Նատալյա Ավիլովան

Օգնել արցախցիներին, կանխել հետագա վտանգները. «Դոկտոր Լիզայի» ներկայացուցիչը Հայաստանում է

245
«Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները մի քանի օրով Հայաստան կգան։ Նրանք մտադիր են այցելել նաև Ստեփանակերտ և անձամբ ծանոթանալ ստեղծված իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Այցելել այն վայրեր, որտեղ տեղավորվել են ժամանակավորապես տեղահանված արցախցիները և անհրաժեշտ օգնության մասին տեղեկություններ հավաքել. ահա թե ինչով առաջին հերթին պետք է զբաղվեն արդեն Հայաստան ժամանած «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմել է հիմնադրամի տնօրեն Նատալյա Ավիլովան։

«Փրկիր երեխային» ծրագրի շրջանակներում մարդասիրական նախաձեռնությունը սկսվել էր դեռևս հոկտեմբերի կեսերից: Հենց այդ ժամանակ հիմնադրամն ընտրել էր Հայաստանի կամավորներին։ Սակայն Ավիլովան հիմնադրամի բժիշկ Վալերի Պիմիգինի հետ Երևան է ժամանել նոյեմբերի 13-ին։

Գումար էր ուղարկել, որով հետագայում կամավորները մթերք և առաջին անհրաժեշտության պարագաներ էին գնում Արցախից ժամանակավոր տարհանված բնակիչների համար։ Մոսկվայից Երևան էին ուղարկվել  նաև պաշտպանիչ միջոցներ` մարտերի ընթացքում տուժած բժիշկների և քաղաքացիների համար նախատեսված։

Ավիլովան աշխատանքի մեծ փորձ ունի Դոնբասում և Սիրիայում։ Նրա խոսքով՝ իրենց հիմնադրամի նման փոքր և դյուրաշարժ հիմնադրամները շատ օգտակար են լինում պատերազմների, բնական աղետների, արտակարգ դրությունների սկզբնական փուլերում։

«Ռուսաստանից Հայաստան ապրանքներ ուղարկելը թանկ է, մենք անմիջապես որոշեցինք, որ ծանր իրերը՝ խմելու ջուր, սննդամթերք, մանկական սնունդ, նպարեղեն, կգնենք հենց տեղում, գործընկերներից մեկից։ Կամավորները տեղում այդ ամենը հասցնում են Գորիս, Արարատ և այլուր՝ օգնության կարիք ունեցող փախստականներին»,-ասել է Ավիլովան։

Արցախցիները ֆինանսական աջակցություն կստանան. Բաթոյան

Նրա խոսքով՝ մյուս ապրանքները՝ պաշտպանության միջոցներ, բժշկական համազգեստ և խալաթներ, անվասայլակներ, Հայաստան են ուղարկվել դեսպանատան միջոցով։

Ավիլովան մտադիր է առաջիկա երկու-երեք օրն այցելել այն շրջաններ, որտեղ առավելագույն թվով փախստականներ և օգնության կարիք ունեցող մարդիկ կան։ Նա նշել է, որ մտադիր  հնարավորինս շատ տեղեկություններ հավաքել այն մասին, թե ինչ է պետք մարդկանց ոչ թե պարզապես գոյատևելու, այլ հարմարավետ ապրելու համար։

Տեղեկություններ հավաքելուց հետո Ավիլովան կվերադառնա Մոսկվա և արդեն այնտեղից կհամակարգի անհրաժեշտ օգնության մատակարարումը։ Նրա խոսքով՝ այս պահին պահպանման երկար ժամկետ ունեցող սննդամթերքի, մանկական սննդի և հիգիենայի պարագաների մեծ պահանջարկ կա։

Մոսկվայում նա մտադիր է քննարկել նաև մարդկանց հոգեբանական օգնություն տրամադրելու ծրագրեր, Դոնբասի օրինակով մշակել անվտանգության ապահովման նախագիծ։ Ավիլովան նշել է, որ այն տարածքները, որտեղ ռազմական գործողություններ են ընթացել, շարունակում են վտանգավոր մնալ, դրանք առայժմ ականազերծված չեն։

Ավիլովան կարծում է, որ հիմա ամենակարևորն ականների պայթյունի պատճառով վիրավորումներից, վնասվածքներից և մահերից խուսափելն է։ Այնպես որ մթերքների և այլ անհրաժեշտ ապրանքների հետ միասին նա մտադիր է Հայաստան ուղարկել ականային անվտանգությանը վերաբերող տեղեկատվական նյութեր։

Կյանքը վերադառնում է Արցախ. Թադևոսյանը խոսում է խնդիրների մասին

Նատալյա Ավիլովան նշել է, որ Արցախի ողբերգությունը մեծ արձագանք է գտել ռուս մարդկանց սրտերում, որոնք կարեկցում են և ձգտում են օգնել, ինչով կարող են։

245
թեգերը:
ական, Արցախ, Արցախյան պատերազմ, հիմնադրամ, բժիշկ
Ըստ թեմայի
Արեգ Բալայանի նոր «բլոճիկը» Արցախում. նա գունավորել է թշնամու չպայթած արկը. տեսանյութ
«Արցախը կա և լինելու է». ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը կոչ է հղել
Արցախում խաղաղ բնակչության հանդեպ հանցագործությունների լրացուցիչ փաստեր են արձանագրվել
Բողոքի ակցիա Երևանում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. 2 դեկտեմբերի, 2020

Ընդդիմությունը կոչ է անում փակել Երևանի փողոցները

44
(Թարմացված է 19:57 02.12.2020)
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում նախանշված է համապետական հանրահավաք:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջող բողոքի երթի կազմակերպիչները Երևանի Հանրապետության հրապարակում հանդես եկան հայտարարությամբ, որտեղ քաղաքացիներին կոչ արեցին Երևանի տարբեր փողոցներում վաղը՝ ժամը 18:00-ին, անհնազանդության ակցիաներ իրականացնել:

«Իրականացնելով անհնազանդության ակցիաներ, փակելով փողոցներ, ցույց տանք, որ Նիկոլ Փաշինյանը տեղ չունի մեր երկրում: Ժամը 18:00-ին ապակենտրոն սկզբունքով փակում ենք փողոցները»,- հայտարարեց ակցիայի կազմակերպիչներից մեկը:

Նա նաև տեղեկացրեց, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաք, որի ընթացքում, նրա խոսքով, բոլորը կտեսնեն, թե իրենց շարքերը որքան են ավելացել:

Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի դիմաց «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով ու հրապարակի կենտրոնում մեծ եռագույն դրոշ ծածանելով:

«Նոյեմբերի 10-ը պիտի հայրենադավության օր հռչակվի». Նաիրա Զոհրաբյանը նոր նախագիծ է մշակում

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին արցախյան ռազմաճակատներում հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջով Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել։

44
թեգերը:
ընդդիմություն, Բողոքի ակցիա, Հրաժարական
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Դուք ծառայում եք Ադրբեջանին. ոստիկանությունը բերման ենթարկեց բողոքի ակցիայի մասնակիցներին
Բողոքի ակցիա` կառավարության մոտ. Փաշինյանը չլսեց անհետ կորած զինվորների ծնողներին
Հացադուլավորները հարգել են կաթողիկոսի հորդորն ու դադարեցրել բողոքի ակցիան
Նաիրա Զոհրաբյան, արխիվային լուսանկար

«Նոյեմբերի 10-ը պիտի հայրենադավության օր հռչակվի». Նաիրա Զոհրաբյանը նոր նախագիծ է մշակում

47
(Թարմացված է 19:08 02.12.2020)
ԲՀԿ պատգամավորը լրացում է առաջարկում ՀՀ «Տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում. պիտի սգանք այդ օրը, որպեսզի որևէ իշխանություն երբևէ չմտածի ժողովրդի թիկունքում գնալ նման դավաճանական քայլի:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Երևանի կենտրոնում «միասնության», «արժանապատվության» երթ է անցկացվում: Ընդդիմության հերթական բողոքի ակցիային այսպիսի գնահատական տվեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը;

«Ես՝ որպես քաղաքացի, լինելու եմ բոլոր այն միջոցառումներին՝ երթերին ու հանրահավաքներին, որոնք կլինեն ընդդեմ այս դավաճանության, ընդդեմ այն կապիտուլյացիոն համաձայնագրի, որը ստորագրվեց նոյեմբերի 10-ին»,- լրագրողներին ասաց Զոհրաբյանը: 

Պատգամավորը հայտնեց, որ առաջիկա օրերին շրջանառության մեջ է դնելու «Տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում անելու նախագիծ, որով նոյեմբերի 10-ը կառաջարկի նշել որպես հայրենադավության կամ դավաճանության օր:

«Նիկոլ Փաշինյանը մեզանից խլեց մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրման մեր եռատոնը: Ուրեմն նոյեմբերի 10-ը, երբ Արցախը ծնկի բերվեց Ալիևի առջև, մենք պետք է նշենք որպես հայրենադավության օր, պիտի հիշենք այդ օրը, պիտի սգանք այդ օրը, որպեսզի որևէ իշխանություն երբևէ չմտածի ժողովրդի թիկունքում գնալ նման դավաճանական քայլի»,- ասաց Զոհրաբյանը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

47
թեգերը:
երթ, Նաիրա Զոհրաբյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչու Փաշինյանը հրաժարական չի տալիս, կամ վարչապետի ինքնապաշտպանվելու տարբերակը
Ո՞ր դատավորներն են գնացել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման. «Ժողովուրդ»
Արցախում կադրային փոփոխությունների գործում վերջին խոսքն արդեն Փաշինյանինը չէ
Համացանցում Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել

«Նիկոլ դավաճան, Նիկոլ հեռացիր». բազմամարդ երթ` Երևանի կենտրոնում

0
(Թարմացված է 19:54 02.12.2020)
Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց մեծ եռագույն դրոշ ծածանելով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները բողոքի ակցիայից հետո Երևանի կենտրոնական փողոցներով երթ իրականացրին։

Երթի մասնակիցները վանկարկում էին «Նիկոլ դավաճան, Նիկոլ հեռացիր»։

Բազմամարդ երթը մեկնարկեց Ազատության հրապարակից և Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով եկան ՀՀ կառավարության շենքի մոտ։

Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում կայացավ ընդդիմադիր կուսակցությունների հերթական բողոքի ակցիան` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց «Նիկոլ Դավաճան» վանկարկումներով ու  հրապարակի կենտրոնում մեծ եռագույն դրոշ ծածանելով:

0
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Երևան, Բողոքի ակցիա
Ըստ թեմայի
Անցումային կառավարությունը պետք է վերացնի եռակողմ հայտարարության տակ դրված ականները
«Ես վախենում եմ». քաղաքացիները` Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու մասին
«Նոյեմբերի 10-ը պիտի հայրենադավության օր հռչակվի». Նաիրա Զոհրաբյանը նոր նախագիծ է մշակում