Պարգև սրբազան

Պարգև սրբազանի մահվան լուրը սուտ է

360
(Թարմացված է 19:58 20.11.2020)
Արցախի թեմի առաջնորդի հետ հաջողվել է կապ հաստատել. նա պատրաստվում է սկսել իր բուժման ընթացքը։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը չի մահացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին «Իզմիրլյան» բուժկենտրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ամալյա Գևորգյանը։ 

«Պարգև Սրբազանը երկրում չէ, այս պահին գտնվում է արտերկրում, մեկնել է մոտ երկու օր առաջ»,- հավելեցին բուժկենտրոնից՝ համացանցում տարածված տեղեկություններն անվանելով ստահոդ։

Բուժկենտրոնը նաև մանրամասնեց՝ օրեր առաջ Պարգև Սրբազանն այցելել է Իզմիրլյան բուժկենտրոն, բայց ոչ թե հետազոտությունների համար, այլ մասնավոր այց է արել։

Պարգև Սրբազանի մահվան լուրը հերքում է նաև Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։

«Քիչ առաջ կապ հաստատվեց։ Պարգև սրբազանը լավ է և այս առավոտ արդեն պիտի սկսի իր բուժման ընթացքը։ Նման տեղեկատվության տարածման վերաբերյալ մնացյալ հետևությունները թողնում եմ Ձեզ»,- Facebook-ի իր էջում գրել է նա։

Նշենք, որ այսօր համացանցում լուրեր տարածվեցին, թե մահացել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը շտապեց գրառում կատարել Facebook-ի իր էջում՝ նշելով, որ տարածված տեղեկատվությունը չունի որևէ հիմնավորում։ Նա ընդգծել էր, որ տարածված լուրերի վերաբերյալ չգիտեն ոչ միայն Մայր աթոռում, այլև սրբազանի հարազատներն ու մտերիմները։

Սերժ Սարգսյանի կինը մահացել է

«Սրբազանի հետ վերջին հեռախոսակապը եղել է շուրջ հինգ ժամ առաջ։ Ներկայիս, պայմանավորված ԱՄՆ-ի հետ մեր ժամային տարբերություններով, փորձ է արվում տեղեկություն ստանալ իր առողջական վիճակի վերաբերյալ»,- գրել էր նա։ 

Տեր հայրը հորդորել էր հետևել միայն պաշտոնական լրատվությանը՝ տեղեկատվական խառնաշփոթի մեջ չհայտնվելու համար։

Պարգև սրբազանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է այցելել

360
թեգերը:
Պարգև սրբազան (Արցախի թեմի առաջնորդ), Արցախ
Ըստ թեմայի
Մահացել է Մանվել Գրիգորյանը
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը
1667 նոր դեպք, 30 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը նախատեսում է հաղթական շքերթ կազմակերպել ու երթով անցկացնել հայ ռազմագերիներին

11
(Թարմացված է 16:43 29.11.2020)
Էդմոն Մարուքյանը դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին, ՌԴ նախագահին:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Էդմոն Մարուքյանը Facebook-ի ուղիղ եթերում անդրադարձել է Ադրբեջանում նախատեսվող շքերթին:

Մարուքյանի տեղեկություններով, շքերթի ժամանակ Ադրբեջանը պլանավորում է երթով անցկացնել նաև ՀՀ ԶՈւ-ից առգրաված զինտեխնիկան ու հայ ռազմագերիներին:

«Սա Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո արգելված է ժնևյան կոնվենցիաներով: Սրա հետ կապված դիմել են ՄԱԿ գլխավոր քարտուղարին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին: Նրանք էլ իրենց հերթին դիմել են Ադրբեջանին, որ դա տեղի չունենա»,- ասաց Մարուքյանը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը չի օգտագործի հայ գերիներին իր նպատակների համար:

Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը հրատապ լուծում է պահանջում. Հայաստանի ՄԻՊ

Գերիների փոխանակման հարցով Մարուքյանը դիմել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես եռակողմ հայտարարության պայմանների կատարման երաշխավորի՝ անհետաձգելի քայլեր ձեռնարկելու գերիների փոխանակման հարցն առաջնահերթ օրակարգով լուծելու համար:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Նոյեմբերի 27-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1712 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Գերիների ու անհետ կորածների մասին վերջնական տվյալներ չկան։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը- սակայն, հայտարարել է, որ հայկական կողմից կա 60 գերեվարված։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

11
Ըստ թեմայի
ՀՀ պաշտպանության նախարարը գերիների վերադարձի հարցով խոսել է Ռուստամ Մուրադովի հետ
Փաշինյանը գերիների ու անհետ կորածների հարցով հանդիպել է Կարմիր խաչի ներկայացուցիչներին
Գերիների հետ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ նոր փաստեր են ներկայացվում ՄԻԵԴ
Борьба с преступностью

Զինված անձը կողոպտել է Երևան-Երասխ ավտոճանապարհի բենզալցակայաններից մեկը

38
(Թարմացված է 15:00 29.11.2020)
Դեպքը տեղի է ունեցել ուշ երեկոյան։ Հարձակման ժամանակ բենզալցակայանում երեք քաղաքացի է եղել, մեկը՝ աշխատակից։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Զինված անձը թալանել է Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի Արազի փողոցի 20 հասցեում գործող բենզալցակայանը, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Համաձայն կայքի տեղեկության՝ երեկ՝ նոյեմբերի 28-ին ուշ երեկոյան՝ մոտ ժամը 22:50-ին, ինքնաձիգով զինված անհայտ անձը մտել է նշված բենզալցակայանի աշխատասենյակ, սպառնացել և պահանջել գումար և ոսկյա զարդեր։

Հարձակման ժամանակ բենզալցակայանում երեք քաղաքացի է եղել, մեկը՝ աշխատակից։ Վերջինս՝ բենզալցակայանի լիցքավորող 24-ամյա Սպարտակ Օ-ն, սենյակում եղած չհրկիզվող պահարանում գտնվող ողջ գումարը տվել է հարձակվողին։ Նա, վերցնելով գումարը, փախել է։

Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

38
թեգերը:
ավազակային հարձակում, բենզալցակայան, ատրճանակ
Ըստ թեմայի
Գաղտնաբառը մի պահեք բանկային քարտի հետ. ոստիկանությունը գողության դեպք է բացահայտել 
Գողություն Երևանում. թալանել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը
Վրաստանում պարզել են բանկի կողոպտիչի ինքնությունը