ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 20-ի կեսօրին Գյումրիում մի խումբ քաղաքացիներ մոտ 20 րոպե փակել են Շիրակի մարզպետարանի հարակից Գարեգին Նժդեհի փողոցը՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային բաժնի աշխատակիցները հորդորել են բացել ճանապարհը, սակայն ցուցարարները չեն ենթարկվել։
Ոստիկանները ճանապարհն ազատել են ավտոմեքենաներից ու բողոքի ակցիայի 8 մասնակիցների բերման են ենթարկել ոստիկանության Գյումրու Մուշի բաժին:
Հավելենք, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ են ընթանում նաև մայրաքաղաքում։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի տվյալներով՝ կան 85 բերման ենթարկվածներ։
Երևանում ոստիկանների գործողությունների հետևանքով վնասվեց ցուցարարներից մեկի գլուխը
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբերն այցելել են բերման ենթարկվածներին Երևանի ու Գյումրիի ոստիկանական բաժանմունքներում։
Հավելենք, որ բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։
Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»
Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։
Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



