Արմեն Սարգսյան

Ինչու՞ պարտվեցինք. ՀՀ նախագահը մի քանի պատճառ է նշում

657
(Թարմացված է 00:45 21.11.2020)
Նախագահը կարծում է, որ ռազմի դաշտում պարտությունից բացի մենք պատերազմը տանուլ ենք տվել նաև տեղեկատվական, դիվանագիտական, ժողովրդագրական դաշտերում։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ հիմա ճիշտ ժամանակը չէ այս պատերազմում մեր պարտության պատճառների մասին խոսել։ «Առավոտ» օրաթերթի հետ հարցազրույցում նա ասել է, որ մանրամասն վերլուծության կարիք կա ոչ միայն մեղավորներին գտնելու, այլև հետագայում նման սխալներից խուսափելու համար։

Այնուամեյանիվ, նախագահը մի քանի պատճառ նշել է։ Առաջին հերթին՝ իր կարծիքով մենք չեն կարողացել ստեղծել այն բանակը, որը կկարողանար դիմակայել Ադրբեջանին կամ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիային։ Նախագահ Սարգսյանը կարծում է, որ դա հնարավոր էր, որովհետև առաջնահերթ ժողովրդին ոգին կա։

«Ի՞նչ չունեինք: Տեխնոլոգիաներ, ճիշտ ռազմական տեխնիկա, չունեինք նաև համապատասխան մարզվածություն, կազմակերպվածություն, բայց սա ռազմի դաշտում էր:

Սակայն, կարծում եմ, մինչև ռազմի դաշտը մենք պարտվել էինք նաև ժողովրդագրական պատերազմում: 1994 թվականին, երբ մենք հաղթել էինք, հաղթական պետություն էինք, երբ ամբողջ աշխարհը, նույն եվրոպացիները, նույն ՆԱՏՕ-ն կարծում էին, որ մենք ունեինք տարածաշրջանի ամենահզոր բանակը, այդ ժամանակվանից սկսած՝ Արցախի բնակչությունն ինչպես եղել էր 100 հազարից մի քիչ ավել, 26 տարի հետո մնացել էր նույն 100 հազարը կամ 130-150 հազար: Այդ ժողովրդագրական պատերազմում մենք պարտվել էինք»,- նշել է նախագահը և վստահություն հայտնել, որ հնարավոր էր Արցախի բնակչության թիվը կես միլիոնի կամ նույնիսկ դրանից ավելիին հասցնել։

Ճիշտ է, փաստաթուղթը չի որոշում Արցախի վերջնական կարգավիճակը. Արմեն Սարգսյան

Նախագահ Սարգսյանի կարծիքով՝ նաև տեղեկատվական պատերազմում ենք պարտվել։ Ցավով նշում է, որ այսօր մեր լրատվությունը վերածվել է ֆեյսբուքից «քոփի փեյստ» ինֆորմացիաների։ Մենք չենք ստեղծել ազգային տեղեկատվություն, որը դիմակայեր թուրքական կամ ադրբեջանական պրոպագանդային արտասահմանում, «մենք զբաղված էինք իրար հայհոյելով և շարունակում ենք մինչև այսօր, և սա պարտություն է, տեղեկատվական պարտություն»։

Նախագահի կարծիքով՝ միջազգային հանրային դիվանագիտության մեջ նույնպես պարտություն ենք գրանցել։

«Մենք պարտվել ենք նաև դիվանագիտության մեջ, պարտվել ենք շատ ծանր ձևով: Կարծում եմ, որ պատճառներից մեկն այն է, որ մեր հայկական դիվանագիտական կորպուսը պետք է լիներ երեք-չորս անգամ ավելի մեծ, երեք-չորս անգամ ավելի լավ ֆինանսավորված, երեք-չորս անգամ ավելի բարձրորակ կադրերով և երեք-չորս անգամ ավելի էֆեկտիվ»,- նշել է նախագահը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին արցախյան ռազմաճակաիում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1637 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

657
թեգերը:
Արցախյան պատերազմ, Արմեն Սարգսյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (556)
Ըստ թեմայի
Ստեղծված իրավիճակում պարտադրված որոշում էր. Դավթյանը` եռակողմ հայտարարության մասին
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Լավրովի հետ քննարկել են հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը
Թուրքիան մտավախություն ունի, որ ՀՀ–ն հետքայլ է անելու եռակողմ հայտարարությունից. Սիմոնյան
Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը նախատեսում է հաղթական շքերթ կազմակերպել ու երթով անցկացնել հայ ռազմագերիներին

118
(Թարմացված է 16:43 29.11.2020)
Էդմոն Մարուքյանը դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին, ՌԴ նախագահին:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Էդմոն Մարուքյանը Facebook-ի ուղիղ եթերում անդրադարձել է Ադրբեջանում նախատեսվող շքերթին:

Մարուքյանի տեղեկություններով, շքերթի ժամանակ Ադրբեջանը պլանավորում է երթով անցկացնել նաև ՀՀ ԶՈւ-ից առգրաված զինտեխնիկան ու հայ ռազմագերիներին:

«Սա Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո արգելված է ժնևյան կոնվենցիաներով: Սրա հետ կապված դիմել են ՄԱԿ գլխավոր քարտուղարին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին: Նրանք էլ իրենց հերթին դիմել են Ադրբեջանին, որ դա տեղի չունենա»,- ասաց Մարուքյանը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը չի օգտագործի հայ գերիներին իր նպատակների համար:

Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը հրատապ լուծում է պահանջում. Հայաստանի ՄԻՊ

Գերիների փոխանակման հարցով Մարուքյանը դիմել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես եռակողմ հայտարարության պայմանների կատարման երաշխավորի՝ անհետաձգելի քայլեր ձեռնարկելու գերիների փոխանակման հարցն առաջնահերթ օրակարգով լուծելու համար:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Նոյեմբերի 27-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1712 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Գերիների ու անհետ կորածների մասին վերջնական տվյալներ չկան։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը- սակայն, հայտարարել է, որ հայկական կողմից կա 60 գերեվարված։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

118
Ըստ թեմայի
ՀՀ պաշտպանության նախարարը գերիների վերադարձի հարցով խոսել է Ռուստամ Մուրադովի հետ
Փաշինյանը գերիների ու անհետ կորածների հարցով հանդիպել է Կարմիր խաչի ներկայացուցիչներին
Գերիների հետ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ նոր փաստեր են ներկայացվում ՄԻԵԴ
Борьба с преступностью

Զինված անձը կողոպտել է Երևան-Երասխ ավտոճանապարհի բենզալցակայաններից մեկը

52
(Թարմացված է 15:00 29.11.2020)
Դեպքը տեղի է ունեցել ուշ երեկոյան։ Հարձակման ժամանակ բենզալցակայանում երեք քաղաքացի է եղել, մեկը՝ աշխատակից։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Զինված անձը թալանել է Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի Արազի փողոցի 20 հասցեում գործող բենզալցակայանը, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Համաձայն կայքի տեղեկության՝ երեկ՝ նոյեմբերի 28-ին ուշ երեկոյան՝ մոտ ժամը 22:50-ին, ինքնաձիգով զինված անհայտ անձը մտել է նշված բենզալցակայանի աշխատասենյակ, սպառնացել և պահանջել գումար և ոսկյա զարդեր։

Հարձակման ժամանակ բենզալցակայանում երեք քաղաքացի է եղել, մեկը՝ աշխատակից։ Վերջինս՝ բենզալցակայանի լիցքավորող 24-ամյա Սպարտակ Օ-ն, սենյակում եղած չհրկիզվող պահարանում գտնվող ողջ գումարը տվել է հարձակվողին։ Նա, վերցնելով գումարը, փախել է։

Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

52
թեգերը:
ավազակային հարձակում, բենզալցակայան, ատրճանակ
Ըստ թեմայի
Գաղտնաբառը մի պահեք բանկային քարտի հետ. ոստիկանությունը գողության դեպք է բացահայտել 
Գողություն Երևանում. թալանել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը
Վրաստանում պարզել են բանկի կողոպտիչի ինքնությունը
Կորոնավիրուսից մահացածի թաղում Թեհրանի մոտակա գերեզմանատանը

Իրանը նոր հակառեկորդ է գրանցել. 13 000 դեպք՝ մեկ օրում 

0
(Թարմացված է 17:53 29.11.2020)
2020 թ-ի փետրվարի 19-ից, երբ Իրանի իշխանությունները հայտարարեցին վարակի առաջին դեպքի մասին, մինչ օրս երկրում գրանցվել է վարակի 948 749 և մահվան 47 875 դեպք:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի, Sputnik. Իրանը նոր հակառեկորդ է սահմանել. վերջին 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու շուրջ 13 000 նոր դեպք:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ԻԻՀ առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:

Նրա խոսքով ՝ անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 950 նոր դեպք, մահացել է 389 մարդ:

2020 թ-ի փետրվարի 19-ից, երբ Իրանի իշխանությունները հայտարարեցին վարակի առաջին դեպքի մասին, մինչ օրս երկրում գրանցվել է վարակի 948 749 և մահվան 47 875 դեպք: Ապաքինվածների թիվը 658 292 է։

Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը նաև արձանագրել է, որ դեպքերի աճին հակառակ, երկրում նվազել է կորոնավիրուսից մահացության ցուցանիշը, ինչը, սակայն, ըստ նրա, չի կարելի ընկալել որպես COVID-19-ի իրադրության լավացում:

Ի՞նչ վտանգ է ներկայացնում կորոնավիրուսն ատամների համար. գիտնականների նոր բացահայտումը

Համաճարակաբանական իրավիճակն Իրանում լրջորեն վատացել է վերջին ժամանակներում։ Երկիրը բազմիցս հակառեկորդ է սահմանեn, և, եթե սեպտեմբերին վատթարագույն ցուցանիշը օրական 3,5 հազար վարակի դեպքեր էին, ապա նոյեմբերին՝ արդեն 13 000:

0
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Վերջին օրերին կորոնավիրուսի դեպքեր առավել շատ գրանցվել են Երևանում և Կոտայքում
Եղիսաբեթ 2-րդ թագուհու համար կորոնավիրուսը սպանող հատուկ ձեռնոցներ են մշակել
Բժիշկն ասել է՝ ինչպես է կարելի ազատվել կորոնավիրուսային վարակի հետևանքներից