավելենք, որ դեռ 2020-ի գարնանը Երևանում տեղակայվել էր ռուսական շարժական լաբորատորիա։

 

99
թեգերը:
լաբորատորիա, Ռուսաստան, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1638)
Ըստ թեմայի
Ռուսաստանից բերված շարժական լաբորատորիայի միջոցով 1 օրում 200 հետազոտություն է արվում
Ո՞ր լաբորատորիաներում են թեստավորում իրականացնում. նախարարությունը ցանկ է հրապարակել
Հայաստանում առաջիկայում կորոնավիրուսի ախտորոշման 4 նոր լաբորատորիա կգործի
Զառա Ամատունի

ԿԽՄԿ-ն հերքում է գերիների փոխանակման մասին իմքայլական պատգամավորի հայտարարությունը

256
(Թարմացված է 17:06 25.11.2020)
Զառա Ամատունին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է` գերիների փոխանակման գործընթաց տեղի չի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը երեկ չի մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման գործընթացին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

«Մինչ այսօր Կարմիր խաչի գործադրած ջանքերի շնորհիվ հայկական կողմին է փոխանցվել տարեց մի կին և մեկ քաղաքացու դի։ Գերիների փոխանակման այլ գործընթաց տեղի չի ունեցել»,–ասաց Ամատունին։

Նա նաև հերքեց «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանի` այսօր արված հայտարարությունը, թե երեկ գերիների փոխանակման գործընթաց է տեղի ունեցել։

Նշենք, որ տարածաշրջանում միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է զբաղվում գերիների` հայրենիք վերադառնալու հարցերով։

Հիշեցնենք` լրագրողների հետ ճեպազրույցում իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այսօր ասել էր, որ նոյեմբերի 27-ին արդեն պետք է նշվի գերիների առաջին խմբի փոխանակման ժամկետը, 11 հոգու համար էլ տեղեկություններ սպասում են նոյեմբերի 30-ին: Նրա խոսքով` նախօրեին որոշ գերիների փոխանակում եղել է, սակայն թվեր հայտնել չի կարող:

Դիերի անարգանքի, գերիների խոշտանգման տեսանյութերն իրական են. ՄԻՊ–ը պատասխանել է Ադրբեջանին

Այս օրերին բողոքի ակցիաներ են տեղի ունենում տարբեր գերատեսչությունների առջև. անհետ կորածների և գերիների ծնողները պահանջում են, որպեսզի իրենց երեխաների մասին ինչ–որ լուր հայտնեն։

Հավելենք, որ արցախյան պատերազմի ժամանակ հայկական կողմի գերիների ու անհետ կորածների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Նոյեմբերի 20-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1678 զոհվածների անուններ։

256
թեգերը:
Արցախյան պատերազմ, Կարմիր խաչ, գերի
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Կարմիր խաչն այցելել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Կարմիր խաչի պատվիրակությանը
Ռուսաստանը Կարմիր խաչին 2 մլն եվրո է փոխանցել` Արցախում կատարվելիք գործողությունների համար
Էդմոն Մարուքյան

Մարուքյանը հայ գերիների հարցով դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին

57
(Թարմացված է 15:57 25.11.2020)
Ադրբեջանը շարունակում է գաղտնի պահել գերեվարված հայ զինծառայողների ու քաղաքացիների թիվը, իսկ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն միակ մարմինն է, որը կարող է դա պարզել։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` որպես ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտե Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով։ 

Այս մասին Մարուքյանը հայտնեց այսօր իր Facebook-յան ուղիղ եթերի ընթացքում։

«Դա միակ մարմինն է, որ ունի անարգել մուտքի իրավունք Ադրբեջանում գտնվող փակ տարածքներ, այսինքն` բանտեր, պահման այլ վայրեր, որտեղ պահվում են մեր զինծառայող ռազմագերիներն ու գերեվարված քաղաքացիական անձինք»,– ասաց Մարուքյանը հավելելով, որ հայ գերիներն Ադրբեջանում վատ վերաբերմունքի են արժանանում, ինչի մասին վկայում են քաղաքացիների` իրեն ուղարկած տեսանյութերը։

Մարուքյանը հայտնեց նաև, որ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նախագահից պահանջել է հրատապ, չնախատեսված, ոչ պլանային այց կատարել Ադրբեջան։

Կարմիր խաչն այցելել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին

«...Այցելեն ադրբեջանական բանտեր, հայտնաբերեն, թե ինչքան մարդ կա այնտեղ պահվող և նրանց պայմանների հետ կապված հարց բարձրացնեն։ Իսկ Կարմիր խաչը կզբաղվի արդեն փոխանակման հարցերով»,– ասաց Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստան»–ի ղեկավարն ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակում է գաղտնի պահել գերեվարված հայ զինծառայողների ու քաղաքացիների թիվը, իսկ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն միակ մարմինն է, որը կարող է այդ ամենը բացահայտել։

Այդ նպատակով Էդմոն Մարուքյանը` որպես ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, դիմել է և՛ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նախագահին, և՛ նրա երկու տեղակալներին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Նոյեմբերի 20-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայկական կողմի 1678 զոհվածների անունները։

Գերիների և դիակների փոխանակում. ՊՆ–ն արդեն աշխատում է խաղաղապահների և Կարմիր խաչի հետ

Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Գերիների ու ու անհետ կորածների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

 

57
թեգերը:
Արցախյան պատերազմ, Եվրախորհուրդ, ռազմագերի, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
Մենք այս փաստաթղթով զիջում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունից ինչ-որ վիճակ. Մարուքյան
Ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի գյուղերի բնակիչները. Մարուքյանը հարց է ուղղել իշխանությանը
Փաշինյանի գլխավորությամբ չեմ տեսնում բանակցային գործընթաց, որտեղ մենք կհաջողենք. Մարուքյան