Արխիվային լուսանկար

1589 նոր դեպք, 28 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

205
(Թարմացված է 11:02 18.11.2020)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1589–ով և դարձել 120459։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 38082 (-171) մարդ, կատարվել է 472190 (+4109) թեստավորում, առողջացել են վարակվածներից 80069–ը (+1726)։ Գրանցվել է մահվան 1839  (+28) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 6–ով և դարձել 469։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Կորոնավիրուսը մրսածության տարատեսակ է. Իլոն Մասկ

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

205
թեգերը:
հիվանդություն, Մահ, համավարակ, Հայաստան, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Արդյո՞ք COVID-19-ը հաղթահարածները պետք է պատվաստվեն գրիպի դեմ. պատասխանում են բժիշկները
Covid-թեստերի գներն առաջիկայում կէժանանան. Հայաստանը նոր թեստեր է ներկրում
Ռուսաստանում և Հայաստանում կփորձարկեն COVID-ի առկայության ստուգման սարքը
Գեղամ Մանուկյան

Արարատի մարզի մի շարք համայնքապետներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

22
(Թարմացված է 17:47 05.12.2020)
ՀՅԴ անդամ Գեղամ Մանկյանը նշեց, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին երկրի համայնքների մեծ մասն ասում է գնա տուն, սակայն նա դեռ կառչել է աթոռից։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի մի շարք համայնքների ղեկավարները ևս միացել են ՀՀ վարչապետի ու կառավարության հրաժարականի պահանջին:Այս մասին հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանկյանը` Ազատության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիրների հանրահավաքին։

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են Արարատի մարզի Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, գյուղ Արմաշի համայնքապետ Հակոբ Զեյնալյանը, Սուրենավանի գյուղի համայնքապետ Կարեն Կարապետյանը, Արարատ գյուղի համայնքապետ Կարեն Ղազարյանը, Լուսառատ գյուղի համայնքապետ Դանիել Հակոբյանը, Եղեգնավան գյուղի համայնքապետ Հովսեփ Ղազարյանը, Նորակերտ գյուղի համայնքապետ Գագիկ Հարությունյանը, Վանաշեն գյուղի համայնքապետ Արտաշ Գրիգորյանը, Ուրցաձոր գյուղի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, Փոքր Վեդի գյուղի համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանը, Վեդի քաղաքի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը»,–ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին երկրի համայնքների մեծ մասն ասում է «գնա տուն, սակայն նա դեռ կառչել է աթոռից»։

Հիշեցնենք`այսօր Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները հանդես են եկել կոչով՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը: Նրանց հայտարարությունը հրապարակել է Մեղրիի համայնքապետարանը։

Հրաժարականի կոչին միացել են Կապան, Գորիս, Քաջարան, Մեղրի, Սիսիան, Տեղ, Տաթև համայնքները։

Հավելենք, որ երեկ Ավշարի համայնքապետարանը` համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի գլխավորությամբ և Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը ևս միացել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

Նշենք, որ Ազատության հրապարակում այսօր հրավիրված հանրահավաքում Հայրենիքի փրկության շարժման անդամներն ու հանրահավաքի մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։ 

 

22

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոց

113
(Թարմացված է 18:09 05.12.2020)
Հայրենիքի փրկության շարժման անդամները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքի վերջում ՀՅԴ անդամ Գեղամ Մանկյանն առաջարկեց երթով շարժվել դեպի կառավարական ամառանոց ու այնտեղ փոխանցել իրենց պահանջը՝ «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»։

Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 ноября 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Երթ դեպի կառավարական առանձնատուն՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ելույթներով հանդես են եկել ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հայրենիքի փրկության շարժման անդամները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։ 

Երթի մասնակիցները պարզած տանում են հսկայական եռագույն դրոշ։

Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 ноября 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Երթի մասնակիցները պարզած տանում են հսկայական եռագույն դրոշը։

 

 

113
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Սեյսմոգրաֆ

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

0
(Թարմացված է 18:26 05.12.2020)
Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում՝ Անթալիայի Գազիպաշա քաղաքի շրջանում։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների վարչությանը:

Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում՝ Անթալիայի նահանգի Գազիպաշա քաղաքի շրջանում։

Նախնական տվյալներով՝ տուժածներ և ավերածություններ չկան։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որը զգացվել էր նաև հունական կղզիներում։

Թե ինչ եղավ հետո, երբ ապստամբ զինվորականները փորձեցին Թուրքիայում հեղաշրջում անել

0
թեգերը:
Երկրաշարժ, Թուրքիա
Ըստ թեմայի
Վրաստան-Հայաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել
Սոթք գյուղի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժ` Վրաստանում. այն զգացվել է նաև Լոռու մարզում