Մարո տատը

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

2262
(Թարմացված է 15:08 26.10.2020)
Արցախի Հադրութի շրջանից ժամանակավորապես Արագածոտնի մարզ տեղափոխված տարեց կինը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է՝ ինչպես է լքել հայրենի գյուղը, ինչպես է որդին վերադարձել արցախյան առաջին պատերազմից, և ինչու է ինքը բարկանում հարսի վրա։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik․ Արցախի Հադրութի շրջանի բնակիչ, 87–ամյա Մարո Համբարձումյանը մոտ մեկ ամիս առաջ մի խալաթով է լքել հայրենի Առաջամուղ գյուղն ու ժամանակավոր հաստատվել Հայաստանում։ Նույնիսկ չի հասցրել փակել տան դռներն ու պատուհանները, ամեն ինչ բաց է թողել, նստել առաջին պատահած մեքենան ու Հադրութ հասել։ Այնտեղից էլ ծանոթների հետ եկել է Արագածոտն, որտեղ ապրում է որդին՝ Գառնիկը։

«Չէի ուզում հեռանալ, մտածում էի՝ տղերքին գոնե տաք ճաշ կտամ։ Էդ օրը «ժարիտ» էի սարքել, սպասում էի` տղերքը գան։ Թոռս վազելով էկավ ու փոխանցեց տղայիս՝ Աշոտի խոսքերը, որ շուտ փախնեմ։ Տունն էնպես էր ցնցվում, կարծեցի` երկրաշարժ է։ Նայեցի սարին, որտեղ «վիշկա» կա, ու տեսա՝ մի բան ընկավ, հետո ուժեղ ծուխ բարձրացավ։ Երևի թշնամու ականն էր», - պատմեց նա Sputnik Արմենիային։

Временная переселенка из Гадрута Маро Амбарцумян
© Sputnik / Asatur Yesayants
Մարո տատը

Նրա խոսքով՝ գյուղում բացի իրենից, բոլորը վախեցել էին։ Ինքն անհանգստացել էր որդու ու թոռների համար։ Ռազմաճակատում կռվող երեք թոռ ունի, ընդ որում՝ երկուսն աղջիկ են։ Մարո տատը նախընտրում է լուրեր չնայել։ Երբ Գառնիկի կինը՝ Անժելան, ժամանակ առ ժամանակ ադրբեջանական լուրեր է լսում, սկեսուրը շատ է բարկանում։ Մի անգամ Մարո բաբոն Հադրութի կադրեր է տեսել, ու շատ բան տեսած արցախցի կնոջ սիրտը տեղից դուրս է եկել։

«Մենակ թե էրեխեքը չզոհվեն, մնացածը կարևոր չի։ Ոչ մի բան ափսոսս չի գալիս, կհաղթենք, նորից կսարքենք։ Ֆոտոներն են ափսոս։ Մի հատ լուսանկար ունեի Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Իրար հետ նույն բեմում էինք կանգնած։ Երգեցի, ինքն էլ գովեց ինձ», - հիշում է տատը։

Նա ծնվել ու մեծացել է Արցախում, միշտ այնտեղ է ապրել ու իր կյանքը ոչ մի ուրիշ տեղ չի պատկերացնում։ Որդին՝ Աշոտը, առաջին պատերազմի ժամանակ տանկիստ է եղել։ Մարո բաբոն վստահեցնում է, որ N120 տանկի ու նրա անձնակազմի մասին Արցախում բոլորը գիտեն։ Որդին շատ կատակասեր է։ Հաղթանակից հետո Աշոտը տանկով էշ է բերել Հադրութ և ուրախացրել բոլորին։ Տատը վստահ է, որ այս անգամ էլ որդին մի հետաքրքիր բան կհորինի։

Временная переселенка из Гадрута Маро Амбарцумян
© Sputnik / Asatur Yesayants
Մարո տատը

Սիրով` Գորիսից. ինչպես են Հայաստանում օգնություն հավաքում Արցախի համար և սպասում հաղթանակի

«Էն ժամանակ մարդավարի էին կռվում, էսքան վախենալու չէր։ Հիմա չգիտես` ինչ է կատարվում։ Ո՛չ քնել եմ կարողանում, ո՛չ ուտել։ Անհանգիստ եմ։ Բայց ոչինչ, կեցցեն մեր տղաները։ Շուտով խաղաղություն կլինի։ Հենց որ էլ չկրակեն, հետ կգնամ։ Նորից կնայեմ իմ հնդկական սերիալներն ու հոգ կտանեմ ծոռներիս մասին», - ասում է տատը։

21-րդ դարի պատերազմը միայն զինվորինը չէ. արտերկրի հայ արվեստագետների նախաձեռնությունը

2262
թեգերը:
Ադրբեջան, Պատերազմ, Հադրութ, Արցախ
Ըստ թեմայի
«Զինվորը կգա, մի կտոր հաց տվող չլինի՞». France 24-ի ռեպորտաժը Արցախում մնացածների մասին
«Պատերազմի հետևանքով Արցախում շուրջ 90 000 մարդ է տեղահանվել». Մնացականյանը` ԱՄՆ–ում
Ադրբեջանը փորձում է խորացնել Արցախի տարածքում հումանիտար աղետը. ՄԻՊ
Մանկությունս անցել է նկուղում. արցախցի կանայք գիտեն Ադրբեջանին ու Թուրքիային զսպելու ձևը
Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանին մեղադրանք է առաջադրվել

4
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահը մեղադրվում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) հոդվածի հատկանիշներով։
Այդ առնչությամբ Մամիջանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։

«Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչներից մեկի կողմից ներգրավվեցի որպես մեղադրյալ (կարգավիճակս կասկածյալից դարձավ մեղադրալ)»,–գրել է նա։

4
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, Մեղադրանք, Հայկ Մամիջանյան
Կորոնավիրուս

1476 նոր դեպք, 22 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

132
(Թարմացված է 10:52 27.11.2020)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1476–ով և դարձել 132346։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 24580 մարդ (-648), կատարվել է 502607 թեստավորում (+3656), առողջացել են վարակվածներից 105149-ը (+2094)։ Գրանցվել է մահվան 2090 (+22) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 8–ով և դարձել 527։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Եղիսաբեթ 2-րդ թագուհու համար կորոնավիրուսը սպանող հատուկ ձեռնոցներ են մշակել

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

132
թեգերը:
թեստ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Եվրամիությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի Նուբար Աֆեյանի Moderna-ից
Հայաստանը հաջողության հասե՞լ է COVID-19-ի դեմ պայքարում. մասնագետի պատասխանը
COVID-19-ի դեմ պատվաստանյութի գնումը կարող է սկսվել գարնան կեսերին․ Թորոսյան