forartsakh.art

21-րդ դարի պատերազմը միայն զինվորինը չէ. արտերկրի հայ արվեստագետների նախաձեռնությունը

977
(Թարմացված է 15:32 25.10.2020)
Հայրենիքի պաշտպանությանը կարելի է մասնակցել նաև առանց զենք վերցնելու։ Աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի արվեստագետներն այս օրերին համախմբվեցին մի գաղափարի շուրջ`  իրենց ստեղծած գործերն անարժեք կդառնան, եթե հայրենիք ու խաղաղություն չլինի։

Մենք չունենք նավթ, փոխարենն ունենք հարուստ պատմություն, մշակույթ, որոնց հիմքի վրա էլ արվեստն ենք զարգացնում։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին մեր հայրենակից արվեստագետների, ստեղծագործողների կարողությունները ևս ուղղվեցին հայրենիքին։

Երիտասարդ նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը մոտ մեկ տարի է՝ Կանադայում է բնակվում։ Կորոնավիրուսի համավարակը Մարիամի՝ հայրենիք վերադառնալու ծրագրերը ժամանակավորապես խափանեց, հայրենիքից հեռու լինելն ավելի ցավոտ դարձրեց պատերազմը, որը փոխեց նաև առաջնահերթությունները։ Որոշեց հայրենիքին օգնել` ինչով կարող է։

Проданный натюрморт художницы Мариам Мухдусян
© Photo : Mariam Mughdusyan
Մարիամ Մուղդուսյանի նկարներից

«Վաճառքի հանվեցին իմ թե՛ Տորոնտոյում, թե՛ Երևանում գտնվող նկարները։ Արդեն 5-6 նկար վաճառվել է, մի քանիսի շուրջ բանակցությունները շարունակվում են»,- պատմում է Մարիամն ու նշում, որ վաճառքն արագացնելու համար նկարների արժեքը 50-70 տոկոս զեղչում է։

Проданный натюрморт художницы Мариам Мухдусян
© Photo : Mariam Mughdusyan
Մարիամ Մուղդուսյանի նկարներից

Մարիամն իր օգնության չափի մասին խոսել չի ուզում։ Ասում է` կարևորն այն է, որ այս օրերին յուրաքանչյուրն աջակցի` ինչպես կարող է. ֆիզիկական, նյութական, թե  հոգևոր` էական չէ։

Проданный натюрморт художницы Мариам Мухдусян
© Photo : Mariam Mughdusyan
Մարիամ Մուղդուսյանի նկարներից

Լիլիթ Աթոյանը հագուստի դիզայներ-մոդելավորող է։ Այս օրերին տեսնելով, թե ինչպես են ստեղծագործողներն ակտիվորեն ամեն ինչ անում հայրենիքին օգնելու համար, որոշել է իր ներդրումն ունենալ։ Աշխատանքից դուրս սիրելի զբաղմունքը հասարակ մատիտով դիմանկարներ անելն է։ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջում տեսել է Արիության մեդալի արժանացած հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Արսեն Գաբրիելյանի լուսանկարը։ Նա թշնամական 12 տանկ էր շարքից հանել ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը:

Լիլիթը որոշել է նկարել նրա դիմանկարն ու աճուրդի հանել։

Портрет героя Арсена Габриеляна художницы Лилит Атоян
© Photo : Lilit Atoyan
Արսեն Գաբրիելյանի դիմանկարը

«Սկզբում մտածում էի՝ քանի որ միայն սև մատիտով եմ աշխատում, միգուցե հետաքրքիր չի լինի, բայց մեծ արձագանք գտավ աշխատանքս»,- պատմում է նա։

Աճուրդն ավարտվել է 150 հազար դրամով, սակայն գնորդը միտքը փոխել է ու չի գնել նկարը։ Փոխարենը Կալիֆոռնիայում բնակվող մեր հայրենակցուհիներից մեկն է կապ հաստատել Լիլիթի հետ։ Աղջիկը 210 ԱՄՆ դոլար է վճարել դիմանկարի համար, իսկ նրա ապահովագրական ընկերությունը կրկնապատկել է գումարն ու արդյունքն ավելին է եղել, քան սպասվում էր։     

«Պարզվեց՝ այդ աղջկա ընտանիքն այստեղ բարեկամներ ունի, զոհված զինվոր ունեն, ուստի խնդրեց, որ դիմանկարը հենց իրեն՝ Արսենին փոխանցեմ»,–ասաց Լիլիթը։

Նա արդեն խոսել է հերոսի հետ, ասում է՝ փառք Աստծո, լրիվ առողջ է։ Հաջողությունից ոգևորված՝ Լիլիթը նոր դիմանկարներ է անելու։ Առհասարակ, այս օրերին դիմանկարների ինչքան պատվեր ունենա, ամբողջ գումարը փոխանցելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Մասնագիտությամբ պատկերազարդող գրաֆիկ–դիզայներ Նվարդ Երկանյանն արդեն 5 տարի է՝ բնակվում է Ֆլորենցիայում, WHY Graphic Design Festival-ի համահիմնադիրն է։ Նվարդին հաջողվել է համախմբել աշխարհի տարբեր կողմերում ապրող ստեղծագործողներին ու ստեղծել միասնական հարթակ, որտեղ կցուցադրվեն նրանց գործերն ու վաճառքից գոյացած գումարը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Գաղափարը ծնվել է պատերազմի հենց առաջին օրերին։     

«Նույն օրերին շատ ուրիշ արվեստագետներ նույն նախաձեռնությամբ հանդես եկան՝ իրենց անձնական էջերում հայտարարելով, որ նույնպես ուզում են իրենց աշխատանքների վաճառքի ողջ հասույթը նվիրատվություն անել հիմնադրամին: Քանի որ այս օրերին լրահոսը շատ արագ է լցվում նորություններով և գրառումներով, արվեստագետների գրառումները կորչում էին լրահոսում: Ինձ հետ կապ էին հաստատում մի շարք գնորդներ՝ հարցնելով, թե արդյո՞ք կան ուրիշ արվեստագետներ՝ ումից կարելի է աշխատանք գնել և դրանով օգնել Արցախի և Հայաստանի քաղաքացիներին»,- պատմում է Նվարդը։

Նա նշում է` հենց այդ ժամանակ էլ հասկացել է, որ համախմբող կայքի անհրաժեշտություն կա։ Գաղափարը ներկայացրել է «Artsakh Awareness visual content» փակ խմբում, որի անդամ դիզայներների խումբն աշխատում է մեդիայում որակյալ վիզուալ նյութեր ստեղծելու ուղղությամբ:

Նվարդի գաղափարն ընդունվեց, ընդամենը 1-2 օրվա մեջ կայքն արդեն պատրաստ էր։ Այս պահին արդեն այնտեղ մոտ 100 ստեղծագործող է ներկայացված, նրանց թիվն օր–օրի ավելանում է։ Նրանք հիմնականում հայ արվեստագետներ են Հայաստանից և սփյուռքից, բայց հատուկենտ օտարազգիներ էլ կան։        

Կայքը, սակայն, վաճառքով չի զբաղվում, այն ընդամենը կատալոգի դեր է կատարում։ Պոտենցիալ գնորդներն այստեղ ծանոթանում են արվեստագետների աշխատանքներին, ուղիղ կապ հաստատում նրանց հետ, կազմակերպում վաճառքը, գումարի նվիրատվությունը և աշխատանքի փոխադրումը:

Скрин сайта forartsakh.art
© Photo : forartsakh.art
Արվեստագետների կայքը

Նվարդն ինքը առ այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել է 1500 եվրո, որը կրկնապատկվել է այլ հիմնադրամի միջոցով, իսկ 700$ գնորդները փոխանցել են ուղղակիորեն հիմնադրամին:        

«21-րդ դարի պատերազմը միայն զինվորների պատերազմ չէ: Հիմա առաջնագծում են նաև գիտությունը, մշակույթը, արվեստը… Այսօր ամեն մեկս շատ անելիք ունենք: Ամեն մարդ իր յուրօրինակ հմտություններն ունի` թե՛ մասնագիտական, և թե՛ բնածին տրված կարողություններ։ Պետք է ճիշտ գնահատել ամեն մեկի ռեսուրսներն՝ ուղղելով դրանք մեր ապագայի կայունությանը և խաղաղության հաստատմանը»,- ասում է Նվարդն ու ավելացնում՝ ծանր աշխատանք է սպասվում։

Պետք է, որ ամեն մեկն իր տեղում լինի, գտնի իր պես մարդկանց և նվիրվի իր կարողությունների սահմանում ուժեղ երկիր կառուցելու գործին անկախ պատերազմի տևողությունից, քանի որ պատերազմից հետո էլ ավելի շատ գործ ունենք անելու:

Երեք շաբաթում 4.5 միլիոն դոլար է նվիրաբերվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

977
թեգերը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ, Արվեստ, Պատերազմ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2226)
Արխիվային լուսանկար

Լարսը բաց է, սակայն ռուսական կողմում դեռևս մեծ թվով բեռնատարներ կան կանգնած

8
Հայաստանի տարածքում դեռևս փակ են Արագածոտնի մարզի որոշ ավտոճանապարհներ։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik.  ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար ավտոմեքենա։

Ճանապարհը բաց է, բայց հերթը չի պակասում․ ինչո՞ւ է Լարսում մի քանի հազար բեռնատար կուտակվել

8
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), բեռնատար, Լարս, Հայաստան, Ճանապարհ
Ըստ թեմայի
Հայկական բեռնատարներն այլևս կանգնած չեն մնա․ Լարսի ճանապարհի շինարարությունը կավարտվի
Արդիականացումը չի՞ փրկի․ որն է Վերին Լարսի անցակետի խնդրի լուծումը
Ինչպես կարելի է բեռնաթափել «Վերին Լարսը». ՌԴ դեսպանը խոսել է հնարավոր ելքի մասին
Արխիվային լուսանկար

Երևանում և մարզերից 8–ում երկար ժամանակ լույս չի լինելու

20
(Թարմացված է 09:14 12.04.2021)
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Նոր Նորքի 5-րդ զանգ.՝ Մառի փ. 9, 10, 12, 13 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Էրեբունի փ. 28, 30, 32, 34 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գրիբոյեդովի փ. 21/2, 21/3, 21/5, 21/12, 21/13 շենքեր, Վաղարշյան փ. 18 շենք, Կոմիտասի պող. 41 շենք, Կիևյան փ. 4/2-4/4, 14/3 շենքեր, Հ.Էմին փ. 2/1 շենք, Արգիշտի փ. 42-46 սեփական տներ, Կողբացի փ. 30 շենք, Տերյան փ. 3, 3ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 սեփական տներ, Կողբացու փ. 18-45 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գարեգին Նժդեհի փ․ 9, 9ա, 19, 19ա շենքեր, Մանթաշյան փ․ 28ա շենք, «Ապավեն», «Յուգ Լիֆթ» ՍՊԸ-ներ, «Եր․քաղ․լույս» ՓԲԸ, Մանթաշյան փ. 4/1, 4/3, 4/4, 4/5, 4/6, 4/7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 3 թաղ. 30, 31 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզում՝

10:00-13:00 Փոքր Վեդի գյուղ մասնակի, Արարատ քաղաք՝ Շահումյան, Պուշկինի փողոցներ մասնակի, Վեդի քաղաք՝ Խանջյան, 26 Կոմիսարների փողոցներ մասնակի,

10:00-14:00 Խաչփառ գյուղ մասնակի, Ղուկասավան գյուղ մասնակի,

10:30-16:00 Կանաչուտ գյուղ մասնակի,

11:00-15:00 Լանջազատ գյուղ մասնակի,

11:00-17:00 Արարատ քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, Ոսկու կորզման ֆաբրիայի բանավան մասնակի,

14:00-15:30 Ոսկետափ գյուղ մասնակի, Գոռավան գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10։00-15։00 Ագարակաձոր գյուղ մասնակի,

10։00-16։00 Վայք քաղաք՝ Ջերմուկի խճուղի մասնակի,

Կոտայքի մարզում՝

11։00-17։00 Կապուտան, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի, Ողջաբերդ, Հացավան, Գեղադիր գյուղեր, Գառնի գյուղ մասնակի,

10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Նար-Դոսի, Նոր թաղ, Սաֆարյան, Արա Գեղեցիկ փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կամարիս գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-13։00 Ֆանտան, Ալափարս, Բջնի համայնքներ, «Կար-Կոր», «Ա.Խառատյան» գազալցակայաններ, «Աէրոնավիգացիան», «Վեոն Արմենիա», «Յուքոմ», «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Գեղարքունիքի մարզում՝

10։00-11։30 Ծովագյուղ համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Լոռու մարզում՝

11:00-17:00 Եղեգնուտ, Դեբեդ, Ձորագյուղ և Ձորագետավան գյուղեր,

Տավուշի մարզում՝

10:00-12:00 Դիլիջան համայնք` Հովք գյուղ,

Շիրակի մարզում՝

11:00-17:00 Գյումրի քաղաք՝ Մուշ-2 թաղամասի հարակից Խաչքար և Վարդ-բաղ թաղամասեր և “Ռանչո” հանգստի գոտի,

Սյունիքի մարզում՝

10:30-16:30 Գորիս քաղաք՝ Անկախության և Սյունիք փողոցներ,

11:00-16:30 Տեղ գյուղ մասնակի:

ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի

20
թեգերը:
Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ), Երևան, Մարզ, էլեկտրաէներգիա, Լույս
Ըստ թեմայի
Նոր ատոմակայանի կառուցումն իրատեսական չէ. Արմեն Մանվելյան
Մոսկվայում կքննարկվի Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը
Հայաստանն ավելի արդյունավետ ատոմակայան կունենա