Ազատության հրապարակ

«8 ամսում Փաշինյանն իր կառավարության հետ «ապահովեց» 8 հազար զոհ». Արծվիկ Մինասյան

168
(Թարմացված է 16:44 21.11.2020)
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի խոսքով ՝ եթե Փաշինյանը շարունակի մնալ վարչապետի պաշտոնում, ապա երկրին նոր պատերազմներ ու աղետներ են սպասում։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. ՀՅԴ անդամ, էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանն ընդդիմության կազմակերպած այսօրվա հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում վերջին 8 ամիսների ընթացքում կորոնավիրուսի և արցախյան պատերազմի պատճառով մոտ 8 հազար մարդ է մահացել, և այդ մարդկանց մահվան հիմնական մեղավորը իշխանությունն է:

«Նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ և պատասխանատվություն կրեն, որպեսզի հետագայում բացառենք նման ազգադավ իշխանության գոյությունը մեր երկրում», - շեշտեց Մինասյանը։

Նրա խոսքով` եթե Փաշինյանը շարունակի մնալ վարչապետի պաշտոնում, ապա երկրին նոր պատերազմներ ու աղետներ են սպասում։ Փաշինյանի հեռանալուց հետո երկրի նոր իշխանությունը կկարողանա իրականացնել գրագետ քաղաքականություն, որը թույլ կտա բացառել պատերազմը Ղարաբաղում։

«Ամեն ինչ կառուցվել է ստի ու ֆեյքերի վրա». Ծառուկյանը վարչապետ դառնալու ցանկություն չունի

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից Երևանում բողոքի ակցիաներ են ընթանում, որոնց մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բողոքի ակցիաները սկսվեցին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների` նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո։

«5 ժամ բանակցում էին, հետո ասում` սուրճ ենք խմել, կոնսուլտացիա ենք արել». Գագիկ Ծառուկյան

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսով վարակված 124839 անձանցից մահացել են 2429–ը (1931-ը՝ կորոնավիրուսից, 498-ը՝ այլ հիվանդությունների պատճառով)։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։ Նոյեմբերի 19-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1637 զոհվածների անունները։

168
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Բողոքի ակցիա, Հայաստան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (600)
Ըստ թեմայի
Բերման ենթարկվածները ոստիկանության բաժանմունքում «Նիկոլ, դավաճան» են վանկարկում. տեսանյութ
Երևանում ոստիկանների գործողությունների հետևանքով վնասվեց ցուցարարներից մեկի գլուխը
ԵՊՀ գիտխորհուրդը պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը. առաջարկ ունեն
Մեզ լռեցնելն անհնարին է. ՀՅԴ–ական երիտասարդները չեն պատրաստվում կանգ առնել
Արծվիկ Մինասյան

Ընդդիմությունը վաղը կհայտարարի միասնական թեկնածուի անունը

0
(Թարմացված է 21:06 02.12.2020)
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18:00-ից ընդդիմությունը կփակի Երևանի ոչ կենտրոնական փողոցները: Իսկ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաք:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Ընդդիմադիր 16 կուսակցությունները վաղը կներկայացնեն վարչապետի պաշտոնի միասնական թեկնածուի անունը: Այս մասին այսօր կազմակերպված հանրահավաքի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Նա չցանկացավ բացել փակագծերը, բայց նշեց, որ ընդդիմության հետագա քայլերի ու անելիքների մասին ևս կհայտարարվի առաջիկա համազգային մեծ հանրահավաքի ժամանակ:

«Չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց ուզում եմ, որ մեր ժողովուրդն իմանա, որ այն սպասելիքները, որոնք ինքը ներկայացրել է՝ կապված այն ապագա զարգացումների հետ, թե՛ ընդդիմադիր կուակցությունների սկսածն ավելի մեծ համազգային շարժման վերածելու, թե՛ միասնական թեկնածուի, թե նաև ճանապարհային քարտեզն ու նոր ձևավորվելիք անցումային կամ հակաճգնաժամային ծրագրերի հետ, նոր հայտարարություն կլինի և առաջիկա օրերին մեծ հանրահավաքի ընթացքում կներկայացվի»,- ասաց Մինասյանը:

Հիշեցնենք՝ ընդդիմության այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ վաղը՝ ժամը 18:00-ից, ապակենտրոնացված սկզբունքով կփակվեն Երևանի տարբեր փողոցներ՝ որպես անհնազանդության ակցիաներ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Ընդդիմությունը կոչ է անում փակել Երևանի փողոցները

Իսկ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաք:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին արցախյան ռազմաճակատներում հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջով Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել։

0
թեգերը:
Հրաժարական, ընդդիմություն, Արծվիկ Մինասյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (600)
Արխիվային լուսանկար

Միջազգային կազմակերպությունն արձանագրել է, որ Ադրբեջանը բազմաթիվ հայ զինվորներ է գերեվարել

57
(Թարմացված է 20:46 02.12.2020)
Կազմակերպությունը հատուկ նշում է արել, որ ադրբեջանական զինված ուժերը հայ գերիների նկատմամբ կիրառել են հարկադրանք՝ ունենալով նրանց նվաստացնելու դիտավորություն:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քիչ առաջ զեկույց է հրապարակել, որտեղ արձանագրել է, որ ադրբեջանական ուժերը բազմաթիվ էթնիկ հայ զինվորականների են գերեվարել:

Ինչպես նշում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, զեկույցում նշվում է, որ հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման: Եվ այդ մասին վկայում են հոկտեմբերից ի վեր սոցիալական ցանցերում լայնորեն տարածված տեսանյութերը:

«Կազմակերպությունը հատուկ նշում է արել, որ ադրբեջանական զինված ուժերը հայ գերիների նկատմամբ կիրառել են հարկադրանք՝ ունենալով նրանց նվաստացնելու դիտավորություն: Human Rights Watch կազմակերպության հետ հանդիպման ընթացքում ինքս ներկայացրել էի ադրբեջանական վայրագությունները՝ շեշտելով, որ գերիների վերադարձն ու մարմինների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում»,- գրում է Թաթոյանը։

ՄԻՊ-ը նաև հայտնում է, որ հայկական կողմը շարունակում է միջազգային մարմիններին ներկայացնել ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները՝ պատերազմական հանցագործությունները:

Առանձնացվել են 60 ռազմագերի, բռնի անհետացած քաղաքացիների թիվը հասնում է 40-ի. Բեգլարյան

Նա նաև նշում է, որ այդ գործողությունների նպատակն է ամեն ջանք գործադրել՝ գերիների վերադարձն ու զինվորների մարմինների փոխանակումը րոպե առաջ կազմակերպելուն աջակցելու համար։

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: 

57
թեգերը:
Պատերազմ, Ադրբեջան, գերի, ՀՀ ՄԻՊ
Ըստ թեմայի
Գերիների վերադարձն ու անհայտ կորածների խնդիրներն առաջնային են. բողոքի երթը` լուսանկարներով
Ղարաբաղում գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացն արագ կարվի. Լավրով
Հունահայոց թեմը հայ գերիների հարցով դիմել է Հունաստանի վարչապետին