«Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Վարդենիսում ծանր վիրավորված երեխայի մոտ դրական դինամիկա կա

37
(Թարմացված է 13:39 15.10.2020)
14-ամյա Նարեկը վիրաբուժական միջամտության կարիք չունի, բայց շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով տուժած 14-ամյա Նարեկի վիճակը շարունակում է մնալ ծանր։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Նա նաև հավելում է, որ երեխայի մոտ դրական դինամիկա կա։

«Վիճակը կայունանում է: Վիրաբուժական միջամտության կարիք չունի»,- նշված է գրառման մեջ:

Տղան շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ–ով հարվածներ էին հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին մոտ գտնվող Սոթք համայնքի գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածություններին։ ԱԹՍ-ի հարձակման պահին կարտոֆիլի սեզոնային բերքահավաք էր ընթանում, դաշտում աշխատում էին խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։ Հարվածի հետևանքով 14-ամյա երեխա է վիրավորվել։

Վիրավորում ստացած տղային առաջին բուժօգնությունը ցուցաբերել էին Վարդենիսի հիվանդանոցում, ապա տեղափոխել մայրաքաղաք։ Երեխայի մոտ առկա են աջակողմյան պնևմոթորաքս, ձախակողմյան թափանցող հեմոպնևմոթորաքս, որովայնի բութ վնասվածք, փայծաղի սուբկապսուլյար հեմատոմա, ինչպես նաև աջակողմյան հյուսվածքում առկա է բեկոր:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն արձագանքել է Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից երեխայի վիրավորման դեպքին

37
թեգերը:
անօդաչու թռչող սարք, Ադրբեջան, երեխա, Վիրավոր
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020 (151)
Ըստ թեմայի
Զոհեր, վիրավորներ, 5800-ից ավելի վնասված շենքեր. 17-օրյա հրթիռակոծության հետևանքները
«Բժիշկ ջան, ցավդ տանեմ, ո՞նց ես». վիրավորը սիրտ է տալիս բժշկին
Ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածը թիրախային էր. ՄԻՊ-ը երեխայի վիրավորվելու մանրամասներն է հայտնել
Նիկոլ Փաշինյան

Վարչապետը փոխմարզպետներ է նշանակել

10
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մի շարք մարզերում փոխմարզպետներ են նշանակվել:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մի շարք մարզերում փոխմարզպետներ են նշանակվել: Վարչապետի որոշումները տեղադրված են կառավարության պաշտոնական կայքում:

Արարատի մարզպետի տեղակալ է նշանակվել Նորիկ Ամիրխանյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ՝ Ռազմիկ Պետրոսյանը,  Գեղարքունիքի մարզպետի տեղակալ՝ Հենրիկ Մուրադյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ՝ Մելիքսեթ Պողոսյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ՝ Ալեքսան Ալեքսանյանը, Վայոց ձորի մարզպետի տեղակալ՝ Արայիկ Մուրադյանը։

Տիգրան Բալայանը կրկին դեսպան է նշանակվել

10
Ըստ թեմայի
Հերթական ազատումը. պաշտոնից հեռացվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետը
ԱԱԾ–ի պաշտոնանկություններն ու ռազմական դրությունը. ո՞ւմ համար է այս «թափանցիկությունը»
Ջալալ Հարությունյանը վիրավոր է. ԱՀ նախագահը նրան փոխարինող է նշանակել. տեսանյութ
Կորոնավիրուս

2398 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 87432

143
(Թարմացված է 10:57 30.10.2020)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2398–ով և դարձել 87432։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 31458 (+1397), կատարվել է 397596 (+4936), առողջացել են վարակվածներից 54316 (+1059)։ Գրանցվել է մահվան 1300 (+28) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2–ով և դարձել 358 (+4)։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Վիրավոր զինվոր, թե Covid-ով հիվանդ. առողջապահական համակարգը պարալիզացման եզրին է

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

 

143
թեգերը:
թեստ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Պատերազմն ու կորոնավիրուսն ազդել են. տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%–ով
Պատերազմն ու կորոնավիրուսը. ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է քննադատությանը
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը