Հիվանդանոց

Մահվան ևս 9 դեպք. ՀՀ–ում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 61 տարեկան է

71
(Թարմացված է 11:07 12.10.2020)
Առողջապահության նախարարությունը ներկայացրեց կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ վերջին տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik.  Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 9-ը մահացել են։ Տեղեկությունը  հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` նշելով, որ նրանից 6-ի մահվան պատճառը եղել է հենց կորոնավիրուսը։

«Պացիենտները եղել են 73 (կին), 82 (տղամարդ), 67 (տղամարդ), 89 (կին), 85 (կին) և 61 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 306 է։

Հիշեցնենք` հոկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 56821 դեպք։

71
թեգերը:
համավարակ, վարակ, տղամարդ, կինո, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1596)
Ըստ թեմայի
ՌԴ–ն պատրաստ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը տրամադրել ԵԱՏՄ գործընկերներին․ Միշուստին
Կորոնավիրուսով վարակվածների շեշտակի աճ կա. Ավինյանը հորդորում է չբարդացնել բժիշկների գործը
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի կարմիր գոտու ցուցակում
Հիվանդանոց

Ինչո՞ւ կորոնավիրուսից մահացած մարդկանց տարիքը չի հրապարակվել. Նիկողոսյանի մեկնաբանությունը

101
Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 29 մարդ է մահացել, սակայն ՀՀ առողջապահության նախարարությունը նրանց վերաբերյալ տեղեկություն չի հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի համավարակի ընթացքում առաջին անգամ չի հրապարակել վարակի զոհ դարձածների տարիքը։ Նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առաջիկայում, ամենայն հավանականությամբ, մահացածների մասին տեղեկություններ չեն հրապարակվի։

«Այս պահին նպատակահարմար չէ, որ մահացածների տարիքները հրապարակվեն։ Եվ հնարավոր է` առաջիկայում ևս չհրապարակվեն»,– ասաց նա։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 29–ը մահացել են։ Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 352 է։

Նշենք, որ հոկտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 85034 դեպք, 53257-ն արդեն առողջացել են, 1272 -ը` մահացել: Այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 28548  մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 392660 թեստավորում:

101
թեգերը:
վարակ, տղամարդ, Կին, Մահ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1596)
Ըստ թեմայի
Գիտնականները կորոնավիրուսի նոր բռնկում են կանխատեսել
Պատերազմն ու կորոնավիրուսը. ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է քննադատությանը
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը
Հիվանդանոց

2383 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 85034

338
(Թարմացված է 11:05 29.10.2020)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2383–ով և դարձել 85034։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 30151 մարդ (+1603), կատարվել է 392660 թեստավորում (+5027), առողջացել են վարակվածներից 53257–ը (+749)։ Գրանցվել է մահվան 1272 (+29) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2–ով և դարձել 354։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Արդյո՞ք COVID-19-ը հաղթահարածները պետք է պատվաստվեն գրիպի դեմ. պատասխանում են բժիշկները

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

 

338
թեգերը:
համավարակ, վարակ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1596)
Ըստ թեմայի
Գիտնականները բացահայտել են կորոնավիրուսի «թույլ տեղը»
Գիտնականները կորոնավիրուսը կանխող վիտամին են հայտնաբերել
Գիտնականները կորոնավիրուսի նոր բռնկում են կանխատեսել
Կարմիր Խաչ

Բաքուն Երևանին 30 դի է հանձնել

200
(Թարմացված է 14:19 29.10.2020)
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական կողմը Երևանին է հանձնել զոհված հայ զինվորների և սպաների 30 դի։ Տեղեկությունը հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։ Դիերը փոխանցել են Տավուշի մարզի Այգեպար գյուղի մոտ։ 

Հայկական կողմին են փոխանցել նաև հադրութցի 85-ամյա Եվգենի Բաբայանին, որին գերի էին վերցրել ադրբեջանական ուժերի հարձակման ժամանակ։ 

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

200