«Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն

Արցախում ռմբակոծության հետևանքով վիրավորված 2 տարեկան Արծվիկին վիրահատել են

118
(Թարմացված է 15:45 13.10.2020)
Բարդ վիրահատությունից հետո երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Նա գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2 տարեկան Արծվիկին վիրահատել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է ԲԿ–ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Փոքրիկը նաև վերջույթների վնասվածքներ ունի, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։

Արծվիկի մայրը ևս ծանր վիրավոր է, իսկ նրա տատն ու 9 տարեկան քույրը մահացել են Մարտունիում հրթիռակոծության հետևանքով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

118
թեգերը:
երեխա, Երևան, Արցախ
Ըստ թեմայի
Մարտունին ու Մարտակերտը հրթիռակոծությունից հետո. լուսանկարներ
Ստեփանակերտում գիշերն աշխատում են լույս չվառել. տեսանյութ գրեթե ամայի քաղաքից
Միայն Ստեփանակերտում 673 չպայթած ռումբ է հայտնաբերվել. սակրավորները «մաքրում» են Արցախը
Նիկոլ Փաշինյան

Վարչապետը փոխմարզպետներ է նշանակել

178
(Թարմացված է 13:46 30.10.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մի շարք մարզերում փոխմարզպետներ են նշանակվել:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մի շարք մարզերում փոխմարզպետներ են նշանակվել: Վարչապետի որոշումները տեղադրված են կառավարության պաշտոնական կայքում:

Արարատի մարզպետի տեղակալ է նշանակվել Նորիկ Ամիրխանյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ՝ Ռազմիկ Պետրոսյանը,  Գեղարքունիքի մարզպետի տեղակալ՝ Հենրիկ Մուրադյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ՝ Մելիքսեթ Պողոսյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ՝ Ալեքսան Ալեքսանյանը, Վայոց ձորի մարզպետի տեղակալ՝ Արայիկ Մուրադյանը։

Տիգրան Բալայանը կրկին դեսպան է նշանակվել

178
թեգերը:
Նշանակում, փոխմարզպետ, Վարչապետ
Ըստ թեմայի
Հերթական ազատումը. պաշտոնից հեռացվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետը
ԱԱԾ–ի պաշտոնանկություններն ու ռազմական դրությունը. ո՞ւմ համար է այս «թափանցիկությունը»
Ջալալ Հարությունյանը վիրավոր է. ԱՀ նախագահը նրան փոխարինող է նշանակել. տեսանյութ
Կորոնավիրուս

2398 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 87432

160
(Թարմացված է 10:57 30.10.2020)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2398–ով և դարձել 87432։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 31458 (+1397), կատարվել է 397596 (+4936), առողջացել են վարակվածներից 54316 (+1059)։ Գրանցվել է մահվան 1300 (+28) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2–ով և դարձել 358 (+4)։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Վիրավոր զինվոր, թե Covid-ով հիվանդ. առողջապահական համակարգը պարալիզացման եզրին է

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

 

160
թեգերը:
թեստ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Պատերազմն ու կորոնավիրուսն ազդել են. տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%–ով
Պատերազմն ու կորոնավիրուսը. ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է քննադատությանը
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը
ԱԻՆ–ի աշխատակիցներ. արխիվային լուսաանկար

Սպիտակի բժշկական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել

34
(Թարմացված է 15:30 30.10.2020)
Առողջապահության նախարարությունը նախնական վարկածի վերաբերյալ որոշ տեղեկություններ է հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, նախնական տեղեկություններով` պայթել է թթվածնի մատակարարման համակարգը։

Դեպքի մանրամասները պարզվում են։ Նախարարությունը խոստանում է ավելի ուշ տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:

34
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն