«Մենք ենք, մեր սարերը»

Ով որքան է նվիրաբերել Արցախին. «Հայաստան» հիմնադրամը հաշվետվություն կհրապարակի

187
(Թարմացված է 00:32 17.11.2020)
Հավաքված 170 միլիոն դոլար գումարի մի մասն արդեն ուղղվել է արցախահայության առաջնահերթ կարիքների բավարարմանը։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է Արցախից հարկադիր տեղահանված բնակիչներին օգնություն ցուցաբերելու աշխատանքները և աջակցում է կարիքավորներին՝ ամբողջ աշխարհի հայերից ստացված նվիրատվությունների շնորհիվ։ Հիմնադրամի ընթացիկ ծրագրերի և ծախսերի մասին ամբողջական զեկույցը կհրապարակվի մեկ շաբաթվա ընթացքում:

«Հավաքագրված 170 մլն դոլարի մի մասն արդեն ուղղվել է արցախահայության առաջնահերթ մարդասիրական կարիքների բավարարմանը։ Միջոցների օգտագործումը համաձայնեցվում է ՀՀ և ԱՀ կառավարությունների հետ։ Ամենակարճ ժամանակում կհրապարակվի հիմնադրամի ընթացիկ ծրագրերի և ծախսերի ամբողջական հաշվետվությունը»,- Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին հիմնադրամից։

Զեկույցում կներկայացվեն նաև բոլոր նվիրատուների անունները։ Անունների մեծ մասը ոչ մի տեղ ներկայացված չեն, և հիմնադրամում բացատրեցին, թե ինչու մինչ օրս դա չեն արել։

103 տարեկան Քնարիկ Մարկոսյանը 1 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

«Տվյալներն ամեն օր թարմացվում են, և համակարգը չծանրաբեռնելու ու կայքի անվտանգությունն ապահովելու համար այս պահին ոչ բոլոր նվիրատվություններն են երևում։ Բոլոր նվիրատուների անունները կհրապարակվեն 2020թ․-ի տարեկան հաշվետվության մեջ»,-ասացին հիմնադրամում։

Մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե արդյոք հանգանակություններ եղել են հիմնադրամի կայքի նմանությամբ ստեղծված կեղծ ռեսուրսներում:

«Կեղծ կայքերը փակվում էին համապատասխան միջոցների ձեռնարկումից անմիջապես հետո։ Հիմնադրամը պարբերաբար հանդես է գալիս պաշտոնական հայտարարություններով, կրկին հիշեցնելով նվիրատվության հուսալի հարթակների մասին, ապատեղեկատվությունից խուսափելու և մեր հայրենակիցների գործողությունները գրագետ կերպով համակարգելու համար»,-ասաց մեր աղբյուրը։

Մեր խնդրանքով «Հայաստան» համահայկական հիմնադրամի մեր զրուցակիցը նվիրատվությունների մի քանի հետաքրքիր դեպք ներկայացրեց։

«Հաշվի առնելով համախմբման աննախադեպ ալիքը, այդպիսի հարյուրավոր, եթե ոչ հազարավոր դեպքեր կան, ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից։ Հայտնի է, որ Ֆրեզնոյի բնակչուհի 103-ամյա հայուհին մեկ միլիոն դոլար է նվիրաբերել։ Հայաստանում մի քանի երեխա նկարներ, զանազան ձեռքի աշխատանքներ էին վաճառում, ոչ մեծ համերգներ էին կազմակերպում և ստացված միջոցները նվիրաբերում էին հիմնադրամին։ Մենք նվիրատվություններ ենք ստացել մոտ 73 պետությունից, ներառյալ այն երկրներից, որտեղ հայկական սփյուռք՝ դրա ավանդական հասկացությամբ, չկա, օրինակ՝ Բելգիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և այլն»,-ասացին հիմնադրամում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր շարժում է սկսում. ինչ նպատակ է այն հետապնդում

Հիմնադրամում ընդգծեցին, որ «Մենք ենք, մեր սահմանները» համահայկական դրամահավաքի ընթացքում հավաքվել է մոտ 170 միլիոն ԱՄՆ դոլար։

Խոշոր նվիրատվություններով աչքի են ընկել արգենտինացի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանը(3,5 մլն դոլար), Հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը (3 միլիոն), Manoogian Simone Foundation հիմնադրամի նախագահ Քրիստինա Սիմոնը (3 միլիոն), «Հրայր և Աննա Հովնանյաններ» հիմնադրամի հոգաբարձու Էդիլ Հովնանյանը (3 միլիոն), «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը (2 միլիոն դոլար)։ Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, Սան-Պաուլուում ՀՀ հյուպատոս Հիլդա Տիրուհի Բուրմայանը, Հայ Ավետարանական եկեղեցին, Ֆրեզնոյի բնակչուհի տատիկը՝ Քնարիկ Մարտիրոսյանը, մեկական միլիոն դոլար են փոխանցել։

 

187
թեգերը:
Արցախ, «Հայաստան» համահայկական հիմնադրամ
Ըստ թեմայի
10 օրում ավելի շատ գումար է նվիրաբերվել, քան 3 տարվա ընթացքում. Փաշինյան
Էդուարդո Էռնեկյանը «Հայաստան» հիմնադրամին 3,5 մլն դոլար է նվիրաբերել
Բարերար Ջորջ Բաղումյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին
Զինվորական սաղավարտ

Նիկոլ Փաշինյանը խոսեց գերիների ու անհետ կորածների մասին

78
(Թարմացված է 11:50 05.12.2020)
«Բոլորը բոլորի դիմաց» սկբբունքը վերաբերում է ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլև պատերազմից առաջ հայկական ու ադրբեջանական կողմում մնացած անձանց։ Ինչ վերաբերում է անհետ կորածներին, ապա նոյեմբերի 9-ից հետո դուրս է բերվել ավելի քան 600 մարմին:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմից գերեվարված անձանց վերադարձի կազմակերպման հարցում որոշակի առաջընթաց կա։ Այսօրվա իր տեսաուղերձում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելլով, որ գերիների վերադարձի հարցում համաձայնեցված է «բոլորը բոլորի հետ» սկզբունքը: 

«Ընդ որում` ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլև պատերազմից առաջ հայկական ու ադրբեջանական կողմում մնացած անձինք: Ու հիմա մեր խնդիրն է անել այնպես, որ վերադարձնենք ոչ միայն նրանց, ում գերեվարված լինելու փաստը հաստատված է, այլև մեխանիզմներ ստեղծենք, որ եթե հետագայում նոր անուններ պարզվեն, նրանց վերադարձի հետ կապված ևս խնդիրներ չինեն»,- ասաց Փաշինյանը:

Հաջորդ կարևորագույն խնդիրն, ըստ նրա, անհետ կորածների ճակատագիրը պարզելն է: Փաշինյանը ներողություն խնդրեց լսարանից, որ տիպված է մանրամասն ներկայացնել գործընթացը՝ հաշվի առնելով դրա նկատմամբ հանրության հետաքրքրությունը:

«Մի կողմից Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներից մարմինների դուրսբերում է կատարվում, մյուս կողմից Հայաստանում գտնվող նահատակների անճանաչելի դարձած մարմինների ճանաչում է կատարվում»,- ասաց նա։

Վարչապետը հայտնեց, որ նոյեմբերի 9-ից հետո դուրս է բերել ավելի քան 600 մարմին, որոնցից 500-ն այս պահին դեռ ճանաչման փուլում են գտնվում:

«Այս մարմինները, ցավոք, մեր անհետ կորած եղբայրների մարմիններն են: Հիմա կատարվում է նրանց ճանաչման գործընթացը: Վերցվում է նրա մարմնից ԴՆԹ նմուշ, որը համեմատվում է հարազատների մարմնից վերցված ԴՆԹ նմուշի հետ»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ գործընթացը բավական ժամանակատար է:

Նրա խոսքով` նոյեմբերի 9-ից առ այսօր ճանաչվել ու հարազատներին է հանձնվել 130 զոհի մարմին:

Փաշինյանը նշեց, որ կա անհետ կորածների ևս մի խումբ, որոնց մասին ինքը չի ցանկանում բարձրաձայնել: Նրանց հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքի մասին այս պահին ինքը չի կարող խոսել:

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: 

78
թեգերը:
Զոհ, գերի, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Գերիների անվտանգ վերադարձի ապահովումը հրատապ լուծում պահանջող խնդիր է. Հայաստանի ՄԻՊ
Ստիպում են համբուրել Ադրբեջանի դրոշը. հայ գերիների վերադարձից ոչինչ հայտնի չէ
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է գերիների մասին տեղեկություն
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

1267 նոր դեպք, 32 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

51
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1267–ով և դարձել 140959: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 21842 մարդ (+156), կատարվել է 526148 թեստավորում (+3305), առողջացել են վարակվածներից 116066-ը (+1076)։ Գրանցվել է մահվան 2309 (+32) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 3-ով ու դարձել 586։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կմատակարարի ՀԱՊԿ երկրներին. Պուտին

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

51
թեգերը:
համավարակ, վարակ, հիվանդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ի՞նչ վտանգ է ներկայացնում կորոնավիրուսն ատամների համար. գիտնականների նոր բացահայտումը
Պատվաստվելուց հետո մի փոքր թույլ էի. Արսեն Թորոսյանը պատմում է իր ինքնազգացողության մասին
Կորոնավիրուսին հաղթեցի՞նք. այս իրավիճակում դպրոցները բացելը, ըստ փորձագետի, հիմնավոր չէ
Արմեն Սարգսյան

«Դիմում եմ բոլորիդ». Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել համապետական հանրահավաքից առաջ

0
(Թարմացված է 12:53 05.12.2020)
Հայաստանի նախագահն իր ուղերձում առանձին դիմել է նաև իրավապահ մարմիններին` կոչ անելով կարգ ու կանոնը պահպանելու կարևոր առաքելությունն իրականացնելիս հիշել, թե ովքեր են իրենց դիմաց կանգնած։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդդիմության այսօրվա հանրահավաքից առաջ կոչով դիմել է ՀՀ քաղաքացիների ու իրավապահներին: Ուղերձը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը։

«Այսօր մեր երկիրը՝ որպես պետություն, և մեր հասարակությունը, բոլորս միասին գտնվում ենք հետպատերազմյան խորը ճգնաժամի մեջ: Սա պետք է արձանագրել առանց ձևականության, առանց ինքներս մեզ խաբելու և միաժամանակ առանց հուսահատության: Պետք է ամբողջությամբ գիտակցենք և ընդունենք այդ ճգնաժամի գոյությունն ու ամեն ինչ անենք այն հաղթահարելու համար: Միասին, ձեռք ձեռքի տված»,- նշել է նախագահը:

Նա կոչ է արել մտածել պետության, երկրի ու ժողովրդի ապագայի մասին` անկախ զբաղեցրած պաշտոնից, քաղաքական համոզմունքներից ու հայացքներից, անձնական համակրանքներից ու հակակրանքներից:

«Մեզնից յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, դժգոհությունը և իշխանություններից բացատրություն պահանջելու պատերազմի հետևանքով մեզ պատճառված ահռելի մարդկային և տարածքային կորուստների համար: Կառավարությունը չի կարող գործել 2018թ. հանրային տրամադրությունների ոգով: Այսօրվա իրականությունը բոլորովին այլ է: Այս լարված ու բարդ օրերին դիմում եմ բոլորիդ՝ ձեր յուրաքանչյուր գործողություն պետք է լինի օրենքին համապատասխան, պետք է լինի իրավաչափ»,- շեշտել է Սարգսյանը:

Նախագահն իր ուղերձում առանձին դիմել է նաև իրավապահ մարմիններին՝ կոչ անելով կարգ ու կանոնի պահպանելու իրենց կարևոր առաքելության իրականացման ընթացքում հիշել, որ իրենց առջև, Երևանի փողոցներում իրենց հայրենակիցն է, մեզնից մեկը, նաև մարդիկ, որոնք մի քանի օր առաջ պաշտպանում էին հայրենիքը, մեզանից յուրաքանչյուրին ու նաև իրավապահներին:

«Անթույլատրելի ու անընդունելի են ցանկացած բռնություն և ոչ համաչափ ուժի ու միջոցների կիրառումը: Ձեր գործողություններում պետք է դրսևորեք պատասխանատվություն, մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշներ: Այսօր մենք կարիք ունենք շրջադարձային որոշումների: Լուծումները պետք է լինեն ազգային համաձայնության շրջանակում»,- ասված է նախագահի ուղերձում:

Նա նաև շեշտել է, որ կարևոր է երկրում հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մթնոլորտի վերականգնումը, մեր ժողովրդի բոլոր դրական ու կենսական որակների համադրումն ու դրանք հավաքական ուժի վերածելը, ինչը կդառնա մեր հետագա հաջողությունների գրավականը:

Հիշեցնենք՝ ընդդիմադիր կուսակցություններն այսօր՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում «Մասնակցի՛ր, եթե անտարբեր չես... Հանո՛ւն Արցախի ու Հայաստանի փրկության...» խորագրով համապետական հանրահավաք են անցկացնելու:

Հանրահավաքին ներկա է լինելու և ելույթ է ունենալու նաև ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը, որին ընդդիմությունը միասնական վարչապետի թեկնածու է ընտրել։

«Վազգեն Մանուկյանը 1 տարի անց արտահերթ ընտրություն կկազմակերպի». հայտարարություն

0
թեգերը:
Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ավշարի համայնքապետարանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Նրանք պետք է կանգ առնեն. Հակոբյանը իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ է նշում
Ինչ հարաբերություններ ուներ Մանուկյանը «նախկինների» հետ, կամ պաշտոն ստանալու նուրբ արվեստը