Ազատության հրապարակում

ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այցելում են Ազատության հրապարակից բերման ենթարկված անձանց

98
(Թարմացված է 13:24 11.11.2020)
Ազատության հրապարակում 17 կուսակցությունների խորհուրդը հանրահավաք էր կազմակերպել՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից վերրաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ իրավապահ մարմիններ Ազատության հրապարակից անձանց բերման ենթարկելու առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը»,-նշված է հաղորդագրության մեջ։։

Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում 17 կուսակցությունների խորհուրդը հանրահավաք էր կազմակերպել՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Իր հերթին ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ էր արել զերծ մնալ ռազմական դրության ընթացքում ուղղակիորեն արգելված՝ հավաքներ կազմակերպելուց, անցկացնելուց կամ մասնակցելուց։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

98
թեգերը:
Ոստիկանություն, ՀՀ ՄԻՊ, հանրահավաք
Ըստ թեմայի
Մտածում եմ առաջիկայում հանրահավաք կազմակերպելու անհրաժեշտության մասին. Փաշինյան
Ռազմական դրության ժամանակ հավաքներ կազմակերպելն արգելված է. դատախազության կոչը
ԱԺ–ում և կառավարությունում անկարգության, Միրզոյանին ծեծելու դեպքով 20 մարդ է ձերբակալվել
Արծվիկ Մինասյան

Վաղը կհայտարարվի վարչապետի միասնական թեկնածուի անունը

15
(Թարմացված է 21:14 02.12.2020)
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18:00-ից ընդդիմությունը կփակի Երևանի ոչ կենտրոնական փողոցները: Իսկ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաք:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Ընդդիմադիր 16 կուսակցությունները վաղը կներկայացնեն վարչապետի միասնական թեկնածուի անունը: Այս մասին այսօր կազմակերպված հանրահավաքի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Նա չցանկացավ բացել փակագծերը, բայց նշեց, որ ընդդիմության հետագա քայլերի ու անելիքների մասին ևս կհայտարարվի առաջիկա համազգային մեծ հանրահավաքի ժամանակ:

«Չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց ուզում եմ, որ մեր ժողովուրդն իմանա, որ այն սպասելիքները, որոնք ինքը ներկայացրել է՝ կապված այն ապագա զարգացումների հետ, թե՛ ընդդիմադիր կուակցությունների սկսածն ավելի մեծ համազգային շարժման վերածելու, թե՛ միասնական թեկնածուի, թե նաև ճանապարհային քարտեզն ու նոր ձևավորվելիք անցումային կամ հակաճգնաժամային ծրագրերի հետ, նոր հայտարարություն կլինի և առաջիկա օրերին մեծ հանրահավաքի ընթացքում կներկայացվի»,- ասաց Մինասյանը:

Հիշեցնենք՝ ընդդիմության այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ վաղը՝ ժամը 18:00-ից, ապակենտրոնացված սկզբունքով կփակվեն Երևանի տարբեր փողոցներ՝ որպես անհնազանդության ակցիաներ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Ընդդիմությունը կոչ է անում փակել Երևանի փողոցները

Իսկ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաք:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին արցախյան ռազմաճակատներում հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջով Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել։

15
թեգերը:
Հրաժարական, ընդդիմություն, Արծվիկ Մինասյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Փաշինյանը պետական դավաճան է, նա հանձնել է մեր կյանքի գնով պահված դիրքերը. զինվորականներ
Ինչու Փաշինյանը հրաժարական չի տալիս, կամ վարչապետի ինքնապաշտպանվելու տարբերակը
Համացանցում Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել
Արխիվային լուսանկար

Միջազգային կազմակերպությունն արձանագրել է, որ Ադրբեջանը բազմաթիվ հայ զինվորներ է գերեվարել

79
(Թարմացված է 20:46 02.12.2020)
Կազմակերպությունը հատուկ նշում է արել, որ ադրբեջանական զինված ուժերը հայ գերիների նկատմամբ կիրառել են հարկադրանք՝ ունենալով նրանց նվաստացնելու դիտավորություն:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քիչ առաջ զեկույց է հրապարակել, որտեղ արձանագրել է, որ ադրբեջանական ուժերը բազմաթիվ էթնիկ հայ զինվորականների են գերեվարել:

Ինչպես նշում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, զեկույցում նշվում է, որ հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման: Եվ այդ մասին վկայում են հոկտեմբերից ի վեր սոցիալական ցանցերում լայնորեն տարածված տեսանյութերը:

«Կազմակերպությունը հատուկ նշում է արել, որ ադրբեջանական զինված ուժերը հայ գերիների նկատմամբ կիրառել են հարկադրանք՝ ունենալով նրանց նվաստացնելու դիտավորություն: Human Rights Watch կազմակերպության հետ հանդիպման ընթացքում ինքս ներկայացրել էի ադրբեջանական վայրագությունները՝ շեշտելով, որ գերիների վերադարձն ու մարմինների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում»,- գրում է Թաթոյանը։

ՄԻՊ-ը նաև հայտնում է, որ հայկական կողմը շարունակում է միջազգային մարմիններին ներկայացնել ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները՝ պատերազմական հանցագործությունները:

Առանձնացվել են 60 ռազմագերի, բռնի անհետացած քաղաքացիների թիվը հասնում է 40-ի. Բեգլարյան

Նա նաև նշում է, որ այդ գործողությունների նպատակն է ամեն ջանք գործադրել՝ գերիների վերադարձն ու զինվորների մարմինների փոխանակումը րոպե առաջ կազմակերպելուն աջակցելու համար։

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: 

79
թեգերը:
Պատերազմ, Ադրբեջան, գերի, ՀՀ ՄԻՊ
Ըստ թեմայի
Գերիների վերադարձն ու անհայտ կորածների խնդիրներն առաջնային են. բողոքի երթը` լուսանկարներով
Ղարաբաղում գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացն արագ կարվի. Լավրով
Հունահայոց թեմը հայ գերիների հարցով դիմել է Հունաստանի վարչապետին