00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս է լուծվում ՀՀ եկած արցախցիների սննդի և հագուստի հարցը. քաղաքացիները ևս անմասն չեն

© Sputnik / Asatur YesayantsРасфасовка гуманитарной помощи в одном из центров в Горисе
Расфасовка гуманитарной помощи в одном из центров в Горисе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստան են ժամանել տասնյակ հազարավոր արցախցիներ, որոնց ընտանիքների տղամարդիկ առաջնագծում են։ Պատերազմի հետևանքով տեղահանված և առանց աշխատանքի մնացած արցախցիները սոցիալական խնդիրներ ունեն։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներից շատերն են սննդի և հագուստի կարիք զգում և, չիմանալով ինչ անել, ուր դիմել` սոցցանցերում են գրառում կատարում, հայտնում կարիքների մասին։ Հաճախ հարցը չի էլ հասնում պատկան մարմիններին դիմելուն, քանի որ քաղաքացիներն ինքնակազմակերպվում և օգնում են արցախցիներին։ Սակայն պարզ է, որ արցախցիները Հայաստան են եկել առանց ոչնչի. նրանց մի մասը փորձում է ինչ–որ բան թխելով, ձեռքի աշխատանքներ վաճառելով` հոգալ կարիքները, բայց մեծամասնությունն աշխատանք չունի այստեղ։

Sputnik Արմենիան տարբեր գերատեսչություններից և պատկան մարմիններից փորձել է ճշտել` ով կամ ինչպես են լուծում արցախցիների սննդի և հագուստի խնդիրները։

Министр труда и социальных вопросов Армении Заруи Батоян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա
Ուր և ինչպես դիմեն արցախցիները կացարանի, սննդի և այլ հարցերով. մանրամասնում է Բաթոյանը

Սննդով և հիգիենայի պարագաներով ապահովելու հարցով զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ պետական միջոցների հաշվին: Այսինքն` մարզպետարաններին տրամադրվում է որոշակի բյուջե, ինչպես նաև ԱԻՆ–ն է փոխանցում հումանիտար օգնությամբ իրենց բաժին հասած փաթեթներ։

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական վարչությունից տեղեկացրին, որ ԱԻՆ-ը ստացված օգնությունը (սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ և այլն) տեսակավորելուց և խմբավորելուց հետո, դրանք փոխանցում է համայնքապետարաններին և մարզպետարաններին։ Միաժամանակ, Հայաստանի տարբեր անկյուններից հումանիտար բեռների հոսքը շարունակվում է, ավելացել է արտերկրից ուղարկվող բեռների ծավալը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանն էլ հայտնեց, որ վարչական շրջաններում առանձնացվել են պահեստներ՝ Արցախին աջակցելու նպատակով։ Պահեստում առկա ապրանքներից կազմվում են շուրջ 2 շաբաթվա մթերքի և այլ անհրաժեշտ իրերի փաթեթներ:

«Քաղաքապետարանը վարչական շրջաններում պահեստավորում է ՀԿ–ների, մարդկանց տրամադրած չոր սնունդն ու հագուստը։ Փաթեթներ կազմելուց հետո դրանք կամ ուղարկում ենք ԱԻՆ, որ Արցախ ուղարկեն, կամ էլ` այն ընտանիքներին ու հյուրանոցներին, որտեղ սննդի կարիք կա։ Բացի այդ, յուրաքանչյուր վարչական շրջան սննդի ու հագուստի բազա ունի` հիմա ավելի քիչ, քան` սկզբում էր»,–ասաց Կուբաթյանը։

ՀՀ–ում քննարկվում է հյուրատների և հյուրանոցների կոմունալ ծախսերի փոխհատուցման հարցը

Նա հայտնեց` վերջին շրջանում Արցախից եկածների քանակն ավելացել է, սակայն փորձում են անել ամեն ինչ, որպեսզի սննդի կարիք ունեցողիներն, երբ դիմում են որևէ վարչական շրջան, տրամադրեն փաթեթներ։ Կուբաթյանն ասաց նաև, որ հնարավոր է լինեն դեպքեր, երբ մարդը դիմի որևէ վարչական շրջան, սակայն այդ պահին պահեստավորված սնունդ չլինի։ Այդ դեպքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ ՀԿ–ների հետ են կապ հաստատում ու բնակչին ուղղորդում որևէ այլ կառույց։ Իսկ ինչ վերաբերում է հագուստին, ապա դա կուտակվում է կամավորության սկզբունքով` բնակիչներն իրենք են վարչական շրջաններ տանում հագուստ, իսկ արցախցիները դրանց միջից ընտրում են իրենց ինչ անհրաժեշտ է։ Նշենք, որ կրկնակի աջակցության տրամադրումը կախված է պահեստներում առկա սննդից:

Գրող, հրապարակախոս Նարինե Աբգարյանը ժենգյալով հաց է պատրաստում - Sputnik Արմենիա
«Ամենահամովը քամած մածունովն է». Նարինե Աբգարյանը ժենգյալով հաց էր վաճառում Երևանում

Արարատի մարզպետարանից հայտնեցին, որ նախ կատարվում է մարզ այցելածների կարիքների գնահատում, որից հետո համայնքներում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին աջակցություն է ցուցաբերվում։ Արցախցիները հիմնականում ունենում են սննդի, տաք հագուստի, հիգիենիկ պարագաների կարիք։ «Ամեն ինչ արվում է, որ մարզում գտնվող արցախցի մեր հայրենակիցները որևէ բանի կարիք չունենան։ Պետք է ուրախությամբ նշենք, որ բավականին ակտիվ է հասարակությունը` մարդիկ շտապում են ցանկացած հարցով աջակցել Արցախից ժամանածներին»,–հայտնեցին մարզպետարանից։

Կոտայքի մարզպետարանի լրատվության բաժնից տեղեկացրին` իրենց մարզում ևս այս պահին կան Արցախից ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիներ:

«Պետբյուջեի հաշվին Կոտայքի մարզպետարանը գնումներ է սկսել՝ սնունդ և հիգիենիկ պարագաներ ձեռք բերելու նպատակով: Դրանք ձեռք բերելուց հետո փոխանցում են համայնքներին, որպեսզի բաժանվեն արցախցիներին»,– ասացին մարզպետարանից։

Ժամանակավորապես ՀՀ տեղափոխված արցախցիների համար Երևանում օպերատիվ շտաբ է գործում

Ի դեպ, այս նույն սկզբունքով են աշխատում բոլոր մարզերում։

Վերջին տվյալներով` Հայաստան են եկել 90 000 արցախցիներ։

Լրահոս
0