ՊԲ զինծառայող

Հրադադարը լիարժեք պահպանվում է. ՊԲ

75
(Թարմացված է 14:58 17.11.2020)
Բնականոն ընթացք են ստանում նաև մարտական հերթափոխի փոխարինման ու զինծառայողների սոցիալ-կենցաղային ապահովման հարցերը։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում է լիարժեքորեն պահպանվել հրադադարի ռեժիմը: Տեղեկությունը հայտնում է ԱՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

ՊԲ-ն վստահեցնում է, որ անցել է բնականոն գործունեությանը։ Առաջադրված խնդիրների կատարման համար ներգրավվում են անհրաժեշտ ուժեր ու միջոցներ։

«Մշտական տեղակայման վայրերում իրականացվում են պլանային միջոցառումներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՊԲ-ն տեղեկացնում է, որ բնականոն ընթացք են ստանում նաև մարտական հերթափոխի փոխարինման ու զինծառայողների սոցիալ-կենցաղային ապահովման հարցերը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1434 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

75
թեգերը:
Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), հրադադար
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (556)
Ըստ թեմայի
Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև. Օնիկ Գասպարյանի ուղերձը
«Եղնիկների» զորամասի մասին տարածվող լուրերը սուտ են. ՊԲ
«Արցախը կա և լինելու է». ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը կոչ է հղել
Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը նախատեսում է հաղթական շքերթ կազմակերպել ու երթով անցկացնել հայ ռազմագերիներին

51
(Թարմացված է 16:43 29.11.2020)
Էդմոն Մարուքյանը դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին, ՌԴ նախագահին:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Էդմոն Մարուքյանը Facebook-ի ուղիղ եթերում անդրադարձել է Ադրբեջանում նախատեսվող շքերթին:

Մարուքյանի տեղեկություններով, շքերթի ժամանակ Ադրբեջանը պլանավորում է երթով անցկացնել նաև ՀՀ ԶՈւ-ից առգրաված զինտեխնիկան ու հայ ռազմագերիներին:

«Սա Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո արգելված է ժնևյան կոնվենցիաներով: Սրա հետ կապված դիմել են ՄԱԿ գլխավոր քարտուղարին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին: Նրանք էլ իրենց հերթին դիմել են Ադրբեջանին, որ դա տեղի չունենա»,- ասաց Մարուքյանը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը չի օգտագործի հայ գերիներին իր նպատակների համար:

Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը հրատապ լուծում է պահանջում. Հայաստանի ՄԻՊ

Գերիների փոխանակման հարցով Մարուքյանը դիմել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես եռակողմ հայտարարության պայմանների կատարման երաշխավորի՝ անհետաձգելի քայլեր ձեռնարկելու գերիների փոխանակման հարցն առաջնահերթ օրակարգով լուծելու համար:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Նոյեմբերի 27-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1712 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Գերիների ու անհետ կորածների մասին վերջնական տվյալներ չկան։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը- սակայն, հայտարարել է, որ հայկական կողմից կա 60 գերեվարված։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

51
Ըստ թեմայի
ՀՀ պաշտպանության նախարարը գերիների վերադարձի հարցով խոսել է Ռուստամ Մուրադովի հետ
Փաշինյանը գերիների ու անհետ կորածների հարցով հանդիպել է Կարմիր խաչի ներկայացուցիչներին
Գերիների հետ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ նոր փաստեր են ներկայացվում ՄԻԵԴ
Борьба с преступностью

Զինված անձը կողոպտել է Երևան-Երասխ ավտոճանապարհի բենզալցակայաններից մեկը

40
(Թարմացված է 15:00 29.11.2020)
Դեպքը տեղի է ունեցել ուշ երեկոյան։ Հարձակման ժամանակ բենզալցակայանում երեք քաղաքացի է եղել, մեկը՝ աշխատակից։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Զինված անձը թալանել է Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի Արազի փողոցի 20 հասցեում գործող բենզալցակայանը, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Համաձայն կայքի տեղեկության՝ երեկ՝ նոյեմբերի 28-ին ուշ երեկոյան՝ մոտ ժամը 22:50-ին, ինքնաձիգով զինված անհայտ անձը մտել է նշված բենզալցակայանի աշխատասենյակ, սպառնացել և պահանջել գումար և ոսկյա զարդեր։

Հարձակման ժամանակ բենզալցակայանում երեք քաղաքացի է եղել, մեկը՝ աշխատակից։ Վերջինս՝ բենզալցակայանի լիցքավորող 24-ամյա Սպարտակ Օ-ն, սենյակում եղած չհրկիզվող պահարանում գտնվող ողջ գումարը տվել է հարձակվողին։ Նա, վերցնելով գումարը, փախել է։

Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

40
թեգերը:
ավազակային հարձակում, բենզալցակայան, ատրճանակ
Ըստ թեմայի
Գաղտնաբառը մի պահեք բանկային քարտի հետ. ոստիկանությունը գողության դեպք է բացահայտել 
Գողություն Երևանում. թալանել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը
Վրաստանում պարզել են բանկի կողոպտիչի ինքնությունը

Երևանում տեղում է առաջին ձյունը․ տեսանյութ

0
Չնայած ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը խոստացել էր առանց տեղումների եղանակ՝ մայրաքաղաքի որոշ թաղամասերում ձյուն է տեղում։

Աշնան վերջին օրերին օդի ջերմաստիճանի անկման պատճառով մայրաքաղաք Երևանի որոշ թաղամասերում այսօր առաջին թեթև ձյունը տեղաց։ Sputnik Արմենիայի նկարահանած տեսանյութում երևում է աշնանային ձյան փաթիլների պարը մայրաքաղաքում։

Համաձայն ԱԻՆ-ի հիդրոմետ ծառայության կանխատեսումների՝ Երևան քաղաքում մինչև դեկտեմբերի 3-ը պետք է գրանցվեր առանց տեղումների եղանակ: Չնայած խոստացված առանց տեղումների եղանակի՝ մայրաքաղաքի Նոր Նորք և Ավան թաղամասերում թեթև ձյուն է տեղում։

Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր ձյուն է տեղում նաև Սյունիքի մարզում։ Ձյան պատճառով դժվարանցանելի է Սիսիան-Գորիս-Բերձոր ավտոճանապարհը։

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

0
թեգերը:
աշուն, ձյուն, երևանցիներ, Երևան