Արխիվային լուսանկար

«Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն Արցախի մասին լալահառաչ ճառեր են ասում». Փաշինյան

85
(Թարմացված է 17:01 16.11.2020)
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ վենդետաներ չեն լինելու ու ընդդիմությունից պահանջել է հայտարարել, որ հրաժարվում են բռնությունից։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Արցախյան պատերազմի ընթացքում պետական կառավարման յուրաքաչյուր օղակի գործողությունները վերլուծվում են ու կարվեն համապատասխան հետևություններ։ Այսօր ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ուժային, արտաքին գերատեսչության և այլ ղեկավար պաշտոնյաների հնարավոր հրաժարականների մասին հարցին։

Ինչ վերաբերում է ապագա անելիքներին, Փաշինյանը շեշտեց, որ հիմնական խնդիրը ժողովրդավարության, կայունության ու օրինականության պայմաններում հանրային դիսկուրս ծավալելն է։ Բայց դա այսօր, նրա խոսքով, անհնար է։

«Ես չեմ կարծում, որ հենց այսօր մենք դրա հնարավորությունն ունենք, որովհետև մենք խնդիր ունենք վերականգնելու հանրային անվտանգությունն ու օրինականությունը և ժողովրդավարական քննարկում ծավալելու հնարավորությունը ՀՀ-ում»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ բացառում է իր կողմից որևէ այնպիսի քայլ, որով կվտանգվի ազատ կամարտահայտման միջոցով իշխանություն ձևավորելու ժողովրդի իրավունքը։

Փոխարենը Փաշինյանը հիշեցրեց, որ այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում արդեն հայտարարել էր, որ ՀՀ բոլոր քաղաքական ուժերին առաջարկում է հայտարարել, որ բացառում են բռնության որևէ դրսևորում, որ իրենց գործիքակազմում չի լինելու բռնության որևէ դրսևորում։

«Շատ մարդիկ կան, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք լալահառաչ ճառեր են ասում ՀՀ–ի ու Արցախի մասին։ Կարծում եմ` այդ մարդիկ նման ճառեր ասելու իրավունք չունեն, քանի որ նրանց միլիոններն են, որ չեն դարձել ինստիտուտ, տասնյակ տարիներ ներդրումներ չեն կատարվել։ Մենք ասել ենք, որ վենդետաներ չեն լինելու։ Փորձել ենք օրենսդրական նախաձեռնություն ստեղծել, որ պետությունից գողացածը վերադարձնեն»,– ասաց նա։

Իսկ թե ինչու պետությանը չհաջողվեց կանխել նոյեմբերի 10-ի գիշերը տեղի ունեցած բռնությունները, Փաշինյանը մեկնաբանեց, որ ոստիկանության ու ուժային կառույցների մի մեծ ներուժ գտնվում էր առաջնագծում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի գիշերը, երբ հայտնի դարձավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության մասին, մի խումբ մարդիկ ներխուժեցին կառավարության ու ԱԺ շենքեր, վնասեցին գույքը, իսկ ԱԺ-ի մոտ ծեծի ենթարկեցին ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին։ Նա հիվանդանոցում է։

85
թեգերը:
ընդդիմություն, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (582)
Ըստ թեմայի
Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշիից հրաժարվելու հարց. ԱԳՆ
Միֆ է, որ հայ–ռուսական հարաբերություններն այն չէին, դրա համար էլ այսպես ստացվեց. վարչապետ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է գրել
Մտավորականների կազմակերպած երթը նոյեմբերի 30-ին

«Լսե՞լ ենք որևէ գերու վերադարձի մասին». մտավորականները նամակ ուղարկեցին ԱՄՆ դեսպանին

15
(Թարմացված է 15:16 01.12.2020)
Մտավորականներն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի` Հայաստանում գտնվող դեսպաններին նամակներ են ուղարկել։ Նրանք ակնկալում են նաև դեսպանների հետ հանդիպումներ։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Մտավորականներն այսօր հավաքվել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Նրանք նամակ հանձնեցին ԱՄՆ դեսպանատուն՝ հայ ռազմագերիներին ու զոհերի մարմինները վերադարձնելու համար քայլեր անելու խնդրանքով։

«Մենք արդեն իսկ նման նամակներ ենք հանձնել Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատներ, և հիմա սպասում ենք պատասխանի։ Ակնկալում ենք հանդիպումներ դեսպանների հետ փոքր խմբով։ Այսօր խոսել եմ ՀՀ–ում Ռուսաստանի հյուպատոսի հետ, որն ասաց` հենց պատասխան ստանա դեսպանից հանդիպման համար, կասի»,–լրագրողներին հայտնեց դերասան Հրանտ Թոխատյանը։

Հարցին, թե կառավարությանը չե՞ն վստահում անհետ կորածների և դիերի վերադարձի գործընթացների առնչությամբ` Թոխատյանը հարցով պատասխանեց, թե եռակողմ համաձայնագրից հետո լսե՞լ ենք որևէ գերու վերադարձի մասին։ Թոխատյանն ասաց` ամեն դեպքում, հույս ունի ինչ–որ գործընթաց արվում է այդ ուղղությամբ և իրենք էլ ուզում են մի կաթիլ ավելացնել այդ արվածի վրա։

Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը հայտնեց` ինքն անձամբ ՀՀ կառավարությանը չի վստահում։ «Շատ կարևոր է, որ այս գործընթացը շարունակական բնույթ կրի, չդադարի, որ չմտածեն` իրենք մոռացան իրենց գերիների մասին։ Չէ, չենք մոռացել, գործընթացներ կան ու լինելու են»,–ասաց Գրիգորյանը։

Պուտինն Ադրբեջանում պահվող հարյուրավոր գերիների հարցերով անձամբ է զբաղվում. Արա Աբրահամյան

Հիշեցնենք, որ երկու օր առաջ էլ մտավորականների խումբը նամակով դիմել էր Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ անհայտ կորածների ու գերիների հարցով։ Նամակում ասված է, որ թեև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո 20 օր է անցել, տասնյակ մարդիկ շարունակում են անհայտ կորած կամ գերեվարված մնալ։ Նրանք Կոպիրկինին խնդրում էին` անձամբ միջամտել գործընթացին։ Իսկ երեկ մտավորականները նույն պահանջով նամակ հանձնեցին ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանությանը։

Հավելենք, որ հրադադարի հաստատումից հետո գերիների ու անհետ կորածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։

15
թեգերը:
մտավորական, դեսպանատուն, գերի
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (582)
Ըստ թեմայի
Ադրբեջանում հայտնված 13 հայ գերիների պաշտպանության համար ՄԻԵԴ–ը հրատապ միջոց կկիրառի
Գերիներին վերադարձնելու խնդրանքով նամակը փոխանցվեց Ռուսաստանի դեսպանատուն
Գերիների վերադարձն ու անհայտ կորածների խնդիրներն առաջնային են. բողոքի երթը` լուսանկարներով
Արխիվային լուսանկար

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը չի կայացել

29
(Թարմացված է 14:20 01.12.2020)
Երկար ընդմիջումից հետո պետք է կայանար ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների դեմ քրգործով դատական նիստը։ Այն, սակայն, հետաձգվել է մինչև դեկտեմբերի 8-ը։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է` Քոչարյանի և մյուսների գործով այսօր նախատեսված դատական նիստը հետաձգվել է։

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա դատական նիստը։ Նիստը հետաձգվել է, քանի որ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը չի կարողացել ներկայանալ, ինչի մասին նախապես տեղեկացրել է դատարանին։»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 8-ին։

Հիշեցնենք, որ Քոչարյանի և մյուսների գործով դատական վերջին նիստը պետք է կայանար հոկտեմբերի 6-ին։ Այն, սակայն, նույնպես հետաձգվել էր, քանի որ գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն Արցախում էր։

Վարչապետի գրառումը ևս մեկ ապացույց էր, որ դատախազությունը Փաշինյանի խամաճիկն է. Ալումյան

Հավելենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մասնակցում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությանը: Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։

2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Սակայն նա բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում։ 

29
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահների ու Սերժ Սարգսյանի հետ
Կվերսկսվի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննությունը
ՍԴ-ի փոփոխություններն արվում են, որ թույլ չտան Քոչարյանի գործով որոշում կայացվի. Ալումյան
Սերգեյ Շոյգու

Հաշվի առնելով նոր իրողությունները՝ ՀԱՊԿ-ը կփոխի հավաքական ուժերի ծավալման պլանը. Շոյգու

0
(Թարմացված է 15:37 01.12.2020)
ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում որոշվել են նաև մոտակա ժամանակահատվածում ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությունները:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը փոփոխություններ կմտցնի իր հավաքական ուժերի օպերատիվ ծավալման ծրագրում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մանրամասն քննարկել ենք ռազմաքաղաքական իրադրությունը, ինչպես նաև ռազմական բնույթի մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդելու առաջարկությունները։ Որոշեցինք արագ արձագանքման հավաքական ուժերի օպերատիվ տեղակայման պլանի փաստաթղթերը վերամշակել՝ հաշվի առնելով ժամանակակից իրողությունները»,- ասել է նա։

ՀԱՊԿ երկրների ԱԳ և ՊՆ ղեկավարները կքննարկեն խաղաղապահներին մասին փաստաթուղթը․ Զաս

Շոյգուի խոսքով` որոշվել են նաև մոտակա ժամանակահատվածում ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությունները:

Միշուստինը զանգել է Փաշինյանին և ասել, թե ինչու է մոսկովյան հանդիպման ձևաչափը փոխվել

0
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Սերգեյ Շոյգու, Ռուսաստան
Ըստ թեմայի
ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ նիստում խոսել է պատերազմում Ռուսաստանի և Թուրքիայի դերերի մասին
Ռուսաստանն ամեն ինչ արել է, որ Հայաստանն իրեն մենակ ու լքված չզգա. Պուտին
ՌԴ–ն չի խախտել ՀԱՊԿ-ի իր պարտավորությունները. Լավրովը` ղարաբաղյան համաձայնության մասին