Քաղաքացիները մեկնում են Արցախ

Երևանից Ստեփանակերտ ուղևորափոխադրումները կիրականացվեն «Կիլիկիայից»

77
(Թարմացված է 19:15 16.11.2020)
Հայաստանից Արցախ մեկնելու համար նախապես գրանցվելու կարիք այլևս չկա, պարզապես պետք է կոնկրետ ժամանակահատվածում գնալ ավտոկայան։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Երևանից Ստեփանակերտ անվճար ուղևորափոխադրումներն այսուհետ կիրականացվեն Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։

Փաշինյանը հայտնեց` երբ կբացվի Լաչինի միջանցքը

«Ցանկացողներն արդեն առանց նախապես գրանցվելու պետք է նշված վայր ներկայանան առավոտյան 07։00-09:00-ն ընկած ժամանակահատվածում»։

Խավարից դուրս եկող քաղաքը, կամ Ստեփանակերտում խնդիրները շատ են, բայց մեկն ամենակարևորն է

Հիշեցնենք` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ավելի վաղ ընդունել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որը կամավորական ջոկատի կազմում հերթապահություն էր իրականացնում Արցախի պաշտպանական դիրքերում։ Նրանք պայմանավորվել էին, որ նոյեմբերի 13-ից կանոնավոր կերպով ամեն օր անվճար հիմունքներով Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Ստեփանակերտ կուղևորվեն մարդատար ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն բոլոր այն քաղաքացիներին, որոնք պատերազմի պատճառով ստիպված ապաստանել էին Երևանում կամ ՀՀ մարզերում:

Բնակիչները վերադառնում են Ստեփանակերտ. Երևանից 11 ավտոբուս է մեկնել Արցախ. լուսանկարներ

77
թեգերը:
Ստեփանակերտ, Արցախ, Հայաստան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (582)
Ըստ թեմայի
Օգնել արցախցիներին, կանխել հետագա վտանգները. «Դոկտոր Լիզայի» ներկայացուցիչը Հայաստանում է
Արցախցիները հայրենի տուն են վերադառնում. լուսանկարներ
«Տեսեք՝ Նանեն իմ գրկում է». Արտակ Բեգլարյանը ֆլեշմոբ է առաջարկում արցախցիներին
Մտավորականների կազմակերպած երթը նոյեմբերի 30-ին

«Լսե՞լ ենք որևէ գերու վերադարձի մասին». մտավորականները նամակ ուղարկեցին ԱՄՆ դեսպանին

23
(Թարմացված է 15:16 01.12.2020)
Մտավորականներն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի` Հայաստանում գտնվող դեսպաններին նամակներ են ուղարկել։ Նրանք ակնկալում են նաև դեսպանների հետ հանդիպումներ։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Մտավորականներն այսօր հավաքվել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Նրանք նամակ հանձնեցին ԱՄՆ դեսպանատուն՝ հայ ռազմագերիներին ու զոհերի մարմինները վերադարձնելու համար քայլեր անելու խնդրանքով։

«Մենք արդեն իսկ նման նամակներ ենք հանձնել Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատներ, և հիմա սպասում ենք պատասխանի։ Ակնկալում ենք հանդիպումներ դեսպանների հետ փոքր խմբով։ Այսօր խոսել եմ ՀՀ–ում Ռուսաստանի հյուպատոսի հետ, որն ասաց` հենց պատասխան ստանա դեսպանից հանդիպման համար, կասի»,–լրագրողներին հայտնեց դերասան Հրանտ Թոխատյանը։

Հարցին, թե կառավարությանը չե՞ն վստահում անհետ կորածների և դիերի վերադարձի գործընթացների առնչությամբ` Թոխատյանը հարցով պատասխանեց, թե եռակողմ համաձայնագրից հետո լսե՞լ ենք որևէ գերու վերադարձի մասին։ Թոխատյանն ասաց` ամեն դեպքում, հույս ունի ինչ–որ գործընթաց արվում է այդ ուղղությամբ և իրենք էլ ուզում են մի կաթիլ ավելացնել այդ արվածի վրա։

Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը հայտնեց` ինքն անձամբ ՀՀ կառավարությանը չի վստահում։ «Շատ կարևոր է, որ այս գործընթացը շարունակական բնույթ կրի, չդադարի, որ չմտածեն` իրենք մոռացան իրենց գերիների մասին։ Չէ, չենք մոռացել, գործընթացներ կան ու լինելու են»,–ասաց Գրիգորյանը։

Պուտինն Ադրբեջանում պահվող հարյուրավոր գերիների հարցերով անձամբ է զբաղվում. Արա Աբրահամյան

Հիշեցնենք, որ երկու օր առաջ էլ մտավորականների խումբը նամակով դիմել էր Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ անհայտ կորածների ու գերիների հարցով։ Նամակում ասված է, որ թեև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո 20 օր է անցել, տասնյակ մարդիկ շարունակում են անհայտ կորած կամ գերեվարված մնալ։ Նրանք Կոպիրկինին խնդրում էին` անձամբ միջամտել գործընթացին։ Իսկ երեկ մտավորականները նույն պահանջով նամակ հանձնեցին ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանությանը։

Հավելենք, որ հրադադարի հաստատումից հետո գերիների ու անհետ կորածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։

23
թեգերը:
մտավորական, դեսպանատուն, գերի
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (582)
Ըստ թեմայի
Ադրբեջանում հայտնված 13 հայ գերիների պաշտպանության համար ՄԻԵԴ–ը հրատապ միջոց կկիրառի
Գերիներին վերադարձնելու խնդրանքով նամակը փոխանցվեց Ռուսաստանի դեսպանատուն
Գերիների վերադարձն ու անհայտ կորածների խնդիրներն առաջնային են. բողոքի երթը` լուսանկարներով
Արխիվային լուսանկար

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը չի կայացել

29
(Թարմացված է 14:20 01.12.2020)
Երկար ընդմիջումից հետո պետք է կայանար ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների դեմ քրգործով դատական նիստը։ Այն, սակայն, հետաձգվել է մինչև դեկտեմբերի 8-ը։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է` Քոչարյանի և մյուսների գործով այսօր նախատեսված դատական նիստը հետաձգվել է։

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա դատական նիստը։ Նիստը հետաձգվել է, քանի որ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը չի կարողացել ներկայանալ, ինչի մասին նախապես տեղեկացրել է դատարանին։»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 8-ին։

Հիշեցնենք, որ Քոչարյանի և մյուսների գործով դատական վերջին նիստը պետք է կայանար հոկտեմբերի 6-ին։ Այն, սակայն, նույնպես հետաձգվել էր, քանի որ գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն Արցախում էր։

Վարչապետի գրառումը ևս մեկ ապացույց էր, որ դատախազությունը Փաշինյանի խամաճիկն է. Ալումյան

Հավելենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մասնակցում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությանը: Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։

2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Սակայն նա բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում։ 

29
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահների ու Սերժ Սարգսյանի հետ
Կվերսկսվի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննությունը
ՍԴ-ի փոփոխություններն արվում են, որ թույլ չտան Քոչարյանի գործով որոշում կայացվի. Ալումյան
Նարեկ Սարգսյան

Սերժ Սարգսյանի եղբորորդին ընդունեց զենք պահելու և թմրանյութեր շրջանառելու մեղադրանքը

0
(Թարմացված է 15:55 01.12.2020)
Համաձայն դատական կարգի՝ Սարգսյանը, ընդունելով իրեն առաջադրած մեղադրանքը, այլևս չի կարող վիճարկել դատարանին ներկայացված ապացույցները։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ընդունեց զենք-զինամթերք անօրինի պահելու և թմրամիջոցներ ապօրինի շրջանառելու մեղադրանքը։ Այդ մասին դատարանին հայտնեց ոչ թե ինքը` Սարգսյանը, այլ նրա պաշտպանը։

«Նարեկ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքների հետ համաձայն է, ըստ այդմ մենք միջնորդում ենք դատական նիստերն անցկացնել արագացված կարգով», - ասաց պաշտպանը։

Դատավոր Վահե Միսակյանի հարցին՝ արդյոք Նարեկ Սարգսյանը հաստատում է իր պաշտպանի ներկայացված միջնորդությունը և իր կողմից մեղադրանքներն ընդունելու փաստը, Սարգսյանը դրական պատասխանեց։

Համաձայն դատական կարգի՝ Նարեկ Սարգսյանը, ընդունելով իրեն առաջադրած մեղադրանքը, այլևս չի կարող վիճարկել դատարանին ներկայացված ապացույցները, նա կարող է վիճարկել միայն պատժին վերաբերող հատվածը։

Դատավորը միջնորդության քննարկումը հետաձգեց: Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին: Նշենք, որ Նարեկ Սարգսյանի շահերը դատարանում պաշտպանում են փաստաբաններ Արթուր Պիվազյանը և Կարեն Մեժլումյանը, մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Արամ Արամյանը։

Դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Նարեկ Սարգսյանը չպատասխանեց  հարցին, թե ինչ դիրքորոշում ունի մեղադրանքի վերաբերյալ՝ ասելով, որ այդ մասին կխոսի դատաքննությունից հետո։

Նարեկ Սարգսյանը կմնա կալանքի տակ

Հիշեցնենք, որ Չեխիայում Ֆրանկլին Գոնսալես ներկայացող Նարեկ Սարգսյանը 2019–ի դեկտեմբերի 21-ին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել էր Հայաստան։ ՀՀ իրավապահներն արդեն մեկ տարի սպասում էին Չեխիայի իշխանությունների այդ որոշմանը։

Միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Նա մեղադրվում է 2018-ի հունիսին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, ինչպես նաև՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու համար:

0
թեգերը:
Զենք, թմրամիջոցներ, Սերժ Սարգսյան, Ֆրանկլին Գոնսալես, Մեղադրանք, Դատարան, դատ, Նարեկ Սարգսյան
Ըստ թեմայի
Վարչապետի գրառումը ևս մեկ ապացույց էր, որ դատախազությունը Փաշինյանի խամաճիկն է. Ալումյան
Վարչական դատարանը բավարարել է նախկին պաշտոնյայի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը չի կայացել