Հիվանդանոց

549 նոր դեպք, 25 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

135
(Թարմացված է 11:01 16.11.2020)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 549–ով և դարձել 117886։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 39779 մարդ (-361), կատարվել է 465551 թեստավորում (+1550), առողջացել են վարակվածներից 75865–ը (+881)։ Գրանցվել է մահվան 1788 (+25) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 4–ով և դարձել 454։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

ԵՄ–ն Հայաստանին 35.6 մլն եվրո դրամաշնորհ է հատկացրել կորոնավիրուսի հաղթահարման համար

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

135
թեգերը:
համավարակ, վարակ, հիվանդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1640)
Ըստ թեմայի
Կորոնավիրուսով հիվանդներից մոտ 550–ն իրենց հերթին են սպասում. նրանց վիճակը ծանր է
ԵՄ–ն Հայաստանին 35.6 մլն եվրո դրամաշնորհ է հատկացրել կորոնավիրուսի հաղթահարման համար
Օգնո՞ւմ է վիտամին D-ն կորոնավիրուսի դեմ պայքարում. մեկնաբանում են գիտնականները
Զինվորականի հագուստ

Զոհվել է «Արցախի հերոսի» կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանը

679
(Թարմացված է 16:57 26.11.2020)
Դավիթ Գրիգորյանը Ֆիզուլիի և Կարախանբելիի հատվածում 15 տանկ և մեկ միավոր հետևակային մարտական մեքենա էր խոցել։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Սարդարապատի համայնքապետարանը տեղեկացնում է, որ զոհվել է «Արցախի հերոսի»  կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանը։ Դավիթը Սարդարապատ համայնքի բնակիչ էր։

Հարութը երազում էր շատ երեխաներ ունենալ. ռազմական բժիշկը զոհվեց` 2 վիրավորներին փրկելով

«Մեր Դավիթ, մեր հերոս, մեր սարդարապատցի Դավիթ դու հաղթեցիր, մենք պարտվեցինք քանզի մեր մեջ քիչ էր քո տեսակը։ Խոնարհվում ենք քո առաջ, քո կատարած սխրանքների առաջ, դու պետք է մնայիր ու կրթեիր մի ողջ ժողովուրդ»,–նշված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։

Սարդարապատի համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` Դավիթ Գրիգորյանը զոհվել էր դեռ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը։ Տղայի դին, սակայն, նոր են դուրս բերել։

Դավիթ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր` Սարդարապատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահը հայտարարել էր, որ «Արցախի հերոսի» կոչմանն է արժանացել Դավիթ Լյովայի Գրիգորյանը։ Նա սեպտեմբերի 27-ից մասնակցելով մարտերին` Ֆիզուլիի և Կարախանբելիի հատվածում 15 տանկ և մեկ միավոր հետևակային մարտական մեքենա էր խոցել։ Հարությունյանը հայտնել էր, որ Գրիգորյանը շարունակում է մնալ առաջնագծում։

679
թեգերը:
«Արցախի հերոս» բարձրագույն կոչում, Արցախյան պատերազմ, Արցախ, Զոհ, Սարդարապատ
Ըստ թեմայի
Դեռ երկար ժամանակ վատ է լինելու. թեժ քննարկում ԱԺ-ում ռազմական դրությունը չեղարկելու շուրջ
Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ-ի համար «երկրորդ կարգի» երկրներ են․ Լավրով
«Արցախն Ադրբեջանին է հանձնում ոչ թե 121, այլ 181 բնակավայր». ԱԺ փոխնախագահ
Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, որը նա չի ընդունում 

50
(Թարմացված է 16:27 26.11.2020)
Միհրան Հակոբյանը հայտնեց, որ իր համար պարզ է` ինչու է իր դեմ քրեական գործ հարուցվել։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել։ Հակոբյանը Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնեց այդ մասին` ասելով, որ նոր է դուրս եկել քննչական վարչությունից։

«Ինձ մեղադրում են ռազմական դրության պայմաններում ապօրինի հավաքներ կազմակերպելու մեջ։ Ես չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը, քանի որ հավաքը որևէ կազմակերպիչ չի ունեցել»,–ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` իր հանդեպ քրեական գործի հարուցումը կապված է այն հանգամանքի հետ, որ հստակորեն կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին` ասելով, որ նա պետական դավաճան է։ Հակոբյանը հայտնեց` ասել ու ասելու է, որ Փաշինյանը դավաճան է, և պետք է րոպե առաջ հեռանա։

Հիշեցնենք, որ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նոյեմբերի 24-ին հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Միհրան Հակոբյանի տանը: Նրա խոսքով` դատարանի որոշման մեջ հստակ նշվում է, թե ինչ պետք է որոնեն (ցույց կազմակերպելու ապացույցներ), բայց ոստիկանները առգրավում են Միհրան Հակոբյանի օրինական զենքերը։

Բաքուն գեներալ Սեյրան Օհանյանին մեղադրում է ցեղասպանության համար

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա էր տեղի ունեցել։ Ոստիկանությունը տասնյակ մարդկանց էր ձերբակալել, այդ թվում` Միհրան Հակոբյանին։ Հաջորդ օրը, սակայն, Հակոբյանն ազատ արձակվեց` դատարանը նրան ձերբակալելու որոշումը ոչ իրավաչափ էր համարել։

Հավելենք, որ ընդդիմության բողոքի ակցիաները սկսվել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

50
թեգերը:
հանրահավաք, Մեղադրանք, Միհրան Հակոբյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
«Պետք է մոռանալ թավիշը». ինչ է քննարկել «Իմ քայլը» փակ դռների հետևում. «Ժողովուրդ»
«Գտեք մի ոստիկան, որը մորուք ունի». Վանեցյանը` չինական համազգեստով «իրավապահների» մասին
Թիկնազորի վերաբերյալ միստիկ պատմությունների պատճառը օրենքի պահանջից շեղվելն է

Ադրբեջանցի զինծառայողները Սոթքի ոսկու հանքի մատույցներում են. տեսանյութ

0
Համացանցում լուրեր և տեսանյութեր են տարածվում, որ ադրբեջանցի զինվորականները կոտրել են Քարվաճառի` նոյեմբերի 24–ին տեղադրված դարպասները և մտել Սոթքի հանքավայր։

Դավիթ Ջալալյան անուն–ազգանունով ֆեյսբուքյան օգտատերը իր էջում տեսանյութ է հրապարակել և մակագրել. «Ադրբեջանցի զինծառայողները Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի մատույցներում»։

Տեսանյութում երևում է, որ ճանապարհի մի հատվածում, իրար դեմ–դիմաց կանգնած եմ զինվորականներ ու քաղաքացիական անձինքն` Հայաստանի և Ադրբեջանի կողմից։

 

0
թեգերը:
ադրբեջանցի, հայ, տեսանյութ, Քարվաճառ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Սոթքի հանքավայր