00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ամենայ Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ
Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Բ
13:25
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչքան կարելի էր «կռուտիտ լինել». Փաշինյանը` արցախյան բանակցությունների մասին

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян во время интервью немецкому телеканалу ARD
Премьер-министр Никол Пашинян во время интервью немецкому телеканалу ARD - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատերազմը կանգնեցնելու մասին որոշումը կայացրել է` հաշվի առնելով ռազմական իրադրությունը, ինչպես նաև այն մարդկանց լսելու արդյունքում, որոնք տիրապետում են ռազմական իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Արցախի բանակցությունների հարցով ինչքան կարելի էր «կռուտիտ լինել», դրա վերջը գալիս է, չէ՞։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Премьер-министр Никол Пашинян о войне в Карабахе в прямом эфире (21 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ստեղծված իրավիճակում այլ բան անելու հնարավորություն չկար. Նիկոլ Փաշինյան

«Լավ՝ հինգ, վեց, տասը տարի կռուտիտ եղար, հետո՞։ Մենք բոլորս չենք մտածել վերջի մասին։ Ես իմացել եմ դա, որովհետև առաջին իսկ օրից տեղեկացել եմ բանակցային բովանդակությանը։ Ընդ որում՝ բանակցային բովանդակությունը մի վիճակում էր, որտեղ «կռուտիտների» բոլոր ռեսուրսներն այլևս սպառված են»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` ինքը վերցրել է այդ բանակցային ժառանգությունը։ Փաշինյանն ասաց նաև, որ պատերազմը կանգնեցնելու մասին որոշումը կայացրել է` հաշվի առնելով ռազմական իրադրությունը, ինչպես նաև այն մարդկանց լսելու արդյունքում, որոնք տիրապետում են ռազմական իրավիճակին։
Նա հորդորեց քաղաքացիներին տուրք չտալ ջարդարարների խմբերին։ Վարչապետը նշեց` իրավիճակը ռազմաճակատում կայուն չէ։

Նա հավելեց, որ մեկ շաբաթ հետո հնարավորություն կունենա իր քայլի բոլոր մանրամասներն ասել, սակայն վստահեցնում է, թե ինքը, կառավարությունը, իշխանության ներկայացուցիչները հնարավոր ամեն ինչ արել են, որ այսպիսի արդյունքի չհանգեն։ Իսկ թե ինչու դա չի ստացվել` դա է ամենակարևոր խնդիրը, և հենց այդ մասին էլ մանրամասներ կհայտնի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Самвел Бабаян после завершения пресс-конференции (19 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Անգամ հիմա՝ այս պայմաններում, մեր արժանապատվությունը փրկելու հույս դեռ կա. Սամվել Բաբայան

«Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար»,–գրել էր Փաշինյանը:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ հետիոտն ու ավտոմեքենաներով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբ ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

Լրահոս
0