Լամպ

4-5 ժամ լույս չի լինի Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում

80
(Թարմացված է 10:06 16.11.2020)
Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն քաղաքի կենտրոնական փողոցներում։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10։00-16։00 Մոսկովյան փ. 8 շենք, Նալբանդյան փ. 27/25, Սայաթ Նովա պող. 23, Աբովյան փ. 34 շենքեր, Տերյան փ. 62 շենք, Բայրոնի փ. 3 շենք, Չարենցի փ. 10-24 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Շաբաթվա ընթացքում որոշ մարզերում սպասվում է ձյուն. եղանակի տեսություն

11։00-17:00 Ավան` Խուդյակով փ․ 70 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Այգեձոր փ. 78/1 շենք, Կիևյան փ. 24 շենք, Արծրունի փ. 28 շենք, Արաբկիր 21փ. 1 շենք, Արծրունի փ. 92 շենք, Ահարոնյան փ. 14 շենք, Ռուբինյանց փ. 13 շենք, Հ.Էմին փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գրիբոյեդովի փ. 31 շենք, Ղափանցյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեկցի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 48/2 շենք, Ավան՝ Դուրյան թաղ. 32 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Կոտայքի մարզում՝

11:00-17:00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Զառ, Ներքին Պտղնի գյուղեր մասնակի, Բալահովիտ գյուղ և հարակից տարածքներ:

Ուզում ենք վերադառնալ, բայց ու՞ր. շուշեցի կանայք պատասխան չունեն

80
թեգերը:
Կոտայք, Երևան, Լույս, Հայաստան
Ըստ թեմայի
Շաբաթվա ընթացքում որոշ մարզերում սպասվում է ձյուն. եղանակի տեսություն
Արցախցիները հայրենի տուն են վերադառնում. լուսանկարներ
Հայաստան են ժամանել 20 ինքնաթիռներ՝ տեխնիկայով և ռուս խաղաղապահներով. ՌԴ ՊՆ
Գեղամ Մանուկյան

Արարատի մարզի մի շարք համայնքապետներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

31
(Թարմացված է 18:28 05.12.2020)
ՀՅԴ անդամ Գեղամ Մանկյանը նշեց, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին երկրի համայնքների մեծ մասն ասում է գնա տուն, սակայն նա դեռ կառչել է աթոռից։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի մի շարք համայնքների ղեկավարները ևս միացել են ՀՀ վարչապետի ու կառավարության հրաժարականի պահանջին: Այս մասին հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանկյանը` Ազատության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիրների հանրահավաքին։

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են Արարատի մարզի Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, գյուղ Արմաշի համայնքապետ Հակոբ Զեյնալյանը, Սուրենավանի գյուղի համայնքապետ Կարեն Կարապետյանը, Արարատ գյուղի համայնքապետ Կարեն Ղազարյանը, Լուսառատ գյուղի համայնքապետ Դանիել Հակոբյանը, Եղեգնավան գյուղի համայնքապետ Հովսեփ Ղազարյանը, Նորակերտ գյուղի համայնքապետ Գագիկ Հարությունյանը, Վանաշեն գյուղի համայնքապետ Արտաշ Գրիգորյանը, Ուրցաձոր գյուղի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, Փոքր Վեդի գյուղի համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանը, Վեդի քաղաքի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը»,–ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին երկրի համայնքների մեծ մասն ասում է «գնա տուն, սակայն նա դեռ կառչել է աթոռից»։

Հիշեցնենք`այսօր Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները հանդես են եկել կոչով՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը: Նրանց հայտարարությունը հրապարակել է Մեղրիի համայնքապետարանը։

Հրաժարականի կոչին միացել են Կապան, Գորիս, Քաջարան, Մեղրի, Սիսիան, Տեղ, Տաթև համայնքները։

Հավելենք, որ երեկ Ավշարի համայնքապետարանը` համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի գլխավորությամբ և Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը ևս միացել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

Նշենք, որ Ազատության հրապարակում այսօր հրավիրված հանրահավաքում Հայրենիքի փրկության շարժման անդամներն ու հանրահավաքի մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։ 

 

31
Ըստ թեմայի
Որևէ բռնարարք կամ սադրանք կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի. Լևոն Տեր-Պետրոսյան
Ալիևը ծիծաղում է վրադ ու ծաղրում. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին
Ընդդիմադիր ուժերի համապետական հանրահավաքը սկսվեց, ոմանք ոտքով են հասել Երևան. տեսանյութ

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոց

130
(Թարմացված է 18:32 05.12.2020)
Հայրենիքի փրկության շարժման անդամները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքի վերջում ՀՅԴ անդամ Գեղամ Մանկյանն առաջարկեց երթով շարժվել դեպի կառավարական ամառանոց ու այնտեղ փոխանցել իրենց պահանջը՝ «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»։

Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Երթ դեպի կառավարական առանձնատուն՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ելույթներով հանդես են եկել ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հայրենիքի փրկության շարժման անդամները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։ 

Երթի մասնակիցները պարզած տանում են հսկայական եռագույն դրոշ։

Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Երթի մասնակիցները պարզած տանում են հսկայական եռագույն դրոշը։

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հրավիրված հանրահավաքում ելույթներով հանդես են եկել ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

130
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Դավիթ Հարությունով

Ղարաբաղյան կարգավորման գործընթացը սերտաճել է ներքաղաքական խնդիրների հետ. փորձագետ

0
(Թարմացված է 18:55 05.12.2020)
Հարությունովի խոսքով՝ տարածքային զիջումների տարբերակը սեղանին դրված է բավականին երկար ժամանակ։
«Ղարաբաղի հարցում Փաշինյանի ագրեսիվ ու կոշտ դիրքորոշումը հանգեցրեց փակուղու». Հարությունով

Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախա-ադրբեջանական պատերազմում արձանագրած անհաջողությունների վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումներին:

Ադրբեջանը ոչ թե վերջին 1-2 տարիներին, այլ շատ ավելի վաղուց էր պատրաստվում լայնամասշտաբ պատերազմի: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկմանը, թե նաև ՀՀ վարչապետի, ՊՆ նախարարի և ԱՀ նախագահի հայտարարություններին էին արցախա-ադրբեջանական սահմանին պատերազմական գործողությունների վերսկսման պատճառը:

«Այդ բոլոր հայտարարությունները կարող էին ազդել ժամկետների վրա, բայց ասել, որ ադրբեջանական կողմը խաղաղության կողմնակից էր և այդ հայտարարություններից հետո որոշեց անցնել ռազմական գործողությունների, կարծում եմ՝ ճիշտ չէ, այսինքն՝ հասկանալի է, որ իրենց գործիքակազմում առնվազն վերջին 8-10 տարին, եթե ոչ ավելի, իրենք փաստացի պատրաստվել են պատերազմի, 2016-ի իրադարձությունները դրանց ավելի կարճ տարբերակն էին»,- ասաց նա:

Հարությունովի խոսքով՝ տարածքային զիջումների տարբերակը սեղանին դրված է բավականին երկար ժամանակ, և 2008-ից, երբ Հայաստանում սկսվեց տնտեսական ճգնաժամն ու ներքաղաքական իրավիճակը լարվեց, ՀՀ ցանկացած ղեկավարի համար լրջագույն խնդիր էր Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները:

«Այդ զիջումները 2008-10 թթ. ներքաղաքական լարված մթնոլորտում արդեն լուրջ խնդիր էին, դրանք հնարավոր կլիներ իրականացնել երևի թե այն դեպքում, եթե Ադրբեջանը ճանաչեր Արցախի անկախությունը, ինչը չէր քննարկվում և քիչ հավանական էր: Ուրիշ բան է, որ ներկայիս իշխանությունները գործընթացն արագացրին իրենց հայտարարություններով»,- նշեց փորձագետը:

Հարությունովը ուշադրություն է հրավիրում ևս մեկ հանգամանքի վրա: Չարդարացնելով գործող վարչապետի թույլ տված սխալները, փորձագետն արձանագրում է՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացը սերտաճել է ներքաղաքական խնդիրների հետ և մինչ այս պահն էլ շարունակում է սերտաճել:

«Ինքը հենց իշխանության է եկել՝ գրոհի է ենթարկվել ընդդիմության, այսինքն՝ նախկին իշխանությունների կողմից հենց այդ ուղղությամբ, որ պատրաստվում է տարածքները հանձնել: Դրանից ելնելով ինքը սկսել է մրցել նախկին իշխանությունների հետ Ղարաբաղի հարցում ավելի ագրեսիվ, կոշտ դիրքորոշում ունենալով: Փաստացի այդ դիրքորոշումն ինչ-որ պահի բերել է նրան, որ իսկապես բանակցություններն անիմաստ են դարձել»,- պարզաբանեց Հարությունովը:

Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 4-ին «5-րդ ալիքին» տված հարզացրույցում նշել էր, որ նաև ՀՀ վարչապետի՝ «Արցախը Հայաստան է և վերջ», պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ «նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց», ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ «պատերազմ եք ուզում, պատերազմ կստանաք» հայտարարությունները հանգեցրին Արցախյան պատերազմին:

0
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Պատերազմ, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Արա Այվազյանն ընդգծել է Պուտինի դերը պատերազմի դադարեցման գործում
Ղարաբաղում պատերազմը կարող է շատ արագ նորից բռնկվել, եթե...
Վարչապետի հրահանգով անցկացված «օպերացիան» դարձավ պատերազմի ամենամեծ ձախողումը. Քոչարյան