«Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Նա արդեն ժպտում է. Մարտունիում վիրավորված 2-ամյա Արծվիկն արդեն լավ է

94
(Թարմացված է 20:50 16.10.2020)
Գևորգ Դերձյանը շնորհակալություն է հայտնել բոլորին այս օրերի ուշադրության, ուղարկվող նվերների, զանգերի և սիրո համար։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Մարտունի քաղաքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ծանր ռմբակոծության հետևանքով վիրավորված 2 տարեկան Արծվիկն արդեն լավ է։ Տեղեկությունը հայտնում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է։ Արծվիկի վիճակն արդեն լավ է: Շնորհակալություն այս օրերի ուշադրության, ուղարկվող նվերների, զանգերի և սիրո համար», – գրել է Դերձյանը։ Փոքրիկի շապիկին Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանն է։

Հիշեցնենք, որ Մարտունի քաղաքի ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել էր:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

94
թեգերը:
Արցախ, Վիրավոր, երեխա, Մարտունի
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1834)
Ըստ թեմայի
«Մամ ջան, պապ ջան, անպայման վերադառնալու եմ». զինվորների ուղերձը` առաջնագծից
Գնդակոծություններն իրենց պատասխանը կստանան. Իրանը կրկին զգուշացնում է
«Գնում եմ մեր սահմանները անառիկ պահող տղաների մոտ». Տավուշի թեմի առաջնորդը մեկնում է Արցախ
Արսեն Թորոսյան

Նախարարն այցելել է վիրավոր զինվորներին՝ ծանոթանալով բուժման ընթացքին

105
(Թարմացված է 21:05 30.10.2020)
Գեղարքունիքի մարզում կավելացվեն կորոնավիրուսով հիվանդների սպասարկման հնարավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այցելել են Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններ։ ԱՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ տեղում նրանք ծանոթացել են վիրավոր զինվորների, ինչպես նաև կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացքին։

«Նախարարը նախ այցելել է Վարդենիսի բժշկական կենտրոն և զինվորական հոսպիտալ, տեղում ծանոթացել ծառայությունների կազմակերպմանը և համոզվել, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր բուժական միջամտությունները։ Այնուհետև Արսեն Թորոսյանը եղել է Մարտունու բժշկական կենտրոնում, որտեղ ծավալված են և՛ վիրավորների, և՛ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների բաժանմունքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱՆ հաղորդմամբ՝ որոշում է կայացվել մեծացնել Մարտունու ԲԿ-ի կորոնավիրուսային հիվանդությանը սպասարկող բաժանմունքը։

Նախարարը եղել է նաև Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման շինհրապարակում։ Թեպետ պատերազմական իրավիճակ է, սակայն շինարարությունը չի դադարել։

Որոշում է կայացվել Գավառի բժշկական կենտրոնում բացել կորոնավիրուսային հիվանդությանը սպասարկող բաժանմունք. ինտենսիվ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Սևանի բժշկական կենտրոնում նման բաժանմունք կա, սակայն խնդիր է դրվել մեծացնել հագեցվածությունը՝ ավելի մեծ թվով հիվանդների սպասարկելու համար։

Հոգևորականների շրջանում նաև վիրավոր ու անհետ կորած կա. Տեր Վահրամ քահանա

Նախարարը շնորհակալություն է հայտնել զինվորներին՝ հայրենիքը կյանքի գնով պաշտպանելու և բուժանձնակազմերին՝ թիկունքում պայքարելու և կյանքեր փրկելու համար։

 

105
թեգերը:
կորոնավիրուս, Վիրավոր, Արսեն Թորոսյան
Ըստ թեմայի
Արսեն Թորոսյանն այցելել է մարզային բուժկենտրոններ, որոնք զբաղվում են վիրավորների բուժմամբ
Արսեն Թորոսյանը Հնդկաստանի դեսպանից օգնություն է խնդրել
Ադրբեջանական գնդակոծության հետևանքով Ակնաղբյուրում մեկ տղամարդ է զոհվել. կան վիրավորներ
«Ռոստելեկոմ»

Rostelecom–ը վերանորոգում է մալուխը, Հայաստանում ինտերնետի հետ կապված խնդիրներ կան

130
(Թարմացված է 19:26 30.10.2020)
Մայրուղային մալուխներից մեկում ֆիքսված ու ինտերնետ կապի հետ խնդիրներ են առաջացել, այժմ դրանք լուծելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Rostelecom ընկերությունը աշխատանքներ է իրականացնում իր մայրուղային մալուխներից մեկի վրա։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Rostelecom ընկերությունում հայտնեցին, որ այսօրվա ընթացքում ընկերության մայրուղային մալուխներից մեկում կապի հետ խնդիրներ են առաջացել, այժմ դրանք լուծելուն ուղղված աշխատանքներ են տարվում։

Այդ պատճառով Հայաստանում կապի ամենախոշոր օպերատորներից մեկի բաժանորդները ինտերնետի արագության հետ կապված խնդիրներ ունեն։

Կապի խափանումներ են առաջացել նաև ընկերության ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների մոտ։

Մյուս խոշոր օպերատորները վստահեցնում են, որ իրենց ցանցերում կապի խնդիր չկա։

Նշենք՝ նախորդ անգամ Հայաստանում կապի խափանումներ էին առաջացել հոկտեմբերի 2-ին։ Այն ժամանակ անհայտ անձինք վնասել էին Վրաստանից Հայաստան եկող ինտերնետային կաբելը։ Վրաստանի իշխանությունը շատ արագ արձագանքեց ու քրեական գործ հարուցեց։

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ հայտարարվելուց հետո ինտերնետ տրաֆիկը կտրուկ աճել է

130
թեգերը:
ռոստելեկոմ, մալուխ, Հայաստան, ինտերնետ
Ըստ թեմայի
Արցախում խափանվել է հեռախոսային ու ինտերնետային կապը
Beeline-ի բաժանորդներն ինտերնետի խնդիր ունեն. ընկերությունը բացատրել է` ինչու
Հայաստան եկող ինտերնետային մալուխը գաղտնի չեն վաճառի Ադրբեջանին. վրացի պաշտոնյա

Ինչպիսի ԱԹՍ–ներ է կիրառում Ադրբեջանը

0
(Թարմացված է 23:27 30.10.2020)
Ադրբեջանը շարունակում է ռազմական ակտիվ գործողությունները Արցախում` օգտագործելով արտասահմանյան արտադրության ժամանակակից սպառազինության տարբեր տեսակներ:
Ադրբեջանի կողմից Արցախում կիրառվող հիմնական ԱԹՍ-ները
© Sputnik / Shushanik Sargsyan

Ադրբեջանն արցախա–ադրբեջանական հակամարտության գոտում, ի թիվս մի շարք զինատեսակների, նաև իսրայելական, թուրքական արտադրության հետախուզական ու հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեգերը:
անօդաչու թռչող սարք, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1834)
Ըստ թեմայի
Հայկական կողմը խոցել է Ադրբեջանի «Սմերչը»․ տեսանյութ
Ադրբեջանն ունի գերճշգրիտ խոցման միջոցներ, խաղաղ բնակչությանը սխալմամբ չի կարող հարվածել
Ադրբեջանցիների խոցված տանկերն ու զրահատեխնիկան. տեսանյութ