Դպրոց

Կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդներն ավելի շուտ կմեկնարկեն

549
(Թարմացված է 16:06 14.10.2020)
Երկու շաբաթով կդադարեցվի նաև մանկապարտեզների, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցների աշխատանքը, ուսումնարանները, քոլեջները և բուհերը կանցնեն ամբողջությամբ հեռավար կրթության:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդները կմեկնարկեն հոկտեմբերի 15-ից: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, միշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի` ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը դադարեցնելու մասին այսօր ստացված գրությունը, հաշվի առնելով կորոնավիրուսային նոր հիվանդության` այսօր հրապարակված վարակակիրների թվի ռեկորդային վտանգավոր աճը (1058 դեպք կամ 36.8%), առողջապահական համակարգը հիմնականում ռազմաճակատին ի սպաս դնելու խիստ անհրաժեշտությունը, ՀՀ ԿԳՄՍՆ–ն որոշել է հանրակրթական ուսումնական հաստատություններում հայտարարել աշնանային երկշաբաթյա արձակուրդ` նոյեմբերի 2-ից մեկնարկելիք արձակուրդի փոխարեն՝ հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 29-ը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Դասերի վերսկսման ձևի մասին որոշումը կկայացվի երկու շաբաթից, ինչը ենթադրում է, որ հնարավորության դեպքում զգալի պետք է սահմանափակվի աշակերտների տեղաշարժը և շփումը:

Առողջապահության նախարարությունը ահազանգում է` կորոնավիրուսը կարող է վնասել մեր զինվորներին

Նախարարության պահանջն ու կոչն է, որ ռազմական դրության, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության տարածման մեծ թվերի պայմաններում խստագույնս պահպանվեն հակահամաճարակային կանոնները՝ դրանով հնարավոր դարձնելով դասերի վերսկսումը:

ՀՀ առողջապահության նախարարի գրությամբ երկու շաբաթով կդադարեցվի նաև մանկապարտեզների, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցների աշխատանքը, ուսումնարանները, քոլեջները և բուհերը կանցնեն ամբողջությամբ հեռավար կրթության: Սույն գործընթացի հետագա շարունակության մասին որոշումներ կկայացվեն երկու շաբաթ հետո՝ ելնելով ընթացիկ իրավիճակից:

Համապատասխան գրությունները այսօր կուղարկվեն ուաումնական հաստատություններին։

Կորոնավիրուսի դեպքերի 100 տոկոսից ավել աճ կա. բժիշկները պայքարում են երկու դաշտում

549
թեգերը:
Արձակուրդ, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանի ագրեսիան նպաստում է կորոնավիրուսի տարածմանը. Թորոսյանի նամակը` ԱՀԿ տնօրենին
Կորոնավիրուսի հետևանքով 7 մարդ է մահացել. նրանցից մեկն ուղեկցող հիվանդություն չի ունեցել
Ծանրաբեռնվածությունն ավելանում է. Հայաստանում կորոնավիրուսի ցուցանիշները մտահոգիչ են
Մանվել Գրիգորյան

Մանվել Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է, նա բժիշկների պահանջով հոսպիտալացվել է

202
(Թարմացված է 14:36 21.10.2020)
ԵԿՄ նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն այժմ վերակենդանացման բաժանմունքում է։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանը բժիշկների պահանջով շտապ տեղափոխվել է Հայաստանի բժշկական կենտրոններից մեկը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

«Մանվել Գրիգորյանը հոկտեմբերի 7-ից գտնվում էր Արցախում: Սակայն երեկ երեկոյան նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և բժիշկների պահանջով շտապ տեղափոխվել է հայաստանյան հիվանդանոցներից մեկը։ Գրիգորյանը չէր ցանկանում հիվանդանոց տեղափոխվել և ուզում էր մնալ Արցախում, սակայն բժիշկները պահանջել են, որ նա տեղափոխվի։»,–ասաց Բաղդասարյանը։

Պաշտպանի խոսքով` Գրիգորյանն այժմ վերակենդանացման բաժանմունքում է, գիտակցությունը տեղն է։ Բաղդասարյանը նշեց` ոտքի կանգնելուն պես նա նորից Արցախ է մեկնելու։

Հիշեցնենք` Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա 1.5 տարի կալանքի տակ էր։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 15-ին, ելնելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակից, որոշեց նրա խափանման միջոց կալանավորումը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ:

202
թեգերը:
հիվանդանոց, Մանվել Գրիգորյան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Արցախում վիրավորված ռուս լրագրողը դեռ պատրաստ չէ Մոսկվա մեկնելու
Արցախում վիրավորված փոքրիկ Արծվիկը դուրս է գրվել հիվանդանոցից. լուսանկար
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը
Երևան

Հայաստանում ու Արցախում օդի ջերմաստիճանը կշարունակի փոքր-ինչ նվազել. եղանակի տեսություն

62
(Թարմացված է 16:33 20.10.2020)
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանի նվազումը կարճ կտևի, ու մի քանի օր շարունակ և՛ Հայաստանում, և՛ Արցախում անձրև չի գա։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Տեղումները կդադարեն հոկտեմբերի 22–ին, և մինչև ամսի 25-ը Հայաստանում առանց տեղումների եղանակ կլինի։

Օդի ջերմաստիճանը երեկվանից սկսել է 2-4 աստիճանով նվազել, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով, սակայն օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հոկտեմբերի 23-25-ը ջերմաստիճանը նույնքան կբարձրանա։

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Այսօր Երևանի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +22-ից +24–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +8–ից +10 աստիճան։

62
թեգերը:
եղանակ, Արցախ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Այս պահին արյուն հանձնելու կարիք չկա. ԱՆ-ն շնորհակալություն է հայտնում կամավորներին
Վարորդները դիմակ չեն դնում. Մարությանն ասաց` խիստ զգուշացվել են
Արցախում վիրավորված փոքրիկ Արծվիկը դուրս է գրվել հիվանդանոցից. լուսանկար
ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական մանիպուլյատիվ հայտարարությունը

12
(Թարմացված է 01:01 22.10.2020)
ՀՀ ԱԳՆ կոչ է անում Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից:

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ, որտեղ փորձ է արվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ուղղակի ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը և առաջին իսկ օրվանից ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով: Այս գործողություններն օրվա հրամայական են դարձնում Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության լիակատար ապահովումը:

«ՀՀ-ն հետևողականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների միջնորդությամբ հոկտեմբերի 10-ի և 17-ի հայտարարություններով համաձայնեցված կրակի դադարեցման պայմանավորվածությունների անվերապահ իրականացմանը: 

Մշտապես հանդես գալով հակամարտության ռազմական կարգավորումը բացառող դիրքերից՝ մեկ անգամ ևս շեշտում ենք, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ միջոցներով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,–ասված է հաղորդագրության մեջ: 

ՀՀ ԱԳՆ կոչ է անում Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից:

Նշենք, որ հոկտեմբերի 21–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր ուղիղ միացման ժամանակ ասել էր, որ Ղարաբաղյան հիմնահարցի դիվանագիտական լուծման մասին այս փուլում խոսելն անիմաստ է։ «Պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած` երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի։ Բոլոր հույսերը, առաջարկները, թե պետք է Արցախյան հիմնահարցի առնչությամբ դիվանագիտական լուծում գտնել, ըստ էության, պետք է ավարտված համարել»,–ասել էր վարչապետը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

12
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Հայաստան, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Թշնամին հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ
Հադրութում հայ գերիներին գնդակահարած հանցագործներից մեկը ոչնչացվել է. Razm.info
Եթե Ադրբեջանը ցանկանա, Թուրքիան Լեռնային Ղարաբաղ զորք կուղարկի. Ֆուաթ Օքթայ