Արմեն Ջիգարխանյան

Մարդ–նվագախումբ, որին սիրահարվում էին կանայք․ գործընկերները հիշում են Արմեն Ջիգարխանյանին

90
Արվեստի գործիչները ցավակցություն են հայտնել Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ ու խոսել դերասանի տաղանդի մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ընկերներն ու բարեկամները իրենց հիշողություններն են պատմել կյանքից հեռացած դերասան ու թատերական ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի մասին։

ՌԽՖՍՀ ժողովրդական դերասանուհի Սվետլանա Նեմոլյաևան կարծում է, որ Արմեն Բորիսովիչն աստծո օրհնություն ուներ։

«Ինձ համար Արմեն Բորիսովիչի մահը ոչ միայն սիրելի գործընկերոջ կորուստ է, այլև թանկագին մարդու, որի հետ ես ու ամուսինս` Ալեքսանդր Լազարևը, ընկերություն էինք անում ու շատ գնահատում։ Նա ինձ համար դերասանական քայլող դպրոց էր։ Ինչպե՞ս էր խաղում։ Ինչպես ասում են, նա աստծու օրհնություն ուներ, անգերազանցելի դերասան էր․․․ Ես գնում, հետևում էի նրա խաղին, սովորում էի նրանից։ Ու ոչ միայն ես», - ասել է նա։

Դերասանուհին ցավակցություն է հայտնել Ջիգարխանյանի ազգականներին, մտերիմներին ու նրան պաշտող բոլոր հայերին։

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Կալյագինի կարծիքով՝ Ջիգարխանյանն «այնպիսի իմաստությամբ, այնպիսի տխրությամբ, այնպիսի հումորի զգացում ու ջերմ վերաբերմունք ուներ մարդու հանդեպ, նրա ուժեղ ու թույլ կողմերի հանդեպ․․․»։

«Հեռացավ ընկերս, մտերիմ ընկերս։ Ինչ էլ ասեմ, յուրաքանչյուր ոք կարող է նույնը ասել։ Հանդիսատեսի սիրելին, հայ ժողովրդի սիրելին, ռուս ժողովրդի խորհրդանիշներից մեկը. այս ամենը Ջիգարխանյանն է։ Նա թատրոնի իմաստունն էր։ Գերազանց տիրապետում էր դերասանական արվեստին։ Նա մարդ–նվագախումբ էր։ Դա իսկապես այդպես է», - ասել է Կալյագինը։

Նրա խոսքով՝ Ջիգարխանյանը ներծծված էր թատերարվեստով։

«Նա կյանքին նայում էր որպես թատրոն։ Մեծ կորուստ է։ Ցավակցում են բոլորին, ով ճանաչում էր նրան։ Նրա կնոջը, նրա թատրոնին։ Ցավակցում եմ մեր ժողովրդին։ 85–ը այն տարիքն է, երբ մարդիկ հեռանում են։ Դա իրողություն է։ Երբ մեծերը հեռանում են, դատարկություն է մնում», - ավելացրել է Կալյագինը։

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կոստոլևսկին, որը Ջիգարխանյանի հետ խաղացել է «Թեհրան-43» ֆիլմում ու ընկերություն է արել նրա հետ, կարծում է, որ նա երևելի դերասան էր։

«Նա շատ սերունդների վրա է ազդեցություն ունեցել։ Ես ճանաչում եմ դերասանների, որոնք մինչև հիմա նրա առոգանությամբ են խոսում։ Ինձ համար մեծ պատիվ էր նրա հետ բեմ դուրս գալը, ես շատ բան եմ նրանից սովորել, հուսամ․․․ Արմեն Բորիսովիչի հեռանալը անդառնալի կորուստ է ամբողջ արվեստի համար։

Դերասան Օլեգ Շկլովսկին, որը Ջիգարխանյանի հետ նկարահանվել է «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ» ֆիլմում, ասել է, որ Արմեն Բորիսովիչի կողքին գտնվելը երջանկություն էր, իսկ նրա հետ խաղալը՝ առավել ևս։

«Նա գերազանց դերասան էր։ Երբ նկարահանման հարթակ էր դուրս գալիս, բոլորը հավաքվում ու նայում էին նրան։ Շատ դեպքերում, երբ դերասանը խաղում է նկարահանման հրապարակում, մյուսները գնում են բուֆետ կամ ուրիշ տեղ։ Իսկ նրան նայելը միշտ հաճելի էր», - ավելացրել է դերասանը։

Շկլովսկին վստահեցրել է, որ Ջիգարխանյանից սովորում էին բոլորը։

«Բոլորը միշտ նայում էին նրան, նա ցնցող հմայք ուներ, յուրաքանչյուր դուբլ այլ էր՝ վառ։ Նա իսկապես աստղ է, ընդ որում՝ ինչպես երիտասարդ տարիներին, այնպես էլ հասուն տարիքում։ Ես հիշում են նրա երիտասարդ տարիների ֆիլմերը։ Մեծ հմայքի տեր մարդ էր, կանայք ակնթարթորեն սիրահարվում էին նրան։ Հրաշալի իմպրովիզներ էր անում։ Ջիգարխանյանը ХХ ու ХХI դարերի իրադարձություն է։ Նա իսկական էր, նա դերասան էր ծնվել», - ամփոփել է Շկլովսկին։

Արվեստաբան ու հաղորդավար Միխայիլ Շվիդկոյը Արմեն Ջիգարխանյանին հիշում է որպես լեգենդար արտիստի։

«Նա դեռ 60-ականներին լեգենդար արտիստի համբավ ուներ, խաղում էր Երևանի ռուսական դրամատիկական թատրոնում։ Նրան դեմքով էին ճանաչում, հենց այդ պատճառով էլ հայտնվեց Մոսկվայում՝ Լենկոմի թատրոնի բեմում։ Պատահական չէ, որ նա խաղաց «Մոլիերում»։ Դա նրա առաջին դերն էր, նրան համեմատում էին մյուս դերակատարների հետ, և Ջիգարխանյանը ոչ մեկին չէր զիջում, հնարավոր է նույնիսկ՝ բոլորից ուժեղ էր», - ասել է նա։

Շվիդկոյի խոսքով` Ջիգարխանյանը Արմեն Բորիսովիչը միշտ կհիշվի որպես 60-90 թվականների ու 21 դարասկզբի ռուսական բեմի աստղաբույլի վառ աստղ։

«Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը նույնպես ցավակցել է Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ` նշելով, որ նա եզակի անձնավորություն էր ու հիանալի մարդ։

«Ցնցող դերասան էր, հիանալի էր խաղում բոլոր ֆիլմերում։ Որտեղ էլ խաղար, նա միշտ ֆիլմի կամ ներկայացման զարդն էր դառնում», - ասել է նա։

Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած` Մոսկվայի դրամատիկական թատրոնի բեմադրող ռեժիսոր Սերգեյ Վինոգրադովն էլ ասել է, որ Արմեն Բորիսովիչը շատ է օգնել երիտասարդ դերասաններին, ռեժիսորներին։

«Աստղ դարձած դերասաններից շատերն անցել են այս թատրոնով։ Հիմա թատրոնը որբացավ։ Անկեղծ ասած, նույնիսկ չեմ հասկանում՝ ինչպես ենք առանց նրա գոյատևելու, քանի որ նա թատրոնի հոգին է, թատրոնի հայրը, նա բոլորիս համար հոր պես էր։ Թատրոնի ցանկացած աշխատակից կարող է գալ նրա աշխատասենյակ՝ խոսել, մի բան խնդրել։ Նա երբեք ոչ ոքի չէր մերժում, միշտ ընդառաջում էր», - ասել է Վինոգրադովը։

Արմեն Ջիգարխանյանը ծնվել էր 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում։

Նա ավելի քան 250 դեր է խաղացել կինոյում ու հեռուստաֆիլմերում։

Ջիգարխանյանը ռուսաստանցի դերասաններից առաջինն է հայտնվել ռեկորդների գրքում ու էպիգրամ ստացել Վալենտին Գաֆտից․ «Աշխարհում հայերն ավելի քիչ են, քան այն ֆիլմերը, որոնցում խաղացել է Ջիգարխանյանը»։ Արմեն Բորիսովիչը ծիծաղով էր արձագանքում ու ասում, որ ինքը կատարյալ երջանիկ մարդ է, քանի որ անկեղծորեն սիրում է իր բոլոր դերերը։

Մոսկվայում կարող են Արմեն Ջիգարխանյանի անունով հուշատախտակ տեղադրել

90
թեգերը:
դերասան, Մահ, Արմեն Ջիգարխանյան
Ըստ թեմայի
Ջիգարխանյանի քույրը «խլել» է Կոնչալովսկու ապագա կնոջ ընկերոջը․ Արինբասարովան անկեղծացել է
Ջիգարխանյանի նախկին կինը 2 մլն պարտք ունի, նա պահանջում է, որ մի մի մասը դերասանը վճարի
Ջիգարխանյանի նախկին կինը խախտել է լռությունը և պատմել ճշմարտությունը երկու միլիոնի մասին
Երևան

Օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա. եղանակի տեսություն

37
(Թարմացված է 19:55 29.11.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրը տեղումներ կգրանցվեն, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 30-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով։ Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևանում տեղում է առաջին ձյունը․ տեսանյութ

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին՝ հարավ-արևելյան է` 3-8 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը նոյեմբեր 30-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում ևս նոյեմբերի 30-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ՝ ձնախառն անձրևի տեսքով, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Իրանը նոր հակառեկորդ է գրանցել. 13 000 դեպք՝ մեկ օրում

Մայրաքաղաքում նոյեմբերի 30–ի գիշերը կգրանցվի -1...+1 աստիճան, իսկ ցերեկը կլինի 7-9 աստիճան տաքություն։

37
թեգերը:
ձյուն, Արցախ, Երևան, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Կիլիկիա ավտոկայան

Արցախցիներին Հայաստանից Արցախ տեղափոխող ավտոբուսները վաղը չեն աշխատի

128
(Թարմացված է 23:57 29.11.2020)
Պատճառը եղանակային վատ պայմաններն են: Հետագա օրերի ուղերթների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Արցախցիներին Հայաստանից Արցախ տեղափոխող ավտոբուսները վաղը չեն աշխատի: Տեղեկությունը հայտնում են ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբն ու Երևանի քաղաքապետարանը:

Հաղորդագրության համաձայն՝ Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները վաղը` նոյեմբերի 30-ին, եղանակային վատ պայմանների պատճառով չեն մեկնի:
Հետագա օրերի ուղերթների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք՝ Երևանից Ստեփանակերտ ուղևորափոխադրումները Երևանի կենտրոնական՝ «Կիլիկիա» ավտոկայանից իրականացվում են անվճար, առանց նախապես գրանցվելու։ Նախորդ օրերին, երբ եղանակը թույլ էր տալիս, ցանկացողները պետք է ավտոկայանում լինեին առավոտյան 07։00-09:00-ն ընկած ժամանակահատվածում։

128
թեգերը:
եղանակ, ավտոբուս, Արցախ, Երևան
Ըստ թեմայի
Գերիների վերադարձն ու անհայտ կորածների խնդիրներն առաջնային են. բողոքի երթը` լուսանկարներով
Ո՛չ Հադրութի և ո՛չ էլ Շուշիի մասին խոսք չի եղել. Շարմազանովն արձագանքել է Փաշինյանին
Պուտինն Ադրբեջանում պահվող հարյուրավոր գերիների հարցերով անձամբ է զբաղվում. Արա Աբրահամյան
Նիկոլայ Պատրուշևն ու Արթուր Բաղդասարյանը, արխիվային լուսանկար

Ինչ են քննարկել Նիկոլայ Պատրուշևն ու Արթուր Բաղդասարյանը․ մանրամասներ՝ հանդիպումից

37
(Թարմացված է 01:37 30.11.2020)
Մոսկվայում նոյեմբերի 27-ին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ընդունել էր Հայաստանում ԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանին։ Արթուր Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասներ է պատմել հանդիպումից։

-Նոյեմբերի 27-ին հանդիպում եք ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Ի՞նչ առիթով ու ո՞ւմ նախաձեռնությամբ է այն տեղի ունեցել, և արդյո՞ք այն առաջինն էր ՀՀ ԱԽ քարտուղարի պաշտոնը թողնելուց հետո: 

- Նիկոլայ Պատրուշևը իմ վաղեմի ընկերն է և բարեկամը, ում հետ   շփվելու, հանդիպելու և խնդիրներ քննարկելու որևէ դժվարություն չունեմ և չեմ ունեցել։ Պատրուշևը նաև մեր երկրի և ժողովրդի լավագույն բարեկամներից է։ Մենք միասին, առանց թմբկահարելու, մեծ աշխատանք ենք կատարել հայ-ռուսական երկկողմ  դաշնակցային  հարաբերությունների զարգացման գործում, ընդ որում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ  ֆորմատներով։

Նախաձեռնողն ենք եղել անվտանգային միջավայրի զարգացմանն առնչվող բազմաթիվ նախաձեռնությունների,  հիմնադիրն ենք եղել ռազմաքաղաքական և անվտանգային ոլորտին առնչվող իրավական ակտերի, երկկողմ և բազմակողմ որոշումների, ամրապնդել ենք հայ ռուսական ռազմավարական գործակցության իրավապայմանագրային բազան՝ այդ թվում նաև ՀԱՊԿ շրջանակներում։ Այն առնչվել է նաև  մեր անվտանգությանը, զինված ուժերին, 102-րդ ռազմաբազայի արդիականացմանը, հայկական ռազմարդյունաբերությանը և բազմաթիվ այլ հարցերի։

Թե ինչի մասին ենք խոսել՝ գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Երկու խոսքով եթե նշեմ՝ խեսել ենք իրավիճակից, հնարավոր զարգացումներից, սահմանների դեմարկացիայից, գերիների վերադարձ, անհետ կորածների որոնում, մշակութային՝ ներառյալ եկեղեցական ժառանգության, պաշտպանություն՝ ակտիվ ռուսական օժանդակությամբ և այլն։

-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհուրդների համագործակցության ներկա մակարդակը՝ պայմանավորված տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակով:

- Իմ ղեկավարման տարիներին Անվտանգության խորհուրդն ազդեցիկ կառույց էր՝ լուրջ լիազորություններով, ազդեցիկ միջազգային կապերով, այնբազմաթիվ խնդիրների համակարգման կարևորագույն մեխանիզմ էր։ Ձևավորված գործընկերային կապերի շնորհիվ մենք կարողանում էինք մեր անվտանգության հարցերը լսելի, քննարկելի և լուծելի դարձնել մեր շատ ազդեցիկ գործընկերների հետ։ Թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններց դուրս մեծ աշխատանք էր կատարվում։

Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցում է ՀԱՊԿ անդամ երկրների նիստին

Իմ հեռանալուց հետո՝ անցնող այս 6 տարիներին, ցավոք, կարևորագույն այս կառույցը կորցրեց իր շատ գործառույթներ։ Ինչպիսին են հիմա ՌԴ և ՀՀ ԱԽ-ների հարաբերությունները՝ տեղյակ չեմ խորությամբ, բայց կարծում եմ՝ գործնական և աշխատանքային։ Համենայնդեպս, ճանաչելով Պատրուշևին և իմանալով ՌԴ ԱԽ գործելաոճը՝ համոզված եմ գործընկերային հարաբերությունների մեջ, մանավանդ, որ ՀՀ ԱԽ-ն ևս շահագրգիռ կլինի այս գործակցությունը զարգացնելու առումով, առավել ևս վերջին զարգացումների լույսի ներքո։

-Պատրուշևի հետ Ձեր հանդիպման պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում է, որ քննարկվել է նաև գերիների հարցը: Նշվե՞լ են արդյոք այդ գործընթացի իրականացման կոնկրետ ժամկետներ: 

- Մեր հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, դա վաղեմի բարեկամների և գործընկերների զրույց էր, և ես պետական պաշտոնյա չեմ։ Հարցերը ներառում էին գերիների փոխանակման, սահմանների դեմարկացիայի, անհետ կորած զինվորների վերադարձի, ականազերծման և այլ հարցեր։ Ինչպես ես տեղեկացա Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերը գտնվում են ՌԴ նախագահ Պուտինի  և ՌԴ Անվտանգության խորհրդի անմիջական ուշադրության կենտրոնում։

Ռազմագերիների և անհայտ կորածների խնդիրներն առաջնային են, մարդասիրական բնույթ են կրում և այդ հարցով զբաղվում են ամենօրյա ռեժիմով։ Մենք բոլորս անհամբեր սպասում ենք նրանց վերադարձին և բոլորս պետք է համադրենք մեր ուժերը, որպեսզի դա հնարավորինս արագ տեղի ունենա: Եվ դա գերակա էր դիտարկվում նաև պարոն Պատրուշևի հետ մեր հանդիպման ընթացքում:

-Որպես ԱԽ նախկին քարտուղար և պետական, քաղաքական գործիչ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը:

-Իրավիճակը Հայաստանում իսկապես մտահոգիչ է։ Տարերային որոշումների հետևանքով ունեցանք մեծ բացթողումներ, թերացումներ և կորուստներ։ Երբ պետությունը չի կառավարվում ինստիտուցիոնալ  մեխանիզմներով, երբ չեն հաշվարկվում անվտանգային միջավայրի ռեալ մարտահրավերնրը, երբ բացակայում են ռազմաքաղաքական  իրավիճակի օբյեկտիվ գնահատման, վերլուծության, հակազդման գործողությունները,  երբ պատշաճ չեն իրականացվում քաղաքական, դիվանագիտական, ռազմական, հետախուզական, տեղեկատվական և բազմաթիվ այլ ուղղություններով  գործողությունները, ունենում ենք այն ինչ ունեցանք։

Ռուսաստանին և Իրանին ձեռնտու չէ Արցախը թուրքոմաններով և վարձկաններով բնակեցնելը

Տեսեք, Նախիջևանում տեղի ունեցած թուրք- ադրբեջանական լայնամասշտաբ  զորավարժություններից հետո տեղեկատվության նույնիսկ բաց աղբյուրները թմբկահարում էին վերահաս պատերազմի մասին։ Ցավոք, պատշաճ վերլուծություններ չեղան։ Քիչ չեն նաև սխալները, թերությունները 44-օրյա պատերազմի օրերին։ Ավելին, իրավիճակի ոչ սթափ վերլուծությունը, օպերատիվ մարտավարական որոշումների հախուռնությունը, հաստակ ինսիտուցիոնալ կառավարման համակարգի բացակայությունը, հատկապես պատերազմական իրավիճակում,  հանգեցրեց տարերային որոշումների, որի ցավալի արդյունքների ականատեսը եղանք։

-Ո՞րն է ելքը, և  արդյոք պատրաստվու՞մ եք միանալ վարչապետի հրաժարականը պահանջող ուժերին և գործընթացներին։

-Ելքը, իմ կարծիքով, արտահերթ ընտրությունների անցկացումն է, որի մասին հրապարակային խոսել եմ դեռևս 20 օր առաջ։ Այսօր մենք  ունենք բոլորովին նոր իրավիճակ։ Իշխանությունը հայտարարել և ստանձնել է  հայտնի փաստաթղթի ստորագրման պատասխանատվությունը, ինչն էլ առաջին հերթին նշանակում է վստահության քվեի խնդրի լուծում։ Անհնարին  է ազգի համար նման շրջադարձային որոշում կայացնելուց հետո չդնել վստահության հարցը։

Դա ընդամենը ժամանակի հարց է։ Ժողովուրդը պետք է ազատ կամարտահայտությամբ որոշում կայացնի։ Եվ ես համոզված կողմնակիցն եմ, որ այն տեղի ունենա իշխանության և ընդդիմության միջև քաղաքակիրթ բանակցությունների արդյունքում, առանց ցնցումների և բախումների, հստակ ճանապարհային քարտեզով, որի մեջ պետք է ներառվեն կառավարման ձևի փոփոխություններով կիսանախագահական համակարգին անցումը և 100% համամասնական համակարգին անցումն առանց ռեյտինգային համակարգի։

Վստահ եմ, որ հենց ընտրություններն են և դրա արդյունքում ձևավորված իշխանությունն է, որ պետք է գա լուծելու մեր ազգի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները։ Ես ուշադիր հետևում եմ տեղի ունեցող գործընթացներին, չեմ վերադարձել ակտիվ քաղաքականություն, և ըստ անհրաժեշտության  հայտնում եմ իմ հրապարակային դիրքորոշումները:

37
թեգերը:
Արցախյան պատերազմ, Լեռնային Ղարաբաղ, Անվտանգության խորհրդի քարտուղար, Անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ), Արթուր Բաղդասարյան, Ռուսաստան, Նիկոլայ Պատրուշև
Ըստ թեմայի
«Գնում եմ Արցախ, որ հետո տղաս չգնա». բժիշկ Նարեկն Ապրիլյանից վերադարձավ, հիմա չստացվեց
Արցախյան վերանվաճում, կամ Հայաստանում հնարավո՞ր է «գերմանական հրաշքի» կրկնություն
Կկարողանա՞նք արդյոք հաղթահարել արցախյան սինդրոմը, կամ սգո պսակներ՝ դափնեպսակների փոխարեն