Արխիվային լուսանկար

Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է արել Ռիտա Սարգսյանի առողջական վիճակի մասին

1937
(Թարմացված է 14:39 18.11.2020)
Երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ բազմաթիվ զանգեր են ստանում քաղաքացիներից, որոնք մտահոգ են Ռիտա Սարգսյանի առողջական վիճակով:

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը, որը կորոնավիրուսի պատճառով վատթարացել էր, բժիշկներին հաջողվել է կայունացնել։

«Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ Ռիտա Սարգսյանը տեղափոխվել է արտերկիր բուժման:

«Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը դեռևս մտահոգիչ է»,–նշված է գրասենյակի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռիտա Սարգսյանը կորոնավիրուսով է վարակվել և գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ռիտա Սարգսյանին տեղափոխել են Գերմանիայի բժշկական կենտրոններից մեկը։

Սերժ Սարգսյանի կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է

1937
թեգերը:
Գերմանիա, Սերժ Սարգսյան, Ռիտա Սարգսյան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1643)
Ըստ թեմայի
Վիտամին C-ի դեֆիցիտ դեղատներում. կորոնավիրուսն ու եղանակն իրենց գործն արե՞լ են
Կորոնավիրուսով հիվանդներից մոտ 550–ն իրենց հերթին են սպասում. նրանց վիճակը ծանր է
Գիտնականները կորոնավիրուսի կանխարգելման համար նոր միջոց են գտել
Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը նախատեսում է հաղթական շքերթ կազմակերպել ու երթով անցկացնել հայ ռազմագերիներին

85
(Թարմացված է 16:43 29.11.2020)
Էդմոն Մարուքյանը դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին, ՌԴ նախագահին:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Էդմոն Մարուքյանը Facebook-ի ուղիղ եթերում անդրադարձել է Ադրբեջանում նախատեսվող շքերթին:

Մարուքյանի տեղեկություններով, շքերթի ժամանակ Ադրբեջանը պլանավորում է երթով անցկացնել նաև ՀՀ ԶՈւ-ից առգրաված զինտեխնիկան ու հայ ռազմագերիներին:

«Սա Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո արգելված է ժնևյան կոնվենցիաներով: Սրա հետ կապված դիմել են ՄԱԿ գլխավոր քարտուղարին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին: Նրանք էլ իրենց հերթին դիմել են Ադրբեջանին, որ դա տեղի չունենա»,- ասաց Մարուքյանը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը չի օգտագործի հայ գերիներին իր նպատակների համար:

Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը հրատապ լուծում է պահանջում. Հայաստանի ՄԻՊ

Գերիների փոխանակման հարցով Մարուքյանը դիմել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես եռակողմ հայտարարության պայմանների կատարման երաշխավորի՝ անհետաձգելի քայլեր ձեռնարկելու գերիների փոխանակման հարցն առաջնահերթ օրակարգով լուծելու համար:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Նոյեմբերի 27-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1712 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Գերիների ու անհետ կորածների մասին վերջնական տվյալներ չկան։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը- սակայն, հայտարարել է, որ հայկական կողմից կա 60 գերեվարված։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

85
Ըստ թեմայի
ՀՀ պաշտպանության նախարարը գերիների վերադարձի հարցով խոսել է Ռուստամ Մուրադովի հետ
Փաշինյանը գերիների ու անհետ կորածների հարցով հանդիպել է Կարմիր խաչի ներկայացուցիչներին
Գերիների հետ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ նոր փաստեր են ներկայացվում ՄԻԵԴ
Борьба с преступностью

Զինված անձը կողոպտել է Երևան-Երասխ ավտոճանապարհի բենզալցակայաններից մեկը

45
(Թարմացված է 15:00 29.11.2020)
Դեպքը տեղի է ունեցել ուշ երեկոյան։ Հարձակման ժամանակ բենզալցակայանում երեք քաղաքացի է եղել, մեկը՝ աշխատակից։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Զինված անձը թալանել է Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի Արազի փողոցի 20 հասցեում գործող բենզալցակայանը, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Համաձայն կայքի տեղեկության՝ երեկ՝ նոյեմբերի 28-ին ուշ երեկոյան՝ մոտ ժամը 22:50-ին, ինքնաձիգով զինված անհայտ անձը մտել է նշված բենզալցակայանի աշխատասենյակ, սպառնացել և պահանջել գումար և ոսկյա զարդեր։

Հարձակման ժամանակ բենզալցակայանում երեք քաղաքացի է եղել, մեկը՝ աշխատակից։ Վերջինս՝ բենզալցակայանի լիցքավորող 24-ամյա Սպարտակ Օ-ն, սենյակում եղած չհրկիզվող պահարանում գտնվող ողջ գումարը տվել է հարձակվողին։ Նա, վերցնելով գումարը, փախել է։

Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

45
թեգերը:
ավազակային հարձակում, բենզալցակայան, ատրճանակ
Ըստ թեմայի
Գաղտնաբառը մի պահեք բանկային քարտի հետ. ոստիկանությունը գողության դեպք է բացահայտել 
Գողություն Երևանում. թալանել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը
Վրաստանում պարզել են բանկի կողոպտիչի ինքնությունը

Երևանում տեղում է առաջին ձյունը․ տեսանյութ

0
Չնայած ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը խոստացել էր առանց տեղումների եղանակ՝ մայրաքաղաքի որոշ թաղամասերում ձյուն է տեղում։

Աշնան վերջին օրերին օդի ջերմաստիճանի անկման պատճառով մայրաքաղաք Երևանի որոշ թաղամասերում այսօր առաջին թեթև ձյունը տեղաց։ Sputnik Արմենիայի նկարահանած տեսանյութում երևում է աշնանային ձյան փաթիլների պարը մայրաքաղաքում։

Համաձայն ԱԻՆ-ի հիդրոմետ ծառայության կանխատեսումների՝ Երևան քաղաքում մինչև դեկտեմբերի 3-ը պետք է գրանցվեր առանց տեղումների եղանակ: Չնայած խոստացված առանց տեղումների եղանակի՝ մայրաքաղաքի Նոր Նորք և Ավան թաղամասերում թեթև ձյուն է տեղում։

Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր ձյուն է տեղում նաև Սյունիքի մարզում։ Ձյան պատճառով դժվարանցանելի է Սիսիան-Գորիս-Բերձոր ավտոճանապարհը։

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

0
թեգերը:
աշուն, ձյուն, երևանցիներ, Երևան