Առաջնագծում

Զոհված, անհայտ կորած, վիրավոր. ո՞ւմ ընտանիքները կարող են փոխհատուցում ստանալ հիմնադրամից

641
(Թարմացված է 17:12 09.11.2020)
Վիրավորված, անհայտ կորած զինծառայողները, ինչպես նաև ավելի քան 1200 զոհերի ընտանիքներն առայժմ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառուներ չեն հանդիսանում։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հիմնադրամին դիմելու ընթացակարգը։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Արցախում զոհված 1200 զինծառայողների ընտանիքներից առայժմ փոխհատուցում են ստացել միայն 10-ը։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց «Զինծառայողների ապահովագրության» ազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

«Այդ 10 զինծառայողների գծով արդեն իսկ փաստացի վճարել ենք 102 մլն 300 հազար դրամ»,– ասաց Ավետիքյանը` մեկնաբանելով, որ այս գումարը զոհերի ընտանիքներին տրված միայն միանվագ աջակցությունն է` յուրաքանչյուր ընտանիքին 10 մլն դրամի չափով։

Բացի այդ, զոհերի հարազատները 20 տարի շարունակ նաև ամսական փոխհատուցում են ստանալու` սպայական կազմի զինծառայողների ընտանիքները`ամսական 300 000 դրամի չափով, պայմանագրային կամ կամավորագրված անձանց ընտանիքները` 250 000, պարտադիր զինվորական ծառայության զինծառայողները՝ 241 600 դրամի չափով։

Արցախյան պատերազմում սեպտեմբերի 27-ից առ այսօր պաշտոնական տվյալներով զոհվել է 1221 զինծառայող։ Համեմատության համար նշենք, որ 2018թ–ի հունվարի 1-ից մինչև հիմա հիմնադրամից փոխհատուցում է ստացել 416 ընտանիք։ Ասել է, թե` այս պահի տվյալներով հիմնադրամի շահառուների թիվն արդեն եռապատկվել է։

Կամավորներ են հարկավոր. Զինծառայողների հիմնադրամը սկսում է հատուցումների գործընթացը

«Եթե 1000 դեպքերի հաշվարկով նայենք, միանվագը կկազմի 10 մլրդ դրամ, այնուհետև յուրաքանչյուր ամիս` 3 մլրդ դրամ»,– ասաց Ավետիքյանը։
Եվ սա այն դեպքում, երբ պաշտոնապես հայտարարված թվի մեջ ներառված չեն վիրավոր ու անհայտ կորած զինծառայողները։

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները, Վարուժան Ավետիքյանի խոսքով, հիմնադրամի շահառու դառնալու համար իրավական փոքր–ինչ երկարատև գործընթաց պետք է անցնեն, քանի որ օրենքով անհայտ կորածի կարգավիճակը որոշվում է բացառապես դատարանի որոշմամբ։

Ինչ վերաբերում է վիրավորներին, հիմնադրամը փոխհատուցում է միայն առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին։ Ընդ որում, փոխհատուցման չափը որոշվում է հաշմանդամության կարգով։

«Եթե մարդը վիրավորվել է, դա դեռ չի նշանակում, որ մեխանիկորեն դառնում է մեր շահառուն։ Նախ որոշակի բուժման պրոցես պիտի անցնեն, որով բժիշկները փորձում են վերականգնել տվյալ անձի առողջությունը։ Դրանից հետո պետք է հասկանալ, թե մարդու առողջությունը որքանով վերականգնվեց, այդ փորձաքննության հիման վրա մարդը ստանում է հաշմանդամության կարգ։ Այսինքն` պետությունը պետք է ճանաչի, որ տվյալ անձը կորցրել է իր աշխատունակության զգալի կամ որոշակի մասը, որի հիման վրա այդ մարդիկ արդեն դառնում են մեր շահառուները»,– ասաց Ավետիքյանը։

«Անունս Արցախ է» երգը կդառնա «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հիմնը

Նշենք նաև, որ գերեվարված զինծառայողներն օրենքով հիմնադրամի շահառու չեն հանդիսանում։

Հիմնադրամի միջոցներն ավելացնելու ու բոլոր շահառուներին պատշաճ փոխհատուցելու համար ՀՀ կառավարությունն առաջարկել է փոփոխություններ կատարել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում` «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող ամսական 1000 դրամի փոխարեն սահմանելով 3000 դրամ։

Հիշեցնենք`օրենքն ընդունվել էր Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո` 2016թ–ի դեկտեմբերի 14-ին, ուժի մեջ է մտել 2017թ–ի հունվարի 1-ից։

641
թեգերը:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Հարկատուներից շատերն այս տարի չեն վճարել զինծառայողների հիմնադրամի 1000 դրամները
Տարեց զույգը մորթել ու վաճառել է կովն ու գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին
Երեք շաբաթում 4.5 միլիոն դոլար է նվիրաբերվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
Վիրահատություն, արխիվային լուսանկար

Անզգայացումը կարո՞ղ է մահվան պատճառ դառնալ. պարզաբանում է անեսթեզիոլոգը

64
(Թարմացված է 22:01 17.01.2021)
Մասնագետը խոսել է անզգայացման հետ կապված առասպելների մասին և բացատրել, թե այդ պրոցեդուրան ինչու չի կարելի վտանգավոր համարել:

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Անեսթեզիոլոգ Ալեքսանդր Կալմիկովը «Говорит Москва» («Խոսում է Մոսկվան») ռադիոկայանի եթերում վստահեցրել է, որ վիրաբուժական միջամտությունից առաջ ի հայտ եկող վախերը հաճախ անհիմն են լինում։

«Անզգայացումը նման է ինքնաթիռի թռիչքին` որոշակի բարձրություն ենք հավաքում, միացնում ենք ավտոպիլոտը։ Սարքերը վերահսկում են անզգայացման խորությունը, այսինքն` ինհալացիոն կամ ներերակային անզգայացնող միջոցների կոնցենտրացիան: Հիվանդը չի կարող արթնանալ, եթե բժիշկը չուզենա դա», - ասել է Կալմիկովը։

Սառնամանիքին դիմակ դնելը ճիշտ չէ. բժիշկը բացատրել է` ինչու

Նա նաև նշել է, որ ընդհանուր անզգայացման կիրառումը վտանգավոր չի համարվում. անզգայացման պատճառով մահանալու վտանգ կարող է լինել 200 հազար պլանային վիրահատություններից մեկի ժամանակ:

Բացի այդ, շատ հիվանդներ, չգիտես ինչու, կարծում են, որ անզգայացումը կարող է կրճատել կյանքի տևողությունը:

«Անզգայացումը չի կարող կրճատել կյանքի տևողությունը։ Դա ավելի շուտ առասպել է, քան հաստատված փաստ», - ընդգծել է բժիշկը։

Կալմիկովը հավելել է, որ ընդհանուր անզգայացման պատրաստուկները հատուկ չեն, և բժիշկները դրանք օգտագործում են նաև այլ նպատակներով։

Ում չի կարելի մեղր ուտել. բժիշկի խորհուրդները

64
թեգերը:
Մահ, բժիշկ
Ըստ թեմայի
Բանակը չի պարտվել, պատերազմը դեռ ավարտված չէ. մարտերի միջով անցած բժիշկի պատմությունները
Մինչև վերջին վայրկյանը հարցնում էր՝ կապրե՞մ, բժիշկ. պատմում է ռազմական բժիշկը
Ընդդեմ կորոնավիրուսի. բժշկական պարագաներն ու պաշտպանիչ միջոցները Պեկինից Երևան են հասել
Բեռնատարներ

Վերին Լարսի ռուսական կողմում կուտակված բեռնատարների թիվը հասել է 450–ի

49
(Թարմացված է 20:42 17.01.2021)
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար փակ է ձնահյուսի վտանգի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը նույնպես փակ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հունվարի 18-ին լույս չի լինի Երևանի ու 4 մարզի որոշ հատվածներում

49
թեգերը:
Վերին Լարս, Ճանապարհ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայերին էլ է վերաբերում. ՌԴ–ում փոխվում է վարորդական վկայական ստանալու կարգը
Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են
Վարորդների նկատմամբ տուգանային միավորներ չեն կիրառվի մինչև 2022-ի հուլիսի 1-ը
Ալեքսեյ Նավալնուն ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում

Նավալնուն ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում. տեսանյութ

0
(Թարմացված է 23:25 17.01.2021)
Ալեքսեյ Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ռուսաստանցի քաղաքական գործիչ և բլոգերԱլեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել և ձերբակալվել օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պատիժների կատարման դաշնային ծառայությանը (ՊԿԴԾ)։

«Ռուսաստանի Դաշնության ՊԿԴԾ օպերատիվ վարչության Մոսկվայի հետախուզության բաժնի աշխատակիցները «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնուն, որը պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար հետախուզվում էր 2020 թվականի դեկտեմբերի 29–ից», - հավելել են գերատեսչությունում:

Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։

Հիշեցնենք` Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել 2020 թվականի օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել էին նյութափոխանակության խանգարումը, որն արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկում էր առաջացրել։

Մերկելը գաղտնի հանդիպել է Նավալնու հետ. Spiegel

Ավելի ուշ ընդդիմադիր գործչին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:

Մինչ այդ Նավալնու դեմ երկու պայմանական ազատազրկման դատավճիռ էր կայացվել՝ 16 մլն ռուբլի վատնելու և ավելի քան 30 մլն ռուբլի յուրացնելու գործերով:

«Բեռլինը բլեֆ է անում». Զախարովան մեկնաբանել է Նավալնու գործը

0
թեգերը:
Ձերբակալություն, Շերեմետևո, Ալեքսեյ Նավալնի, Ռուսաստան
Ըստ թեմայի
Նավալնին չի օգնի. Գերմանիայում սխալ են որակել «Հյուսիսային հոսք - 2»–ը կասեցնելու կոչերը
Գերմանիան Նավալնուն կստիպի լռել, քանի որ նրա վերադարձը հղի է կանխատեսելի հետևանքներով
Թրամփը չի ցանկանում խառնվել Նավալնու հետ կապված «մութ պատմությանը»