Բժիշկ. արխիվային լուսանկար

Արդյո՞ք COVID-19-ը հաղթահարածները պետք է պատվաստվեն գրիպի դեմ. պատասխանում են բժիշկները

188
(Թարմացված է 15:20 22.10.2020)
Գիտնականների հետազոտությունների համաձայն՝ կորոնավիրուսով և գրիպով միաժամանակ վարակվելը վեց անգամ ավելացնում է բարդացումներից մահանալու վտանգը, ուստի ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս համավարակի շրջանում անպայման պատվաստվել։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսով վարակված և առողջացած մարդիկ պետք է պատվաստվեն գրիպի դեմ, բայց հիվանդությունից որոշ ժամանակ անց։ Այդ մասին հայտարարել են Հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության հանրապետական կենտրոնի մասնագետները:

Բժիշկները հիշեցրել են, որ COVID-19-ը հաղթահարած մարդիկ կարող են հիվանդանալ նաև գրիպով։ Դա կանխելու լավագույն միջոցը պատվաստումն է։

«Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս պատվաստվել ոչ շուտ, քան ապաքինման օրվանից 30 օրացուցային օր անց», - ընդգծել են մասնագետները:

Համավարակի շրջանում մեծանում է միանգամից մի քանի վիրուսներով, մասնավորապես` COVID-19-ով և գրիպով վարակվելու վտանգը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է այդ վիրուսներով միաժամանակյա վարակվելու դեպքում սպառնացող առանձնահատուկ վտանգի մասին: Բացի այդ, գիտնականների հետազոտություններով ապացուցվել է, որ կորոնավիրուսի և գրիպի համադրությունը վեց անգամ մեծացնում է բարդություններից մահվան վտանգը:

«Քանի որ ներկայում COVID-19-ից պատվաստման միջոցով պաշտպանվելու հնարավորություն չկա, յուրաքանչյուրը կարող է ինքն իրեն օգնել պաշտպանվել գրիպից մոտակա սեզոնի ընթացքում՝ կանխարգելիչ պատվաստում կատարելով։ Գրիպի դեմ պատվաստումն այս աշնանն ավելի կարևոր կլինի, քան երբևէ»,-ընդգծել են բելառուսցի բժիշկները։

Միաժամանակ նրանք ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ գրիպի դեմ պատվաստումը չի երաշխավորում կորոնավիրուսով վարակվելու անհնարինությունը, բայց որոշակի արդյունք տալիս է։ Գոյություն ունեն մի շարք գիտական փաստեր այն մասին, որ գրիպի դեմ պատվաստումը կարող է դրական ազդեցություն ունենալ կորոնավիրուսի կանխարգելման հարցում։

Հայաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի. արդեն համաձայնագիր է ստորագրվել

Ժամանակակից ադյունավետ պատվաստանյութերով պատվաստումն ուղեկցվում է ոչ միայն գրիպի վիրուսի շտամների նկատմամբ հատուկ հակամարմինների ձեւավորմամբ, այլև հակավիրուսային իմունային պատասխանի բջջային մեխանիզմների վաղ ակտիվացմամբ, որը հանգեցնում է գրիպով և մրսածությամբ հիվանդացության նվազմանը, ամենայն հավանականությամբ, պայքարում է նաև կորոնավիրուսային վարակի դեմ, պարզաբանել են Հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության հանրապետական կենտրոնում:

ՌԴ-ում չեն բացառել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութ կմատակարարեն նախկին ԽՍՀՄ երկրներ

188
թեգերը:
գրիպ, պատվաստումներ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1649)
Ըստ թեմայի
Հնարավո՞ր է միաժամանակ հիվանդ լինել գրիպով և COVID-19–ով. պարզաբանում է փորձագետը
Կորոնավիրուսի պատվաստանյութը կարո՞ղ է պաշտպանել գրիպից. պատասխանում է մասնագետը
Հայաստանում գրիպի դեմ պատվաստումներ կսկսեն. մանրամասներ նախարարությունից
Կարտոֆիլ

Ինչպես եփել կարտոֆիլը, որ վտանգավոր չլինի

15
(Թարմացված է 17:26 03.12.2020)
Ամենալավ տարբերակը մաքրած կարտոֆիլը խաշելն է կամ գոլորշու վրա եփելը, այդ դեպքում կպահպանվեն օգտակար նյութերը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Էնդոկրինոլոգ Ելենա Գուբկինան «Արգումենտ ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում խոսել է կարտոֆիլի մասին։

Նրա խոսքով՝ այս մշակաբույսը պետք չէ եփել կեղևով, որում վնասակար նյութեր են կուտակվում հողից ու օդից։

«Պատրաստելիս պետք չէ կարտոֆիլը բարձր ջերմաստիճանի մշակման ենթարկել», - ավելացրել է մասնագետը։

Գուբկինան ընդգծել է, որ տապակելու ընթացքում կարտոֆիլը հագենում է ճարպերով ու տոքսիններով։

Սխտորի օգուտն ու վնասը. ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ սխտոր ենք ուտում

Բժիշկի խոսքով՝ ամենալավ տարբերակը մաքրած կարտոֆիլը խաշելն է կամ գոլորշու վրա եփելը, որպեսզի պահպանվեն օգտակար նյութերը՝ կալիումը, նատրիումը, վիտամին В6-ը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոշ ենք ուտում

Բժիշկը նշել է, որ առողջությունը չվնասելու համար կարելի է շաբաթական երկու անգամ 200-300 գրամ կարտոֆիլ ուտել։

Բեռնաթափման օրեր. ինչպես մեկ օրում մաքրել օրգանիզմը և նիհարել

15
թեգերը:
բժիշկ, կարտոֆիլ
Ըստ թեմայի
Ինչպես է սև շոկոլադն ազդում օրգանիզմի վրա
Սննդամթերքի ո՞ր տեսակներն են օրգանիզմը պաշտպանում վիրուսներից
Հավկիթն օրգանիզմի համար օգտակա՞ր է, թե ՞ վնասակար. միֆ և իրականություն
Արխիվային լուսանկար

Հայաստանի 3 մարզում ու Արցախում ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի. եղանակի տեսություն

23
(Թարմացված է 20:44 03.12.2020)
Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, որոշ վայրերում գիշերը և առավոտյան ժամերին` մառախուղ։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի այսօր և վաղը ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում դեկտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին` մառախուղ։

Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +7...+9, երեկոյան`+3...+5 աստիճան։

Բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը դրամահավաք է սկսել Արցախի արտիստների համար

23
թեգերը:
Արցախ, Հայաստան, մառախուղ, արև, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Արցախցի ընտանիքներին հյուրընկալածները պետությունից աջակցություն կստանան
Պատերազմին մասնակցած ուսանողներն ու մասնակիցների ուսանող զավակները կազատվեն ուսման վարձից
Թորոսյանը պատվաստվել է Covid-ի դեմ. նա ՀՀ–ում առաջինն է փորձարկել ռուսական պատվաստանյութը