Շաքե Իսայան

«Փաշինյանը, սպասարկելով որոշ արևմտյան ուժերի, դավաճանել է հայի շահը». ԲՀԿ

145
(Թարմացված է 16:42 19.11.2020)
Խմբակցության անդամները վստահ են, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենի հայտարարությունն իրենց չի ուղղված:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր ԱԺ-ում, լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեցին, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենի երեկվա հայտարարությունը ո՛չ իրենց, ո՛չ Փաշինյանի հրաժարականը պահանջող մյուս կուսակցություններին չի ուղղված:

«Ես կարծում եմ, որ մեզ ուղղված չէ: Մենք ասում ենք, որ եղել է պարտություն, և դա պետք է սառնասիրտ ու պարզ ճակատով ասել՝ եղել է պարտություն»,- ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նույն խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն էլ ավելացրեց, որ այդ հայտարարությունն ուղղված էր այն ուժերին, որոնք սպասարկում են արևմտյան շահի.

«Նիկոլ Փաշինյանը չի տիրապետել իրավիճակին, կամ տիրապետելով՝ սպասարկել է որոշ արևմտյան ուժերի, և ես կարծում եմ, որ, այո՛, Նիկոլ Փաշինյանը, սպասարկելով որոշ ուժերի, դավաճանել է հայի շահն ու ստորագրել այդ խայտառակ կապիտուլյացիայի պայմանագիրը»:

Պատգամավորը խորհուրդ տվեց ավելորդ անգամ ինտրիգներ չմտցնել ԲՀԿ-ի ու նրա ռուս գործընկերների՝ «Եդինայա Ռոսիյա» կուսակցության միջև:

Նշենք, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն ու ՆԱՏՕ-ի դաշնակիցները փորձում են պառակտել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին։

ԲՀԿ–ն պահանջում է ժամ առաջ մեկուսացնել Նիկոլ Փաշինյանին

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները վրդովված են, որ պատերազմը կանգնեցվել է Մոսկվայի միջնորդությամբ։

Նարիշկինի խոսքով` հայերին փորձում են համոզել, որ Լեռնային Ղարաբաղում հաստատված խաղաղությունը Երևանի պարտությունն է, «նետվում» է «պատերազմ մինչև հաղթական ավարտ»-ի անհրաժեշտության մասին գաղափարը։

Ադրբեջանցիներին էլ ասում են, որ Կրեմլը նրանցից գողացել է հաղթանակը, երբ ադրբեջանական բանակին մի քայլ էր մնացել Ստեփանակերտը գրավելուց:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1609 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

145
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Արցախյան պատերազմ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (583)
Ըստ թեմայի
Պարտված ղեկավարը չի կարող բանակցություններ վարել. Միքայել Մելքումյան
Նաիրա Զոհրաբյանը խոստացավ վերադարձնել Փաշինյանի կոնյակն ու «դուխին»՝ պայմանով
Գագիկ Ծառուկյանի փեսան պատրաստվում է դիմել իրավական համակարգին
Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է Ազգային ժողովի նիստը
Մտավորականների կազմակերպած երթը նոյեմբերի 30-ին

«Լսե՞լ ենք որևէ գերու վերադարձի մասին». մտավորականները նամակ ուղարկեցին ԱՄՆ դեսպանին

31
(Թարմացված է 15:16 01.12.2020)
Մտավորականներն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի` Հայաստանում գտնվող դեսպաններին նամակներ են ուղարկել։ Նրանք ակնկալում են նաև դեսպանների հետ հանդիպումներ։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Մտավորականներն այսօր հավաքվել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Նրանք նամակ հանձնեցին ԱՄՆ դեսպանատուն՝ հայ ռազմագերիներին ու զոհերի մարմինները վերադարձնելու համար քայլեր անելու խնդրանքով։

«Մենք արդեն իսկ նման նամակներ ենք հանձնել Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատներ, և հիմա սպասում ենք պատասխանի։ Ակնկալում ենք հանդիպումներ դեսպանների հետ փոքր խմբով։ Այսօր խոսել եմ ՀՀ–ում Ռուսաստանի հյուպատոսի հետ, որն ասաց` հենց պատասխան ստանա դեսպանից հանդիպման համար, կասի»,–լրագրողներին հայտնեց դերասան Հրանտ Թոխատյանը։

Հարցին, թե կառավարությանը չե՞ն վստահում անհետ կորածների և դիերի վերադարձի գործընթացների առնչությամբ` Թոխատյանը հարցով պատասխանեց, թե եռակողմ համաձայնագրից հետո լսե՞լ ենք որևէ գերու վերադարձի մասին։ Թոխատյանն ասաց` ամեն դեպքում, հույս ունի ինչ–որ գործընթաց արվում է այդ ուղղությամբ և իրենք էլ ուզում են մի կաթիլ ավելացնել այդ արվածի վրա։

Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը հայտնեց` ինքն անձամբ ՀՀ կառավարությանը չի վստահում։ «Շատ կարևոր է, որ այս գործընթացը շարունակական բնույթ կրի, չդադարի, որ չմտածեն` իրենք մոռացան իրենց գերիների մասին։ Չէ, չենք մոռացել, գործընթացներ կան ու լինելու են»,–ասաց Գրիգորյանը։

Պուտինն Ադրբեջանում պահվող հարյուրավոր գերիների հարցերով անձամբ է զբաղվում. Արա Աբրահամյան

Հիշեցնենք, որ երկու օր առաջ էլ մտավորականների խումբը նամակով դիմել էր Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ անհայտ կորածների ու գերիների հարցով։ Նամակում ասված է, որ թեև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո 20 օր է անցել, տասնյակ մարդիկ շարունակում են անհայտ կորած կամ գերեվարված մնալ։ Նրանք Կոպիրկինին խնդրում էին` անձամբ միջամտել գործընթացին։ Իսկ երեկ մտավորականները նույն պահանջով նամակ հանձնեցին ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանությանը։

Հավելենք, որ հրադադարի հաստատումից հետո գերիների ու անհետ կորածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։

31
թեգերը:
մտավորական, դեսպանատուն, գերի
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (583)
Ըստ թեմայի
Ադրբեջանում հայտնված 13 հայ գերիների պաշտպանության համար ՄԻԵԴ–ը հրատապ միջոց կկիրառի
Գերիներին վերադարձնելու խնդրանքով նամակը փոխանցվեց Ռուսաստանի դեսպանատուն
Գերիների վերադարձն ու անհայտ կորածների խնդիրներն առաջնային են. բողոքի երթը` լուսանկարներով
Արխիվային լուսանկար

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը չի կայացել

33
(Թարմացված է 14:20 01.12.2020)
Երկար ընդմիջումից հետո պետք է կայանար ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների դեմ քրգործով դատական նիստը։ Այն, սակայն, հետաձգվել է մինչև դեկտեմբերի 8-ը։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է` Քոչարյանի և մյուսների գործով այսօր նախատեսված դատական նիստը հետաձգվել է։

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա դատական նիստը։ Նիստը հետաձգվել է, քանի որ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը չի կարողացել ներկայանալ, ինչի մասին նախապես տեղեկացրել է դատարանին։»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 8-ին։

Հիշեցնենք, որ Քոչարյանի և մյուսների գործով դատական վերջին նիստը պետք է կայանար հոկտեմբերի 6-ին։ Այն, սակայն, նույնպես հետաձգվել էր, քանի որ գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն Արցախում էր։

Վարչապետի գրառումը ևս մեկ ապացույց էր, որ դատախազությունը Փաշինյանի խամաճիկն է. Ալումյան

Հավելենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մասնակցում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությանը: Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։

2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Սակայն նա բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում։ 

33
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահների ու Սերժ Սարգսյանի հետ
Կվերսկսվի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննությունը
ՍԴ-ի փոփոխություններն արվում են, որ թույլ չտան Քոչարյանի գործով որոշում կայացվի. Ալումյան
Բերձոր

Բերձորն ու հարևան գյուղերը մնում են հայկական. ինչ ինֆորմացիա ունի քաղաքապետը

63
(Թարմացված է 16:33 01.12.2020)
Քաշաթաղի հյուսիսային հատվածում, որը, ըստ պայմանավորվածության, դեկտեմբերի 1-ից պետք է անցներ Ադրբեջանին, արդեն ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներ են տեղակայվել:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Բերձորցիները չեն շտապում լքել հարազատ քաղաքը: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:

«Մարդիկ մնում են, այս պահին էլ Բերձորում բավականաչափ բերձորցիներ կան: Ընդհանուր առմամբ, ինչ-որ վտանգավոր կամ խուճապային իրավիճակ Բերձորում չկա»,- ասաց նա:

Ալեքսանյանը հայտնեց, որ Քաշաթաղի հյուսիսային հատվածում, որը, ըստ պայմանավորվածության, դեկտեմբերի 1-ից պետք է անցներ Ադրբեջանին, արդեն ադրբեջաական զինված ուժերի ստորաբաժանումներ են տեղակայվել:

Քաղաքապետի տեղեկություններով՝ Քաշաթաղի շրջանի բնակավայրերից Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերը շարունակելու են մնալ հայկական:

«Մինչև այս պահը գոնե մեր ունեցած ինֆորմացիան սա է ու հույս ունեմ` չի փոխվի»,- մեր հարցին ի պատասխան ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ հայկական կողմն այսօր չի պատրաստվում հեռանալ այդ տարածքից: 

Բերձորի խանութում սուրճն անվճար են տալիս կանխիկ փող չունեցող ռուս խաղաղապահին․ տեսանյութ

Քաղաքապետը շեշտեց, որ իր տեղեկությունները հիմնված են բացառապես իր ու շրջվարչակազմի ղեկավարության ունեցած տվյալների վրա: Հայաստանի ու Արցախի բարձրաստիճան ղեկավարներից, ինչպես ինքն է ասում, տեղեկություններ չի ստանում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին՝ Լաչինը շրջանցող նոր ճանապարհ կառուցելու մասին, Նարեկ Ալեքսանյանը նշեց, որ նոր ճանապարհի մասին որևէ տեղեկություն չունի:

ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում մեկնաբանելով Լաչինի միջանցքի այլընտրանքային տարբերակի հարցը՝ Հայաստանն ու Ղարաբաղը կապող նոր ճանապարհի կառուցման տարբերակը, հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ստանիսլավ Պրիտչինն ասել է, որ լեռնային տեղանքում բոլորովին նոր ճանապարհ կառուցելը կլինի ծախսատար և երկար ժամանակ կպահանջի: Բացի այդ, նոր ճանապարհը կլինի շատ ավելի երկար և կպահանջի ռուս խաղաղապահների թվի ավելացում:

ՌԴ նախագահի պաշտոնական կայքում նոյեմբերի 10-ին հրապարակված Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստում Լաչինին վերաբերող հատվածում բառացիորեն ասված է, որ այն Ադրբեջանին է վերադարձվում մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1–ը:

«Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափելու Շուշին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր ուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»,- աված է փաստաթղթում:

«Ասել են` կարող եք մնալ». Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների ճակատագիրն անհայտ է

Բանն այն է, որ վերոհիշյալ 3 հայկական բնակավայրերն իրենց աշխարհագրական դիրքով տեղավորվում են Լաչինի միջանցքի համար պահպանվող 5 կմ-անոց հատվածում, այսինքն՝ ըստ փաստաթղթի՝ պետք է մնան Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:

63
թեգերը:
Ադրբեջան, քաղաքապետ, հայեր, Բերձոր
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (583)
Ըստ թեմայի
Բերձորի ուղղությամբ հայկական ուժերը կարևոր բարձունք են գրավել. թշնամին կորուստներ ունի
Հայկական ուժերը ջախջախել են Բերձորի ուղղությամբ գրոհող ադրբեջանական ուժերը և զինտեխնիկան
«Չեմ ուզում 2-րդ անգամ բռնագաղթեմ». Բերձորի բնակիչը պատմում է ռուս խաղաղապահների մասին