Հանրահավաք

Փաշինյանի կողմնակիցները հանրահավաք են անում. կարծում են` վարչապետի որոշումը փրկություն էր

310
(Թարմացված է 18:48 18.11.2020)
Միևնույն ժամանակ Ազատության հրապարակում ընթանում է ընդդիմության հանրահավաքը, որտեղ պահանջում են Փաշինյանի հրաժարականը։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի -Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները` մի քանի տասնյակ զինվորականներ ու քաղաքացիականներ, բողոքի ակցիա են իրականացնում Երևանի Հանրապետության հրապարակում։ Զինվորականներից մեկն ասաց, որ պատերազմի պարտության ողջ մեղքն ընկած է նախկին իշխանությունների ուսերին։

«92 թվականից ամրոցները կառուցելու փոխարեն թող զենք գնեին, որ մեր զինվորները անպաշտպան չմնային անօդաչուների դեմ», - ասաց զինվորականներից մեկը:

Մյուսն էլ պահանջում էր, որ կառավարության շենքում նոյեմբերի 9–ի լույս 10–ի գիշերն ավերածություններ անողները կանգնեն դատարանի առաջ։

«Երբ իրենք ստեղ պատեր էին կոտրում, իմ աչքի առաջ ջահել տղերք էին կոտրվում։ Այդ խուլիգաններն ինչու չեն կանգնել մեր զինվորի կողքին։ Հլը մի հատ էլ հանրահավաք են անում (նույն ժամին Ազատության հրապարակում ընթանում է ընդդիմության հանրահավաքը, որտեղ պահանջում են իշխանությունների հրաժարականը - խմբ.) ։ Հեշտ է ասել։ Գայիք, կռվեիք»,- ասաց նա։

Զինվորականներից մեկն էլ լրագրողներին ասաց` եթե Փաշինյանին դավաճան են համարում, ուրեմն բոլոր զինվորականներն էլ դավաճան են։

«Եթե մեղադրում են իմ վարչապետին, ուրեմն ինձ էլ են մեղադրում ։ Եթե հարձակվում են իմ ԱԺ նախագահի վրա (Արարատ Միրզոյան-խմբ.), ապա հարձակվում են նաև ինձ վրա։ Փաշինյանն իր քայլով փրկեց մեր զինվորներին։ Եվ ով եղել է ռազմի դաշտում, ձեզ կասի, որ դա ճիշտ որոշում էր», - ասաց նա։

Ցուցարարների շարքերում կային նաև մարդիկ, ովքեր մեղադրում են բանակի հրամանատարներին ։

«Գիտեք` ինչ էին ասում կամավորներին Արցախում` հրամանատար գտեք, գնացեք կռվեք։ Եթե ժամկետային զինծառայողները չլինեին, այդ ջոկատները կկոտորվեին։ 18-20 տարեկան զինվորները փրկեցին մեզ», - ասաց զինվորականը:

Փաշինյանը խոսեց Ադրբեջանին փոխանցված բնակավայրերի փախստականների վերադարձի մեխանիզմի մասին

Նշենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր առավոտյան Արցախից վերադարձած զինծառայողներին և կամավորներին կոչ էր արել հրաժարվել կառավարության դիմաց հանրահավաք անցկացնելու գաղափարից:

310
թեգերը:
Երևան, Վարչապետ, հանրահավաք, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (634)
Ըստ թեմայի
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը նվիրաբերվել է կառավարությանը
Կառավարության կառուցվածքային փոփոխություն չի քննարկվում. Փաշինյան
Արմեն Սարգսյանը հրամանագիրը ստորագրեց. ՀՀ արտգործնախարարը կլինի Արա Այվազյանը
Զինվորական սաղավարտ

Նիկոլ Փաշինյանը խոսեց գերիների ու անհետ կորածների մասին

61
(Թարմացված է 11:50 05.12.2020)
«Բոլորը բոլորի դիմաց» սկբբունքը վերաբերում է ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլև պատերազմից առաջ հայկական ու ադրբեջանական կողմում մնացած անձանց։ Ինչ վերաբերում է անհետ կորածներին, ապա նոյեմբերի 9-ից հետո դուրս է բերվել ավելի քան 600 մարմին:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմից գերեվարված անձանց վերադարձի կազմակերպման հարցում որոշակի առաջընթաց կա։ Այսօրվա իր տեսաուղերձում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելլով, որ գերիների վերադարձի հարցում համաձայնեցված է «բոլորը բոլորի հետ» սկզբունքը: 

«Ընդ որում` ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլև պատերազմից առաջ հայկական ու ադրբեջանական կողմում մնացած անձինք: Ու հիմա մեր խնդիրն է անել այնպես, որ վերադարձնենք ոչ միայն նրանց, ում գերեվարված լինելու փաստը հաստատված է, այլև մեխանիզմներ ստեղծենք, որ եթե հետագայում նոր անուններ պարզվեն, նրանց վերադարձի հետ կապված ևս խնդիրներ չինեն»,- ասաց Փաշինյանը:

Հաջորդ կարևորագույն խնդիրն, ըստ նրա, անհետ կորածների ճակատագիրը պարզելն է: Փաշինյանը ներողություն խնդրեց լսարանից, որ տիպված է մանրամասն ներկայացնել գործընթացը՝ հաշվի առնելով դրա նկատմամբ հանրության հետաքրքրությունը:

«Մի կողմից Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներից մարմինների դուրսբերում է կատարվում, մյուս կողմից Հայաստանում գտնվող նահատակների անճանաչելի դարձած մարմինների ճանաչում է կատարվում»,- ասաց նա։

Վարչապետը հայտնեց, որ նոյեմբերի 9-ից հետո դուրս է բերել ավելի քան 600 մարմին, որոնցից 500-ն այս պահին դեռ ճանաչման փուլում են գտնվում:

«Այս մարմինները, ցավոք, մեր անհետ կորած եղբայրների մարմիններն են: Հիմա կատարվում է նրանց ճանաչման գործընթացը: Վերցվում է նրա մարմնից ԴՆԹ նմուշ, որը համեմատվում է հարազատների մարմնից վերցված ԴՆԹ նմուշի հետ»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ գործընթացը բավական ժամանակատար է:

Նրա խոսքով` նոյեմբերի 9-ից առ այսօր ճանաչվել ու հարազատներին է հանձնվել 130 զոհի մարմին:

Փաշինյանը նշեց, որ կա անհետ կորածների ևս մի խումբ, որոնց մասին ինքը չի ցանկանում բարձրաձայնել: Նրանց հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքի մասին այս պահին ինքը չի կարող խոսել:

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: 

61
թեգերը:
Զոհ, գերի, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Գերիների անվտանգ վերադարձի ապահովումը հրատապ լուծում պահանջող խնդիր է. Հայաստանի ՄԻՊ
Ստիպում են համբուրել Ադրբեջանի դրոշը. հայ գերիների վերադարձից ոչինչ հայտնի չէ
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է գերիների մասին տեղեկություն
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

1267 նոր դեպք, 32 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

48
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1267–ով և դարձել 140959: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 21842 մարդ (+156), կատարվել է 526148 թեստավորում (+3305), առողջացել են վարակվածներից 116066-ը (+1076)։ Գրանցվել է մահվան 2309 (+32) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 3-ով ու դարձել 586։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կմատակարարի ՀԱՊԿ երկրներին. Պուտին

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

48
թեգերը:
համավարակ, վարակ, հիվանդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ի՞նչ վտանգ է ներկայացնում կորոնավիրուսն ատամների համար. գիտնականների նոր բացահայտումը
Պատվաստվելուց հետո մի փոքր թույլ էի. Արսեն Թորոսյանը պատմում է իր ինքնազգացողության մասին
Կորոնավիրուսին հաղթեցի՞նք. այս իրավիճակում դպրոցները բացելը, ըստ փորձագետի, հիմնավոր չէ
Նիկոլ Փաշինյան

«Տեքստում ո՛չ «Մեղրի» բառը կա, ո՛չ էլ «միջանցք»». ո՞ր համատեքստում է պետք դիտարկել հարցը

0
(Թարմացված է 12:26 05.12.2020)
Ըստ Փաշինյանի` եթե ապագայի մասին պետք է մտածենք, ուրեմն պիտի մտածենք տնտեսական կյանքում նոր գործոնների ի հայտ գալու մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա տեսաուղերձում անդրադարձավ «Մեղրիի միջանցքի» թեմային, որը վերջին շրջանում լայն քննարկման թեմա է դարձել։

«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության տեքստում ո՛չ «Մեղրի» բառը կա, ո՛չ էլ «միջանցք»: Կա այլ բան՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում: Եթե ապագայի մասին պետք է մտածենք, ուրեմն պիտի մտածենք տնտեսական կյանքում նոր գործոնների ի հայտ գալու մասին: Արդյո՞ք մեր տնտեսության մեջ էական բան կփոխի Հայաստան-Ռուսաստան և Հայաստան- Իրան երկաթուղային կապի վերականգնումը: Կարծում եմ` այո: Եթե այս համատեքստում ենք դիտարկում հարցը, պատկերն այլ կերպ է երևում»,- ասաց Փաշինյանը:

Բայց, մինչ այդ, նրա խոսքով, ներկա պահին ավելի հրատապ հարցեր են լուծվում:

Պարտությունը 3 միլիոն «բաժնետեր» ունի. Մեղրիի համայնքապետը` պատերազմի հետևանքների մասին

Փաշինյանը նշեց, որ արցախցիներին ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվում են դրամական օգնություններ, ֆինանսական աջակցություն է տրամադրվում նաև հյուրընկալ ընտանիքներին, վիրավորներին: Կառավարությունը միջոցներ է հատկացրել նաև Սյունիքի ու Գեղարքունիքի՝ պատերազմական գործողություններից տուժած տների վերականգնման համար:

Առաջիկայում նախատեսվում է փոխհատուցել նաև պատերազմին մասնակցած ուսանողների կամ մասնակիցների ուսանող զավակների ուսման վարձերը: Հաշվառվում են նաև շարժական գույքի կորուստներն ու վնասները՝ դրանց փոխհատուցման հարցը ևս լուծելու համար:

Փաշինյանը նշեց, որ Արցախի կառավարության հետ աշխատանքներ են տանում նաև Արցախում տուժած տների վերականգնման ու արցախցիներին բնակարաններով ապահովելու ուղղությամբ:

Հիշեցնենք` ըստ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ Հայաստանը պետք է երաշխավորի տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկությունը կազմակերպելու նպատակով: Այդ դեպքում խոսքը վերաբերում է Մեղրիով տեղաշարժվելու մասին, սակայն թե կոնկրետ որ ճանապարհով, առայժմ հայտնի չէ։

Մեզ երաշխիքներ են պետք. Ադրբեջան - Նախիջևան ճանապարհը մեղրեցիների մոտ հարցեր է առաջացրել

0
թեգերը:
Մեղրի, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը խոսեց գերիների ու անհետ կորածների մասին
Ինչու մինչև հիմա պետական մակարդակով սգո օր չի հայտարարվել. Փաշինյանի պատասխանը
Խուճապի մեջ պետք չէ ընկնել. Փաշինյանը` սահմանին ընթացող գործընթացների մասին
Բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ որոշակի տեղաշարժ կա. Փաշինյան