Արմեն Սարգսյան

Սա ծանր փոթորիկ է հատկապես այն սերնդի համար, որը հպարտ էր 1994 թվականի հաղթանակով. նախագահ

158
(Թարմացված է 14:42 13.11.2020)
ՀՀ նախագահն ընդգծում է, որ ստեղծված իրավիճակն ամենևին չի նշանակում, որ հայերի ներսում կատարվող փոթորիկը պետք է վերածվի վանդալիզմի, ծեծի և այդ դառնությունն ուղղվի միմյանց։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մշակույթի և մարզական ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում նախագահը հանդուրժողականության կոչ է ուղղել հանրությանը:

«Դժվարին պահ է բոլորիս համար` թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ժողովրդի համար։ Պետք է ճշմարտության աչքերի մեջ նայենք, վերլուծենք, թե ինչու ենք այստեղ հասել, որպեսզի կարողանանք ապրել այսօր, կարողանանք ապրել վաղը»,– ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ հանրության մեջ առկա է բևեռացում ու կա վտանգ, որ այն կգնա ոչ ցանկալի ճանապարհով։

«Ես կարծում եմ՝ ցանկացած հայ իր մեջ մի փոթորիկ ապրեց, և այդ փոթորիկը շատերի մեջ դեռևս շարունակվում է: Եվ դա հասկանալի է: Կարևոր չէ, թե այդ մարդը որտեղ է ապրում՝ Արցախո՞ւմ, Հայաստանո՞ւմ, թե՞ Սոչիում, Մոսկվայո՞ւմ, Փարիզո՞ւմ, թե՞ Լոս Անջելեսում: Բոլորս հայ ենք և բոլորս էլ մեր հոգևոր, մտավոր և ազգային պորտալարով կապված ենք հայրենիքի հետ, սա, իհարկե, ծանր փոթորիկ է, հատկապես այն սերնդի համար, որը հպարտ էր 1994 թվականի հաղթանակի համար»,–շեշտել է նախագահը։

Սարգսյանն ընդգծում է, որ ստեղծված իրավիճակն ամենևին չի նշանակում, որ հայերի ներսում կատարվող փոթորիկը պետք է վերածվի վանդալիզմի, ծեծի և այդ դառնությունն ուղղվի միմյանց։

Նախագահը հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ

«Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ մենք որպես հայեր ունենք ամենակարևոր արժեքներից մեկը՝ հայի կյանքը: Եվ մենք չենք կարող շռայլ լինել: Եղեռնի ժամանակ 1,5 միլիոն մարդ կորցրած ազգը չի կարող շռայլ լինել: Յուրաքանչյուր հայի կյանք, անկախ նրանից, թե այդ հայը որ կուսակցության է պատկանում, անկախ նրանից, թե այդ հայը լավն է, վատն է, ագահ է, առատաձեռն է, կին է, տղամարդ է, մեծ է, երեխա է՝ մեզ համար հսկայական արժեք է: Մենք աղքատ ենք մարդկային ռեսուրսներով: Մեզնից յուրաքանչյուրը պետք է իր կողքին նստած հայի նկատմամբ վարվի ինչպես իր քրոջ և եղբոր հետ»,–նշել է նախագահը։

Նա շեշտել է, որ կառավարության շենքը, որը կառուցել է Թամանյանը, և կահույքը, որը գնվել է հարկատուների փողերով, մեղք չունեն ստեղծված իրավիճակում: Նույնը վերաբերում է Ազգային ժողովի շենքին:

«Եթե ասելիք ունենք, կա խոսելու մարդկային ձև՝ հանդուրժելով, լսելով իրար։ Եթե չսովորենք, ուրեմն մեր ընկած տեղից չենք կարողանալու կանգնել»,–ասել է ՀՀ նախագահը:

 

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

158
թեգերը:
հանդիպում, Արցախյան պատերազմ, Արմեն Սարգսյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (584)
Ըստ թեմայի
«Հայրենիքն» ունի իրավիճակից դուրս գալու իր տեսլականը. նախագահը հանդիպել է Վանեցյանի հետ
Կայացել է Փաշինյանի ու «Իմ քայլի» հանդիպումը. Լենա Նազարյանը մանրամասներ է ներկայացնում
Արցախի նախագահը հանդիպել է պատգամավորների հետ. նրանց մի մասը հրաժարական է պահանջում
Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը ոչ ամբողջական գրաֆիկով վերադարձել է աշխատանքի

31
(Թարմացված է 17:29 01.12.2020)
Քսան օր է անցել ԱԺ նախագահի դաժան ծեծից։ Նա արդեն ոտքի է կանգնել, բայց շարունակում է բուժումը։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր մասնակցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ դռնփակ հանդիպմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը հաստատեց, որ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի, սակայն ոչ ամբողջական գրաֆիկով:

«Այսօր մասնակցել է նիստին, ոչ ամբողջական գրաֆիկով վերադարձել է աշխատանքին։ Առողջական վիճակը լավ է, շարունակվում են կազդուրման գործընթացները», - ասել է նա։

Միրզոյանը դեռ երկու օր առաջ բուժվում էր հիվանդանոցում։  ԱԺ նախագահի դաժան ծեծից քսան օր է անցել։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1712  զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

31
թեգերը:
հիվանդանոց, ծեծ, աշխատանք, Արարատ Միրզոյան
Ըստ թեմայի
Արարատ Միրզոյանը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Արարատ Միրզոյանը դե՞մ է եղել եռակողմ հայտարարության ստորագրմանը. «Հրապարակ»
Վոլոդինը ՀԱՊԿ-ի գործընկերներին պատմել է Արարատ Միրզոյանի վիճակի մասին
Գյուղ

Հացաշենում ողբերգական ավտովթարից մահացածները տատ, պապ և թոռ են. մանրամասներ

23
(Թարմացված է 17:12 01.12.2020)
Առավոտյան, երբ տեղի է ունեցել վթարը, ճանապարհը սառած է եղել, և գուցե դա էլ վթարի պատճառ է հանդիսացել։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Այսօր առավոտյան Արագածոտնի մարզի Հացաշեն գյուղում ողբերգական ավտովթարի հետևանքով  մահացել են նույն ընտանիքի անդամները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հացաշենի համայնքի ղեկավար Վաչագան Դավթյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր առավոտյան Արագածոտնի մարզի Հացաշեն գյուղում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեքենայում այրվել և մահացել էին 3 մարդ։

«Վթարի հետևանքով մահացել են տատը, պապը և նրանց թոռնուհին։ Երեխայի մոր և քեռու կյանքը փրկվել է` մեքենայից դուրս են եկել»,–ասաց Դավթյանը։

Նա հայտնեց նաև, որ վթարի հետևանքով մահացածներն ու վիրավորներն իրենց համայնքի բնակիչներ չեն, այլ Մեծամոր քաղաքի։

Համայնքի ղեկավարը նշեց` առավոտյան, երբ տեղի է ունեցել վթարը, ճանապարհը սառած է եղել, և գուցե դա էլ վթարի պատճառ է հանդիսացել։

Հիշեցնենք, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին 68-ամյա վարորդ Իշխան Մ.-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և այրվել։

Ողբերգական վթարի հետևանքով մեքենայում այրվել ու մահացել են 68–ամյա վարորդը և երկու ուղևորներ՝ 65-ամյա Վարդենիկ Մ.-ն և 11-ամյա Մարգարիտ Ն․-ն։ Եվս երկու ուղևորներ՝ 38-ամյա Արմինե Մ.-ն և 17-ամյա Ժիրայր Ն.-ն, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղափոխվել են Թալինի ԲԿ։

23
թեգերը:
Մեծամոր, թոռ, պապիկ, Տատիկ, Վիրավոր, Զոհ, հրդեհ, ավտոմեքենա, ավտովթար, Արագածոտնի մարզ
Ըստ թեմայի
Սոթքի հանքը Ադրբեջանի հետ կիսելով` հայկական կողմը կունենա շատ լուրջ խնդիրներ
Բերձորն ու հարևան գյուղերը մնում են հայկական. ինչ ինֆորմացիա ունի քաղաքապետը
Խտացրած կաթ, սուրճ... Լիտվան մարդասիրական օգնություն է տրամադրել պատերազմից տուժած հայերին
Վաղարշակ Հարությունյան

ՊՆ նախարարը ՀԱՊԿ գործընկերների մոտ բարձրաձայնել է անհայտ կորածների ու գերիների հարցը

0
(Թարմացված է 18:02 01.12.2020)
Վաղարշակ Հարությունյանը հատուկ ուշադրություն է դարձրել Ռուսաստանի ջանքերին, Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքին ու արդյունավետությանը։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ անդամ պետությունների ՊՆ ղեկավարների խորհրդի առցանց նիստում բարձրաձայնել է անհայտ կորածների ու գերիների հարցը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ կայքից։

ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերներին իրազեկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին՝ կարևորել զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները: Վաղարշակ Հարությունյանը հատուկ ուշադրություն է դարձրել Ռուսաստանի ջանքերին, Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքին ու արդյունավետությանը, ընդգծել հումանիտար բնույթի գործունեությունը։ Նա առանձնահատուկ նշել է ՀԱՊԿ անդամ պետություններում ճգնաժամային իրավիճակների արձագանքման մեխանիզմների իրագործման ժամկետների զգալի կրճատման հարցը:

Նիստի ընթացքում նախարարները կարծիքներ են փոխանակել ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, քննարկել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղիները, ՀԱՊԿ անդամ պետությունների պետական կառավարման մարմինների համար կադրերի պատրաստման համակարգի կատարելագործման միջոցառումները, խաղաղապահ ուժերի անձնակազմի պատրաստման համակարգը և այլն: Նրանք հավանության են արժանացրել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների 2021-2025թթ. ռազմական համագործակցության զարգացման պլանի մասին:

Հաշվի առնելով նոր իրողությունները՝ ՀԱՊԿ-ը կփոխի հավաքական ուժերի ծավալման պլանը. Շոյգու

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել 2021թ. առաջին կիսամյակում, Տաջիկստանի Հանրապետությունում:

Նշենք` ավելի վաղ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը փոխելու է հավաքական ուժերի ծավալման պլանը՝ հաշվի առնելով ժամանակակից իրողությունները։

0
թեգերը:
ռազմագերի, գերի, Արցախյան պատերազմ, Ռուսաստան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Վաղարշակ Հարությունյան