Լամպ

Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Երևանում և 2 մարզում

184
(Թարմացված է 09:29 11.11.2020)
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն արվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան քաղաքում՝

10։00-16։00 Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

Կոտայքի մարզում՝

10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Շիրակի, Չարենց, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի,

11։00-16։00 Արզնի համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Գեղի համայնք՝ Կոյուղի թաղամաս,

11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Ներքին Պտղնի և Զառ գյուղեր մասնակի,

Սյունիքի մարզում՝

09:40-11:20 Քաջարան քաղաք՝ Շիրվանզադե փ․6, 7 շենքեր,

11։00-17։00 Բռնակոթ գյուղ մասնակի։

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

184
թեգերը:
Լույս, էլեկտրաէներգիա, Սյունիք, Կոտայք, Երևան
Ըստ թեմայի
Խոսքը ոչ թե Ղարաբաղի զարգացման, այլ գոյատևման մասին է․ ռուս փորձագետները՝ զինադադարի մասին
Կանձրևի. եղանակի տեսություն
Նոր նախագահ, հին խնդիրներ. ի՞նչ պետք է անի Հայաստանը Բայդենից «օգուտ քաղելու» համար
Գեղամ Մանուկյան

Արարատի մարզի մի շարք համայնքապետներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

17
(Թարմացված է 17:47 05.12.2020)
ՀՅԴ անդամ Գեղամ Մանկյանը նշեց, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին երկրի համայնքների մեծ մասն ասում է գնա տուն, սակայն նա դեռ կառչել է աթոռից։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի մի շարք համայնքների ղեկավարները ևս միացել են ՀՀ վարչապետի ու կառավարության հրաժարականի պահանջին:Այս մասին հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանկյանը` Ազատության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիրների հանրահավաքին։

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են Արարատի մարզի Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, գյուղ Արմաշի համայնքապետ Հակոբ Զեյնալյանը, Սուրենավանի գյուղի համայնքապետ Կարեն Կարապետյանը, Արարատ գյուղի համայնքապետ Կարեն Ղազարյանը, Լուսառատ գյուղի համայնքապետ Դանիել Հակոբյանը, Եղեգնավան գյուղի համայնքապետ Հովսեփ Ղազարյանը, Նորակերտ գյուղի համայնքապետ Գագիկ Հարությունյանը, Վանաշեն գյուղի համայնքապետ Արտաշ Գրիգորյանը, Ուրցաձոր գյուղի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, Փոքր Վեդի գյուղի համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանը, Վեդի քաղաքի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը»,–ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին երկրի համայնքների մեծ մասն ասում է «գնա տուն, սակայն նա դեռ կառչել է աթոռից»։

Հիշեցնենք`այսօր Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները հանդես են եկել կոչով՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը: Նրանց հայտարարությունը հրապարակել է Մեղրիի համայնքապետարանը։

Հրաժարականի կոչին միացել են Կապան, Գորիս, Քաջարան, Մեղրի, Սիսիան, Տեղ, Տաթև համայնքները։

Հավելենք, որ երեկ Ավշարի համայնքապետարանը` համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի գլխավորությամբ և Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը ևս միացել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

Նշենք, որ Ազատության հրապարակում այսօր հրավիրված հանրահավաքում Հայրենիքի փրկության շարժման անդամներն ու հանրահավաքի մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։ 

 

17

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոց

103
(Թարմացված է 18:09 05.12.2020)
Հայրենիքի փրկության շարժման անդամները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքի վերջում ՀՅԴ անդամ Գեղամ Մանկյանն առաջարկեց երթով շարժվել դեպի կառավարական ամառանոց ու այնտեղ փոխանցել իրենց պահանջը՝ «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»։

Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 ноября 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Երթ դեպի կառավարական առանձնատուն՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ելույթներով հանդես են եկել ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հայրենիքի փրկության շարժման անդամները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։ 

Երթի մասնակիցները պարզած տանում են հսկայական եռագույն դրոշ։

Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 ноября 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Երթի մասնակիցները պարզած տանում են հսկայական եռագույն դրոշը։

 

 

103
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Բողոքի ակցիա Երևանում

Նիկոլ Փաշինյանը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ ունի. Սաղաթելյան

55
(Թարմացված է 18:10 05.12.2020)
Իշխան Սաղաթելյանը խոստացավ, որ հրաժարականի դեպքում ժողովուրդը ֆիզիկական հաշվեհարդար չի տեսնի։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կառավարական առանձնատների մոտ հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև նոյեմբերի 8–ը ժամանակ ունի հրաժարական տալու համար։

«Մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը, ժամանակ ենք տալիս, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի և որոշում ընդունի, հրաժարական տա և հեռանա»,– ասաց նա։

Սաղաթելյանը խոստացավ` հրաժարականի դեպքում ժողովուրդը ֆիզիկական հաշվեհարդար չի տեսնի:

Նրա խոսքով` եթե Փաշինյանը մինչև երեքշաբթի չհեռանա, ամբողջ Հայաստանում անհնազանդության ակցիաներ են անելու։

Հիշեցնենք` ընդդիմադիր կուսակցություններն այսօր համապետական հանրահավաք էին կազմակերպել Երևանում` Ազատության հրապարակում։ 

Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքում ելույթներով հանդես եկան ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Ապա հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի կառավարական առանձնատներ, որտեղ նրանց դիմավորեցին ոստիկանները։

55
թեգերը:
Իշխան Սաղաթելյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանի հրաժարականն ու նրա թիմի հեռացումն այլընտրանք չունի. Գագիկ Ծառուկյան
«Փաշինյանը պետք է գնա, ցանկացած բանական մարդ պահանջում է նրա հրաժարականը». Քոչարյան
«Հայաստանի վարչապետի աթոռին պինդ փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է». Վանեցյան
Մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ. Վազգեն Մանուկյան