00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միակ լուծումն ազգային համաձայնության կառավարություն ձևավորելն է. նախագահ

© Sputnik / Asatur YesayantsМитинг оппозиции на площади Свободы (16 ноября 2020). Еревaн
Митинг оппозиции на площади Свободы (16 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագահը կարծում է, որ արտահերթ ընտրությունները կարող են նաև մեկ տարի հետո անցկացվել, բայց դրանց մասին այսօր պետք է ժողովրդին ասել։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Անկախ նրանից՝ ստորագրված փաստաթուղթը լավն է, վատն է, անհանդուրժողականությունը, ատելությունը, վրիժառության կոչերը և նման այլ գործողությունները մեր հասարակությունում չպետք է տեղ գտնեն։ Նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում։

Встреча президента Армении Армена Саркисяна с послом России Сергеем Копыркиным (10 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչու՞ պարտվեցինք. ՀՀ նախագահը մի քանի պատճառ է նշում

Նախագահը կոչով դիմել է իրավապահ մարմիններին՝ հիշեցնելով, որ նրանց պարտականությունը կարգ ու կանոնը պահպանելն է, սակայն պետք է հիշել, որ իրենց դիմաց կանգնած նույնիսկ անկարգապահ մարդը հայ մարդ է: Նախագահն անընդունելի է համարել նաև այն, ինչ տեղի է ունեցել Ազգային ժողովում:

«Որպեսզի փորձենք լուծումներ գտնել և դուրս գանք ճգնաժամից, առաջին քայլը հետևյալը պետք է լինի: Մենք պետք է ընդունենք, որ ճգնաժամ ունենք: Եթե չենք ընդունում, որ ճգնաժամ կա, ապա ճգնաժամի հետ կապված խնդիրների լուծման ճանապարհ դուրս չենք գալու»,- նշել է նախագահը։

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի գլխավոր դատախազություն ու ԱԳՆ

Նա շեշտել է՝ չի հավատում, թե կա որևէ անձ կամ կուսակցություն կամ նույնիսկ կուսակցություններ միասին, որ այս ծանր վիճակից երկիրը միայնակ կարող են հանել և այդ պատասխանատվությունը վերցնել: Ուստի նախագահ Սարգսյանը կարծում է, որ ճգնաժամից պետք է միասին դուրս գալ։ Նա նաև կարևոր է համարել երկրի կայունության պահպանումը։

«Կայունության խաթարմանը զուգահեռ՝ զինադադարը կդադարի, և մենք կընկնենք նոր պատերազմի մեջ, որին պատրաստ չենք, և որին պատրաստ է մեր հակառակորդը: Այդ դեպքում նույնիսկ մեր ամենալավ բարեկամներին շատ դժվար է լինելու մեզ օգնել և պաշտպանել»,- կարծիք է հայտնել նախագահը։

Նա նաև անդարադարձել է արտահերթ ընտրություններ անցկացնելու կարևորությանը։ Ընդգծում է՝ չի ասում, թե դա պետք է հենց վաղը անել։ Նրա կարծիքով՝ ժողովուրդը զգացմունքների ազդեցության տակ է ընտրություն անելու, դա չի լինելու իրական ընտրություն։ Ընտրությունները կարող են լինել կես կամ մեկ տարի հետո։

Митинг сторонников действующего правительства на площади Республики (18 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի կողմնակիցները հանրահավաք են անում. կարծում են` վարչապետի որոշումը փրկություն էր

«Բայց դրանց մասին հայտարարելը ճիշտ է, որպեսզի ժողովուրդն իմանա, որ, ի վերջո, մենք լսելու ենք իր ձայնը»,- շեշտել է նախագահը։

Նախագահը նաև շատ էական է համարել այն, որ կառավարությունն ամեն օր զբաղված չլինի իր հակառակորդներին պատասխանելով, «ցույցերին հակացույց կազմակերպելով, ֆեյք լուրերի կամ ֆեյքերի պատասխանելով, այլ՝ զբաղված լինի առավոտից երեկո երկիրը վերականգնելով, ճգնաժամը հաղթահարելով»: Արմեն Սարգսյանը շեշտում է՝ միակ լուծումն ազգային համաձայնության կառավարություն ձևավորելն է։

«Մարդիկ խոսում են, թե նախագահը այս կամ այն կողմին է պաշտպանում, ինձ համար դա սովորական է: Երբ ես նախագահ դարձա, առաջին ամիսներին ասում էին, թե ես հանրապետականների նախագահն եմ, հետո դարձա իմքայլականների նախագահը: Ես ոչ մեկի նախագահը չեմ, ես փորձում եմ ժողովրդի նախագահը լինել»,- ասել է նախագահն ու շեշտել, որ լավատես է՝ ամեն ինչ մեզնից է կախված:

Նա վստահ է՝ գետնից բարձրանալու ճանապարհն իրար ձեռք բռնելն է։

Բողոքի ակցիայի մասնակիցները Գյումրիում փողոց են փակել. կան բերման ենթարկվածներ

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Դրանց հաջորդեցին բողոքի գործողություններ Երևանում, որտեղ մի խումբ մարդիկ ներխուժեցին կառավարության գլխավոր մասնաշենք ու ԱԺ։ Ծեծի ենթարկվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նոյեմբերի 11-ից ընթանում են ընդդիմադիր կուսակցությունների բողոքի ակցիաները վարչապետի հրաժարականի պահանջով։

Լրահոս
0