Հադրութցի կանանց բողոքի ակցիան

«Մեր հայրենիքը չեն կարող հանձնել այդ խայտառակ փաստաթղթով». հադրութցի կանանց բողոքի ակցիան

514
(Թարմացված է 17:08 12.11.2020)
Երևանում տեղի է ունեցել արցախցի կանանց հերթական բողոքի ցույցը։ Այս անգամ Հադրութի բնակչուհիներն են դժգոհություն հայտնել եռակողմ համաձայնության կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik, Նանա Մարտիրոսյան. Արցախի Հադրութի շրջանի բնակչուհիները բողոքի ակցիա են իրականացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատների առջև` պահանջելով կանխել քաղաքի օկուպացիան Ադրբեջանի կողմից և ապահովել իրենց վերադարձը տուն։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նրանք ներկայացրել են իրենց պահանջները։

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Իրա Թամրազյանը, որը Հադրութից դուրս է եկել սեպտեմբերի 28-ին, կարծում է, որ ստեղծված իրավիճակում քաղաքի բնակիչները մեղքի իրենց բաժինն ունեն, քանի որ ինքնապաշտպանական ջոկատներ կազմավորելու փոխարեն լքել են հայրենի հողը։ Նա համոզված է, որ հադրութցիները պետք է մնային և մինչև վերջ պաշտպանեին իրենց տները։

Акция протеста женщин Гадрута у посольств стран сопредседателей МГ ОБСЕ (12 ноября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հադրութցի կանանց բողոքի ակցիան

Ընդ որում, թեև Թամրազյանը ՀՀ վարչապետի ստորագրած եռակողմ համաձայնագիրը խայտառակ փաստաթուղթ է համարում, սակայն դրանում մի դրական կողմ է տեսնում՝ հաջողվել է փրկել հազարավոր զինվորների կյանքը։

«Մի ամբողջ սերունդ զոհվեց այս պատերազմում, բայց Արցախը պետք է պահպանվի։ Չի կարելի թույլ տալ, որ կորցնենք պատմական հայկական տարածքները»,-ասում է նա։

Акция протеста жителей Гадрута у посольств стран сопредседателей МГ ОБСЕ (12 ноября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հադրութցի կանանց բողոքի ակցիան

Վերոնիկա Սաֆարյանը պատմեց, որ ավելի քանի մեկ ամիս է, ինչ գտնվում է Երևանում։ Պատերազմի սկզբում նա չէր ուզում լքել իր տունը, բայց իրավիճակն ավելի սրվեց և ստիպեց նրան գալ Երևան։ Նրա խոսքով` քաղաքի բնակիչներն այլ ելք չունեին, քանի որ իրենց մեկնելու պահին ահաբեկիչական խմբերն արդեն իսկ թափանցել էին Հադրութ։ Վերոնիկա Սաֆարյանի ընտանիքի տղամարդիկ Արցախում են և չեն պատրաստվում լքել իրենց դիրքերը։

Акция протеста женщин Гадрута у посольств стран сопредседателей МГ ОБСЕ (12 ноября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հադրութցի կանանց բողոքի ակցիան

«Նրանք իրենց դիրքերից չեն հեռացել և չեն հեռանա։ Տղամարդիկ ցնցված են կատարվածից։ Մենք կպայքարենք, որպեսզի հետ բերենք մեր հայրենիքը։ Մի փոքրիկ կածան էլ լինի, կանցնենք, չլինի՝ կփորենք այն և կգնանք մինչև վերջ։ Մենք որտե՞ղ ենք ապրելու։ Վերադարձրեք մեր տները»,-ասում է նա։

Акция протеста женщин Гадрута у посольств стран сопредседателей МГ ОБСЕ (12 ноября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հադրութցի կանանց բողոքի ակցիան

Լարա Սաֆարյանը ցույցի էր եկել դստեր՝ Սոֆիի հետ։ Նրանք Հադրութից մեկնել են սեպտեմբերի 28-ին։ Ավելի քան մեկ ամիս ապրել է ընկերուհիների, ազգականների մոտ, իսկ հիմա չգիտի` ուր գնալ, որտեղ ապրել։ Պատրաստ է վերադառնալ Արցախի այն տարածքները, որոնք հաջողվել է պահպանել։ Նա վստահ է, որ եթե արցախցիները չվերադառնան հայրենիք, ապա շատ շուտով կկորցնեն հայրենիքի մնացած հատվածը, իսկ հետո` աստիճանաբար նաև Հայաստանը։

Акция протеста женщин Гадрута у посольств стран сопредседателей МГ ОБСЕ (12 ноября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հադրութցի կանանց բողոքի ակցիան

«Շատ հադրութցիներ կորցրել են իրենց որդիներին, իրենց տունն ու հողը։ Մենք չենք ուզում հաշտվել այս իրավիճակի հետ։ Մեր հայրենիքը չեն կարող հանձնել այդ խայտառակ փաստաթղթով»,-ասում է նա։

Մակրոնը ՀՀ ներկայացուցչության հետ կքննարկի հայտարարությունը. Լաքոտը` հադրութցիներին

Ակցիայի մասնակից Երազիկ Ավանեսյանն իր հերթին նշեց, որ ստորագրված փաստաթղթում անգամ չեն հիշատակվում Արցախի շահերը, հայկական կողմը փաստացի կորցնում է ամեն ինչ։ Նա արդարացի է համարում Աղդամի փոխանակումը Հադրութի հետ, քանի որ վերջինը միշտ էլ Արցախի կազմում է եղել։

Акция протеста женщин Гадрута у посольств стран сопредседателей МГ ОБСЕ (12 ноября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հադրութցի կանանց բողոքի ակցիան
514
թեգերը:
Արցախ, դեսպանատուն, Կին, Երևան, Բողոքի ակցիա, Հադրութ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)
Ըստ թեմայի
«Մեր պայքարը շարունակվում է». Իշխան Սաղաթելյանը գրառում է արել ԱԱԾ–ից
Լավրովը նշել է, թե երբ է որոշվելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը
Գերիների և դիակների փոխանակում. ՊՆ–ն արդեն աշխատում է խաղաղապահների և Կարմիր խաչի հետ
Երևան

Օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա. եղանակի տեսություն

18
(Թարմացված է 19:55 29.11.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրը տեղումներ կգրանցվեն, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 30-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով։ Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևանում տեղում է առաջին ձյունը․ տեսանյութ

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին՝ հարավ-արևելյան է` 3-8 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը նոյեմբեր 30-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում ևս նոյեմբերի 30-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ՝ ձնախառն անձրևի տեսքով, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Իրանը նոր հակառեկորդ է գրանցել. 13 000 դեպք՝ մեկ օրում

Մայրաքաղաքում նոյեմբերի 30–ի գիշերը կգրանցվի -1...+1 աստիճան, իսկ ցերեկը կլինի 7-9 աստիճան տաքություն։

18
թեգերը:
ձյուն, Արցախ, Երևան, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Կիլիկիա ավտոկայան

Արցախցիներին Հայաստանից Արցախ տեղափոխող ավտոբուսները վաղը չեն աշխատի

112
(Թարմացված է 23:57 29.11.2020)
Պատճառը եղանակային վատ պայմաններն են: Հետագա օրերի ուղերթների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Արցախցիներին Հայաստանից Արցախ տեղափոխող ավտոբուսները վաղը չեն աշխատի: Տեղեկությունը հայտնում են ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբն ու Երևանի քաղաքապետարանը:

Հաղորդագրության համաձայն՝ Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները վաղը` նոյեմբերի 30-ին, եղանակային վատ պայմանների պատճառով չեն մեկնի:
Հետագա օրերի ուղերթների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք՝ Երևանից Ստեփանակերտ ուղևորափոխադրումները Երևանի կենտրոնական՝ «Կիլիկիա» ավտոկայանից իրականացվում են անվճար, առանց նախապես գրանցվելու։ Նախորդ օրերին, երբ եղանակը թույլ էր տալիս, ցանկացողները պետք է ավտոկայանում լինեին առավոտյան 07։00-09:00-ն ընկած ժամանակահատվածում։

112
թեգերը:
եղանակ, ավտոբուս, Արցախ, Երևան
Ըստ թեմայի
Գերիների վերադարձն ու անհայտ կորածների խնդիրներն առաջնային են. բողոքի երթը` լուսանկարներով
Ո՛չ Հադրութի և ո՛չ էլ Շուշիի մասին խոսք չի եղել. Շարմազանովն արձագանքել է Փաշինյանին
Պուտինն Ադրբեջանում պահվող հարյուրավոր գերիների հարցերով անձամբ է զբաղվում. Արա Աբրահամյան
Զբոսաշրջիկ

Արցախի կորստով ՀՀ–ում արշավային հայտնի ուղղությունները վտանգավոր կամ անհնար են դառնում

0
(Թարմացված է 09:26 29.11.2020)
Արցախի մեծ մասի կորուստն ու սահմանների փոփոխությունը լուրջ վնաս են հասցնում էկոտուրիզմին։ Խոսքը ոչ միայն Արցախին է վերաբերում, այլև Հայաստանի Հանրապետությանը։

Այսուհետև Հայաստանում լեռնային հայտնի մի շարք արշավային ուղղություններ գրեթե անհնար կամ ծայրաստիճան վտանգավոր կարող են դառնալ։ Թեպետ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական սահմանները կարծես թե դեռ ձևավորման փուլում են, բայց տարածքներին քաջածանոթ արշավականներն արդեն ահազանգում են։

«Արմլենդ» զբոսաշրջային ընկերության հիմնադիր տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանն ասում է՝ եթե հին սովետական քարտեզն է լինելու, ապա ամբողջ Սյունիքի բարձրավանդակը, Գեղարքունիքի մարզի Արևելյանի Սևանի լեռներն ու Վարդենիսի լեռների մի մասը դառնում են սահմանամերձ գոտի, ինչպես որ Զանգեզուրում Նախիջևանի սահմաններն են։ Սրանք պարզապես աշխարհագրական անվանումներ չեն, թե՛ տեղացի, թե՛ արտասահմանցի արշավականների համար սրանք պահանջված երթուղիներ էին։

«Սյունիքի բարձրավանդակն աննկարագրելի գեղեցկություն ունի, Չիլիի լեռներ է հիշեցնում՝ գունավոր քարերով։ Շատ պահանջված էր Ուղտասարը ժայռապատկերների համար, նաև բազմաթիվ գեղեցիկ լճեր կան, Ծղուկ լեռն էին բարձրանում, Թրասարը, Մեծ Իշխանասարը»,- պատմում է Արտյոմն ու նշում, որ 2-3 օր տևողությամբ լեռնային երթուղիներ էին կազմված արշավականների համար, որի ընթացքում անցնում էին Սյունյաց բարձրավանդակով։

Гора Ухтасар в Сюникском нагорье
© Photo : ArmLand Adventure Club
Ուղտասար

Ասում է՝ արդեն իր անհանգստությունը հայտնել է և՛ Զբոսաշրջության կոմիտեի նախագահին, և՛ ԱԺ պատգամավորներից մեկին՝ խնդրելով միջնորդել, աշխատել ՊՆ-ի հետ, որպեսզի սահմանները գծվելիս գոնե 10-15 կմ բուֆերային գոտի պահպանվի։ Այդպես անվտանգություն կապահովվի ոչ միայն զբոսաշրջիկների, այլև հարակից բնակավայրերի բնակիչների համար։ Մտահոգությունը կիսել են, բայց ոչինչ խոստանալ չեն կարողացել։ Թե զբոսաշրջային ներուժի ինչպիսի կորուստ է լինում Արցախի մեծ մասի կորստով, առանձին ու շատ մեծ թեմա է։ Ընդգծում է՝ հատկապես վերջին տարիներին արցախյան լեռները միշտ ներառված էին լինում արշավականների երթուղիներում։

Վերջին ճամփորդությունը դեպի Քարվաճառ, կամ ինչ ենք թողնում թշնամուն. լուսանկարներ

«Մարդիկ, որ քարտեզները չգիտեն, չեն հասկանում, թե հող հանձնելն ինչ է նշանակում։ Ես մետրերով անցել եմ բոլոր այդ տարածքները, գիտեմ, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ թե՛ անվտանգության, թե՛ տուրիզմի, թե՛ տնտեսության առումով, դրա համար էլ Քարվաճառը ստրատեգիական դեր ունի»,- ցավով նշում է Արտյոմը։

«Մենք դեռ կվերադառնանք Շուշի». ինչով են հիմա զբաղված Արցախ գնացած հայ «գրոհայինները»

Պատմում է, որ վերջին անգամ արշավականների մեծ խմբով Արցախում էին սեպտեմբերի 20-23-ը, բարձրացել էին նաև Քիրսը՝ Արցախի խորհրդանիշ լեռը, որը նույնպես Ադրբեջանին մնաց։ Ակամա սկսում է թվարկել այն հայտնի լեռներն ու հուշարձանները, որոնք թշնամուն մնացին։ Նշում է, որ այս տարին անհաջող էր բոլոր առումներով, կորոնավիրուսի պատճառով մի շարք արշավային ամրագրումներ չեղարկվեցին կամ սառեցվեցին եկող տարվա համար, դրանք հիմնականում հենց Սյունիքի բարձրավանդակն էին ներառում։

Красоты Сюникского нагорья
© Photo : ArmLand Adventure Club
Սյունիքի բարձրավանդակի գեղեցկությունը

«Արդեն պետք է երթուղիները փոխվեն։ Անգամ դրանից հետո չգիտեմ՝ կուզե՞ն գալ Հայաստան, որովհետև վախ կլինի մոտները, ընդհանրապես, մեր երկրին 2-3 տարի պետք է վերականգնելու համար այն, ինչ ուներ գոնե 2018 թվականին»,- ասում է Արտյոմն ու շեշտում՝ դեռ հույսը չի կորցնում, որ սահմանները սովետական քարտեզով չեն գծվելու։

Красоты Сюникского нагорья
© Photo : ArmLand Adventure Club
Սյունիքի բարձրավանդակ

«Թոնդրակ» զբոսաշրջային ընկերության տնօրեն Գոռ Ղազարյանը մեզ հետ զրույցի սկզբում թվարկում է այն հայտնի լեռնագագաթները, որոնք Արցախում թշնամուն են անցնում՝ Հայաձորը, Մեծ Քիրսը, Հարավային Ծարասարը (3403), Դիզափայտը, որի գագաթին է նշանավոր Կատարո վանքը, Ագռավաքարը (2469), Ծռասարը, Զոլասարը, Կուսանաց լեռը, Թոփախաչ լեռը և բազմաթիվ այլ լեռներ ու լեռնագագաթներ։

«Փոխվում է Արցախի աշխարհագրական նկարագիրը։ Նախկինում ամենաբարձր գագաթը Գոմշասարն էր, որն Արցախյան ազատամարտից հետո ստացավ Արիություն անունը։ Չնայած նրան, որ լեռը արգելված էր բարձրանալ մինչ այս, քանի որ անմիջապես հակամարտող կողմերի շփման գոտում էր, սակայն բուն լեռան գագաթը մեր զորքերի հսկողության տակ էր։ Նոր սահմանագծով այս հատվածն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանին»,- նշում է նա։

Գոռը նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետում է սովորում, նշում է՝ նոյեմբերի 10-ի պայմանագրով վտանգավոր են դառնում մի շարք ուղղություններ նաև Հայաստանի սահմաններից ներս, սակայն պատկերը որոշակիորեն կարող է փոխվել հօգուտ մեզ։ Մեկնաբանում է՝ Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշումով Ադրբեջանին տրվող տարածքներում ներառված չեն եղել մի շարք կարևոր տարածքներ, որոնք այժմ հանձնվելու են Ադրբեջանին, օրինակ` Ալ լճերը, Սև լիճը և այլն։

Tурист в Алых озерах на Варденисском хребте
© Photo : provided by Gor Ghazaryan / Tondrak hiking club
Ալ լիճ

«Ջրառատ և ստրատեգիական կարևոր տարածքները 1928-38 թթ. աստիճանաբար բռնագրավել ու իրեն է կցել Ադրբեջանը՝ օգտվելով ԽՍՀՄ-ում տիրող խառնակ իրավիճակից»,- նշում է Գոռն ու պնդում՝ այս տարածքները ՀՀ-ի մաս են և չեն կարող Ադրբեջանին հանձնվել միջազգային ոչ մի օրենքով։

Карта Армянской и Азербайджанской ССР и НКАО. Синим отмечены территории, переданные Азербайджанской ССР в 1928-1938гг.
© Photo : provided by Gor Ghazaryan / Tondrak hiking club
Կապույտով նշվածները 1928-38 թթ–ին Հայաստանի Խորհրդային Հանրապետությունից ապօրինի բռնագրավված տարածքներն են

Կարծում է՝ դիվանագիտությունն այստեղ ոչ միայն անելիքներ, այլև հաջողելու շանսեր ունի։

«Ուսումնասիրողներից ոմանք տարված են կեղծ լավատեսությամբ․ կարծում են, որ Ղարաբաղյան հարցը կարելի է համարել լուծված, որն էր իր հերթին կարող է դրական ազդել լեռնագնացության վրա՝ Արցախի կարգավիճակի հարցը վերջնական կլուծվի, և, ըստ պայմանավորվածության, կբացվեն ճանապարհները, միգուցե այլևս կարիք չի լինի լեռների գագաթներում մարտական հերթապահություն իրականացնելու։ Ըստ այդ պատկերացումների՝ սահմանագծով ձգվող լեռները բաց կլինեն բոլոր կողմերից լեռնագնացների համար։ Այդ ժամանակ գուցե հնարավոր լինի բարձրանալ նաև Զանգեզուրի լեռները, որոնք մինչև Գոյամարտը տաբու էին մեզ համար։ Սակայն, իմ կարծիքով, սա պարզապես կարճատես լավատեսություն է»,- ասում է Գոռը։
Նա ընդգծում է՝ այստեղ հարցն ավելի խորն է, քան զուտ լեռնային արշավների ուղիները ։ Ցույց է տալիս 2007 թվականին Ադրբեջանի կառավարության պատվերով անգլերեն լույս տեսած պատկերազարդ մի գիրք՝ «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» և բացատրում՝ ըստ ադրբեջանցի ակադեմիկոսների` «Արևմտյան Ադրբեջան»-ի քարտեզը լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ներկայիս քարտեզին։

Обложка книги Памятники восточного Азербайджана, изданного в Азербайджане
© Photo : provided by Gor Ghazaryan / Tondrak hiking club
Ադրբեջանի տպագրած «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» գիրքը

«Գրքում կարող եք գտնել Հայաստանում ձեզ հայտնի բոլոր հուշարձանները՝ Սաղմոսավանք, Գառնի, Գեղարդ, Հաղարծին, Ամբերդ․․․ և այլն, որոնք ներկայացվում են իբրև ադրբեջանական ժառանգություն։ Երբ Ադրբեջանում պետական մակարդակով գործում է նման կեղծարարությունը և զեղծարարությունը, ապա ինչպե՞ս կարող է խոսք լինել բաց սահմանների կամ սահմաններ և ազգություն չճանաչող լեռների մասին։ Վերոնշյալ բոլոր տարածքներում լեռնային տուրիզմը կարող է զարգանալ միայն մի դեպքում, երբ դրանք ամբողջությամբ գտնվեն հայոց բանակի վերահսկողության տակ»,- ասում է Գոռը։

Ավելացնում է՝ այս պատերազմը սկսվել է 1918թ-ին․ Ազատամարտի ժամանակ մենք զբաղեցրեցինք նոր բնագծեր, իսկ Գոյամարտի ժամանակ վերադարձանք նախկին բնագծերին, ուստի այս պատերազմը չի ավարտվել։ Հավատում է ու վստահ է՝ հաջորդում հաղթելու ենք։

«Կհանդիպենք լեռներում»,- զրույցի վերջում հրաժեշտ է տալիս Գոռը։

0
թեգերը:
Գեղարքունիքի մարզ, Սյունիք, Սահման, քարտեզ, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
«Գնում եմ Արցախ, որ հետո տղաս չգնա». բժիշկ Նարեկն Ապրիլյանից վերադարձավ, հիմա չստացվեց
«Ես ճանաչում եմ Արցախը», կամ Հայաստանի բաց թողած հնարավորությունը
«Ճանաչեք Արցախը»․ Նյու Յորքի հայերն ակցիա են անցկացրել Մանհեթենում