Սամվել Մարտիրոսյան

Ի՞նչ անել, որ Facebook–ում լրատվական աղբը քիչ լինի. խորհուրդներ մեդիափորձագետից

158
(Թարմացված է 16:27 13.10.2020)
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը  նոր տեսանյութ է հրապարակել և բացատրել հետևորդներին` ինչպես խուսափել կեղծ լուրերից և չհետևել հայկական անվան տակ ներկայացող ադրբեջանական էջերին։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Այս պահին Facebook սոցիալական ցանցում ամենամեծ խնդիրն անհայտ աղբյուրներից նյութեր տարածելն է։ Այս մասին Facebook–ի ուղիղ եթերով հայտարարեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` այս օրերին կարել է տեսնել բազմաթիվ էջեր, որոնք ինչ–որ տեղեկություն են հրապարակում ու հարյուրավոր մարդիկ դա տարածում են։

«Պետք է ֆիքսել, որ նման էջերն այս պահին չեն կարող հանդիսանալ ինֆորմացիայի աղբյուր։ Մարդիկ կան, որ այսօր իրենց բիզնես էջերն օգտագործում են ինֆորմացիա տարածելու համար, բայց այժմ դրա ժամանակը չէ»,–ասաց Մարտիրոսյանը։

Անգամ Երևանում խոսելն անվտանգ չէ. հակառակորդը շարունակում է գաղտնալսել մեր հեռախոսները

Նրա խոսքով`մյուս կարևոր խնդիրն այն է, որ ադրբեջանցիներն այս օրերին լայնորեն «աճեցնում են» իրենց էջերը։ Հրապարակում են, օրինակ, 10 դուրեկան նորություն և մարդիկ հավանում ու տարածում են այն։ Իսկ երբ այդ էջերը հավաքում են 10000 և ավելի բաժանորդ, սկսում են իրենց ուզած տեղեկությունները տարածել։

«Եթե լրատվական խմբերում տեսնում եք տարօրինակ կամ կիսատ վերնագրերով նյութեր անծանոթ կայքից, պետք չէ բացել նյութը, եթե դուք մասնագիտորեն չեք զբաղվում այդ ամենով։ Facebook սոցիալական ցանցում նորությունները պետք է ֆիլտրել։ Այսօր թշնամին միտումնավոր ճնշող նյութեր է տարածում, որոնք պետք չէ նայել հատկապես այն մարդկանց, որոնք հոգեբանորեն պատրաստ չեն դրան»,–ասաց մեդիափորձագետը։

Մարտիրոսյանը շեշտում է` եթե անգամ հայկականի անվան տակ ադրբեջանական էջ եք հայտնաբերել, պետք չէ հենց էջը տարածել, որովհետև ստացվում է, որ էջի դիտումներն աճում են։ Նման դեպքերում կարել է սքրինշոթ անել, որտեղ կերևա էջի անունը, և մարդիկ կարող են բողոքել Facebook–ին։

Այս կանոններին հստակ հետևելու դեպքում կարելի է սոցցանցերում  լրատվական աղբը քչացնել։

Ավելի վաղ Մարտիրոսյանը Facebook–ի իր էջում զգուշացրել էր, որ պատերազմական իրավիճակում պետք չէ հավատալ ո՛չ ձայնային հաղորդագրություններին, ո՛չ էլ մեսենջերին եկող զանգերին, եթե դա անում են անծանոթները։

158
թեգերը:
Արցախ, տեղեկատվական պատերազմ, սուտ, Սամվել Մարտիրոսյան
Ըստ թեմայի
«Ենթադրում եմ, որ լրատվական կայքերը նախօրոք են կոտրել»․ Սամվել Մարտիրոսյան
«Ձեր սոցցանցային լայվը հակառակորդի ԱԹՍ–ի համար անմիջական գործիք է». մեդիափորձագետ
Հայ հաքերները կոտրել են ադրբեջանական բանկերն ու 520 000 մարդու տվյալների արտահոսք ապահովել
ԱԱԾ

Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարած երկու անձինք կալանավորված են. ԱԱԾ

466
(Թարմացված է 14:47 27.10.2020)
ԱԱԾ–ն վստահեցնում է, որ ՀՀ քաղաքացիները լրտեսության դեպքերից անհանգստանալու առիթ չունեն։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Արցախյան պատերազմի ընթացքում ՀՀ ԱԱԾ–ի կողմից բացահայտված երկու լրտեսները կալանավորված են։ Հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Ալազյանը։

«Ընդհանուր առմամբ անհանգստանալու կարիք չկա, քանի որ ԱԱԾ–ի կողմից իրականացվում են բոլոր օպերատիվ–հետախուզական միջոցառումները` նմանատիպ անձանց անմիջապես բացահայտելու, կանխարգելելու ու համապատասխան աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ»,– ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը։

Նա նաև փաստեց, որ կալանավորված երկու անձանցից մեկին առաջադրվել է լրտեսության, մյուսին` դավաճանության մեղադրանք։

Հիշեցնենք` կալանավորված անձանցից մեկը, ով մեղադրվում է դավաճանության մեջ, ՀՀ ԶՈւ–ում պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձ է։ ԱԱԾ–ն բացահայտել էր, որ նա օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչներին է հանձնել կամ հանձնելու նպատակով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ։ Նա գտնվել է Վրաստանում և այնտեղ ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից ստացել է կոնկրետ առաջադրանքներ` Արցախի և Հայաստանի արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ ծառայության բերումով արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ։

Նա նաև Հայաստանում պարբերաբար հանդիպումներ է ունեցել ՀՀ–ի և Արցախի սպայական կազմի ներկայացուցիչների հետ, իրականացվող կոնկրետ գործողությունների և այլնի վերաբերյալ լուրեր հավաքել, հետո մեկնել է Վրաստան ու դրանք փոխանցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցներին։

Ադրբեջանցիները համացանցում հայերին պատվիրում են նկարահանումներ անել ու ուղարկել իրենց. ԱԱԾ

Երկրորդ անձը, ով մեղադրվում է լրտեսության մեջ, ՀՀ զինված ուժերին պատկանող մարտական տեխնիկայի, սպառազինության շարժի, զորամասերի տեղակայման վայրերի, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում հայտարարված զորահավաքին մասնակցող անձանց և նրանց քանակի վերաբերյալ որոշակի տեղեկություններ է հավաքել, ըստ օպերատիվ տվյալների` հակառակորդին փոխանցելու համար։

466
թեգերը:
Ադրբեջան, լրտես, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Կեղծ լուրեր՝ բարձրաստիճան պաշտոնյաների մասին. ԱԱԾ–ն հորդորում է կասկածելի կայքերի չհետևել
«Վախի ազդեցության տակ է եղել». աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. ԱԱԾ
Արցախյան պատերազմի 1 ամսվա ընթացքում զոհվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի 37 զինծառայող
Նորածնին դուրս են գրում հիվանդանոցից, արխիվային լուսանկար

Երևանում արդեն 107 արցախցի է ծնվել

33
(Թարմացված է 14:40 27.10.2020)
Երևանի քաղաքապետարանը հրապարակել է հրաշք փոքրիկների լուսանկարները, որոնք ավելի վաղ ներկայացրել էր «Շենավիթ» բուժկենտրոնը։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ից մինչ օրս Երևանում ծնվել է 107 արցախցի երեխա:

«Հոկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Երևանում ծնվել է 471 երեխա՝ 241 տղա և 230 աղջիկ»,–նշված է քաղաքապետարանի Facebook–յան էջում։

«Նորածին աղջկաս կնքելու ենք Ղազանչեցոցում». արցախցի կինը վստահ է` ամեն ինչ լավ է լինելու

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ավելի հայտնել էր, որ նախնական տվյալներով` վերջին շաբաթներին տեղահանվել կամ տեղափոխվել է Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը։ Մարդիկ տեղափոխվել են կա՛մ Արցախի ավելի անվտանգ բնակավայրեր, կա՛մ Հայաստան։

«Պիտի ապրենք...». Հենրիխ Մխիթարյանն արցախցի երեխաների ձայնը փոխանցել է աշխարհին. տեսանյութ

33
թեգերը:
նորածին, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում արցախցի ևս մի տղա է ծնվել. փոքրիկի հայրը հիմա առաջնագծում է
Կյանքն է պատասխանը. Երևանում արցախցի գեղեցկուհի է ծնվել. լուսանկար
Գնել Սանոսյանն այցելել է Գավառի ծննդատանը լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին
Հենրիխ Մխիթարյան

«Ձեր լռությունը սպանում է մեզ»․ Մխիթարյանը կրկին դիմել է միջազգային հանրությանը

0
(Թարմացված է 15:35 27.10.2020)
Հայտնի ֆուտբոլիստն աշխարհի ուշադրությունը կրկին հրավիրել է Արցախում ընթացող թեժ մարտերի վրա և հորդորել միջազգային հանրությանը չլռել։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է աշխարհին պատմել Արցախի դեմ ընթացող պատերազմի մասին: Ֆուտբոլիստը Facebook–ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և դիմել կույր ձևացող աշխարհին։

«Ձեր լռությունը սպանում է»,-լուսանկարին կից գրել է Մխիթարյանը։

Պատերազմի առաջին օրերից Հենրիխ Մխիթարյանը իր ճանաչվածությունը դարձրեց զենք հօգուտ ճշմարտության ու հայ ժողովրդի։ Նա բազմիցս իր հրապարակումներում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։ Ֆուտբոլիստը նաև Instagram-ի իր էջում հրապարակել էր վիրավոր հայ փոքրիկի և հոր լուսանկարն ու միջազգային հանրությանը կոչ արել շտապ միջամտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիան դադարեցնելու համար։

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան էլ իր հերթին հայտնել էր, որ պատրաստ է Հենրիխ Մխիթարյանին հանգիստ տալ առաջիկա խաղերին, քանի որ նա մտքերով Արցախում է:

 

0
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը
Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են. «Ռոման» աջակցում է հայ ֆուտբոլիստին
«Ծանր սրտով եմ գրում». Հենրիխ Մխիթարյանը բաց նամակ է հղել Պուտինին, Թրամփին ու Մակրոնին